• Սամվել Հայրապետյան
  • Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Էլնուրից, հիշեցնեմ, որ Էլնուրը այն 21-ամյա երիտասարդն էր, ում մեր դիրքապահ զինվորները գերի էին վերցրել Թալիշի վրա դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ։ Ադրբեջանի կողմը պնդում է, որ Էլնուրը զինվոր չէր, այլ գյուղացի էր, որ պատահաբար անցել է սահմանը, իսկ Էլնուրի գյուղի գյուղապետը պնդում է, որ Էլնուրը ծառայում է Ադրբեջանական բանակում և այժմ գտնվում է ԼՂՀ տարածքում որպես գերի։ Ի՞նչ է դուրս գալիս. Ադրբեջանը հրաժարվում է իր իսկ զինծառայողից, ում ուղարկել էր առյուծի երախը։ Չնայած ինչի՞ եմ զարմանում, հիշենք այն օրը, երբ ադրբեջանը հրաժարվեց իր մարզիկից այն բանի համար, որ նա պարտվել էր մեր հայ մարզիկ Ալբերտին։ Կարճ ասած՝ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է հերքել իր իսկ կողմից կատարված դիվերսիոն փորձը։ Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը Էլնուրին փորձում է պահանջել որպես Ադրբեջանի քաղաքացի, այլ ոչ թե որպես Ադրբեջանի զինվոր։ Հիմա այն պահն է, որ մեր ՊՆ ու ԱԳՆ աշխատեն շատ խելացի ու միասին, որ կարողանանք ապացուցել դիվերսիան, ու Ադրբեջանին կանգնացնենք պատասխանատվության առջև։ Մենք հիմա կոզր ունենք, ու ոնց մեր ՄԻՊն էր ասում, ճիշտը մեր ձեռքում ա։ Ձեզ տեսնեմ, պարոնայք պաշտոնյաներ, մեզ հուսախաբ չանեք !!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/OfficialSami/posts/1853798964864691 ...

    Կարդալ ավելին
  • Ահավոր ուժեղ ու ծանր կինո էր, ես իրոք զարմանում եմ էն մարդկանց վրա, որոնք քլնգում էին կինոն, թե բա խի ա ռուսերեն լեզվով, խի ա մեջը շատը գրաֆիկա, խի շատ բաներ չկա և այլն և այլն։ Նախ, եկեք հասկանանք, որ կինոմ գեղարվեստական էր, այլ ոչ թե փաստավավերագրական, ռուսերեն էր, քանի որ բացի մեզանից պետք ա նայեյին շատ ու շատ այլ երկրներում, որտեղ ևս սպասում էին, որտև իրանք էլ էին օգնել էտ օրերին։ Շատ չափավոր ու սրտին կպնող կինո էր, դերասանական խաղի մասին բան չասեմ` փայլում էին սաղ, էն լավ դերերից մինչև վատ դերերը, սցենարը ընտիր էր, շատ բան սովորացրեց, ընտանիքից եթե դաժէ մեկն ու մեկին ողջ էին գտնում շատ էին ուրախանում, գոնե մահացած գտնեյին էլի կուրախանային, որ գտել են... Չգիտեմ, ծանր էր շատ, մամաս, որ էտ ամեն ինչը ապրել ա, իրա աչքերով տեսել ա, ու եթե ինքը հավանեց ու գովաց, ուրեմն իրոք որ, վերջն էր։ Չեմ փոշմանում որ նայել եմ, թե Կյանք ու Կռիվը, թե երկրաշարժը, երկուս էլ ստացված էին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/OfficialSami/posts/1851752245069363 ...

    Կարդալ ավելին
  • Երբ ասում ենք` հերոս, շատ մարդիկ հերոս բառի հետ կապում են այն մարդկանց, որոնց անունները ամեն տեղ հիշատակվում է` թե պատմության գրքերում, թե նրանց անունով փողոցներում, և թե նրանց անունով դպրոցներում կամ ինչ որ շենքում, սակայն կան հազարավոր հերոսներ, որոնք ննջում են Եռաբլուրում կամ մեկ ուրիշ գերեզմանատանը` կամ էլ համարվում են անհետ կորած (կամ մարմինը չեն գտել, կամ պայթել է, կամ, կամ, կամ), որոնց մասին շատ քչերն են լսել, և որոնց մասին հիշատակվում է միայն նրանց ազգականների, մոտիկների, հարազատների շրջանում։ Երանի գա մի օր, որ հերոս բառը կապենք ոչ թե մարդու "հայտնի" լինելու հետ, այլ նրա, որ մարդ առանց որևէ պարտադրանքի` իր սեփական կամքով գնացել և կռվել է, պայքարել է, հանուն ինձ ու հանուն ձեզ իր կյանքն է զոհել։ Բոլոր այդ մարդիկ իմ համար հերոս են, քանի որ հերոս չեն ծնվում, հերոս դառնում են։ Հուսով եմ, որ կգա մի օր, որ Մոնթեյի, Վազգենի, Նժդեհի, Բեկորի (Աշոտի), Թաթուլի, Չաուշի և մնացած այլ վառ հերոսների կողքին կլինեն այն հերոսները, որոնք անունները հնչել են միայն այն ժամանամ, երբ կարդացել են մահացածների անունները։ Եկեք համաձայնվենք, որ հերոսների մեջ ջոկողություն դնելը անշնորհքություն է։ Ի՞նչ կապ ունի թե հերոսը ինչպես է մահացել, եղել է հրամանատա՞ր, թե՞ ասենք շարքային, խոհարար։ Միևնույն է, նա իմ և ձեր համար է մահացել, որ մենք այսօր ապրենք և հիշենք բոլոր նրանց, ում շնորհիվ մենք կանք ու ապրում ենք։ Ու ամենամեծ անշնորհքությունը դա նա է, երբ մեր կողքով քայլում է (կամ սայլակով անցնում է) հերոս` իրական հերոս, ում մենք չենք ճանաչում, կառավարությունն էլ վաղուց մոռացել է (դե մի երկու կոպեկ թոշակը հիշել չի), իսկ նա ո՞վ գիտի թե մտքում ինչ է մտածում։ Ես անաչում եմ, երբ երթուղայնում երիտասարդները տեղ չեն զիջում մեծահասակներին, ամաչում եմ, երբ տարեց պապիները (որոնք հաստատ մասնակցել են պատերազմին) այսօր ցրտին նստած գումար են "մուրում" որպեսզի ապրեն։ Հիմա այդ մարդիկ պետք է իրենց արժանի հանգիստը ու ծերությունը վայելեյին, թեկուզ ծերանոցում, բայց իրենց արածին համարժեք ու վայել։ Մենք հերոսածին ազգ ենք` մեզ չի սազում։ Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/OfficialSami/posts/1841021146142473   ...

    Կարդալ ավելին
  • Լինքոլն-Քենեդի – Լինքոլնը դարձավ ԱՄՆ նախագահ 1860 թվականին։ Քենեդին դարձավ նախագահ ուղիղ 100 տարի անց՝ 1960 թվականին։ – Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը, իրենց կանանց ներկայությամբ, ու երկուսի դեպքում էլ կրակել են գլխին։ – Լինքոլնից հետո նախագահ դարձավ Էնդրյու Ջոնսոնը (ծնվել է 1808 թվականին)։ Քենեդուն փոխարինեց Լինդոն Ջոնսոնը (ծնվել է 1908 թվականին)։ Տարբերությունը կրկին ուղիղ 100 տարի է։ – Երկուսն էլ ծնունդով ԱՄՆ-ի հարավից էին, երկուսն էլ դիվանագետներ էին ու երկուսն էլ եղել էին սենատոր մինչև նախագահ ընտրվելը։ – Լինքոլնի մարդասպանը ծնվել էր 1829 թվականին, Քենեդունը՝ 1929 թվականին։ Եվ կրկին 100 տարվա տարբերություն։ – Երկու նախագահների մարդասպաններն էլ սպանվեցին նախքան դատը։ – Լինքոլնը սպանվել է «Քենեդի» թատրոնում, իսկ Քենեդին սպանվել է «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայում։ – Լինքոլնի քարտուղարի ազգանունը Քենեդի էր, և վերջինս խորհուրդ էր տալիս Լինքոլնին չգնալ թատրոն սպանությանը օրը։ Քենեդու քարտուղարի ազգանունն էլ Լինքոլն էր, ու նա նույնպես խորհուրդ էր տալիս չեղարկել Դալլաս կատարվելիք ուղևորությունը։ – Էնդրյու Ջոնսոնի ու Լինդոն Ջոնսոնի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 13 տառ։ – Նախագահներին սպանած Ուիլքես Բումի ու Լի Հարվի Օսվալդի անուն-ազգանուններն անգլերենով ունեն 15-ական տառ։ – Լինքոլնի ու Քենեդու ազգանուններն անգլերենով ունեն 7-ական տառ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/OfficialSami/posts/1803513533226568 ...

    Կարդալ ավելին
  • Էն ժամանակները պատերազմները ` պատերազմ էր, այսինքն մարդիկ հավաքվում էին ռազմաճակատում ու կռվում էին, չկային մարդիկ, ովքեր ռազմաճակատում թափած արյունը թանաքով ջնջում էին, էն ժամանակ չկար տեղեկատվական պատերազմ, հիմա պատերազմը երկու ճակատով ա լինում, զինվորները սահմանին, ու զինվորները համացանցում, մարդիկ կան, որ խնդում ու անլուրջ են համարում` համացանցային պատերազմը, բայց ինձ թվում ա, որ ժամանակը եկել ա, որ բոլորս գիտակցենք, որ 21րդ դարի պատերազմների հանգուցալուծման եզրերից մեկը դարձել ա համացանցը, թշնամին կարող է համացանցով հաղթել և պարտվել, համացանցի օգնությամբ թշնամին կարող է այնպիսի կեղծ ինֆորմացիաներ տարածել, որ երկրում 15 րոպեի ընթացքում սկսվի խուճապ: Հարկավոր է, որ բոլորս պատրաստ լինենք ցանկացած իրավիճակում ճիշտ տիրապետել համացանցին, մասնավորապես սոցիալական կայքերին, խմբերի ադմինիստրատորները պարտավոր են իրենց խմբի անվտանգությանը հետևել, լրատվական կայքերի սպասարկողները պարտավոր են բարեխիղճ աշխատանք կատարել (այսինքն մի 2 կոպեկի համար ապատեղեկատվություն չտարածեն), բոլորս պետք է սովորենք ու ենթարկվենք անվտանգության կանոններին` ¤ Անծանոթի հետ չշբվել ¤ Սահմանից ու զինվորից ոչ մի տեղեկություն չտրամադրել ¤ հեռախոսով և ինտերնետով միմյանց հետ չքննարկել ներքաղաքական և այլ տեղեկություններ, որոնք թշնամին կարող է օգտագործել մեր դեմ ¤ և ինչքան հնարավոր է զերծ մնացեք ազերի օգտատերերի հետ բախումներից, դա միայն վնաս է մեզ, նրանց հաքերները ակտիվ օգտատերերի էջերը ամեն կերպ փորձում են կոտրել, ազերիյին քֆուր անելու տեղը, փորձեք նրա հետ կոնտակտի մեջ մտնել, շբվեք և նրանց տեղեկացրեք իրականությունը, քանի որ ադրբեջանում ինֆորմացիայի պակաս կա, ժողովրդին խաբում են, ու լրաբերներով հայտնում են այն ինչը իրենց է ձեռնտու, եթե ազերիների աչքերը բացեք, դա մեծ ` շատ մեծ օգուտ կլինի ¤ մի բացեք ոչ մի անծանոթ հղում, կամ խաղ, կամ հարցում և այլն: Ինձ թվում ա, որ էս մի քանի կետը շատ հեշտ է հիշել և չխախտել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/GuchOfficial/posts/1711067752471147?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14608777716 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Ժամը 12:00 ից երկկողմանի կրակը դադարեցվել է, քանի որ այսօր Վիեննայում տեղի է ունենալու բանակցություններ... Բայց որ ճիշտն ասեմ, էս հրադադարը հեչ սրտովս չի, այս ժամանակահատվածում ազերիները նոր զինյալներ կբերեն, ու կթարմացնեն իրենց զենքերը... Մեկ ա, դրանց աչքը միշտ լինելու ա մեր հողի ու ջրի վրա, եթե հիմա չե, ապա 1 - 2 տարուց սկսվելու ա նույնը, 1994թվականից հետո խաղաղ պայմաններում ավելի շատ զինվոր է մահացել, քան Ղարաբաղը ազատագրելիս, այս հարցին կա երկու լուծում ` 1. Պետք է կտրուկ և շեշտակի հարված հասցնել ադրբեջանի նավթահորերին և ջրամբարին, այդ հարվածը ադրբեջանի ներսում նախ կստեղծի շատ մեծ աղետ, հետո կստեղծի շատ մեծ խուճապ, ադրբեջանը կզրկվի իրա փողի աղբյուրներից, երկրում իհայտ կգա ջրի խնդիր, ու բազմաթիվ զոհեր և այլ խնդիրներ, ու հաստատ ադրբեջանը վիրավոր ձեռքերով ու ոտքերով պատերազմից ստիպված դուրս կգա, ու հենց այդ ժամանակ պետք ա մեր ամբողջ ուժը ներդնենք հարձակման մեջ, ու չնայենք ոչ ԵՏՄ ին, ոչ ԵԱՀԿ ին ոչ ՄԻՆՍԿի խմբին, ոչ ՌԴ ին, ՈՉ ԱՄՆ ին և ոչ էլ ոչ մեկին, քանի որ մահանում են մեր տղերքը, մեր ազգի մարդիկ, անմեղ երեխեք, անմեղ տարեց մարդիկ ու էս փաստի վրա աշխարհը վաղուց թքած ունի, ոնց թքած ունեին 1990-1994 թ. Ոնց թքած ունեին 1913-1918 թվերին.. ու ոնց միշտ են թքած ունեցել, հիմա ժամանակն ա գիտակցենք, որ մենք չունենք դաշնակից պետություն, որ սաղ ուղղակի խոսող են, ու անիմաստ պայմանագրեր ստորագրող, մենք հիմա պետք ա մտածենք միայն ու միայն հաղթանակի մասին, քանի որ ներկա պահին ոտքի է ամբողջ ՀԱՅԱՍՏԱՆԸ ու ԱՐՑԱԽԸ, ՌԴ ից, Վրաստանից ու էլի մի քանի երկրներից կամավոր ջոկատներ են գալու, հիմա էն պահն ա, որ եթե տոռմուզ տանք կկոտրվի ազգի դուխը ու եթե Աստված չանի մյուս անգամ նորից պատերազմ սկսվի էս դուխը պակասած ա լինելու... մենք հիմա ուժեղ ենք ավելին քան երբևէ, հիմա ժամանակն ա ազերիներին ծնկի բերելու... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/GuchOfficial/posts/1705715983006324 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն