• FBH
  • Հայտնի է, թե Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը որ համարով հանդես կգա նոր ակումբում: Գյումրեցի ֆուտբոլիստը Սլովիայի «Ժիլինա» ակումբում հանդես կգա 18 համարի ներքո: Բիչախչյանը համալրել էր Սլովակիան ներկայացնող «Ժիլինա»-ի կազմը։ Հայ ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագրի։ Ակումբը հիմնադրվել է 1908 թվականին: Սլովակիայի 7-ակի չեմպիոն է և չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաև 2017 թվականին: Մեկ անգամ դարձել է Սլովակիայի գավաթակիր (2012 թվական): Տնային հանդիպումներն անցկացնում է Պոդ Դուբնյոմ մարզադաշտում, որը տեղավորում է 11 հազար հանդիսականի: ...

    Կարդալ ավելին
  • Շոտլանդիայի Լուդոն շրջանի դատարանի երդվյալ ատենակալները Ջեյսոն Բրուքսի համար պահանջում են 137 տարվա ազատազրկում և 6,000 դոլար տուգանքի նշանակում։ Ջեյսոն Բրուքսը մեղադրվում է խոշոր չափերի հասնող 6 գողություններ անելու, գողոնները ապօրինաբար վաճառելու, ուրիշին պատկանող գույքը մի քանի անգամ վնասելու և շատ այլ հանցագործություններ կատարելու մեջ։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալն անցյալ տարվա ընթացքում 11 մեքենաների անիվներ է գողացել․ մարդիկ դիմումներ էին ներկայացրել ոստիկանության բաժանմունքներ, որ իրենց մեքենաների անվադողերը գողացել են և փոխարենը քարե կտորներ դրել։ Ոստիկանները կասկածում էին, որ այդ բոլոր հանցագործությունները մեկ մարդ է կատարել, քանի որ բոլոր քարե կտորների վրա կապույտ կտորի հետքեր կային։ Բրուքսի տունը խուզարկելուց հետո անվադողերի՝ կապույտ կտորի մեջ փաթաթված մանեկներ, պտուտակներ և պտուտակահաններ հայտնաբերվեցին, ինչն էլ հիմնավորեց ոստիկանների բոլոր կասկածները։ Դատարանը Ջեյսոն Բրուքսի դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի18-ին։ ...

    Կարդալ ավելին
  • Հայ մարզիկները ևս մեկ բրոնզե մեդալ են նվաճել 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում: Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ այս խաղերում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոյիստ անդամ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին FBH.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց  ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նախնական տվյալներով՝  տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կապկպված: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է  Արամավիրի մարզային քննչական վարչության վարույթում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու նպատակով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝  Մ.Սիմոնյանի սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ ...

    Կարդալ ավելին
  • News.am-ը գրում է` ՊՆ N զորամասի  հարակից տարածքում կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանը մահից ժամեր առաջ ընկերոջից 20.000 դրամ է խնդրել: Նա հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ իրեն շտապ 20.000 դրամ է պետք: Թե ինչի համար է անհրաժեշտ եղել նրան այդ 20.000 դրամը, Վարդանը ընկերոջը չի ասել: Նույն գիշեր Վարդանը զանգահարել է նաեւ մորը, տատին, բոլորին բարի գիշեր է մաղթել, սակայն, գումարի անհրաժեշտության մասին ոչինչ չի ասել: Թաղամասում տարածված տեղեկություններով Վարդանը վերջին օրը՝ հուլիսի 22-ին, 3 ընկերների հետ զորամասից դուրս գալու ու քաղաքում շրջելու թույլտվություն է ստացել: Մի քանի ժամ անց զորամաս է վերադարձել բարձր տրամադրությամբ: Վերջինը ծառայությունից մշտապես գոհ է եղել, երբեւէ որեւէ բողոք կամ դժգոհություն չի արտահայտել: Ծառայության մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ արձակուրդ է եկել ու հետ վերադարձել բարձր տրամադրությամբ: Ճանաչողները Վարդանին բնութագրում են որպես չափազանց ազնիվ երիտասարդի, ով ցանկացած հարցում պատրաստակամորեն օգնության է հասել դրա կարիքն ունեցողներին: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   https://news.am/arm/news/402122.html ...

    Կարդալ ավելին
  • «Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։   ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Կարեն Կարապետյանի բարի ցանկությունների դիլխորաբուժիչ մատյանը վերջնականապես ի չիք է դարձնում խոստացված առաջընթացի արժանահավատ լինելու հանգամանքը: Գնանք փաստերով. 1. Բյուջետային միջոցների ավելացում՝ արհեստական կրճատումների եղանակով: Արդյունքում՝ գործազրկության աճ, աղքատության, արտագաղթի ծավալների ավելացում: Պարոն վարչապետ, նոր հիշեցի՞ք ուռճացված լինելու հանգամանքի մասին:  2. Դպրոցների և, թույլ տվեք ձևակերպել այսպես, նաև համայնքների օպտիմալացումը՝ որպես հարմարվողական քաղաքականություն, այլ ոչ թե ճանապարհ դեպի զարգացում:  3. Կրթական ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների կրճատում: Պարոն վարչապետ, լսե՞լ եք, որ ամբողջ աշխարհում հակառակն է: 4. Նեխած համակարգում սուպերմոդեռնիստ գործիչ երևալու ձախողված փորձի աննպատակ շարունակում: Հայաստանը այն վիճակում չէ, որ մենեջմենթական տրյուկներով առաջընթաց ապահովես, պարոն վարչապետ: Քաղաքական համարձակություն է պետք, որը չունես, կախյալ ես: 5. Մարդն ասում է՝ 18000-ով կապրե՞ս, ասում ես՝ առաջարկ: Տեղերը խառնել ես, կարծես, պարոն վարչապետ: 6. Մարդկանց ասում ես՝ ներդրում բերեք: Որպեսի մարդը ներդրում բերի, դու նախ երկրիդ բրենդավորման խնդիր պիտի լուծես: Երբ պետությանը շան տեղ դնող չկա, մարդիկ ո՞նց ներդրում բերեն: Ու էդպես շարունակ... Խիարը թարս է... թարս, պարոն վարչապետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/1376658899095879 ...

    Կարդալ ավելին
  • Արդվի գյուղի բնակիչները փակել են ճանապարհը. նրանք դեմ են ոսկու հանքի շահագործմանը։ ...

    Կարդալ ավելին
  • Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտյոմ Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: 39-ամյա Արտյոմին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժողը Արտյոմի մտերմուհին է եղել: Մտերմուհի ունենալով հանդերձ՝ Արտյոմը ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ որդին ու դուստրը՝ 2002 և 2007 թվականներին ծնված: Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի հունիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9-ին, Արտյոմ Կ.-ն Երևանից մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող մտերմուհու՝ Մանեի (անունը փոխված է) տուն՝ իրենց հետագա հարաբերությունների հարցը պարզելու համար: Խոսակցությունը խաղաղ չի ընթացել, Արտյոմն ու Մանեն վիճել են: Արտյոմը դանակով հարվածել է Մանեի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Առաջադրված մեղադրանքում Արտյոմ Կ.-ն իրեն մեղավոր է  ճանաչել, զղջացել է: Նա հայտնել է, որ Մանեի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Որոշ ժամանակ ինքն ու Մանեն նույնիսկ բնակվել են իր կողմից վարձակալած բնակարանում: Դեպքի օրը գնացել է Մանեի տուն՝ նրան տեսնելու, հետը զրուցելու և նրան 10 հազար դրամ տալու, քանի որ իմացել է՝ Մանեն գումարի կարիք ունի: Բակում հանդիպել է Մանեի մայրիկին, խնդրել է թույլ տալ, որ Մանեին տեսնի: Ներս է մտել, խոհանոցում տեսել է Մանեին: Հարցրել է՝ որտե՞ղ է նրա հեռախոսը: Մանեն վրդովվել  ու վիրավորել է իրեն: Մանեի վերաբերմունքից ինքը հասկացել է՝ քանի որ տվյալ պահին ինքը նյութապես ծանր վիճակում է, Մանեն այլևս չի ցանկանում շփվել իր հետ… Արտյոմն ասել է, որ նույնիսկ ծնկաչոք խնդրել է Մանեին՝ շարունակել իրենց հարաբերությունները: Սակայն  Մանեն չի ցանկացել լսել իրեն: Այդ պահին, չգիտակցելով, թե ինչ է անում, դանակով հարվածել է Մանեին, հետո էլ հարվածել է ինքն իրեն… Արտյոմ Կ.-ն հայտնել է, թե Մանեի ներկայացրած քաղհայցի պահանջից ընդունում է միայն այն գումարի պահանջը, որը ծախսվել է նրա առողջության վերականգնման համար՝ 608 հազար դրամը: Մանեն քաղհայցի պահանջի մեջ ներառել էր ևս 300 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների համար կատարած վճարում: Տուժող Մանե Գ.-ն հայտնել է, որ ինքը ամուսնության նպատակով է ընկերություն արել Արտյոմի հետ: 2015 թվականի ապրիլին Արտյոմի առաջ պայման է դրել՝ եթե նա ցանկանում է, որ իրենց հարաբերությունները շարունակվեն, պիտի ծանոթանա իր ծնողների հետ և իրեն ամուսնության առաջարկություն անի: Արտյոմը վիճել է իր հետ: Ինքը դադարեցրել է նրա հետ շփումը: Արտյոմը մի քանի անգամ զանգահարել է, ինքը չի պատասխանել նրա զանգերին: 2015 թվականի հունիսի 22-ին, ժամը 11-ի սահմաններում իրենց տուն է եկել Արտյոմը, ասել է, թե ուզում է խոսել իր ծնողների հետ: Ինքը նրան ասել է, որ նրա հետ ամուսնանալու ցանկություն չունի: Ինքը տեղեկացված չի եղել, որ Արտյոմն արդեն ամուսնացած է, երկու երեխա ունի: Արտյոմն իրեն այդ մասին ոչինչ չի ասել: Հունիսի 27-ին, առավոտյան ժամը 9-ին Արտյոմը եկել է իրենց տուն: Իրեն հարցրել է՝ վերջնակա՞ն է որոշումը, որ չի ցանկանում ամուսնանալ: Ինքը պատասխանել է՝ հա: Այդ ժամանակ Արտյոմը եղել է «հանգիստ, ադեկվատ, տարօրինակ վարքագիծ չի դրսևորել»…, պարզապես՝ անսպասելիորեն դանակով հարվածել է իր որովայնին՝ ասելով՝ եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի: Ինքը այդ հարվածից բարձր գոռացել է: Իր ձայնից ներս են մտել մայրն ու հորաքույրը: Արտյոմը անընդհատ կրկնում էր, թե կորցնելու բան չունի: Նա, տեսնելով, որ հարազատները ոստիկանություն են զանգում, հեռացել է… Հետագայում իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն տարել են հիվանդանոց: Դեպքի հետո Արտյոմն իրեն որևէ նյութական օգնություն չի ցուցաբերել: Տուժողը ներկայացրել է 1 միլիոն 150 հազար դրամի քաղհայցի պահանջ: Տուժողի մայրը հայտնել է, որ Արտյոմը ոչ միայն չի հոգացել Մանեի հիվանդանոցային ծախսերը, այլև նրա հարազատները եկել են հիվանդանոց ու վիրավորել են դստերը: Դեպքի վայրից առգրավվել է հանցագործության գործիք դանակը՝ 21սմ շեղբի երկարությամբ ու սև բռնակով: Տուժողի ընտանիքը հայտարարել է, որ դա իրենց դանակը չէ, այն Արտյոմ Կ.-ն էր իր հետ բերել դեպքի օրը ու հեռանալիս հետը չի տարել: Արտյոմ Կ.-ն ճանաչվել է մեղսունակ: Կրկնակի կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հանցավոր արարքի կատարման պահին Արտյոմ Կ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, այլ եղել է միայն հոգեկան լարված վիճակում: Արտյոմ Կ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Կ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ ամբաստանյալի անցկացրած ժամանակը՝ 6 ամիսը, և վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 6 ամիս ազատազրկում: Պատժի սկիզբը կհաշվվի  Արտյոմ Կ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի: Դատավճռով մասնակիորեն է բավարարվել տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը: Արտյոմ Կ.-ից հօգուտ տուժող Մանե Գ.-ի պիտի բռնագանձվեր 608 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում: Քաղհայցը՝ 300 հազար դրամ գումարի պահանջի մասով, թողնվել է առանց քննության՝ տուժողին հնարավորություն տալով այդ պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով: Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 70 հազար 74 դրամ՝ որպես կատարված փորձաքննության արժեքի հատուցում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Արտյոմ Կ.-ն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչը: Պաշտպանական կողմը պահանջում էր վերաորակել Արտյոմի արարքը, նրան մեղավոր ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով, նշանակել այդ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ: Արարքը չվերաորակելու դեպքում պաշտպանական կողմը խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով սահմանել օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և այդ պատիժն էլ պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան: Հիմնավորելով վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանն ընդգծեցին, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի ցուցմունքները, թե դեպքի պահին զայրույթից, վիրավորանքից, իրեն ստորացված զգալուց չի գիտակցել, թե ինչ է անում, իսկ երբ հասկացել է, փորձել է վերջ տալ իր կյանքին: Այս գործով անցկացվել է դատահոգեբանական երկու փորձաքննություն: Առաջին փորձաքննությունն անցկացվել է ստացիոնար, հոգեբան Էլդա Գրինը եզրակացրել է, որ Արտյոմ Կ.-ն դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, ինչի մասին վկայում է աֆեկտի եռափուլային ընթացքի առկայությունը: Այնուհետև անցկացվել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ շատ ավելի անփորձ հոգեբան-փորձագետի կողմից, ով արդեն եզրակացրել է, թե Արտյոմ Կ.-ն ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել: Ըստ պաշտպանական կողմի՝ վարույթն իրականացնող մարմինը ճնշում է գործադրել փորձագետների վրա՝ փորձագիտական կենտրոնին  ուղղված գրություններով ամեն կերպ շտապեցրել է եզրակացության տրամադրումը: Փորձագետները հիմնվել են գործի ելքով շահագրգիռ անձանց ոչ արժանահավատ ցուցմունքների վրա… Դատարանը հաշվի է առել, որ Արտյոմ Կ.-ի խնամքին երկու անչափահաս երեխաներ կան ու միևնույն ժամանակ սահմանել է 4 տարի ազատազրկում, ինչը, ըստ պաշտպանական կողմի, արդարացի չէ… Պաշտպանը նշեց նաև այլ հանգամանքներ՝ Արտյոմը երիտասարդ տարիքում կորցրել է ծնողներին, ընտանիքի միակ կերակրողն է, նախաքննության ընթացքում Արտյոմը վեց ամիս է եղել անազատության մեջ, ապա ազատվել է կալանքից ու պատշաճ վարքագիծ է դրսևորել: 1995 թվականին Արտյոմ Կ.-ն պարտադիր զինվորական ծառայության ժամանակ առողջական խնդիրներ է ձեռք բերել: Նրա վատառողջության մասին առկա են բժշկական տեղեկանքներ, նա ստացել է բուժում: Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել նաև տուժողի ներկայացուցիչը՝ միջնորդելով խստացնել Արտյոմ Կ.-ի պատիժը… Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և մասնակիորեն բավարարեց ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի բողոքը՝ պատժի մեղմացման առումով: Վերաքննիչ դատարանում բողոքների քննության ընթացքում Արտյոմ Կ.-ի կողմից վերականգնվեց տուժողին պատճառված նյութական վնասը՝ 608 հազար դրամի չափով: Դատարանն այդ հանգամանքը դիտեց որպես ևս մեկ մեղմացնող հանգամանք: Վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով փոփոխեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Արտյոմ Կ.-ն մեղավոր ճանաչվեց տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, սահմանվեց այդ հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը՝  3 տարի ազատազրկում: Այս պատժին հաշվակցվեց նախաքննության ժամանակ Արտյոմ Կ.-ի՝ անազատության մեջ եղած ժամանակը, վերջնական պատիժ սահմանվեց 2 տարի 6 ամիս ազատազրկումը: Պատժի սկիզբը կհաշվվի Արտյոմ Կ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից: ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարները 1965 թ. ծնված Մ. Ս.-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն