• Սուրեն Ավդալյան
  • Հայաստանն ապրում է անթաքույց հետընթաց ։ Շատերը այդ հանգամանքը կապում են երկրի նախագահ Ս. Սարգսյանի, Ռուսաստանի, կամ արտաքին քաղաքականութան ձախողման հետ, որոնք անժխտելի բացասական գործոններ են ։ Սակայն կա ևս մեկը, որը այս երեքի շվաքում գտնվելով քայքայում է երկիրը ։ Բազմակուսակցական համակարգը ։ Այս համակարգը գործում է շատ երկրներում, սակայն Հայաստանում սա ոչ թե « դեմոկրատ երկիր » լինելու մասին է խոսում, այլ այն բանի որ այստող քաղաքական, քաղաքացիական փոքր ֆիգուրներ իրենց պարտքն են համարում միջամտել ներքին քաղքաքականությանը, որտեղ ամեն ինչ առանց դրանց էլ անմխիթար վիճակում է ։ Երբ յուրաքանչյուր կուսակցություն իր պարտքն է համարում պայքարել միյայն մանդատի ու գումարներ գրպանելու մասին, ապա հարյուրից ավել կուսակցությունները դառնում են հարյուր տարբեր փորձանքներ երկրի գլխին ։ Հայաստանը լինելով փոքր երկիր, ինքն իր համար հսկա խնդիրներ է ստեղծում ։ Ռուսաստանում հիմնականում գործում են երեք կուսակցություններ, իսկ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կենտրոնացված է մեկի շուրջ ։ Հայաստանում բոլոր կուսակցությունները իրենց պարտքն են համարում կամ ծախվել, կամ ծուռ ընդիմություն լինելու ։ Առաջինը Հայկական հիվանդություն է, որով վարաքվել ենք դեռ պատմության վաղնջական շրջաններից ։ Երկրորդը վատ է առաջինից, քանի որ սրանք նման են խարխուլ շենքի, և ոչ ոք չգիտի, թե երբ են դրանք փլվելու ։ Երկրի հիմքերից ամենակարևորը ՊՆ-ն է, որի ղեկավար նախարարը, ըստ տրամաբանության, պիտի անկուսակցական լինի, իսկ հիմա Վ. Սարգսյանը ՀՀԿ-ական դառնալով, ևս մեկ անգամ փաստեց, որ ՀՀ-ում բացառապես ամեն ինչ մոնոպոլիզացված է ։ Հնարավոր պատերազմի դեպքում, ՊՆ-ն պետության, թե՞ կուսակցության շահերին է հետևելու ։ Այս հարցը կարող է տարօրինակ հնչել, բայց եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում իշխող կուսակցության շահերը տարբերվում են ազգայինից, ապա հարցը դառնում է տրամաբանական ։ Այս հանգամանքները, պետության համար կործանարար են ։ Իկս ի՞նչ անել ։  Հարկավոր է լուծարել ԲՈԼՈՐ կուսակցությունները, և թողնել երկուսը, այն պայմանով, որ սրանք երբեք կոալիցիա չեն ստեղծի, այս դեպքում երկուսն էլ կսկսեն աշխատել, պայքարել, իսկ արդյունքում կշահի պետությունը ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1209520695802652 ...

    Կարդալ ավելին
  • Պուտինն արդեն հանդիպել է Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հետ, դե իսկ հաջորդը ՀՀ նախագահ Սարգսյանն է ։ Պուտինը Ալիևի և Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում անկախ իր կամքից խոստովանեց, որ փակ դռների  հետևում խոսելու են նաև ՀՀ-ի մասին, երբ ։ " Իրան " բառի փոխարեն կիսատ արտաբերեց " Հայաստան "-ի մի քանի տառը ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիս - հարավ երկաթգծի կառուցումը, որն անցնելու է Ադրբեջանի և Իրանի տարածքով ։ Սա քայլ էր դեպ ՌԴ տնտեսության բարելավում, որը կարելի է համարել Եվրոպային հայտարարված " շախ " ։ Իսկ ի՞նչ է տալու Պուտինն ի պատասխան ․ 1. Խոսվել է Ադրբեջանին նոր և ԲԱՐՁՐՈՐԱԿ զինաքանակտրամադրելու մասին, որի վրա ըստ մասնագետների Ադրբեջանը կկարողանա ծախսել մի քանի հարյուր միլիոն ։ 2.Հնարավոր կտրուկ առաջընթաց ԼՂՀ հակամարտության կարգավորման Պուտինյան տարբերակում ( որի գոյությունը նա ամեն կերպ հերքում էր հանդիպումից առաջ ) ինչն էլ հղի է անցանկալի մի շարք իրավիճակներով ։ 3.Իրանն էլ իր հերթին պատժամիջոցների վերացումից հետո հնարավորություն կստանա մերձանալ Թուրք-ադրբեջանական եղբայրական դաշինքին և նույնիսկ դառնալ նրա անդամ ։ ՀՀ տեսանկյունից Հիմա այս երեք կետերը դիտարկենք ՀՀ շահերի տեսանկյունից։ Եթե Ռուսաստանը նոր զինաքանակ է ուղարկելու Բաքու, ( ընդ որում շեշտադրված որակով ) ապա դա նշանակում է, որ Ապրիլյան դեպքերից հետո քիչ թե շատ նորացման կարիք ունեցող Ադրբեջանական բանակը թարմացնելով Պուտինը պատրաստվում է նոր կայծ վառել ԼՂՀ- Ադրբեջան-Հայաստան սահմաններին ։ ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ միասին գոնե պետք է ցույց տա, որ դժգոհ է ։ Պուտինյան հայտնի ստերից մեկն էլ այն է, որ Կրեմլը " փաթեթ " չի ներկայացնելու հակամարտող երկրներին ։ Շաերը այդ փաթեթից ակնկալում եմ իրական լուծում, սակայն դա միյայն հակամարտությունը երկարաձգելու միջոց է լինելու, քանի որ " երկկողմանի զիջումներ " չեն լինում, իսկ դա ներկա հակամարտությունը նոր փուլ կմտցնի, ուրիշ ոչինչ ։ Սա հիշեցնում է այս հակամարտության սկիզբը, երբ այն ստեղծեցին, ու բացիթողի մատնեցին հետգա սերունդներին ընդառաջ ։ Դե իսկ Իրանն այստեղ ուղակի անհրաժեշտ դետալի դեր է կատարելու, որպեսզի Պուտինի " դրաման " կատարյալ ստացվի ։ Փոխարենը Իրանը կարող է մերձանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը սակայն ժամանակավոր կլինի ։ " Թուրքական հոսանք " - ի կապանքներ Շարունակելով սիրախաղերը, Պուտինն անցավ երկրորդ հատվածին ։ Պատմության մեջ ամենադրամատիկ զույգերից մեկը՝ Թուրքիան և Ռուսաստանն են, դա հաստատվեց նաև մեր օրերում ։ Դեռ մի քանի ամիս առաջ, Պուտինը խոսում էր այն մասին, որ երբեք չեն մոռանա և ների Թուրքիային, իսկ այսօր մի քանի րոպեում Էրդողանն ու Պուտինը իրար դիմեցին ամենաջերմ բառերով ։ Խոսելով արդեն անհույս թվացող գազատարի մասին, Պուտինը վստահություն հայտնեց, որ ամեն դեպքում չորս հատվածներից առաջինն անկասկած կառուցվելու է, քանի որ դա անհրաժեշտ է եղբայր Թուրքերին ։ Մնացած երեք հատվածների մասին վստահություն չհայտնելով Պուտինն ասաց, որ դրանց կառուցումը կախված է երրորդ կողմ հանդիսացող Եվրոպայի համաձայնությունից, ինչի առիթով Էրդողանն ասաց, որ կանի ամեն ինչ այդ ուղությամբ առաջընթացի հասնելու համար, և վստահ եմ, որ Թուրքիան դա անելու համապատասխան միջոցներ ունի ։ Կողմերը վստահություն հայտնեցին նաև " ԱԿԿՈՒՅՈՒ " ատոմակայանի կառուցման վերաբերյալ ։ Սա երկկողմանի շահավետ գործարք է՝ Պուտինը մտնում է Եվրոպա, իսկ Էրդողանն ստանում է անհրաժեշտ գազի կեսից ավելին ։ Թուրքիայում նորից հնարավոր կլինի տեսնել ռուս տուրիստների, և կվերսկսվի բիզնես գործընկերությունը ։ Եթե Պուտինը գազ է տրամադրում Թուրքիային ապա այդ կերպ շեղում է նրա ուշադրությունը Եվրոպայից, և եթե արդեն թուլացած ԵՄ-ը ընդունի Ռուսական գազը ապա դա կլինի Եվրոպայի պարտություն՝ " Մատը " ։ Փաստորեն " Թուրքական հոսանք "-ի կապանքները բավական ամուր էին, և անգամ համազգային վիշտն ու վիրավորանքն ի զորու չեղան քանդել այն ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1080014222086634 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Պետերբուրգում Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երկկողմ և եռակողմ հանդիպումներ : Նախ հանդիպեցին Սարգսյանն ու Պուտինը, իսկ հետո նրանց միացավ Ալիևը : Միանշանակ այս հանդիպումից որևէ զգալի ձեռքբերման սպասելն ի սկզբանե անիմաստ էր, և արդյունքը հաստատեց դա : Մոսկվան հանդիսանալով հանդիպման նախաձեռնող կողմ,ուղակի պատասխանւեց Վիենայի հանդիպմանը, այլ հարց է, ուշացած էր այս քայլը, թե ոչ : Վիենայի հանդիպումն անշուշտ ժամանակին էր, և այն, որ այդ հանդիպումը կազմակերպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ոչ թե Ռուսաստանը, այլ այն երկուսից մեկը` ԱՄՆ-ը, հանգիստ չէր տալիս Ռուսաստանին : Վիենայում որոշվել էր ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմներ, և թերևս երկու կողմերը տվել էին իրենց համաձայնությունը : Ստացվեց այնպես,որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղված առաջընթաց քայլ եղավ, իս Ռուսաստանը դա չէր հանդուրժելու, քանի որ հանդիսանում է հակամարտության սնուցող և մեկուսացնող: Պետերբուրգյան հանդիպումից հետո համատեղ հայտարարությունն ուղակի ապացուցեց այդ հանդիպման ինքնանպատակ լինելը : Միակ նորությունն այն է, որ ստեղծվելու է եռակողմ խումբ : Պարզ է, որ Ռուսաստանն այդ խմբում " մեներգիչի " դեր է կատարելու : Իսկ այդ խումբը բացառապես աննպտակ է, և հետապնդելու է հակամարտությունում ՌԴ-ի դերի բարձրացման շահերը : Իսկ հայտարարությունն այն մասին որ, " կողմերը վերահաստատել են հրադադարի ռեժիմի խախատման հետախուզման մեխանիզմների ստեղծաման անհրաժեշտությունը ", ցույց է տալիս,որ այս հանդիպումը տողատակային էր, իսկ այդ տողատակերը մերկացրեց ՀՀ-ում Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը : Այս հանդիպման հետևանքները կարող են տարիներ հետո երևալ, յսակայն հաստատ դրանք անցանկալի են ՀՀ-ի իսկական հայրենասերի համար : Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/S.Avdal98/posts/1049212581833465 ...

    Կարդալ ավելին
  • ԼՂ անկախության ճանաչումը հակասական ազդեցություն է թողել Ադրբեջանի " սիրած " միջազգային հանրության մոտ... Անդրադարձեր են կատարում ամենատարբեր ազգային պատկանելիության քաղաքագետներ, սակայն դրանցից ուշագրավ էր Ուկրաինայի հակաճգնաժամային խմբի Ղեկավար` Տարաս Զովգորոդնու haqqin.az-ին տված հարցազրույցը : «Հայաստանն այժմ գտնվում է ծայրահեղ բարդ իրավիճակում: Վերջինիս գլխավոր դաշնակից Ռուսաստանը գտնվում է խորը տնտեսական եւ քաղաքական մեկուսացման մետ: Սակայն ՌԴ-ն դեռ ունի ուժեր որպեսզի դիվանագիտական Արմագեդոն կազմակերպի Կովկասում: Ընդ որում, սա կանի Հայաստանի ձեռքերով»,- ասել է Զովգորոդնին : Կարծես Զովգորոդնին փորձում է շփոթություն մտցնել ստեղծված իրավիճակում, և օգտագործել շանսը ևս մեկ անգամ մեղադրելու Ռուսաստանին, այս անգամ արդեն կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի սրման համար : Պարզ է, որ եթե ՀՀ-ն պաշտոնապես հայտարարի, որ ճանաչում է ԼՂ-ն, ապա անհարմար վիճակի մեջ կգցի Մոսկվային, իսկ Պուտինի տխրահռչակ " խաղաղապահական " նպատակներն ուղակի իչիկ կդառնան : Եվ այս պարգայում Հայաստանի քայլերը Ռուսաստանին վերագրելը սխալ է ։ Զավգարոդնին նաև կանխատեսել է, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչմանը կհետևի ՀՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ, և այդ առումով զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի հետ : Կարծում եմ, առողջ բանականության առկայության դեպքում, հնարավոր չէ նման համեմատություն նցկացնել ։ Փոքրիկ հիշեցման կարգով ասեմ, որ Ռուսաստանի նկատմամբ պտժամիջոցները հետևեցին Ուկրաինական " առմագեդոնին ", որը սկսվեց ՌԴ անմիջական միջնորդությամբ ։ Պուտինը զորք տեղակայեց Ուկրաինայում, արդյունքում իր երկրին բռնակցեց Ղրիմը: Անհնար է որևէ նմանություն գտնել ՀՀ-ի և Ռուսաստանի գործողություններում, ուրեմն ինչ հիմքերով են կիրառվելու այդ կանխաըեսված էնբարգոները? : Զովգորոդնին նաև ասել է, թե իբր եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունն ապա ցույց կտա պաշտոնական Երևանի թուլությունը : Սա ևս չհիմնավորված ու լողացող հայտարարություն է, քանի որ ՀՀ-ն այսպիսով կարևորագույն երեք հարց է լուծում,դրանք են` ԼՂ բանակցային կողմ դառնալու շանսերի ավելացում, ՀՀ սուվերենիտետի պահպանում, և Ադրբեջանի մերկացում ։ Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող զսպել Հայաստանին, իսկ Ադրբեջանը կշտապի ջղաձգումները թուլացնելու համար` մեղադրել Մինսկի խմբի անդամներից գոնե մեկին, իսկ այս պաարագայում ամենատրամաբանական " մեղադրյալը " Ռուսաստանն է : Իսկ սա նշանակում է, որ տարածաշրջանը կամաց-կամաց դուրս է գալիս Պուտինի բռունցքից: Սա չի կարելի թուլություն համարել : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1023807347707322 ...

    Կարդալ ավելին
  • Այժմ Հայաստանը շարունակում է մնալ ԼՂ անվտանգության երաշխավոր, արդեն որպես հարևան երկիր, և այդ պարագայում Հայաստանը մեծացրեց ԼՂ բանակցային կողմ դառնալու շանսերը...  Իսկ Ադրբեջանն այժմ ավելի մեծ պատասխանատվություն է կրելու սեփական գործողությունների համար..  Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա սա ավելացրեց Կրեմլի մանթրաժը, նաև ցույց տվեց որ չնայած ՌԴ քողարկված ջանքերին, Հայաստանը պահում է սուվերենիտետը... Ռուսաստանը կորցնում է նաև վստահությունը Բաքվում, այսինքն կորցնում է տարածաշրջանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1022566761164714 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանը զարմացած է " Կոմերսանտ " -ը իր հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահի Ապրիլի 26-ին Bloomberg-ին տված հարցազրույցին, որտեղ նախագահը անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցին' ասելով, որ Լավրովն իր հետ հակամարտության կարգավորման " փաթեթ " չի բերել, և որ այժմ դա անիմաստ կլիներ : Սա ցույց տվեց, որ Հայաստանն այժմ ավելի ինքնուրույն քայլերի է գնալու : «Մենք այնտեղ բանակցություններ կսկսենք, իսկ զինվորականներն այստեղ՝ պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- հավելել է նախագահը : Սա նշանակում է, որ Հայաստանը բանակցության մասնակից բոլոր կողմերին երկընտրանք է առաջադրում' բանակցություններ, կամ պատերազմ : Իսկ դա բնավ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացին մասնակցել, դա կոչ էր ուղված կողմերին' Ադրբեջանին հստակ ուղու վրա դնել : Բանակցությունները, որոնք ուղեկցվելու են պատերազմով, ոչ միյայն անպտուղ կլինեն, այլ նաև հետընթացային : Խաղաղապահ զորքերի տեղակայման մասին նախագահը ասել է, որ չի տեսնում նման հեռանկար, ինչ ըստ " Կոմերսանտ" -ի նշանակում է, որ Հայաստանը փակուղի է մտցնում Ռուսաստանյան ջանքերը, ուղված հակամարտության լուծման փողզիջումային տարբերակին : Պարզ է, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի ոչ թե ի շահ ԼՂ ինքնորոշման սկզբունքի, այլ ի շահ Ադրբեջանի հորինած 21%-ի, որմ իբր օկուպացրել է Հայաստանը : Այդ դեպքում կունենանք 1921 թվականի կրկնություն' ինչն անթույլատրելի է : Ահա խաղաղապահ զորքերի առաքելությունը, ինչ հասկանալով, Սարգսյանը չի կարող թույլ տալ դրանց տեղակայումը : Ռուսաստանն իհարկե սովորել էր այլ Հայաստանի, հիմա Կրեմլը զարմացած է : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1018528321568558 ...

    Կարդալ ավելին
  • Պուտինի այսօրվա հայտարարությունը, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ գտնվում է բարեդրացիական հարաբերություններում` նոտա էր ուղված Հայաստանին: Պուտինն իհարկե, Հայաստանին համարում էր Ռուսաստանի համար կամազուրկ երկիր, որը կատարելու է այն, ինչ կասի Ռուսաստանը (ինչպես ՀԽՍՀ-ի ժամանակ ): Սակայն վերջին շրջանի լարվածությունը, ՀՀ նախագահի թույլ ակնարկները այն մասին, որ ՌԴ սխալ քաղաքականություն է վարում իր « դաշնակցի » նկատմամբ, վտանգի ազդակներ հղեցին Կրեմլին: Եվ այս հայտարարությամբ, Պուտինը ուզում է ցույց տալ, որ եթե նույնիսկ կորցնի Հայսատանին, ունի համապատասխան լծակ տարածաշրջանում իր ազդեցությունը ոչ միյայն չթուլացնելու, այլ նաև ավելացնելու: Այն, որ Պուտինը փորձում է սիրաշահել Թուրքիային, ապացուցեց նաև ՌԴ արձագանքը Ադրբեջանի Էսկալացիայի փորձին: Այն Հայաստանի համար ոչ միյայն աննպաստ էր, այլ նաև որոշ առումով հակահայկական: Դրա ապացույցներից մեկը զենքի վաճառքը հիմնավորելու համար Մեդևեդևի հայտարարությունն էր, թե իբր Ռուսաստանը զենք է վաճառում երկու կողմին էլ, որպեսզի վերահսկի սպառազինությունների հավասարակշռությունը: Այս հայտարարությունը լիովին անհիմն է, քանի որ հենց Ռուսաստանը Ադրբեջանին վաճառած զենքի ծավալով, խախտել է այդ հավասարակշիռ վիճակը: Նաև Ռուստանը բարձր մակարդակով ոչ մի անգամ չհիշատակեց Թուրքիայի գործոնն Ադրբեջանի արկածներում, մինչ դեռ դա ակնհայտ է : Իսկ մի քանի ամիս առաջ Ռուսաստանի համար « ամեն ինչում » մեղավոր էր Թուրքիան : Տասնմեկ անգամ միմյանց հետ պատերազմած այս երկրներն ունեն միասնական տարածաշրջանային ծրագիր, որում Թուրքիան իբրև իրական դաշնակից, առաջ է քաշել Ադրբեջանի շահերը: Միանշանակ և' Թուրքիան, և ՌԴ տեղյակ են եղել Ադրբեջանի պլաններին և « կնիքել » են այն: Լրիվ այլ բան է, որ այդ ծրագիրը ձախողվեց: Սակայն Պուտինն արագ մտածեց այդ ծրագրի երկրորդ տարբերակը, տալով դրան « խաղաղապահ զորքեր » անվանումը: Այս ճշմարտությունը հասկանալով` ՀՀ-ն պետք է հրաժավի այդ « կործանարար զորքից » : Այս երկու ծրագրերն էլ ուղված են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե հայ-ադրբեջանականի լարմանը : Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/S.Avdal98/posts/1010370242384366 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսասստանը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանն իբր իր համար կարևոր ռազմավարական դաշնակից է, սակայն հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը իր համար հումք է : Հայ-ադրբեջանական վերջին ռազմական լարումը հերթական անգամ փաստեց այս միտքը . « Չկան մշտական ընկերներ, կան մշտական շահեր » : Այս իրողության պայմաններում ՀՀ դիվանագիտությունը պետք է ապացուցեր Հայաստանի կարևորությունը ՌԴ համար, սակայն լուրջ քայլեր չեղան : Սահմաանային լարվածության խթաններից մեկը հենց ՌԴ անորոշ դիրքորոշումն է : Ինչու է Ռուսաստանը մոտ 3մլրդ-ի զենք վաճառում ռազմատենչ երկրի, որովհետև այդ երկիրն իրավամբ լավ շուկա է Ռուսական զենքի համար : Կարելի է զենք վաճառել երկու կողմին, և պատերազմի դեպքում ստանձնել խաղաղապահի դեր, որպեսզի արժանանալ ծափահարությունների : Զենք վաճառել Ադրբեջանին նշանակում է պատերազմ հրահրել : Հենց այդպիսի քայլ է Ռուսաստանի` խաղաղապահ զորքեր բերելու ցանկությունը :  Եվ վերջապես եթե ՀՀ-ն Ռուսաստանի բարեկամն է, ապա ինչու չեղան բարեկամական հայտարարություններ բարձր մակարդակով` ի նպաստ Հայաստանի դիրքորոշման : Դա նշանակում է, որ Ռուսաստանին ձեռնտու է այս իրավիճակը, և եթե սկսվի լայնածավալ (հայտարարված) պատերզմ մենք կարող ենք չակնկալել ՌԴ ազդեցիկ օգնություն, ինչպես ժամանակին սպասում էինք « կարմիր բանակին » : Եվ ի վերջո Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է հիշեն . « Պատմությունը չի փոխվում, փոխվում են գործող անձիք » : Մենք էլ, հետևելով այդ սկզբունքին, պետք է հույսեր չկապենք այլոց հետ, և պետք է դադարենք « հումք » լինել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1006794582741932?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը երախտապարտ է հրադադարի մասին պայմանավորովածության ձեռք բերման գործընթացում Ռուսաստանի դերակատարման համար : Ալիևը թերևս տառապում է առաջատար լինելու մոլուցքով, և այդ ճանապարհին բացահայտում, որ միջազգային քաղաքական դաշտում կա երկու բևեռ` գործողների և ապուշների : Ալիևը վստահորեն գլխավորում է երկրորդ խումբը :  Իսկ ինչ է նշանակում ապուշության այս դրսևորումը, ինչ է նշանակում խոսել մի հրադադարի մասին, որի հաստատումից մի քանի ժամ հետո, ինքդ խախտում էս այն : Հայկական երկու կողմերի, և շահագրգռված կողմերի համար ի սկզբանե գաղտնիք չէ, որ տարածաշրջանում ագրեսիվ վարք դրսևորող երկու երկիր կա, եղբայրներ` Թուրքիան և Ադրբեջանը : Այս սրացումը ևս նրանց դե ֆակտո կազմած կոալիցիայի գործն է : Ինչ է նշանակում շնորհակալություն հայտնել հրադադարի ռեժիմի վերականգնման համար, երբ այն հենց Ալիևի հրամանով է խախտվել . Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանական երազանք-ծրագիրը ձախողվել է : Ալիևը հույս ուներ մեծաթիվ տանկերով կոտրել ՊԲ դիմակայությունը, սակայն այդ նույն տանկերը ՊԲ-ն կոտրեց Ալիևը գլխին : Հետո սկսեց թերանալ նաև երկար նախապատարաստած քարոչամեքենան… Ալիևը սկսեց հուսահատորեն ավելացնել ռազմատեխնիկան ու տրամաչափերը, սակայն դա ևս իչիկ դարձավ : Եվ երբ հնարավորություն ընձեռնվեց հանդիպել Լավրովի հետ` Ալիևը դուրս եկավ ինքնակառավարումից, ու իր խոսքով հակասեց իրեն : Այս պարագայում, երբ բոլորին հայտնի է նախահարձակ կողմը, Ալիևն իր խոսքով ընդունեց իր և իր որդեգրած քաղաքականության պարտությունը : Սակայն իհարկե նա դա արեց անկախ իր կամքից, ըստ նրա` այդ շնորհակալական խոսքը փաստում է Հայաստանի նախահարձակ լինելը : Սակայ ռազմադաշտում ամեն ինչ պարզվել ու պարզվում է, քանի որ հայտնի է` հարձակվող կողմն ավելի շատ զինտեխնիկա է նետում դաշտ, իսկ դա այժմ ակնհայտ է : Մեկ այլ փաստ է այն, որ Ադրբեջանն ակտիվորեն խոչընդոտում է միջազգային լրատվամիջոցների աշխատանքն այդ երկրում, քանի որ հաղթանակած, կամ տուժած կողմը թաքցնելու բան չունի : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1006070086147715?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 1-ի, լույս երկուսի գիշերը ղարաբաղա-ադրբեջձանական շփման գիծը թեժացավ : Եվ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ալիևը և Սարգսյանը ԱՄՆ-ում մասնակցում էին այդ երկրի նախագահի ձեռնարկած ատոմային անվտանգության գագաթնաժողովին : Ալիևը, չունենալով այլ թեմա, նորից անդրադարձավ Հայաստանին : Այս անգամ նրա թեման Հայաստանում գործող ատոմակայանն էր ու նրա իբր թե վտանգավոր լինելը : Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ համարվում է ոչ թե նորմալ քաղաքակիրթ երկիր, այլ ուղակի զավեշտասերների հավաքատեղի, և խոսքը վերաբերվում է այս երկրի կառավարությանը : Իսկ սահմանային լարվածությունը դարձավ այն ժամանակ, երբ Ալիևը հասկացավ, որ միջազգայնորեն հերթական անգամ ձախողվել է : Ի սկզբանե նպատակը արագ մարտերի միջոցով ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունք անցնելն էր, սակայն դա ևս չի հաջողվել : Միջազգային հանրությունը ակտիվորեն արձագանքեց, մի մասը խոսում էին Ադրբեջանի ակնհայտ ագրեսիայի մասին, իսկ մյուս մասը նորից խոսեց հավասարության նշան դնելով : Նմանատիպ հայտարարությունները անարդյունավետ են, և միյայն ջուր են լցնոււմ Ադրբեջանի ջրաղացին : Անհրաժեշտ է հստակ որակում տալ նմանաբնույթ հայտարարություններին, որակելով դրանք որպես միջազգային հանցագործության խթանոմ, քանի որ Ադրեջանն ի սկզբանե թիրախավորել է խաղաղ բանակավայրերը, և ակտիվորեն շարունակել է նրանց հրթիռակոծումը : Չի բացառվում, որ սեփական զինվորների կյանքի գնով Ադրբեջանն ուղակի պատվեր է կատարում : Պատվիրատուն կարող է լինել Թուրքիան, իսկ նպատակը թուրք-ադրբեջանական խնդիրներից միջազգային հանրության ուշադրության շեղումն է : Սակայն Ադրբեջանն ուղակի չէր հաշվարկել մի բան, որ այսպիսի գործողություններով միջազգային հանրության ուշադրությունը կբեկվի երկու մասի` թուրքիա-ադրբեջան և ԼՂՀ ինքնորոշման սկզբունք, քանի որ նմանատիպ ագրեսիայի պոռտկումից հետո`կարող է արագանալ ԼՂՀ միջազգայնորեն ճանաչման հարցը : Դա կարող է կործանարար լինել կամակատար Ալիևը վարչակարգի համար : Իսկ այսօր Վիենայում կայանալիք գագաթնաժողովը կարող է Ալիևի համար դառնալ վերջինը, որպես Ադրբեջանի նախագահ : Եթե գագաթնաժողովն անարդյունավետ լինի, ուրեմն հակառակորդին զսպելու մեկ տարբերակ, այն է` կործանարար հարվածներ հասցնելով անցնել Ադրբեջանական ագրեսոր բանակի թիկունք : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1004817052939685 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն