Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • FBH
  • Խորեն Լևոնյանը, Ռազմիկ Ամյանը և Էմմա Պետրոսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացան։ ...

    Կարդալ ավելին
  • Premier Performance Products-ի թիմի անդամներն ավտոմեքենա են հավաքել՝ ցույց տալու համար իրենց մատակարարների առաջարկած ապրանքների լայն ընտանին: Նախագիծն անվանվել է Six Pack Յուրահատուկ ավտոմեքենայի հիմք է դարձել 1994 թ. թողարկված դիզելային Dodge Ram 2WD-ը: Արդեն առաջին փորձարկումների ժամանակ մեքենան հրաշալի արդյունք է ցույց տվել՝ 1100 ձիաուժ հզորություն: Նախագծի հեղինակները որոշել են ավելացնել մեքենայի հզորությունը, այն հասել է 1500 ձիաուժի: Six Pack-ի հետնամասը American Axle-ի արտադրանքն է: Որպես փոխանցման տուփ ընտրվել է ավտոմատ 47RH-RE Track Master-ը:       ...

    Կարդալ ավելին
  • 31-ամյա Իրինա Շեյքի արձակուրդը, ով ապրիլին աղջիկ է ունեցել, ավարտվել է. սուպերմոդելը պոդիում է վերադարձել, հայտնում է FBH.am-ը: Նա ավելի վաղ մասնակցել էր Կաննի 70-րդ կինոփառատոնին: Մայիսի 25-ին amfAR բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-երեկույթի շրջանակներում, որն ավանդաբար անցկացվում է Լազուրե ափին փառատոնի օրերին, Շեյքը ոչ միայն փայլել է կարմիր գորգի վրա, այլև մասնակցել է հյուրերի համար ներկայացված դեֆիլեին: Պոդիումում մոդելը հանդես է եկել հունական ձևի շատ խորը լանջաբացվածքով զգեստով: Մոդելին ծափահարություններով են դիմավորել, նա փայլել է շլացուցիչ ժպիտով:   ...

    Կարդալ ավելին
  • Ողջունում ու դաժե աջակցում ենք. Մանվել Գրիգորյանը՝ «ազգ-բանակ» հայեցակարգի մասին։ Տեսանյութը՝ 1in.am-ի ...

    Կարդալ ավելին
  • «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ուղիղ հեռարձակումն արդեն սկսված է: «Ավրորայի» դափնեկիրը հայտնի կդառնա այսօր ...

    Կարդալ ավելին
  • Նյու Յորքում ներկայացվել է նոր BMW X5 35i ամենագնացը ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:  Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար: Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ շատ հպարտ է նախագահի կողմից պարգևատրվելու համար, և հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա հետագայում ևս շարունակելու նպաստել հայկական սպորտի զարգացմանը: Լրագրողներից մեկի հարցին՝ իր որ գոլի հետ կհամեմատի նախագահից ստացած մեդալը, Մխիթարյանը պատասխանեց՝ «Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»: Հարցին, թե ինչ է իրեն ասել Նախագահը մեդալը հանձնելիս, Մխիթարյանը պատասխանեց, որ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանն աշխարհում լավագույն կերպով ներկայացնելու համար և շնորհավորել է մեդալը ստանալու կապակցությամբ: Մխիթարյանն անդրադարձավ նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից հետո Հայաստանի դրոշը խաղադաշտում բարձրացնելուն: Նա ընդգծեց, որ հայկական եռագույնը բարձրացնելը յուրաքանչյուրի պարտականությունն է: «Ինձ համար միշտ պատիվ է տարբեր վայրերում բարձրացնել Հայաստանի դրոշը: Այդ գաղափարը ես վաղուց էի ցանկանում իրագործել և ի վերջո ստացվեց, քանի որ մենք կարողացանք հաղթել Եվրոպայի լիգայում»,-նշեց Մխիթարյանը: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ Նախագահի նստավայրում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման արարողության ժամանակ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ հյուրեր, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի և մեր պետության բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու առթիվ: Հայաստանը թևակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը:  Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու և առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա: Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են: Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու և վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը: Այսօր մենք տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը: Անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արժեքներ՝ նյութական, հոգևոր, տեխնոլոգիական: Դրանք արդյունք են նվիրյալների և պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի և նպատակասլացության: Մեր օրերում դուք եք արժանիների հերթափոխը: Եվ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի և նվիրումի համար:  Այսօր մեր երկրում ընթացող բարեփոխումները ընդլայնվելու են՝ դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները չպետք է երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է զգալի լինեն և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք ևս ձեր ողջ ներուժը և ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում:  Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է:  Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր:  Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս նախանձախնդիր և հետևողական աշխատանքը: Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բարեկամներ, այս կարևոր տոնի և պարգևատրման կապակցությամբ:  Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար: ...

    Կարդալ ավելին
  • Դերասան Բեն Սթիլլերը և դերասանուհի Քրիստին Թեյլորը բաժանվում են 17 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին զույգը հայտարարել է ուրբաթ համատեղ հայտարարության մեջ «Մենք որոշել ենք բաժանվել՝ պահպանելով հսկայական սիրո և հարգանքի զգացումն իրար հանդեպ՝ միասին ապրելով 18 տարի»,- նշել են 51-ամյա Սթիլլերը և 45-ամյա Թեյլորը: «Մենք մնում ենք նվիրված ծնողներ և ամենամտերիմ ընկերներ: Մեր գլխավոր առաջնայնությունը մնում է մեր երեխաների դաստիարակությունը»,- հավելել են դերասանները՝ ԶԼՄ-ներին խնդրելով չփորձել միջամտել իրենց անձնական կյանքին: Բենը և Քրիստինը ծանոթացել են 1999 թ., ամուսնացել են 2000 թ. մայիսին: 2002 թ. ապրիլին զույգն աղջիկ է ունեցել՝ Էլլա Օլիվիան, 2005 թ. հուլիսին՝ տղա՝ Քվինլին Դեմփսին: ...

    Կարդալ ավելին
  • «Դինամո» մարզադահլիճում այսօր՝ մայիսի 28-ին, մեկնարկել է բռնցքամարտի մինչև 18 տարեկանների Հայաստանի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 126 մարզիկ Երևանից և հանրապետության տարբեր մարզերից: Եզրափակիչ մենամարտերը կկայանան հունիսի 1-ին ժամը 12:00-ից: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն