• Արմեն Աշոտյան
  • Այն ամենը, ինչ պետք է իմանալ այսօր Հանրայինի աշխատանքի մասին։ Ալիքի ամենաընդգծված ու կարեւոր, քաղաքական ԱՅՍՕՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ հաղորդաշարի առ այսօր հեռարձակված 9 հաղորդումներից 8-ը (!) նվիրված է կարկառուն իշխանավորներին։ Ընդդիմության ՈՉ ՄԻ ներկայացուցիչ։ Խոսքս հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի մասին չէ, ում պրոֆեսոանալիզմը շատ բարձր եմ գնահատում։ Մնացած մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Հ.Գ. էլ չասեք. բա ձեր ժամանակ։ Մեր ժամանակ Նիկոլը չէր իջնում Հանրայինի էկրաններից։   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216922490832658 ...

    Կարդալ ավելին
  • Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանելով ՀՔԾ հայտարարությանը՝ գրում է․   «Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետեւյալը։ Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։ Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ ԶԼՄ-ների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։ Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենեւին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։ Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216660083232632 ...

    Կարդալ ավելին
  • Չեմ ուզում հավատալ, որ վարչապետն ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216535500518142 ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար: Մասնավորապես, խիստ կարևոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում: Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանգիտության խողովակներով այս հարցի առաջխաղաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ, գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը: Հիշեցնեմ, որ այս պահին համաձայնագիրը այս կամ այն կերպ վավերացրել են ԵՄ 28 անդամ երկրներից 8-ը: Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216500697048077 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը: Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին: Բայց տեղ գտան նաև հարցադրումներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի. 1. Ինչու էր Նիկոլ Փաշինյանը հրավիրել Արմեն Աշոտյանին  2. Ինչու էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը: Օգտագործեմ այդ առիթը հետևյալ տեսակետս վերահաստատելու համար: Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, ներքին թեժ պայքարից և քաղաքական գնահատականներից՝ մենք պետություն ենք ներկայացնում: Լինելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ՝ արել և անելու եմ դա իշխանափոխությունից առաջ և հետո: Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը: Ես էլ լավություն չեմ արել, երբ ընդունել եմ հրավերը: Ինձ լավություն չեն արել, երբ իմ քննադատությունից և ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին ներգրավել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը ապահովող հանձնաժաղովի մեջ: Ոչ էլ ես եմ լավություն արել, երբ համաձայնել եմ աշխատել այդ ձևաչափով: Ես լավություն չեմ անում կառավարությանը, երբ ԵՎՐԱՆԵՍԹ-ում, Եվրոպական խորհրդարանում կամ այլուր պայքարում եմ Հայաստանի ազգային շահերի համար: Ոչ էլ վատություն եմ անում օրվա իշխանություններին, երբ այդ նույն միջազգային հարթակներում քննադատում եմ իրենց գործողությունները: Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք՝ պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում՝ օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների: Ասում եմ սա՝ որպես քաղաքական աքսիոմ, պարզ ճշմարտություն, որպես պետությունը սիրող մարդ: Այդպես շարունակելու եմ վարվել այնքան ժամանակ, որքան օգտակար կլինեմ իմ երկրին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ և միջազգային պարտավորությունների կատարման հարցում: Կառավարությունները գալիս են ու գնում են, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մշտապես և բոլորինը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216321298403223 ...

    Կարդալ ավելին
  • Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար բազմաբաղադրիչ է: Ընդգծեմ մեզ համար մի քանի սկզբունքային հարցադրումներ․ 1. Գերմանիան մշտապես առավել զգույշ և կշռադատված քաղաքականություն է վարել Հարավային Կովկասում՝ փորձելով չհակադրվել ավանդական ռուսական ազդեցությանը տարածաշրջանում: Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաոսում կարևոր է հասկանալ Գերմանիայի նոր դիրքավորումը տարածաշրջանում: 2. Լինելով Մինսկի խմբի անդամ երկիր՝ Գերմանիան մշտապես բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում իր անվերապահ աջակցությունն համանախագահների միջնորդական առաքելությանն ու սկզբունքներին: Ամռանը գերմանական ընկերություններից մեկի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին լուրը խիստ անհանգստացնող էր: Այս առումով Մերկելի այցը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: 3. 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ընդունելով նաև Գերմանական կայսրության մեղքի բաժինը, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ուղերձ հղեց Թուրքիային: Գերմանիայի նման դիրքավորումը առ այսօր ուժեղ ազդակ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա հաջող ընթացքի համար և ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում: 4. 2017 թվականին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագրումից և այս տարի հունիսի 1-ից նրա ուժի մեջ մտնելուց հետո մինչ այս պահը համաձայնագրով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով տրված չէ: Հիմք ընդունելով Գերմանիայի առաջատար կարգավիճակը ներկայիս ԵՄ-ում՝ Մերկելի այցը փայլուն հնարավորություն է կառավարության համար վերջապես զարկ տալու կոնկրետ աշխատանքներին և հստակ գործնական ուղերձ հղելու ԵՄ-ին՝ մեղմելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բացասական արդյունքներն ու առկա անորոշ մթնոլորտը: 5. Ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում և երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքային հակաժողովրդավարական սպառնալիքները մեղմելու փորձից հետո նման մակարդակի համաշխարհային առաջնորդներից մեկի այցը պետք է նպաստի սահմանադրականության, իրական ժողովրդավարության և հանդուրժողականության խարխլված մթնոլորտի վերականգնմանը Հայաստանում: 6. Գաղտիք չէ, որ Հայաստանը Եվրոպական միությունից այլ կարևոր ակնկալիք նույնպես ունի: Խոսքը վերաբերում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ քաղաքական որոշում կայացնելուն: Գերմանիան, մի կողմից լինելով փախստականների ճգնաժամի հիմնական թիրախ, մյուս կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության ծրագրերին՝ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար՝ ԵՄ-ի կողմից դրական որոշում կայացնելու համատեքստում, այդ թվում՝ ազդելով Բրյուսելում, Փարիզում, Պրահայում և այլուր խնդրի դրական լուծման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216306621516310 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բաքու նախատեսված այցի ընթացքում խոստացել է հստակ քննադատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գերմանական Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին Ադրբեջան մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշման հետ կապված: Հիշեցնեմ, որ Վայլերը երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչպես նաև Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ է: Գերմանական կառավարության խոսնակը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման հետ կապված և հավելել, որ այն համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216292977295213 ...

    Կարդալ ավելին
  • Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել՝ արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը: ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով «ԵՍ ու Ժողովուրդը» առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով: Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչությունները և այլն: Օրեր առաջ Հայաստանի նոր իշխանություններին անվանեցի թավշյա խունտա, ինչին հետևեց պետական քարոզչամեքենայի ինտենսիվ գործադրումը: Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույնս հաստատեց իմ տված գնահատականը: Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա: ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ Ակնհայտ էր դառնում, որ վարչապետը հետևողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումներից բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն: Այսինքն՝ 100 օրվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր բանաձևի ձախողված փնտրտուքից հետո վարչապետը, այնուհանդերձ, գոնե ակներև վերադարձավ մեր իշխանության օրոք մշակված դիվանագիտական ձևակերպումներին: Սակայն երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտանգավոր էլեմենտ առաջացավ: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումներն ու պոպուլիզմն այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած: Երկրորդ խիստ վտանգավոր էլեմենտը Արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման բանաձևը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հրապարակում հաստատելու մասին խոստումն էր: Պարոն վարչապետ, հիշեք մեկընդմիշտ, որ կարգավորման ցանկացած բանաձև պետք է ստանա նախ Ղարաբաղի ժողովրդի հավանությունը: ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 100 օրվա ընթացքում գործող իշխանությունները հետևողականորեն մսխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կապիտալը: Քանիցս խոսվել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին: Ընդամենը երեք դրվագ հիշեցնեմ՝ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը, ՌԴ ԱԳ նախարարի աննախադեպ կոշտ հայտարարությունը և, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի ԱԳ նախարարին չընդունելը Լավրովի կողմից: Երեկ վարչապետը նաև ասաց, որ Բրյուսել կատարած իր այցը չի քննադատվել: Թարմացնեմ Նիկոլ Փաշինյանի հիշողությունը: ԵՄ ղեկավար մարմինների հետ իր հանդիպումներն այնքան անհաջող էին և անարդյունավետ, որ անգամ ինքը բարձրաձայն խոսեց այդ մասին հենց օդանավակայանում: Հիշեցնեմ նաև, որ Հայաստան-ԵՄ ուժի մեջ մտած համաձայնագրով առ այսօր ՈՉ ՄԻ գործողություն չի իրականացվել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբիստական ջանքերը, իհարկե, տեղին են, բայց դրա մասին բացեիբաց բարձրաձայնելը մանկամտություն է: Եթե Թրամփ-Փաշինյան հանդիպում ունենալու հույսն ԱՄՆ կոնգրեսականների ստորագրություններն են, բա որտե՞ղ մնաց այդ դեպքում իշխանափոխությունից հետո Հայաստանի հանդեպ իբր մեծացած ուշադրությունը և Նիկոլ Փաշինյանի ժպիտի մոգական ուժը՝ Թրամփների զույգին Բրյուսելում բարևելիս: Ամփոփելով վերոհիշյալը՝ ընդունեմ, որ սխալվում էի, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216270327128973 ...

    Կարդալ ավելին
  • Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ո՛չ շատ ոգևորվելու, ոչ էլ չարախնդալու։ Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործուղությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։ Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։ 100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել #հակահեղափոխություն_չի_լինելու՝ մի տեսակ շատ անլուրջ է և այդքանով՝ արդեն վտանգավոր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216238777540253 ...

    Կարդալ ավելին
  • Մինչև մենք եփում ենք ներքաղաքական կաթսայում և այդ պայքարում կարիճներով լի սրվակ ենք հիշեցնում, տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն երկարաժամկետ գլոբալ տեղաշարժերի հիմք կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանում։ Ահա մեզ համար մի քանի կարևոր դրույթներ, որոնք մարտահրավերներ են պարունակում։ 1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ 2. Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքի, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։ 3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։ 4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։ 5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216228417801266?_rdc=1&_rdr ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն