• FBH
  • ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նաև ցամաքային կետերում անմաքս տարածքներ բացելու հարցը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ամբիոնին՝ ելույթի համար: Տեղի ունեցավ մեծ վիճաբանություն: ...

    Կարդալ ավելին
  • Շաբաթներ առաջ «ATV» հեռուստաընկերությամբ մեկնարկեց նոր, իր տեսակով և թեմատիկայով խիստ տարբերվող սիթքոմ`«Քարե դարդը»: Սկզբում մտածում էի, որ այն նման է լինելու մյուս սիթքոմներին, բայց հաճելիորեն զարմացա առաջին սերիայից հետո: Այն իր ձևաչափով ամբողջովին տարբերվող էր ու նորություն մեր հեռուստաշուկայում: Ճիշտ է, դեռ երկու սերիա են ցույց տվել, բայց այս պահի դրությամբ կարող եմ նշել մի շարք լուրջ առավելություններ, որոնք աչքի են ընկնում այս սիթքոմում: Նախ՝ թեմատիկան է շատ հետաքրքիր, նորություն էր այն, որ դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ` քարե դարում, հետո՝ դերասանական անձնակազմն էր շատ լավ ընտրված: Վաչեի, Արմուշի ու Ռաֆայել Երանոսյանի հումորը մի ուրիշ համ ու հոտ է տալիս սիթքոմին: «Վիտամինի» տղաները հումորի բնագավառում պրոֆեսիոնալներ են ու իրենց պրոֆեսիոնալիզմը բեմից էկրաններ են տեղափոխել: Նրանք հրաշալիորեն կարողացել են մտնել իրենց կերպարների մեջ և մեզ ներկայացնել այն ժամանակների մարդկանց կենցաղն ու սովորույթները: Ընդհանրապես ժամանակի մեքենայի օգտագործմամբ ժամանակի մեջ ճանապարհորդելը հոլիվուդյան ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերի գլխավոր խաղաքարտն է: Դա այն թեման է, որը միշտ և բոլորին հետաքրքիր է: Իսկ ահա ֆանտաստիկայի համադրումը հումորի հետ և այդ ամենը սիթքոմի ժանրում ներկայացնելը բավականին բարդ է, ինչը հաջողվել է մեր սցենարիստներին: Ի դեպ, հայկական հեռուսատեսության մեջ առաջին անգամ է, որ գրաֆիկա է օգտագործվում, և դա արվում է այսքան պրոֆեսիոնալ կերպով: Գրաֆիկ պատկերները և ձայնային հատուկ էֆեկտները թույլ են տալիս մի պահ հավատալ, որ իրոք տեսափոխվել ես քարե դար և գտնվում ես դինոզավրերի կողքին: Կարծում եմ՝ մեկնարկը լավ է տրված, և այս պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի այդ որակը պահելու համար, ու մենք ամեն շաբաթ անհամբեր կսպասենք մեր նոր, արդեն սիրելի սիթքոմի ամեն հաջորդ սերիային: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/anna.smbatyan ...

    Կարդալ ավելին
  • Այս Prank-ը դիտել է ավելի քան 1,000,000 մարդ  ...

    Կարդալ ավելին
  • Համացանցում է հայտնվել երգիչ Մարտին Մկրտչյանի նոր՝ «Մոտս մնա» երգը: ...

    Կարդալ ավելին
  • Դավիթ Աղաջանյան Մայա Պողոսյան Սիլվա Հակոբյան Գոռ Հակոբյան Անահիտ Սիմոնյան Օլգա Այվազյան Սյուզի Շահբազյան Միհրան Ծառուկյան Անահիտ Սիմոնյան ...

    Կարդալ ավելին
  • 5 տարի առաջ ծնվեց իմ առաջնեկը։ Կիսաբաց Լուսամուտները շատ անսպասելի մտավ իմ կյանք ու փոխեց ժամանակի ներկան։ Շնորհակալ եմ բոլորին ով եղել են այս թիմից, կան կամ դեռ պիտի գան։ Ուզում եմ այսօր շնորհավորանքներ ընդունեն բոլոր հեռուստադիտողները, հյուրեր ու նրանք՝ ովքեր մեզ իրենց հարգանքով ու սիրով ավելինա անելու ուժ են տալիս։ Ծնունդդ շնորհավոր տղես... Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/hrach.muradyan/posts/906723402708590 ...

    Կարդալ ավելին
  • 2015 թվականը կարևոր տարի էր Հայաստանի համար: Հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր երկիրը բազմաթիվ արտասահմանցի հյուրեր ունեցավ, որոնց թվում եղան նաև համաշխարհային հռչակ վայելող աստղեր: FashionYan.com-ը, ամփոփելով տարին, ներկայացնում է, թե տարվա ընթացքում հայտնիներից ովքեր այցելեցին Հայաստան: Եվ այսպես, սկսենք, թերևս, ամենաքննարկվող և սպասված այցերից մեկից՝ Քարդաշյան քույրեր և Քանյե Ուեսթ: Համաշխարհային աստղերը Հայաստան այցելեցին այս տարվա ապրիլին: Ապրիլին Հայաստան այցելեց System Of A Down խումբն ու Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին բացօթյա համերգ տվեց Հանրապետության հրապարակում: Այս նույն ժամանակահատվածում, ապա նաև հոկտեմբերին Հայաստան այցելեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում եղավ պարուհի VARDA-ն: Նա Հայրենիք ժամանեց նաև ամռանը և բարեգործական համերգ ունեցավ: Ամռանը ”Ոսկե Ծիրան-2015” կինոփառատոնի շրջանակներում Երևանն առաջին անգամ հյուրընկալեց հայտնի դերասանուհիներ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին: Այս ամառ մասնավոր այցով Հայաստան ժամանեց նաև Քաթարի շեյխուհի Մոզան: Նրան ուղեկցում էր ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոն: Աշնանը Հայաստանում նկարահանումներ իրականացրեց Vogue Russia ամսագիրը, որին մասնակցում էր Victoria’s Secret ապրանքանիշի մոդել Ստելա Մաքսվելը: Հոկտեմբերին իր այցով աշխարհին զարմացրեց հայտնի շոումեն, կատակերգու Քոնան Օ՛ Բրայենը, ով մեր երկրին նվիրված հաղորդաշար նկարահանեց: Իսկ դեկտեմբերին Երևանում համերգ ունեցավ ռեփեր Թիմաթին: Նյութի աղբյուր՝ http://fashionyan.com/2015/12/13/haytniner2015/ ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանս- պրուսական պատերազմից հետո ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը հրավեր է ստանում Գերմանիայից: Ֆրանսիայի թշնամիները ցանկանում էին, որպեսզի «աշխարհի երբևիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհին» Բեռլինի հանդիսատեսին պատվի իր աստվածային տաղանդով: Արտիստուհին տալիս է նախնական համաձայնությունը: Երբ արդեն խոսք է գնում պայմանների մասին, դերասանուհին ասում է, որ Բեռլին կգնա միայն մի պայմանով. Էլզաս և Լոթարինգիա նահագները պետք է վերադարձվեն Ֆրանսիային: Էլզասն ու Լոթարինգիան, իհարկե, չվերադարձվեցին և Բեռնարը, իհարկե, չգնաց Գերմանիա:   Բեռնարի այդ հայրենասիրական քայլը գնահատվեց Ֆրանսիացիների կողմից և դրա շնորհիվ հիմնականում վերացավ հրեական համայնքի հանդեպ եղած բացասական վերաբերմունքը. Սառա Բեռնարը հրեուհի էր:   Դրանից հետո, ֆրանսիացի ևս մի հռչակավոր դերասան հրավեր ստացավ Գերմանիայի կողմից: Ի տաբերություն Բեռնարի՝ վերջինս չմերժեց հրավրը և գնաց: Իր այդ քայլը նա բացատրեց այս կերպ. «արվեսը հայրենիք չունի» ... Նյութի աղբյուր՝ http://erik-hay.blogspot.am/2015/12/blog-post.html ...

    Կարդալ ավելին
  • Շուրջ 20 դիմակավորված վանդալներ Համուրգում տեղակայված Facebook սոցիալական ցանցի մասնաճյուղի շենքի վրա քարեր են նետել ու ներկեր լցրել: Շենքին մեծ վնաս է հասցվել, որի չափը մասնագետները հաշվարկում են: AFP-ն տեղեկացնում է, որ գրասենյակի պատին հարձակում գործած անձինք թողել են գրություն՝ Facebook Dislike և դրանից հետո հեռացել տարածքից: ...

    Կարդալ ավելին
  • Եթե հրետանիով, իսկ այժմ հրասայլով կրակում են մեր դիրքերին, ապա սպասում են դանդաղ և զոռով բարձրացվող համարժեք պատասխանի նկատի ունենալով. ա/ իրենց կողմից տանկի կիռարումը բ/ Ազատիչը լավ ուսումնասիրված բնավորությունը: Որից հետո. - հերթական հանդիպումից առաջ ուժեղ և խիզախ Ադրբեջանին միջնորդները պիտի հանգստացնեն և սիրաշահեն, - Թուրքիան հայկական պատասխանին արձագանքելու է, և մեղադրելու է Մոսկվային բոլոր ուղղություններով ագրեսիա իրակացնելու և ագրեսորին աջակցելու մեջ, - Թուրքիան նաև Միսնկի խմբից զատ և առանձին իր ռեգիոնալ նշանակությունն է շեշտելու և պնդելու է իր հատուկ կարծիքը, - Մոսկվան, որը չի ուզում Ադրբեջանի հետ երկրորդ ճակատ բացի, չի ուզում մեղադրանքներ լսի ագրեսիա մասին, չի ուզում շեղվի երկրորդական ուղղություններով և Մինսկի խմբի այլ համանախագահներին՝ Ֆրասնիան և ԱՄՆ-ին ակտիվանբալու առիթներ ընձեռի Կովկասում՝ մատ է թափ տալու Հայաստանի վրա, և ևս մի կես կետ զիճումներ կանի Բաքվին(որ չանի Թուրքիային), և մի գուցե նաև Բաքվի միջոցով կսկսի իրավիճակի շոշափումները Անկարայի հետ, որը և թուրքերի գլխավոր նպատակն է այս փուլում: ՈՒշագրավ է, որ այս ամենը աշխատում էր, երբ Ռուսաստանը և Թուրքիան սիրում էին զմիմիայնս, սակայն շարունակվում է կիռավել նաև երբ սերը խամրեց, և կարծես թե Բաքուն պիտի երկար և լուրջ սսկվեր, որ ռուսներին առիթ չտա ոտի տակ ընկնելու: Բայց Դավութօղլուն գտավ Բաքվում փաստարկներ բացատրելու, որ գլխավոր հանգամանքը չի փոխվել: Պատճառը մեկն է. շատ լավ գիտեն Հայաստանի վերջին Գերագույն հրամանատարին, ուղնուծուծով գիտեն: Ուստի, Ազատիչը «չի տրվելու սադրանքներին», պատասխանը լինելու է քաղաքականապես ոչ համառժեք(ավելի ճիշտ միայն ռազմական առանց քաղաքական բաղադրիչի) և մեղմ: Այնքան մեղմ, որ ռուսների ռազմական գործնական ստիպողաբար (կամավոր անողը չեն) միջամտության մասին անգամ խոսք չլինի: Եվ հավանաբար այն կլինի Ալիևի հետ հանդիպումից հետո, նախապես Մոսկվայի հետ ճշտելուց և համաձայնեցնելու հետո: Բայց իհարկե նման պահվածքը մեկ միլլիեթ-երկու դովլեթին չի զսպելու, տրամաչափը գնալով ավելանալու է, և ավելանալու: Անշեղորեն ավելանալու է մինչև ՀՀ ԶՈՒ էական և մարմանդ հյուծման աստիճանը՝ դիրքային պատերազմում: Աշխարհը մարմանդ ընտելացվում է այդ իրավիճակին: Թորքերը անգիր են արել Ազատիչի հոգե-էմոցիոնալ որակը և նույնքան անգիր գիտեն, թե ինքը ինչ է անելու և ինչը չի անելու: Իսկ Ազատիչը չի անելու հետևյալը. -ստեղծել Մոսկվայի համար այնպիսի պայմաններ, որ Մոսկվան հանդես գա Հայաստանին խաղաղության, բանակցելու, որոշումը և միավորման հանրաքվեն վերանայելու, հանդիպելու կոչով մի կողմից, և ուղղակի սպառնա Բաքվին և Թուրքիային մյուս կողմից, -ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ թե Մոսկվան ստիպված լինի դիմել Թուրքիային և Ադրբեջանին իրենց զուսպ պահելու խնդրանքով, այլ այդ երկուսը դիմեն Մոսկվային հայերին կանգնեցնելու խնդրանքով: Ամբողջ թուրքական բլեֆի հիմքը այն է, որ ռուսները չեն ուզում առճակատում նաև Բաքվի հետ, հետևաբար հայերը չեն համարձակվի գնալ առճակատման, որ Մոսկվան ստիպված չլինի դեմքը փրկելու համար խառնվել: Հետևաբար, ռուսները կգան, կնստեն, կխոսեն ու կբանակցեն Անկարայի հետ: Իհարկե, նման պայմաններում և հենց ռուսների ստիպողական կոշտ արձագանքի դեպքում լայնածավալ բախման խոսք անգամ չկա, երկու կողմն էլ շատ արագ կանգնեցվելու են փաստացի զբաղեցրած դիրքերում: Տեխնիկապես և լոկալ չափերով այդ ամենը հնարավոր է, բայց ոչ ոք չի վախենում նրանից, որ Հայաստանը կանի քայլ, որը «դաբրո» ստանալու մոլուցքից դուրս է, և թուրքական բլեֆը կօգտագործի, և ոչ թե չնկատելու կտա: Ասեմ, որ Էրդողանն ու Ալիևն էլ են խաղացող ու խաղամոլ, սակայն իրենք գիտեն Ազատիչի բարի, բոլորին հասնող, ոչ մեկին չվնասող, սաղի հետ լավ լինելու, ըմբռնելու, բարիշելու ու համաձայնեցնելու բնավորությունը, իսկ Ազատիչը չգիտի: Էրդողանը էս վերջերս մի հատ սխալ արեց մի քանի անձերի վերաբերյալ, ու հիմա պիտի ինքնահաստատվի մի տեղ, որ այդ սխալը կոցկվի, մոռացվի, լղոզվի, փոխհատուցվի: Կարծես թե ես գիտեմ, թե որտեղ է այդ ամենը արվելու: Նյութի աղբյուր՝ http://hayk-balanyan.livejournal.com/ ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն