Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տիգրան Սահակյան
  • Հոյակապ մարդ, պետականամետ պաշտոնյա, եզակի նախարար, ով գրեթե ոչնչից ստեղծեց Հայաստանի համար ամենակարևոր նախարարություններից մեկը։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Քուվեյթում միջկառավարական նիստին նա խոսում էր ապագայի մասին, ապագա ծրագրերի, մեր անելիքների մասին... Այն պահերից էր, որ հպարտանում էի իմ երկիրը ներկայացնող նախարարով։  Աստված հոգիդ լուսավորի պարոն Երիցյան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.sahakyan.31/posts/10211039640729867 ...

    Կարդալ ավելին
  • Կասե՞ք ինձ՝ ինչպես կարող է ընտրատեղամասում գիտակցված ընտրություն կատարել մի քաղաքացի, ով, երկու երեխան ձեռքին, փողոցն անցնում է Արշակունյաց փողոցի հետիոտնի համար չնախատեսված մասով: Ցավոք, նման դեպքերը շատ ու շատ են մեր երկրում: Ի դեպ, այս դեպքին ականատես լինելու ժամանակ անմիջապես հիշեցի իմ ընկերներից մեկին, ով երեկ ինձ ասում էր՝ ամեն քաղաքացի չէ, որ պետք է ընտրելու իրավունք ունենա: Գնալով է՛լ ավելի համոզվում եմ, որ նորմալ ընտրական համակարգ ունենալու համար նախևառաջ պետք է ունենանք գիտակից ու պատասխանատու ընտրող: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.sahakyan.31/posts/10210350165733423 ...

    Կարդալ ավելին
  • Հայտնագործություն չեմ անի եթե ասեմ, որ կան բաներ, որոնց առաջ բոլոր մարդիկ հավասար են: Օրինակ՝ էկոլոգիան ու անվտանգությունը: Կապ չունի դու ով ես, հարուստ թե՞ աղքատ, երիտասարդ թե՞ տարեց, կին թե՞ տղամարդ, պաշտոնյա թե՞ բանվոր, գործազուրկ թե՞ գործարար: Մեկ է, եթե էկոլոգիան աղտոտված է, այն հավասարապես ազդում է բոլորս վրա: Քաղցկեղը և մյուս հիվանդությունները չեն հարցնում թե դու ո՞վ ես, կամ ո՞վ ես եղել: Դրա օրինակները յուրաքանչյուրս զգացել ենք ու տեսել:  Նույնը անվտանգությունն է. ներքին, առավել ևս արտաքին: Բոլորս պետք է ի վերջո հասկանանք, եթե մենք մեր քայլերով, գործողություններով, արածով կամ հատկապես չարածով ազդում ենք անվտանգության վրա, հավասարապես տուժելու են բոլորը՝ կապ չունի թե ով ով է: Այնպես որ վաղուց արդեն սթափվելու ժամանակն է և գիտակցելու, որ կան բաներ, որոնց առաջ բոլոր մարդիկ հավասար են, հետևաբար բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ այդ վտանգները հասցվեն նվազագույնի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.sahakyan.31/posts/10208923265781816?notif_t=close_friend_activity¬if_id=1460452578 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերի մեր պահվածքը, գործողությունները, քայլերը ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ նմանատիպ անցանկալի իրավիճակներում հաջողության հասնելու գրավականներից մեկը համբերատար ու կազմակերպված աշխատանքն է, երբ ԱՄԵՆ ՈՔ ԻՐ ՏԵՂՈՒՄ ուժերի գերլարումով անում է ԻՐ ԳՈՐԾԸ: Հավատացե՛ք, բոլորիս աշխատանքը կարևոր է: Առաջին գծում կռվող զինվորը պետք է վստահ լինի, որ իր թիկունքը ամուր է, որ բժիշկը հիվանդանոցում է, ուսուցիչը դասարանում, պաշտոնյան իր սենյակում, բանվորը իր արտադրամասում և այսպես շարունակ: Սա յուրօրինակ փորձություն էր նաև ստուգելու մեր զգոնությունը: Դե ուրեմն եկեք չթուլացնենք մեր զգոնությունը և հաստատ հաղթանակը մերն է լինելու: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.sahakyan.31 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն