Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • FBH
  • Բրազիլացի պաշտպան Մաքսվելը (Մաքսվել Շերեր Կաբելինյո Անդրադե) ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: «Պարի Սեն Ժերմենի» կազմում վերջին խաղում Մաքսվելը դարձավ Ֆրանսիայի գավաթակիր: 35-ամյա խաղացողը նվաճել է իր կարիերայի 37-րդ տիտղոսը: Այդպիսով, նա պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Մաքսվելը միայն փարիզյան թիմում 15 տիտղոս է նվաճել, 10-ը «Բարսելոնայի» կազմում, 6-ը՝ «Այաքսում», 5-ը՝ «Միլանում» և 1-ը «Կրուզեիրոյում»: Մինչև Ֆրանսիայի գավաթակիր դառնալը, նա հավասար (36-ական) տիտղոս ուներ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգսի հետ: Հարկ է նշել, որ Լիոնել Մեսսիի ակտիվում կա 32 տիտղոս, իսկ Ռոնալդուի՝ 20: ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկյան MLS-ի 14-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆիլադելֆիային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման միակ գնդակը 36-րդ րոպեին ՌՍԼ-ի կազմում հեղինակել է էկվադորցի ֆուտբոլիստ Ժոաո Պլատան: Իսկ ՌՍԼ-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը եղել է իր թիմի պահեստայինների նստարանին և խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 64-րդ րոպեին: Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալ Սոլթ Լեյքը» վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: ...

    Կարդալ ավելին
  • Արդեն շուտով սովորական մթերքները կարող են անհետանալ: Գիտնականները վերլուծել են կլիմայական փոփոխությունների մասին տվյալներ և հանգել են այն եզրակացության, որ որոշ բույսեր չեն կարող դիմանալ այդ փոփոխություններին: Արդյունքում հայտնվել է մթերքների ցուցակ, որոնք գտնվում են վերացման եզրին: Այդ ցուցակում ներառված են բանանը, խաղողը, սուրճը, ավոկադոն և այլն: Դրանց համար հիմնական սպառնալիքը երաշտն է և ջերմության դանդաղ, բայց հաստատուն բարձրացումը, որի արդյունքում բերքը տարեցտարի ավելի սակավ է դառնում: ...

    Կարդալ ավելին
  • Այս տղամարդիկ ցույց են տալիս, թե ինչպես ՉՊԵՏՔ է վարվել կանանց հետ:                 ...

    Կարդալ ավելին
  • Ավտոբուսով սովորական երթևեկությունից հետո Անժելիկան հայտնի դարձավ։ Ուղևորներից մեկը նկարեց նրան ու լուսանկարը տարածեց համացանցում։ Հիմա Անժելիկային սկսել են կանչել հարցազրույցների, գեղեցկության սրահներ ու նվիրել ֆոտոսեսիաներ։ Աղջիկը շուկայում որպես վաճառող է աշխատում, իսկ հազարավոր այցելուներն ամեն օր հիանում են նրա հոնքերով։          ...

    Կարդալ ավելին
  • 200 տարվա մեջ առաջին անգամ, Լազարևների պատմական առանձնատան այգում, Մոսկվայի տարբեր համալսարանների հայ ուսանողները շուրջպար բռնեցին՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության 99-ամյակին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/379408115777665/videos/418417905210019/?autoplay_reason=gatekeeper&video ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ում սպանել են այն երկու տղամարդկանց, ովքեր պաշտպանել են մուսուլման կանանց։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Օրեգոն նահանգի Փորթլենդում՝ գնացքի մեջ։ Երեք ուղևորներ փորձել են հանդարտեցնել հիջաբով կանանց վիրավորող տղամարդուն, բայց վերջինը դանակով հարձակվել է նրանց վրա՝ հասցնելով մահացու վիրավորումներ: «Ոոստիկանները, որոնք հերթապահում էին հարթակում, մտել են գնացք ու հայտնաբերել ծանր վիրավորում ստացած տղամարդուն։ Նրանք փորձել են տեղում օգնություն ցուցաբերել նրան, բայց չեն կարողացել փրկել, տղամարդը մահացել է։ Հայտնաբերվել են ևս երկու տուժածներ, նրանց միանգամից հիվանդանոց են տեղափոխել, բայց հիվանդանոցում նրանցից մեկը նույնպես մահացել է»,- հայտնել է Փորթլենդի ոստիկանության աշխատակից Փիթ Սիմփսոնը։ Հարձակվողը հաջորդ կայարանում իջել է գնացքից ու փորձել է փախուստի դիմել, սակայն նրան շատ արագ հայտնաբերել և ձերբակալել են։ Հայտնում են, որ 35-ամյա տղամարդը սպիտակ ռասսայի տիրապետության գաղափարակիրն է։ ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:20-ի սահմաններում Կոտաքի մարզի Ջրառատավան գյուղում տեղացել է կարկուտ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին: Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասների չափը որոշելու համար: Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից: *** Մայիսի 27-ին, ժամը 20:14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ից մինչեւ 18:40-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացել է կարկուտ: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է փոխմարզպետին: Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար: Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից: ...

    Կարդալ ավելին
  • Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Կատալոնական թիմի մարզչական ղեկին վերջին հանդիպումից հետո Լուիս Էնրիկեն կիսվել է տպավորություններով. «Ես երջանիկ եմ, քանի որ ինձ դուր է գալիս տիտղոսներ նվաճել և ուրախացնել «Բարսայի» երկրպագուներին: Դա ինձ նաև հպարտություն է տալիս: Հեռանում եմ. այդպես ավելի լավ է իմ և ֆուտբոլիստների համար: 13 հավանական տիտղոսից 9-ը լավ արդյունք է»,- մասնագետի խոսքն է մեջբերել «Goal.com»-ը: Հիշեցնենք, որ Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014 թվականին. թիմի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ գավաթակիր, մեկական անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի դրոշը տեսնելով աչքերս արցունքոտվեցին. երևանցիները՝ Մխիթարյանի գոլի մասին։ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն