• FBH
  • Դուք այս 100 օրերի ընթացքում նոր կառավարությանը քննադատում ենք այնպիսի հարցերի համար, որոնք կուտակվել են 30 տարիների ընթացքում, ու նորմալ է, որ դրանցից որոշները բարելավելը կարող է մի փոքր երկար տևել։ Դրա համար ես ցանկանում եմ ավելի իրական թեմաներից խոսել։ Ես հիշում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, նա խոստացել էր մեզ ազատել կարմիր գծեր կոչվող թալանից։ Էն, որ մեկ դույլ կարմիր ներկով միլիարդներ էին աշխատում և աջ ու ձախ տուգանում։ Բայց կարմիր գծերի այդ հարցը դեռ մնում է օդում կախված, ու նրանք դեռ տուգանում են մարդկանց։ Ինձ չի թվում, թե այս հարցը շատ բարդ լուծվող է, ու դրա համար տարիներ են հարկավոր։ Կարմիր գծերը կոնկրետ թալանել են մարդկանց տարիների ընթացքում։ ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում: Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ: Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական եւ հավասար դաշտում»: ...

    Կարդալ ավելին
  • Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մինչ այժմ պատարագներ չեն մատուցվել անվտանգության որոշակի նկատառումներով, փոխանցում է ermenihaber-ը: Արդեն բազմաթիվ հայտեր են ստացվել տուրիստական գործակալությունների կողմից, իսկ հյուրանոցներում մարդիկ սկսել են ամրագրման գործընթացները։ Նախորդ տարիներին անցկացված պատարագներին մասնակցել են բազմաթիվ մարդիկ Հայաստանից, Թուրքիայից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ Թեմային անդրադարձել է մշակույթի Վանի առևտրա արդյուաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ Մուրադ Բեյազը։ «Վանը կարող ենք դարձնել Թուրքիայի կրոնական (ուխտագնացային) տուրիզմի կարևոր կենտրոններից մեկը: Հայերն էլ նման ակնկալիքներ ունեն»։  Նա նկատել է տվել, որ  Ստամբուլից, Հայաստանից և աշխարհի շատ երկրներից հայեր են մեկնել են, որպեսզի մասնակցեն պատարագին։ Իսկ Վանի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության տնօրեն Մուզաֆեր Աքթուղն ասել է. «Զբոսաշրջիկները հետաքրքրված են այն եկեղեցիներով, որտեղ պատարագ են մատուցվում։ Այդ իսկ պատճառով այցելուների քանակը շարունակաբար աճում է»։ Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: ...

    Կարդալ ավելին
  • Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրանքի` Հ. Բ-ն, 2017թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արմավիրի մարզում յոթ ամյա երեխային առաջարկել է խանութից գնումներ կատարել, ապա այդ պատրվակով երեխային 10 000 ՀՀ դրամ է տվել` ասելով` ինչ ցանկանում է կարող է գնել, սակայն պայմանով, որ պետք է կատարի իր ցանկությունը: Այդ ամենից հետո էլ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և երեխան լաց լինելով փախել է այդ վայրից: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը: Այս մասին FBH.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զորամիավորումներում մրցույթին մասնակցած և լավագույն արդյունքներ ցուցաբերած վաշտերը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կմասնակցեն եզրափակիչ փուլին: ...

    Կարդալ ավելին
  • Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը եւ գրասենյակում: Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի Տվեր մարզում առևտրի կենտրոնի մի մասը այրվել է: Հրդեհված տարածքը կազմում է 250 քմ, հաղորդում է Տվերի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման մամլո ծառայությունը: Նախնական տվյալներով, տուժածներ չկան: Միջադեպի նախնական պատճառը` սղոցքի կարճ միացումն է եղել: ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանի մայրաքաղաքում ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից ոմանց վիճակը ծանր է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնում տուժածների վերաբերյալ։ Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, և նա հաղորդել է, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) գտնվում է Գուդուշաուրի ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Անի Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Գարեգին Վարդանյանը գտնվում է անգիտակից ծանր վիճակում: Ժամը 09:20-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Նա հայտնել է, որ Մանե Խաչատրյանը (7 տարեկան) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Տանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ, ստացել է կոտրվածք) և Անժելա Շալվարյանը (48 տ) գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: ...

    Կարդալ ավելին
  • ժողովուրդ դուք, երբ պիտի հասկանաք, երբ պետության զգալի մասը տարված է քաղաքականությամբ, պետությունը կգնա կործանման: Տանը նստելով ու ասելով լավ կլինի, ամեն ինչ ավելի վատիյա գնալու: Ինչ վերաբերվում է սիրո և համերաշխության մթնոլորտին, ասեմ, որ դա ի սպառ բացակայում է ներկայիս դրությամբ: Ոչ մեկ մյուսի կարծիքը չի հարգում: Եթե մեկը մի բանա գրում, որ մյուսի սրտով չի ապա նա ծախված է: Հզոր մտածելակերպ: Ավելացնեմ երկրում հեղափոխություն չի եղել ուղակի տեղափոխություն: Ու տենց էլ ժողովուրդը չհասկացավ, որ առաջինը ինքը պիտի փոխվի, ոչ թե իշխանությունները: Առաջ, երբ համացանց էիր մտնում այս վիճակը չէր տիրում, երբ ամեն երկրորդ գրառումը քաղաքական է: Բոլորը վերլուծաբան են դարձել: Իրոք զզվացրել եք ապրեք ձեր կյանքով ու ձեր ներդրումը ունեցեք երկրի կայացման գործում: Ոչ թե կուռքեր ստեղծեք, կամ էշ էշ քննադատեք:  Քննադատությունը պետքա, երբ տեղինա ու ճիշտա: ՀԳ. էլ չեմ խոսում, որ երևի ֆեյսբուքում արդեն միլիոնից ավել ֆեյք կա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1907099219383228&id=100002495068511 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց Նիկոլ Փաշինյանն իր ամենակարևոր ձեռքբերումն է համարում արտագաղթի կանխումը. «…Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում են, ինչը, կարելի է ասել, համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Ուրեմն՝ ուշադրություն, հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29986-ով ավելի շատ մարդ, քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել էր 6000-ով, շուրջ 6000-ով։ Այս տարի եկածների թիվը ավել է 29986-ով։ Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի»։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ Նիկոլ Փաշինյանի պնդումները քննադատության չեն դիմանում: Եվ ահա ինչու: Սահմանահատմամբ ուղևորահոսքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներն արտաքուստ գալիս են ապացուցելու Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե արտագաղթը դադարել է: Իսկապես, եթե 2017թ. առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին, Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական սալտոն -37 625 էր, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշն իսկապես բարելավվել է մոտ 6 անգամ և կազմել -6 146 (Աղյուսակ 1): Բայց իրականությունն այն է, որ տարվա առաջին եռամսյակում, երբ կառավարությունը գլխավորում էր Կարեն Կարապետյանն, ու Նիկոլ Փաշինյանը հեռու էր իր վարչապետությունից ճիշտ այնքան, որքան այսօր, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 28 անգամ, իսկ Փաշինյանի կառավարման օրոք սկսել է վատթարանալ: Բայց առաջ անցնել չարժե: Փորձենք հերթով վերլուծել միգրացիայի ու տուրիզմի վիճակը տարվա առաջին 6 ամսում: Իհարկե, անշնորհակալ գործ է տարվա կեսին, այն էլ՝ եռամսյա ժամանակահատվածի կտրվածքով խոսել միգրացիայի կամ տուրիզմի ծավալների մասին, քանզի դրանք սեզոնայնության գործոնով էականորեն փոփոխական են, այդուհանդերձ, գործող վարչապետի սին պնդումներից հետո ստիպված ենք որոշակի վերլուծություն կատարել և հասկանալ, թե ինչն ինչոց է: Եվ այսպես` վարչապետն ու իր թիմը պնդում են, որ Հայաստան ուղևորափոխադրումների ծավալն աճել է, ըստ որում՝ ժամանումներն առաջանցիկ տեմպով: Պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ իսկապես սահմանահատումների քանակն ավելացել է 8.3 տոկոսով, ըստ որում՝ ժամանումներն ավելացել են 9.6, իսկ մեկնումները` 7.1 տոկոսով: Սակայն, ի հեճուկս հեղափոխական կառավարության պնդումների, այս ցուցանիշն առաջին հերթին նախորդ կառավարության գործունեության արդյունքն է, քանզի տարվա առաջին եռամսյակում սահմանահատումները նախորդ տարվա համեմատ աճել են 14.5 տոկոսով, իսկ ահա երկրորդ եռամսյակում՝ ընդամենը 3.5 տոկոսով: Ըստ որում՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի վերջին տասը տարվա պատմության ընթացքում մեկնումների ու ժամանումների թիվը գրեթե հավասարվել է, իսկ դրանից հետո կրկին վատթարացել: Կարապետյանի կառավարության արդյունքների յուրացումը միակ մեթոդաբանական սխալը չէ միգրացիայի ոլորտում քարոզչության մեջ: Գլխավոր սխալը, որ թույլ են տալիս Փաշինյանն ու իր թիմը, միգրացիայի և տուրիզմի ցուցանիշների միահյուսումն է, ինչի արդյունքում ստացվում է, որ Հայաստանից արտագաղթ չկա: Մինչդեռ պարզվում է, որ ՀՀ քաղաքացի, ավելի ճիշտ՝ ՀՀ փաստաթղթերով երկրից դուրս եկածները շատ ավելի շատ են, քան ժամանածները: Այսպես՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2018-ի առաջին կիսամյակում Հայաստանից ՀՀ փաստաթղթերով մեկնել է 839.0 հազար մարդ, ժամանել է 788.2 հազար մարդ: Այլ կերպ ասած՝ մոտ 50.8 հազար ՀՀ քաղաքացի դուրս է եկել երկրից և չի վերադարձել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը՝ Նիկոլ Փաշինյանի: Հատկանշական է, որ բացասական սալտոն Կարեն Կարապետյանի օրոք անցած տարվա համեմատ բարելավվել էր մոտ 82 տոկոսով, իսկ ահա Փաշինյանի կառավարման օրոք այն կրկին վատթարացավ (տես Աղյուսակ 2): Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ ՀՀ մոտ 50 հազար քաղաքացիներ այս տարի ևս հեռացել են երկրից, և պարզ չէ՝ մինչև տարվա վերջ կվերադառնա՞ն, թե՞ նրանց բանակը կհամալրվի: Ինչ վերաբերում է Հայաստան ժամանած օտարերկրացիներին, ապա այս հարցում ևս գործող իշխանության քարոզչությունը սին է: Բանն այն է, որ արձանագրված ցուցանիշները, որ հիմնականում պայմանավորված են ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տեղ գտած իրողություններով, որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հետ: Այսպես՝ Փաշինյանը պնդում է օտարերկրացիների մուտքերի աճի մասին՝ վկայակոչելով 34000 թիվը, բայց չի խոստովանում, որ առաջին կիսամյակի կտրվածքով պաշտոնական թիվը 75 000-ն է, ինչն ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից մոտ 12 տոկոսով, և այդ ցուցանիշի ապահովման մեջ առյուծի բաժինը՝ մոտ 38 000, գրանցվել է մինչ հեղափոխությունը (տես Աղյուսակ 3): Ըստ որում՝ Կարեն Կարապետյանին հաջողվել էր Հայաստան օտարերկրացիների այցելության ցուցանիշը բարելավվել մոտ 18 տոկոսով, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կոտրել աճի այդ տեմպը՝ նվազեցնելով մինչև 8 տոկոսի: Ի դեպ, կարծիք կա, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ցուցանիշի բարելավումը ևս պայմանավորված է նախկին իշխանության որոշումներով, քանի որ օտարերկրացիների, մասնավորապես՝ ՌԴ քաղաքացիների այցելությունները պայմանավորված են մուտքի ռեժիմի ազատականացմամբ, ինչը ոչ մի կերպ Փաշինյանի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալին, ապա Փաշինյանի կառավարությունը նախ պետք է հոգ տանի, որ Քաղավիացիայի վարչությունը, Միգրացիայի պետական գործակալությունը և Ազգային վիճակագրական ծառայությունն այս հարցում ընդհանուր հայտարարի գան (բոլոր երեքի սքրինները կցված են նյութին): Բայց բոլոր դեպքերում, եթե հիմք ընդունենք ԱՎԾ հրապարակած տվյալները, ապա, իրոք, 2018-ին ուղևորափոխադրումներն ավելացել են: Բայց զավեշտն այն է, որ առաջին եռամսյակում աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան երկրորդ եռամսյակում: Ասել է, թե՝ սա ևս Կարեն Կարապետյանի արձանագրած արդյունքն է ու դրա իներցիան (տես Աղյուսակ 4): Ըստ որում՝ աճը հիմնականում պայմանավորված է «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներով, ինչն էլ իր հերթին մասնագետները պայմանավորում են միջինասիացի գաստարբայթերների մեկօրյա այցելություններով: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից յուրացնում է տուրիզմի ու ավիափոխադրումների ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարության գրանցած հաջողությունները, իսկ մյուս կողմից՝ երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը: P.S. Հրապարակեմ նաև պաշտոնական աղբյուրներից տեսապատճեններ՝ կանխելու համար հարցերը և սակարկությունները: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն