• FBH
  • Սիրտս խառնումա Մկոյի դեմ բացված կամպանիայից... Ինքը կա ու կմնա մեր սիրած Մկոն, դուք էլ էն, ինչ կաք՝ օբիժնիկ ու չուզող։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/DavitSahakyants/posts/1739453356087113 ...

    Կարդալ ավելին
  • Ֆելիքս Խաչատրյանի «Սիրո բանաձև» նոր հեռուստախաղի առաջին թողարկման հյուրերը Սիլվա Հակոբյանը և նրա ամուսին, գործարար Նորայր Մանուկյանն են: Զույգն առաջին անգամ է միասին հաղորդման հյուր լինում և առաջին անգամ են պատմում իրենց ծանոթության մանրամասները: ...

    Կարդալ ավելին
  • Ցանկացած մարդու տանը դուք կարող եք հանդիպել ալյումինե փայլաթիթեղի։ Այն անփոխարինելի իր է խոհանոցում։ Շատ ուտեստների պատրաստման համար օգտագործում են հենց այդ փայլաթիթեղները: Սակայն մենք գիտենք փայլաթիթեղի օգտագործման մի հետաքրքիր տարբերակ, որն էլ այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Դուք երբևէ կմտածեի՞ք, որ փայլաթիթեղը կարող է օգնել ազատվել հոգնածությունից և անքնությունից։ Համացանցում այս հարցի շուրջ կան բազմաթիվ նյութեր։ Այս տարբերակով փայլաթիթեղի օգտագործումը շատ պարզ է։ Այն պետք է կտրել և դնել սառնարանում 4 ժամ (կարող եք նաև մի փոքր քիչ)։ Ահա և ամբողջ բաղադրատոմսը։ Հետո այն պետք է դնեք, այսպես ասած, խոցելի տեղերին, օրինակ՝ դեմքին, այտերին և այլն։ Այս գործընթացը հանգստացնում է մկանները և վերացնում հոգնածությունը։ Փայլաթիթեղի կիրառման մեկ այլ, հրաշալի տարբերակ։ Այն կարող է հանգստացնել հոդերի ցավը։ Դրեք փայլաթիթեղն այն մասի վրա, որտեղ ցավում է, և ֆիքսեք այն բինտով։ Որոշ ժամանակ հետո հոդերի վիճակը կբարելավվի։ Փայլաթիթեղը նաև օգտագործվում է այրվածքները բուժելու նպատակով։ Այս միջոցն արագորեն պայքարում է այրվածքի դեմ։ Իհարկե, խոսքը չի գնում այնպիսի այրվածքների մասին, որոնց առաջացման դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի։ Ցավեր վիրահատությունից հետո։ Այս դեպքում ձեզ նույնպես կարող է օգնել փայլաթիթեղը։ Հարկավոր է այն բինտի օգնությամբ կապել պետքական մասում, իսկ երբ արդեն ցավը կթեթևանա, պարզապես հանեք այն։ ...

    Կարդալ ավելին
  • Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում պահպանել թելադրողի իրենց դերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի` «Մոնպելյեի» հետ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, բրազիլացի հարձակվողը միկրովնասվածք է ստացել:  Ըստ աղբյուրի` թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Նեյմարին հանգիստ է տրամադրել: Վերջինս կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի խաղարկության 2-րդ տուրի` «Բավարիայի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: ...

    Կարդալ ավելին
  • Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ, պարզվում է, հետաքրքիր ժամանակ է անցկացրել. տեղեկանում ենք Մուտիի դստեր՝ Instagram-ում տեղադրած լուսանկարներից և տեսանյութերից։ Տեսանյութում դերասանուհին պարում է «Դոն Պիպո» մականվամբ, Հռոմում բնակվող Արթուր Ասատրյանի հետ։ ...

    Կարդալ ավելին
  • 2017 թվականի սեպտեմբերի 23-ը ամսաթիվ է, որն այժմ ակտիվ քննարկումների կենտրոնում է գտնվում: Նրանցից որոշներում ընդգծվում է, որ այդ օրվա աստղերի դասավորությունը համապատասխանում է Հովհաննու հայտնության 1-ին հատվածին, որտեղ ասվում է.՝ «Եվ հայտնվեց երկնքում մեծ նշան. կինը՝ արեգակ հագած, նրա ոտքերի տակ լուսինը, իսկ գլխին դափնի՝ տասներկու աստղերով կազմած»: Ինչպես մենք գիտենք «Դատաստանի օրվա» հեղինակը այդ գլխում ցանկացել է նկարագրել Քրիստոսի երկրորդ գալուստը և կյանքի ավարտը Երկրի վրա: Ներկայացնում ենք Հովհաննու ավետարանի վերլուծությամբ ստացված 10 հնարավոր երևույթ սեպտեմբերի 23-ի վերաբերյալ: 1. Աստերոիդի անկում 2. ՉԹՕ հայտնվելը 3. Հոգիների փրկություն 4. Դատաստանի օրվա չորս հեծյալների գալուստը որպես խոշոր իրադարձություններ 5. Մասոնների միջամտություն 6. Կեղծ Քրիստոսի («Հակաքրիստոսի») գալուստ 7. Աշխարհը կառավարելու համար մասոնական չիպերի ակտիվացում 8. Բնական աղետ 9. Պատերազմ 10. Ոչինչ չի պատահի Կարծում ենք՝ ինչպես և նախկինում, ոչինչ էլ չի պատահի։ Կյանքը կշարունակի իր բնական հունով ընթանալ, իսկ բազմաթիվ թեորիաների և գուշակությունների սիրահարները կշարունակեն նոր առիթներ փնտրել՝ մարդկանց մոլորեցնելու և անհանգստություն պատճառելու համար։ ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Խոյերին խորհուրդ է տրվում խնայել ուժերը և ոչինչ չձեռնարկել. կեսօրին իրադարձություններն այլ երանգ կստանան: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանեկան հարաբերությունները, մասնավորապես` ձեր զուգընկերոջ հարաբերությունները ձեր ընտանիքի, ծնողների հետ, սեփականության մասնաբաժնի, ընդհանուր անշարժ գույքի հարցերը: Բիզնեսում կարող է սրվել անձնական հեղինակության, իրավունքների կամ տարածքները հարցը: Ցուլ Ժամանակն է, որ Ցուլերը շտկեն իրենց իմիջը, օրակարգը կամ մարտավարությունը: Դժվարանում է չեզոքություն պահելը: Հնարավոր է, որ շուտով ստիպված լինեք հարմարվել ուրիշի ճաշակներին և սպասելիքներին: Կարող է այլ վարքագիծ պահանջվել ամուսնական հարաբերություններում: Չի խանգարի ավելի շատ խորաթափանցությունը, բացահայտ կամ քողարկված համառությունը: Եթե ձեր դիրքերը թույլ են, ձեզ կարող է ճնշել ավելի ուժեղ մրցակիցը: Երկվորյակ Երկվորյակները ստիպված կլինեն համակերպվել իրադարձություններում իրենց վերապահված պասիվ դերի հետ: Օրվա սկզբում հնարավոր է էներգիայի ժայթքում, սակայն ուշադրությունը շուտով կթեքվի այլ ուղղությամբ: Կարող է կարևոր դառնալ տնտեսական բաղկացուցիչը: Բացառված չէ, որ նոր խթան ստանաք և՛ վաստակելու, և՛ ծախսերի համար: Ստիպված կլինեք մտածել ֆինանսական կամ կենցաղային հիմքի մասին, եթե ծրագրում եք նոր ստեղծագործական նախագիծ: Խեցգետին Խեցգետիններին աստղերն առաջարկում են շատ բան վերանայել: Հիմնարար դիրքերի փոխմանը կարող է դրդել տանը, ընտանիքում, հասարակական կարգավիճակում կարևոր փոփոխությունը: Կարող է դերակատարություն ունենալ ուսուցչի, ծնողի անձը: Շատերի համար կարող է կենցաղային կամ հոգեբանական անհրաժեշտություն լինել մտերիմներից առաձնանալը և սեփական կյանքով ապրելը: Օրը կարող մղել ինքնորոշման, անձնական զարգացման: Առյուծ Առյուծներին օրը խոստանում է լավ նորություններ, դրական միտումներ: Հնարավոր է, որ ձեր մերձավոր շրջապատում հայտնվի բավականին հետաքրքիր և ազդեցիկ անձնավորություն: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ներկայիս կամ պոտենցիալ զուգընկերոջ անձը: Սակայն դուք այսօր էմոցիոնալ եք և կարող եք ամեն ինչ ընկալել յուրովի: Նույնիսկ հաճելի իրադարձությունները կարող են հոգեկան ճգնաժամ, հուզմունք, անհանգստություն առաջացնել: Կույս Կույսերի համար կենտրոնական կդառնա ապագայի թեման: Հանգամանքները թույլ են տալիս փակել մի շարք տհաճ հարցեր, ազատվել բազմահոգ պարտականություններից և լարված կենսակերպից, սակայն միաժամանակ ստիպում են մտածել այն մասին, թե հետագայում ինչ քաղաքականություն պետք է ընտրեք: Առանցքային կարող են դառնալ ֆինանսների և ունեցվածքի, բնակավայրի, տան բարեկարգման, ընտանեկան ծրագրերի հետ կապված հարցերը: Կշեռք Ժամանակն է, որ Կշեռքները մտածեն նոր անձնական կարգավիճակի մասին: Աստղերը խորհուրդ են տալիս չմանրանալ և ձեր առջև արժանի մասշտաբային նապատակներ դնել: Չարժե ձեր տաղանդները վատնել մանրուքների վրա: Մոտակա ժամանակներս հնարավորություն կունենաք կտրուկ փոխել ձեր կյանքը, թռիչք կատարել կարիերայում, աձնական զարգացման մեջ: Դժվար պահ կարող է դառնալ մրցակցությունը: Կարող եք ստիպված լինել գնալ ղեկավարի կամքին հակառակ: Կարիճ Կարիճները կարող են մասնակիորեն փոխել համոզմունքները: Հնարավոր է հայացքների փոփոխություն արդարության հասկացության վերաբերյալ: Ձեզ վրա կարող է ազդել մեկի դիրքորոշումը, ում հարգում եք: Բացառված չեն ընտանիքի, ամուսնության, պատմության, մշակույթի, քաղաքականության վերաբերյալ նախկին պատկերացումների փոփոխությունները: Կարող է արկածախնդիր գաղափար ի հայտ գալ նոր ճանապարհորդության, կրթության վերաբերյալ: Աղեղնավոր Աղեղնավորներն այսօր հակված են հոգի ներդնել ամենում, ինչով հետաքրքրված են: Աստղերը հուշում են, որ նման ինքնազոհության համար ամենահաջող պահը չէ: Հանգամանքների բերումով շատ բան կընթանա ոչ այնպես, ինչպես ցանկանում եք: Չարժե արհամարհել օբյեկտիվ ժամկետները, ձևականությունները: Ձեր անհամբերության և դյուրավստահության հետևանքները կարող են շատ տհաճ լինել: Շտապելով ռիսկի եք դիմում նյութական կորուստ կրել: Այծեղջյուր Այծեղջյուրներին շրջադարձային պահ է սպասվում գործընկերային հարաբերություններում, ընտանիքում կամ կարիերայի մեջ, դատական գործընթացում կամ հետաքրքրությունների այլ դիմակայության մեջ: Բացառված չէ, որ ուշադրության կենտրոնում հայտնվի որևէ առանցքային կերպար, օրինակ` ձեր գործատուն, գործընկերը, հակառակորդը, ծնողներից մեկը, օրենքի ներկայացուցիչը, մշտական հաճախորդը կամ պատվիրատուն: Ջրհոս Ջրհոսների մոտ կարող է ավելանալ աշխատանքը կամ անգհանգստությունների առիթները: Այսօրվա զգացմունքներն առավելապես դրական են, սակայն նույնիսկ դրական անհանգստությունները կարող են ազդել ինքնազգացողության վրա: Հնարավոր է, որ այդպիսին է հաջողության կամ ստացած արտոնությունների գինը: Բացառված չէ, որ, կապված նոր հեռանկարների հետ, ստիպված լինեք վերակազմակերպել ձեր կենցաղը, առօրյա գործունեությունը: Ձկներ Օրվա իրադարձությունները կարող են Ձկների մոտ բուռն զգացմունքներ առաջացնել: Հակասական ապրումների պատճառ կարող է դառնալ անսպասելի նորությունը, վառ անհատականության հայտնությունը: Խորհուրդ չի տրվում որևէ բան ձեռնարկել զգացմունքների ազդեցության տակ, սակայն միանգամայն բնական կլինի ինչ-որ մեկի հետ խոսելու, սպասումներով կիսվելու կարիքը: Կարող եք հույս ունենալ կյանքի առանձին կողմերի շուտափույթ լավացման: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք մի փոքր ուշ: Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը: ...

    Կարդալ ավելին
  • Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում  փլուզված Cessna Citation 650 ինքնաթիռը պատկանում էր Ադրբեջանի գործարարին: Ինչպես տեղեկացնում է FBH.am-ը, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Տեղեկատվության համաձայն, օդանավակայանից մեկնող օդանավը ունեցել է տեխնիկական խնդիրներ և անձնակազմը որոշել է շտապ ետ վերադառնալ: Արտակարգ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հեռացել է թռիչքուղուց, բաժանվել երեք մասի և այրվել է: Վթարի ժամանակ 4 մարդ վիրավորվել է՝ ուղևորը, բորտուղեկցորդուհին և երկու օդաչու: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, ինքնաթիռը պատկանում է ադրբեջանցի գործարարներից մեկին, ում անունը չի նշվում: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն