• FBH
  • 1in.am-ը գրում է` Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սաշա Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։ 52-ամյա Սաշա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ անչափահաս՝ 15-ամյա հիվանդ աղջկա նկատմամբ, նրա անօգնական վիճակն օգտագործելով ու նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 12 –ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Սաշա Ա.-ն իր բնակարանի մուտքի մոտ հանդիպել է հարևանությամբ բնակվող, 2000 թվականի հուլիսի 30-ին ծնված, մտավոր հետամնացություն ունեցող անչափահաս Մերիին (անունը փոխված է)։ Ըստ մեղադրանքի՝ «քաջ տեղեկացված լինելով աղջկա՝ հիվանդագի վիճակում գտնվելու հանգամանքի վերաբերյալ… Սաշա Ա.-ն օգտվել է նրանից, որ հիվանդ աղջիկը չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը, զրկված է պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից, նրա կրծքերը սեղմելով՝ հրավիրել է իր բնակարան…»։ Աղջիկը, չգիտակցելով Սաշա Ա.-ի իրական նպատակները, ընդունել է նրա առաջարկը, նրա ուղեկցությամբ մտել է նրա տուն։ Սաշա Ա.-ն փակել է բնակարանի դուռը, աղջկան տարել է ննջասենյակ, նստեցրել է մահճակալին։ Ապա նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ մերկացրել է աղջկա ոտքերը, սեղմել է ազդրերը, ձեռք է տվել սեռական օրգաններին, շոյել է կուրծքը, հանել է վարտիքը, համբուրել է, ապա ինքն է մերկացել, սեռական օրգանը հպել է աղջկա մարմնին, պահանջել է, որ նա բռնի այն…, բայց աղջիկը չի համաձայնել… Մանրամասները՝ այստեղ: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Դուք շատ եք ձգտում խուսափել կոնֆլիկտներից, քանի որ հիանալի հասկանում եք, որ եթե դրանք ծագեն, ապա հետո խաղաղություն հաստատելը շատ դժվար կլինի: Դուք շրջապատի հանդեպ պահանջկոտ եք, չեք դրսևորում ներողամտություն այլ մարդկանց թուլությունների նկատմամբ: Վերանայեք ինքներդ ձեզ, փոքր-ինչ ավելի հանդուրժող դարձեք, եթե չեք ցանկանում խզել ձեր հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրը կապված է լիդերական ունակությունների վառ արտահայտումների հետ: Թե ընտանիքում, թե ձեր համախոհների հետ և թե ընկերական շրջապատում դուք ձեզ զգում եք որպես ամենագլխավորը, և դա ոչ բոլորին է դուք գալիս: Ցուլ Այսօր դուք չափազանց գործունյա եք: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ուղղել իրենց եռանդը խաղաղ հունով, այդ իսկ պատճառով էլ նրանք շրջապատի համար դառնում են ուղղակի վտանգավոր: Ձեզ շատ է դուր գալիս պայքարելը, ընդ որում կարևոր չէ, թե ում հետ և ինչու, այդ իսկ պատճառով էլ դուք համառորեն ներքաշվում եք բազմաբնույթ մենամարտերի ու կոնֆլիկտների մեջ, որոնք ձեզ հետ ուղղակի կապ էլ չունեն: Հնարավոր են բախումներ ազդեցիկ մարդկանց հետ, ընդ որում չնչին վեճից կարող է լուրջ կոնֆլիկտ հասունանալ; Զսպվածությունը ձեզ համար հատկապես կարևոր կդառնա օրվա երկրորդ կեսին: Երկվորյակներ Օրը առավելապես լավ կլինի օգատագործել հանգստի վրա: Հետաձգեք այն ամենը, ինչը ձեզ բարդ, խճճված, ձանձրալի և հոգնեցուցիչ է թվում, և զբաղվեք միայն նրանով, ինչը ձեզ բերկրանք է պատճառում՝ դրական էմոցիաների պահանջն այսօր շատ մեծ է: Աստղերը խորհուրդ են տալիս ուղևորության մեկնել ձեզ համար սիրելի մարդու հետ: Կանայք կարող են լիցքաթափվել խանութներով անցնելով՝ նրանք այսօր կարող իրենց թույլ տալ ոչ մեծ գնումներ անել: Ցանկալի չէ հանդիպել ազդեցիկ մարդկանց, իրավաբանների, փաստաբանների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Խեցգետին Բավական անհաջող օր է, որը ձեզ համար կդառնա մի իսկական փորձություն, եթե խելքներդ գլուխը չհավաքեք: Հրաժարվեք ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնաս հասցնել ձեզ կամ շրջապատին, հարգեք ուրիշների զգացմունքները, մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք իրականացնելու հարցում վստահ չեք: Չարժե ձեռնամուխ լինել լուրջ գործերի, իսկ ահա մանր կենցաղային ամենօրյա խնդիրներ լուծել ոչ միայն կարելի է, այլև՝ պետք է, չսպասելով, որ դա կանի մեկ ուրիշը: Չարժե անգամ կատակով քննարկել պրոֆեսիոնալ հարցեր, հանդիպել ոչ պաշտոնական միջավայրում մարդկանց հետ, ում հետ դուք կապված եք գործնական հարաբերություններով: Առյուծ Այսօր դուք դանդաղաշարժ եք, այդ իսկ պատճառով էլ մեկը մյուսի ետևից տհաճ իրավիճակների մեջ եք ընկնում: Շրջապատին զվարճացնում են ձեր սխալները, իսկ դուք էլ չափազանց վրդովվում եք, երբ ձեր վրա ծիծաղում են: Կարող են լուրջ տարաձայնությունների ծագել մարդկանց հետ, ում հետ դուք նախկինում շատ լավ լեզու էիք գտնում: Բազմաթիվ մանր տհաճությունները խիստ ազդում են ձեր վրա, սակայն դուք, բարեբախտաբար, առիթը բաց չեք թողնում ուրախանալու, որքան էլ դրանք աննշան լինեն: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար՝ շրջապատի վրա դուք անզուգական տպավորություն եք թողնում: Կույս Հարմար օր է ինչ-որ մեկին՝ իր քթի շուրջը պտտացնելու համար: Ձեզ դուր է գալիս խորամանկել, խոստումներ տալ և դրանք չկատարել, ծաղրել մի բան, ինչը շրջապատի համար շատ կարևոր ու լուրջ է: Բարեբախտաբար, կարելի է չվախենալ ձեր արարքի հետևանքների համար՝ դրանք բոլորն էլ հարթ կանցնեն: Անբարենպաստ օր է անձնական կյանքում լուրջ փոփոխություններ անելու համար: Անգամ եթե ձեզ թվում է, որ ձեր ընդունած որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման, միևնույն է՝ ձեր ետևից կամուրջներ մի այրեք՝ դուք շատ շուտով կսկսեք ուղիներ փնտրել նահանջի համար: Կշեռք Երջանկության և հաջողության համար պետք է պայքարել, այնինչ այսօր դա բոլորովին ձեր սրտով չէ: Հենց’ այդ պատճառով էլ ծագում են տհաճ իրավիճակներ: Ձեր ճակատագրով անհանգստացած մարդիկ ձեզ կոչ են անում ավելի ակտիվ կյանքի դիրք բռնել, գործել ավելի վճռական ու եռանդուն: Ցանկալի չէ ֆինանսական խնդիրներ լուծել, խոշոր գնումներ անել, ներդրումների հետ կապված հարցեր քննարկել: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի հանդիպման, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Շանս ունեք օգտակար ծանոթություններ հաստատել: Կարիճ Հիանալի օր է շրջապատի վրա մեծ տպավորություն թողնելու, ձեր գերազանցությունը ընդգծելու, որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ձեզ ինչ-որ բանում համոզելն անհնար է, քանի որ ձեր բերած փաստարկները անվիճելի են: Օրը բավական հարմար է ցանկացած նոր գործ ձեռնարկելու համար: Խուճապի մեջ չընկնեք, եթե դրանք ձեզ բարդ թվան՝ դուք շատ շուտ օգնականներ կգտնեք: Լավ են անցնում բոլոր հանդիպումները, օրը հարմար է աշխարհիկ զվարճությունների և պաշտոնական հանդիսությունների այցելելու համար: Եթե ծրագրում եք ուղևորության մեկնել, ապա դրան նախապատրաստվեք ամենայն լրջությամբ: Աղեղնավոր Հաջող օր է, հիանալիորեն հարմար վաղեմի մտահղացումներն իրակաանցնելու համար: Ձեր մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, շանս կա անգամ հաջողության հասնելու բոլորովին մի նոր գործում: Դուք արագ և հեշտությամբ յուրացնում եք նոր տեղեկությունները, դյուրին եք ընկալում այն ամենը, ինչը ձեզ շատ շուտով պետք է գալու: Ուղևորությունները բարձացնում են տրամադրությունը, իրավիճակի փոփոխությունը օգտակար է լինում բոլոր առումներով: Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հմայիչ եք, և հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առավել ուշադիր են: Այծեղջյուր Հիշեք, որ բավական անհարմար օր է այն բանի համար, որ հիմնովին քանդվի այն ամենն, ինչը կյանքի ընթացքում ձեռք եք բերել: Ցանկացած որոշում, որը ենթադրում է կյանքում շրջադարձային փոփոխություն, պետք է ծանրակշիռ և հիմնավոր լինի: Ձեր սովորույթը՝ սկզբում գործել, իսկ հետո նոր փորձել հասկանալ, թե արդյոք դա ձեզ պետք էր, այսօր վատ ծառայություն կմատուցի: Ամենաբարենպաստ օրը չէ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար՝ դուք չափից ավելի շատ եք մտածում ձեր զգացմունքների, և չափազանց քիչ՝ ձեր սիրելի մարդու զգացմունքների մասին: Ջրհոս Ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, քանի որ այսօր դուք ամեն ինչ տեսնում եք ամենամռայլ հարթության մեջ: Ավելի լավ է չշտապել եզրակացություններ անել, հնարավորություն տալ ինքներդ ձեզ հանգիստ մտածել և հասկանալ ստեղծված իրավիճակը, և դուք հաստատ դրա մեջ կբացահայտեք ինչ-որ հաճելի երանգներ: Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելը, թանկ իրեր գնել կամ վաճառելը: Ամենաբարենպաստ օրը չէ շփումների տեսանկյունից՝ շրջապատին թվում է, որ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը, և ձեզ մեղադրում են ոչ հաստատակամ լինելու մեջ: Ձկներ Պարզ օրերից չէ, և դուք կարծես թե ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի այն ավելի բարդանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են սադրանքներ սարքելու, ծանոթներին վիճաբանության մեջ գցելու, իսկ հետո՝ ձև թափելու, թե իրականում ոչինչ չի եղել: Նրանց թվում է, թե իրենք կատարելության օրինակ են, և շատ են վրդովվում, երբ կողքի մարդիկ դա չեն նկատում: Կարող են գործերում լուրջ խնդիրներ ծագել: Մի փորձեք ինչ գնով էլ լինի, հետևել նախապես մշակած պլաններին, դա շատ ուժ կխլի ձեզանից, իսկ հաջողության այդպես էլ չի բերի: Դուք պետք է փոքր ինչ ավելի նրբանկատ լինեք, և օրը կդառնա անմոռանալի: ...

    Կարդալ ավելին
  • Պրեմիերա․ Գոռ Հակոբյան - «Սիրտդ սրտիս»: ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի տարածքում վերջին օրերին հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ըստ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 17;54-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Գյանջայից 53 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում՝ Սամուխիի շրջանում։ Հիպոկենտրոնը գտնվել է 11 կմ խորության տակ։  ...

    Կարդալ ավելին
  • Հոլանդիայի առաջնության 12-րդ տուրում զարմանալի ինքնագոլ է գրանցվել «Գրոնինգեն»-«Վիտես» խաղում (4:2):  Հյուրերի պաշտպան Ֆանկատի Դաբոն, որը «Չելսիից» վարձավճարով է խաղում «Վիտեսում», հաջողացրել է 30 մետր հեռավորությունից գրավել սեփական դարպասը:  ...

    Կարդալ ավելին
  • Ռումինական «Ակադեմիա Ռապիդ» ֆուտբոլի ակումբը ջախջախել է «Վենուս 1914»-ին երկրի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղում 26:1 հաշվով:  ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում տիկին Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաեւ հեռախոսազանգերի վերծանումները: Հիշեցնենք, որ 2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար:  Ուսումնասիրությամբ պարզվել է՝  ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետեւանքով: Պարզվել է նաեւ, որ 2017թ-ի հունիսի սկզբին նկատելով տիկին Նաղդալյանի ծառայողական հեռախոսահամարի աննախադեպ խոշոր գումարի վարձը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության համապատասխան աշխատակիցը դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը եւ ստացել հեռախոսահամարի զանգերի վերծանումները, որոնց ուսումնասիրությամբ գործերի կառավարչության աշխատակիցը ենթադրել է, որ հիշատակված 4 օրերին կուտակված խոշոր գումարն առաջացել է տեխնիկական պատճառներով: Խնդիրն ուսումնասիրելու եւ լուծելու խնդրանքով գործերի կառավարչության աշխատողը հեռախոսազանգով դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության աշխատողին:  Այնուհետեւ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է 2017թ-ի մայիսին մատուցված ծառայությունների հաշիվը եւ գործերի կառավարչության աշխատողը, տեսնելով, որ այն կիսով չափ պակաս է, եզրակացրել է, որ ընկերությունն ուսումնասիրել է խնդիրը, որի արդյունքում վճարի կեսը «զիջել» է: Սակայն, ինչպես պարզվել է ուսումնասիրությամբ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը ծառայության դիմաց վարձավճարը չի «զիջել», այլ ներկայացրել եւ ստացել է ոչ թե միանգամից (մեկ հաշվով), այլ հաջորդող երկու ամիսների ընթացքում:  Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան լրագրողների հարցերին հայտնել է գործերի կառավարչությունից դեռեւս 2017թ-ի հունիսի սկզբին ստացված տեղեկությունը, որի առնչությամբ հայցում ենք հանրության ներողամտությունը:  Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին:  ...

    Կարդալ ավելին
  • Կասկածյալը` գողոնով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանություն ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն նոյեմբերի 20-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու (Հայաստանի և Բելառուս) Ինոք Փեննի-Լային: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ճանաչողական այցի շրջանակում Վրեժ Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ համակարգի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադարձավ առանձին ստորաբաժանումների աշխատանքին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպման և հնարավոր համագործակցության հետ կապված այլ հարցեր: Ինոք Փեննի-Լային հույս հայտնեց, որ առաջիկա հանդիպումները երկուստեք արդյունավետ կլինեն՝ ընդլայնելով և ամրացնելով համագործակցության նոր փուլը: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն