• FBH
  • Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին լուրը հաստատեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը. «Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել»: Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել էր 2013-ի նոյեմբերի 5-ին: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ էին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է պահման պայմանը բաց ռեժիմի փոխարինելուց: ...

    Կարդալ ավելին
  • ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային  զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ  անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ,  իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն  իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:   ...

    Կարդալ ավելին
  • Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է Բաքվի՝ երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկը: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ իրենք չեն կարող հավասար հարթության մեջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք հայկական կողմում լուրջ հանցագործություն են կատարել, և հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ․ - «Իհարկե համաձայն չենք, որ ընդհանրապես այդ կատեգորիաները մեկը մյուսի հետ փոխարինելու, որովհետև դրանք անփոխարինելի են: Ահաբեկիչն ու մարդասպանը պիտի իր պատիժը կրի, և նրան չենք փոխանակելու մենք: Ինչ վերաբերում է այլ կատեգորիաներին, նախ և առաջ էդպիսի դիմում պետք է լինի, և մենք պիտի տեսնենք, թե ում կարելի է ում հետ փոխել՝ եթե կան համահավասար կատեգորիաներ: Չեմ խոսում հանցագործների մասին և դիվերսանտների և ահաբեկիչների»:  Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ադրբեջանում այս պահին երեք հայեր են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված: Հայկական կողմը հերքում է ադրբեջանցիների պնդումները: Հայկական կողմում ևս երեք ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում (սպանության, առևանգման,լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու մեջ)։ Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին: Ղարաբաղցի պաշտոնյան շեշտում է, որ իրենք դեմ չեն գերիների փոխանակմանը, բայց ո՛չ Բաքվի հնչեցրած տարբերակով։ Ըստ Բաբայանի, անցած տարիներին Ադրբեջանը կոպտորեն խախտել է նրանց իրավունքները․ - «Այդ մարդկանց փոխարինելուց առաջ․․․․ Ադրբեջանը, դուք գիտեք, հագցնում է նրանց զինվորական հագուստ, որը նույնիսկ Ադրբեջանի բանակին է պատկանում, ցույց է տալիս հեռուստատեսությամբ, որը խստիվ արգելված է կոնվենցիաներով: Առավել ևս անթույլատրելի է, որպեսզի նրանց օգտագործեն քաղաքական շահարկումների նպատակով: Իսկ այդ մարդկանց նաև ստիպում էին, որպեսզի Արցախի և Հայաստանի նկատմամբ վատ բաներ խոսեն: Հիմա փաստորեն ստացվում է, որ նա վերադարձնում է այն ակնկալիքով, որ էդ մարդիկ պետք է ստեղ դատվեն: Անմարդկային մոտեցում»: Գերիների թեման վերջին օրերին բավականին ակտիվորեն արծարծվում է ադրբեջանական լրատվամիջոցներում: Նախօրեին հարցին անդրադարձել է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը՝ հայտարարելով, թե ադրբեջանցի գերիները թիվը հայկական կողմում 871 է: Ավելին՝ ինչպես ադրբեջանցի պաշտոնյան է ասել, «նրանց փորձում են համոզել, որ Ադրբեջան պետություն այլևս գոյություն չունի և որ իբր Ադրբեջանը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ցնորք է որակում այս վիճակագրությունը․ - «Ադրբեջանը, իմ կարծիքով, չի գնում նրան, որ առանց նախապայմանների փոխանցի մեր այնտեղ գտնված ռազմագերիներին: Նա ուլտիմատում ա ներկայացնում, ինչ-որ ցնորված թվեր ա ներկայացնում, ինչ-որ անհայտ մարդկանց անուններ ա ներկայացնում և նախապայմաններ ա առաջ քաշում, ինչը անընդունելի է տվյալ դեպքում»: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի իրավունքների երաշխավորման և նրան Հայաստան վերադարձելու հարցում աջակցության նպատակով օրերս դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: ...

    Կարդալ ավելին
  • Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին տեղեկություններ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում չկան: Այս մասին 1in.am-ի փոխանցմամբ երկուշաբթի հայտարարել է գերատեսրչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետական քարտուղարի հնարավոր նշանակման մասին տեղեկությունը հայտնի դարձավ նախորդ հանգստյան օրերին, սակայն չէր հաստատվել ոչ ՀԱՊԿ-ի, ոչ հանրապետության կողմից: «Մենք նման տեղեկություն չունենք…Հարցը համապատասխան մակարդակում կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Ներկա պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից կլինի թեկնածուն, ոչ թե թեկնածուն»,- ասել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը: ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո կազմակերպությունում որոշել են հաջորդ քարտուղարի նշանակման իրավունքը փոխանցել Բելառուսին: Լրատվամիջոցներն ամենահավանական թեկնածու են նշում Զասին: Հայաստանը ներկայացնող Խաչատուրովին պաշտոնից ազատել են ուրբաթ: Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ. խոսքը 2008 թվականի մարտին բողոքի ակցիայի ցրման մասին է: Վալերի Սեմերիկովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: ...

    Կարդալ ավելին
  • Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին եւ նրա տեղակալ Միքայել Փաշայանին: Արցախի հանրապետության Նախագահի աշխատակազմի գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային եւ մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: ...

    Կարդալ ավելին
  • Հիշում եք, չէ՞, կապույտ մազերով Ասյա Խաչատրյանին։ Ադրբեջանցի օգտատերերից ոմն Tehran Libre-ը մոտ մեկ ժամ առաջ լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա և Ասյա Խաչատրյանը գտնվում են Թբիլիսիում։ Լուսանկարներից մեկում Ասյա Խաչատրյանի դիմացը երկու անձնագիր կա, որից մեկը, ամենայն հավանականությամբ, իրեն է պատկանում, իսկ մյուսն Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է։ Tehran Libre օգտատիրոջ էջում կա նաև մի լուսանկար, որտեղ վերջինս պատկերված է Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/archakh.armenia/posts/1918564474896490 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր  Գյանջայում հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, սպանվել են արմատական իսլամիստական կազմակերպությանն անդամակցելու մեջ կասկածվող անձիք: Պետանվտանգության ծառայությունը հրապարակել է հատուկ գործողության ընթացքում սպանվածների անունները: Իրավապահների հաղորդմամբ Ֆամիլ Ալեքփերովը և Ռուստամ Ռզաևը հրազեն և պայթուցիկ նյութեր էին ձեռք բերել` ահաբեկչություն իրականացնելու նպատակով: Հաղորդվել է, որ գործողության ընթացքում նրանք դիմադրել են` կրակելով հատուկջոկատայինների ուղղությամբ : Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են նաև, որ Ալեքբերովն ու Ռզաևը «ծայրահեղ իսամիստական խմբի անդամներ» են։ Այժմ հարուցվել է քրեական գործ։ Հիշեցնենք, որ հուլիսի 3֊ին էլ Գյանջայում մի քանի զինված անձինք մահափորձ էին իրականացրել Գյանջայի քաղաքապետի վրա։ Այս գործով ձերբակալվեց Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովը, որին Ադրբեջանը կրկին ներկայացնում էր որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամ։ Մեկ շաբաթ անց, ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի Գյանջայում մոտ 200-300 հոգի ցույցեր արեցին, որոնց ժամանակ ծեծելով սպանեցին երկու փոխոստիկանապետի։ Ցույցերի մասնակիցները ևս ներկայացվել էին որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամներ։ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ Լոռու մարզում նոյեմբերի 4-ին կայացել է ձյուդոյի հանրապետական մրցաշար, որին մասնակցել է նաև 4 արցախցի մարզիկ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել  է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը՝   տեղեկացնելով, որ մրցաշարին  ՀՀ  տարբեր  մարզերից    մասնակցել  են   շուրջ  200  մարզիկ: Նա  նշել  է, որ  մրցաշարի  արդյունքում  արցախցի   4  մարզիկներից  Աշոտ  Պարսիյանցը  գրավել է  առաջին  մրցանակային  տեղ՝  արժանանալով   ոսկե  մեդալի և պատվոգրի: Խոսելով  անցկացված մրցաշարի  մասին՝  մարզիչն  նաև ասել է, որ  այն  բավականին   դժվար  էր, քանի  որ  կային  ուժեղ  և  փորձառու  մրցակիցներ: «Նման  մրցաշարերին   մասնակցելը   մեծ  հնարավորություն  է  տալիս   մարզիներին, իմանալու  իրենց թերություններն  ու  բացթողումները: Մեզ՝  մարզիչներիս    համար  էլ,  հասկանալի  է  դառնում, թե  որ  ուղղությամբ   պետք  է  ավելի  շատ  աշխատենք  մարզիկների  հետ, որպեսզի   հաջողությունների հասնենք»,-ավելացրել  է  Ի.  Ազիզբեկյանը՝  հայտնելով, որ իրենք առաջիկայում  պատրաստվում  են Երևանում  նոյեմբերի  11-12-ը   մասնակցել  Հայաստանի  ձյուդոյի  առաջնությանը: ...

    Կարդալ ավելին
  • Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար  Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը Փարիզի մրցաշարի եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչին հաղթելուց ու «Մասթերս-100» շարքի մրցաշարերում առաջին տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով: «Ինձ համար սա ամենակարեւորն է այս աշխարհում: Հնարավոր չէ լինել ավելի երջանիկ, քան մրցաշրջանն ավարտել այս կերպ, հայտնում է News.am-ը: Ջոկովիչի հետ խաղալիս չի կարելի հենց այնպես մոտենալ ցանցին, քանի որ նա տիրապետում է անհավանական գրոհների: Դու պեքտ է նախապատրաստես քո գործողությունները: Ավելի լավ է գնդակն ուղարկել աջ կամ ձախ, իսկ հետո հարվածել ցանցին մոտ: Երբեմն այդպես չես կարող խաղալ, սակայն որոշ դեպքերում դա շատ հաջող էր ստացվում ինձ մոտ: Ընդհանուր առմամբ, ցուցադրեցի ագրեսիվ խաղ: Եվ եթե ցանկանում եմ շարժվել առաջ, պետք է շարունակեմ նույն ոգով»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP World Tour-ը: Հիշեցնենք, որ 1 ժամ 38 րոպե տեւողությամբ եզրափակիչում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 7:5, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետին, որը նոյեմբերի 5-ին կգլխավորի ATP-ի դասակարգման աղյուսակը: Այս հաղթանակի շնորհիվ հայ մարզիկն առաջին անգամ կռառնա աշխարհի 11-րդ ռակետ: Կարեն Խաչանովը եւ Նովակ Ջոկովիչը մրցեցին երկրորդ անգամ: Նրանք հանդիպել էին նաեւ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում, որտեղ սերբ թենիսիստը հաղթել էր 6:4, 6:2, 6:2 հաշվով: Սա Կարեն Խաչանովի կարիերայի չորրորդ տիտղոսն էր եւ առաջինը՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում: Աշխարհի 18-րդ ռակետ Խաչանովը վերջերս նվաճել էր նաեւ Մոսկվայում անցկացված Կրեմլի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը: 2009 թվականից հետո Կարեն Խաչանովն առաջին ռուսաստանցին է, որը հաղթում է «Մասթերս» շարքի մրցաշարում: Նախորդ անգամ դա հաջողվել էր Նիկոլայ Դավիդենկոյին, որը 12 տարի առաջ հաղթել էր Շանհայի մրցաշարում:  Բացի այդ, Խաչանովը Անդրեյ Չեսնոկովից, Նիկոլայ Դավիդենկոյից ու Մարատ Սաֆինից հետո չորրորդ ռուսաստանցին, որը տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն