• FBH
  • Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը Սուրբ Ծնունդի կապակցությամբ կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համար 150 նվեր է գնել։ Քիմն իր հերթին շքեղ նվեր է մատուցել ամուսնուն։ Նա Քանյեի համար գնել է արծաթագույն մոտոցիկլետ՝ Can-Am Spyder մակնիշի, որի արժեքը կազմել է 150․000 դոլար։ Իսկ ահա 18-ամյա Քայլի Ջաների ընկերը՝ ռեփեր Թիգան, նրա համար գնել է ադամանդապատ թանկարժեք մատանի։ ...

    Կարդալ ավելին
  • Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել դստեր` Արիանայի հետ. ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ հարգելի՛ Անժելա: Վերջին շրջանում հաջողության անիվը ձեր շուրջն է պտտվում և դուք վերջերս շահել էիք 3 միլիոն դրամ <<Ինեկոբանկ>>ից: Խնդրում եմ մանրամասնեք: - Հաջողության անիվից դժգոհել չեմ կարող, քանի որ այն միշտ իմ շուրջն է պտտվում, որքան էլ դա տարօրինակ և օտարների համար անտրամաբանականա կթվա առաջին հայացքից։ "Ինեկոբանկ"-ի հայտարարած մրցույթի հաղթանակն ինձ համար թվով երրորդն էր՝ մրցանակի խոշորությամբ։ Նախանցած տարի գրեթե նույն ժամանակահատվածում մեքենա էի շահել, իսկ անցած տարի այս մրցանակի ուղիղ կեսը՝ մեկ ու կես միլիոն դրամ՝ "ԱԿԲԱ" բանկի կողմից կազմակերպված մրցույթում հաղթող դառնալով։ Մրցույթին մասնակցել եմ բոլորի պես, և իմ հաղթանակի գրավականը կարող եմ համարել հաղթելու շատ ուժեղ ցանկությունը, հնարավորությունների առավելագույն օգտագործումն ու շատ լավ և պատրաստակամ ընկերների առկայությունը։   Ինչպե՞ս եք պատրաստվում ծախսել այդ գումարը - Դեռ չեմ որոշել։ Հարազատներիս նվերներ կգնեմ, իսկ գումարի մեծ մասը երևի կպահեմ, հետագայում, որևէ գործի մեջ ներդնելու նպատակով։   Ֆեյսբուքում հայտնի եք որպես կրեատիվ խաղալիքներ պատրաստող անձ, շարունակելո՞ւ եք ձեր խաղալիքների պատրաստումը և վաճառքը: - Հայտնի՞, չգիտեի)); Մեկ-երկու ամիս է, ինչ սկսել եմ խաղալիքներ պատրաստել, բայց արդեն վստահ եմ, որ դա այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել։ Այո՛, շարունակելու եմ և փորձելու եմ ավելի զարգացնել։ Ինչպե՞ս պատահեց, որ ձեր խաղալիքը հայտնվեց <<Արմենիա>> հեռուստաընկերության <<Ժամը>> լրատվականի տաղավարում: - Իմ լավ ընկեր Խաչիկ Եղոյանը պարբերաբար պատվիրում է ինձ մոտ փոքրիկ ձնեմարդուկներ՝ իր ընկերներին նվիրելու համար։ Այդ օրը նա հյուր էր իր՝ "100 դուռ" լուսանկարչական ցուցահանդեսի մասին խոսելու նպատակով, և որոշել էր մեկ ձնեմարդուկ նվիրել հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանին, ում թեթև ձեռքով էլ խաղալիքը հայտնվեց ուղիղ եթերում։   Դուք նաև <<Ռեսո>> ապահովագրական ընկերությունից շահել էիք ապահովագրություն, այդ մեկը ինչպե՞ս շահեցիք :)))) - Արդեն մի տեսակ անհավատալի է չէ այս ամենը))) Ինձ համար էլ) "Ռեսո"-ն էլ հայտարարել էր լավագույն լուսանկարի մրցույթ՝ միայն աղջիկների համար։ Լուսանկարում պետք է լինեի ես և իմ մեքենան։ Նկարն ուղարկեցի, բայց ոչ հետաքրքրվել եմ մրցույթի ընթացքով, ոչ լայքեր եմ հավաքել, քանի-որ նախ չեմ սիրում լայքերով մրցույթներ, հետո էլ, անկեղծ ասած, Ինեկոյի մրցույթով էր ամբողջ ուղեղս զբաղված։ Իսկ հաղթանակի մասին շատ պատահական եմ իմացել, նույն օրը երեկոյան։ Ու շատ ավելի հաճելի էր իմանալ, որ ոչ թե հաղթել եմ լայքերով, այլ ինձ ընտրել էին չորս կազմակերպությունների ներկայացուցիչները։   Առջևում Նոր տարի է, բայց այսքանից հետո անիմաստ է ձեզ հարցնելը թե ի՞նչ եք ցանկանում Ձմեռ Պապիկից, ինչպես դուք էիք կատակել ձեր վերջին գրառումներից մեկում, որ Ձմեռ Պապիկը ձեզանից պետք է ինչ-որ բան ցանկանա,համենայնդեպս ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ Պապուց: - Ավելի շուտ կուզեի շնորհակալություն հայտնել ինձ ամեն Նոր տարվա շեմին մեծ նվեր մատուցելու համար։ Ու կցանկանայի, որ այդ ավանդույթը երբեք չխախտվեր))))   Հաջողակ միլիոնատերը Նոր տարին նշելու է տանը, թե՞ այլ վայրում :))) - Ցավոք սրտի, այս տարի միակ տարին է, որ ամանորը նշելու եմ աշխատանքի վայրում,բայց դա ինձ չի խանգարի հաջորդ օրը հարազատներիս հետ նշել: )))   Հավատու՞մ եք, այն ասացվածքին, որ <<Ինչպես սկսեք տարին այնպես էլ կշարունակվի>>: - Ավելի շուտ վստահ եմ, որ ամեն ինչ կախված է մեզնից։ Ինչպես տրամադրվես անցկացնել տարին, այնպես էլ կանցնի; Ու կարևորը, որ դա չեզրափակվի միայն տրամադրվելով։ Դեպի նպատակը պետք է գնալ հաստատուն քայլերով և պետք է ներդնել ուժերի առավելագույնը։   Դուք ունեք ձեր ընկերներում <<մուսա>> ընկերներ, ինչպես շատ ֆեյսբուքահայեր: - Ես ինքս եմ մուսա : )) Բայց ունեմ ընկերներ, որոնք ինձ ուժ են տալիս և ստիպում են, որ հավատամ իմ ուժերին։   Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար և վերջում ի՞նչ կցանկանաք ֆեյսբուքահայերին և մեր կայքին: - Ձեզ նույնպես շնորհակալություն։ Կցանկանայի, որ իրենց մեջից հանեին անհավատությունը մրցույթների նկատմամբ։ Հենց դա է, որ խանգարում է։ Եվ շատ կուզեի, որ դիմացինի հաղթանակն էլ չընդունեին, որպես իրենց պարտություն, այլ որպես խթան՝ հետագայում նույն իրավիճակում հայտնվելու համար։ Թող Նոր Տարին բոլորիդ հաղթանակներ բերի,իսկ Ձեր կայքին կմաղթեմ հետաքրքիր զրուցակիցներ, շատ-շատ այցելուներ և միայն դրական նյութեր։ Շնորհակալ եմ որպես զրուցակից ինձ ընտրելու համար : ) ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել էր Հայաստանի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հանձնել են մրցանակները՝ «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիրը և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգևը: Պարգևատրման արարողությունից հետո Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի 2015թ. լավագույն Ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:   ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը իր միկրոբլոգում եղբոր հետ լուսանկար է հրապարակել: «Իմ կյանքը, եղբայրս»,-լուսանկարին կից նման գրառում է կատարել դերասանուհին: ...

    Կարդալ ավելին
  • Full House-ից հայտնի դերասան Գոռ Հակոբյանը, ով վերջին օրերին սիթքոմի անձնակազմի հետ գտնվում է ԱՄՆ-ում, իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել իր կնոջ հետ: Դերասան Մովսես Կարապետյանի նշանադրության լուսանկարներից ու այս լուսանկարից դատելով, Գոռի կինը նույնպես գտնվում է Միացյալ Նահանգներում: «Կեսս»,- լուսանկարին կից նման գրառում է կատարել սիրված դերասանը: ...

    Կարդալ ավելին
  • Դիվադադար + New Year 2016 ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի Անի Երանյանը Facebook-ի իր էջում հրապարակել է մի նկար, որտեղ պատկերված է ինքը: Պարզվում է՝ գեղեցիկ նվերն անակնկալ է եղել: Դիմանկարում Անին չափազանց նման իրեն: «Շնորհակալություն»,- նկարին կից գրառում է կատարել դերասանուհին: ...

    Կարդալ ավելին
  • Մի շարք խնջույքների, միջոցառումների, գլամուրային հավաքույթների, կորպորատիվների, հարսանիքների ու ծննդյան արարողությունների ներկա եղա։  Երբ գինովցա, ուրախացա, պարեցի, ակտիվ եղա շփման մեջ անմիջական, մարդիկ սկսեցին իրար մեջ խոսել.  «Տեսա՞ք՝ Սոսն ինչ մեռած էր, լսի, կարող ա՞ մենակ խմած չէր, ինչ ափսոս ա, վաաա՜յ, ինչ ափսոս աաաա՜»։ Երբ սկսեցի նմանատիպ հավաքույթներում ավելի սթափ և զգոն ներկայացնել սեփական անձս, շփման մեջ ավելի հաշվարկով, ցանկություններիս մեջ ավելի զուսպ, ամեն ինչ նկատող և ձանձրացող, նրանք ավելի ակտիվ սկսեցին վերլուծել պահվածքս, նույնիսկ երբեմն իմ ներկայությամբ. «էս Սոսին էլ զվյոզդը տարավ, թե ինչ եղավ, հեռու ա պահում իրան, ո՛չ պարում ա, ո՛չ խմում, ո՛չ ուրախանում, վաաա՜յ, ինչ ափսոս աաա՜, վաաաա՜յ, ինչ ափսոս աաաա՜» ։))))) Ստե չեք, ստե չեք։))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/682109188593183 ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Անձնական նախաձեռնությունների համար օրն ամենահաջողը չէ: Այն հարմար է համատեղ գործերի և համագործացկության զարգացման համար: Երկխոսություններում չարժե նոր թեմաներ շոշափել, ավելի լավ է հավելյալ պարզություն մտցնել արդեն քննարկված հարցերում: Ընտանեկան հարաբերություններում կարևոր է համաձայնության գալու, մանր զիջումների գնալու պատրաստակամությունը: Առավոտյան հնարավոր է ընդհանուր անկայունություն, տրամադրության փոփոխությունը կարող է փոփոխել ծրագրերը: Ցուլ Չափավորության օր է: Շատ Ցուլերի մոտ առաջին պլանում կարող են հայտնվել ծառայողական պարտականությունները, կենցաղային հոգսերը: Աստղերը խորհուրդ են տալիս այսօր զբաղվել նրանով, ինչը հաճույք է պատճառում, լավ է ստացվում և ենթադրում է համատեղ իրավահավասար գործունեություն: Աշխատանքի առավել դժվար հատվածներն արժե ժամանակավորապես սառեցնել և դրանց վերադառնալ հաջորդ շաբաթ: Օրվա վերջում ստիպված կլինեք հաշվի նստել զուգընկերոջ տրամադրությունների և ծրագրերի հետ: Երկվորյակ Երկվորյակներին սպասվում է հարթ տրամադրություն և իրադարձություններով լի բարեհաջող օր: Հաճելի կլինի ցանկացած շփում: Դժվարին իրադրություններում շատերը բնազդաբար կընտրեն ամենահեշտ ուղին, իսկ հաջող հնարավորությունները կկարողանան հեշտությամբ ծառայեցնել իրենց նպատակներին: Առաջիկա հանգստյան օրերի ծրագրերն ավելի լավ է կազմել առավոտյան: Օրվա վերջում կարող եք կորցնել մտքի պարզությունը: Ձեր որոշումների վրա կարող են ազդել նոր հանգամանքները: Խեցգետին Մինչ երեկո չարժե ձգտել արմատական փոփոխությունների: Ցերեկային ժամերը կարելի է հատկացնել ոչ բարդ աշխատանքին կամ կենցաղային ընթացիկ հարցերին:  Հնարավոր է, որ ձեր ուշադրությունը կամ անձնական ներկայությունն անհրաժեշտ լինի ծնողներին կամ ամուսնուն: Հանգստյան օրերի վերաբերյալ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար հանգամանքներ կձևավորվեն գիշերվա մոտ: Բացառված չէ, որ լցվեք հավելյալ էներգիայով և գիշերվա մի մասն անցկացնեք ինչ-որ ակտիվ զբաղմունքով: Առյուծ Ցերեկային ժամերն Առյուծները կարող են անցկացնել ազատ ռեժիմով: Հենց ցերեկը կձգտեք շփման, ազատ զբաղմունքների, անձնական անկախության: Հնարավոր է մեծ հետաքրքրություն գեղեցկության և էսթետիկայի, օրինականության և արդարության հարցերի, սիրո, ամուսնության, համագործացկության թեմաների նկատմամբ: Երեկոյան առաջին պլանում կհայտնվեն տան, անշարժ գույքի հետ կապված գործերը: Բացառված չէ, որ օրվա վերջում ստիպված լինեք թողնել ձեր զբաղմունքները և ակտիվ մասնակցություն ունենաք ընտանեկան հոգսերին: Կույս Օրը հարմար է շարքային գործերի, այդ թվում` վճարումների և գնումների համար: Շատ Կույսերի համար ավելի հեշտ կլինի, եթե ունենան ինչ-որ մեկի աջակցությունը: Ընթացիկ առաջադրանքներն արժե լուծել միասին: Եթե չկա մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել, անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք փնտրել համացանցում: Դա զգալիորեն կնվազեցնի սխալներ թույլ տալու հավանականությունը, որոնք հեշտությամբ կարող եք թույլ տալ, եթե փորձեք միայնակ գործել: Կարևոր նախաձեռնությունները խորհուրդ է տրվում թողնել վաղվան: Կշեռք Կշեռքներին խորհուրդ է տրվում շեշտադրությունը կատարել անձնական կարիքների վրա: Կարելի է ընտրություն կատարել սեփական ճաշակով, ընտրել զբաղմունքներ` ելնելով ձեր տրամադրությունից, տան իրավիճակից, ինքնազգացողության առանձնահատկություններից: Առավոտյան բացառված չէ իրադարձությունների անսպասելի շրջադարձ: Օրվա ընթացքում մթնոլորտն ավելի ներդաշնակ կլինի: Ուշ երեկոն հղի է զգացմունքային ֆոնի կտրուկ փոփոխությամբ, նոր հոգսերի և նյարդայնացնող գործոնների ի հայտ գալով:   Կարիճ   Առավոտյան և օրվա ընթացքում աստղերը Կարիճներին կտրուկ փոփոխություններ չեն խոստանում: Չարժե նաև մեծ արդյունավետություն սպասել: Վատ չի լինի ժամանակ անցկացնել միայնության մեջ, ծանոթ միջավայրում կամ շփվել մտերիմ անձնավորության հետ: Հոգնածության դեպքում չի խանգարի ամբողջությամբ կտրվել գործերից, հանգստանալ, վերակագնել հոգեկան ներդաշնակությունը և աշխատունակությունը: Եթե ձեր ամենաարդյունավետ շրջանը երեկոն կամ գիշերն է, ձեզ հաճելի անակնկալ կսպասվի: Աղեղնավոր Օրվա մթնոլորտը տրամադրում է խաղաղ շփման: Ամուսնական հարաբերությունները կուրախացնեն ներդաշնակությամբ և փոխըմբռնմամբ: Հաջողություն է սպասվում բանակցություններում, դիվանագիտական կամ հումանիտար առաքելություններում, արտասահմանցիների հետ կապերում: Հանգստյան օրերի ծրագրերն ավելի լավ է կազմել ընդհանուր գծերով, քանզի արդեն երեկոյան իրադրությունը կարող է փոխվել ոչ այն ուղղությամբ, որ դուք ակնկալում էիք: Այծեղջյուր Այծեղջյուրները կարող են ապավինել ճակատագրին և վստահել իրադարձությունների ընթացքին: Ուղղիչ միջոցառումները, որոնց հակված են Այծեղջյուրներից շատերը, այսօր կարող են միայն վնասել: Ցանկալի է հետևել իրադարձությունների թելադրած ռիթմին և ավելի դիվանագետ լինել: Արժե հաշվի նստել գործընկերոջ, ղեկավարի, պատվիրատուի կարծիքի հետ: Աշխատանքի և շփման մեջ քիչ կարևոր դեր չեն ունենա գեղագիտական չափորոշիչները: Հանգստյան օրերի ծրագրեր կազմելու համար առավել հարմար կլինեն երեկոյան ժամերը: Ջրհոս Ջրհոսներն օրը կանցկացնեն դրական տրամադրությամբ և հանգստյան օրերի հետ կապված ամենավառ սպասումներով: Կհաջողվի պահպանել անհրաժեշտ կապերը, վերականգնել արդարությունը, ամրացնել փոխադարձ համակրանքը նրանց հետ, ով ձեզ դուր է գալիս: Հնարավոր է, որ ձեզ նկատի շատ ազդեցիկ մի անձնավորություն: Լավատեսություն կներշնչեն ճանապարհորդության, կրթության, արձակուրդի հետ կապված միտումները: Երեկոյան իրադարձությունները կհուշեն, որ հանգստյան օրերի հետ կապված ձեր ոչ բոլոր հույսերն են արդարացված: Ձկներ Օրվա ընդհանուր ֆոնը դրական է: Սպասվում է խնդիրների փափուկ լուծում, դժվար կացությունից հաջող ելք: Որոշ իրադարձություններ կզարգանան ոչ ստանդարտ սցենարով, ինչը ձեզ հույս կներշնչի անսովոր հանգստյան օրերի կամ նույնիսկ ընդհանրապես ձեր ճակատագրի էական շրջադարձի: Օրվա վերջում կհասկանաք, որ դեռևս ավելի շուտ վերադառնում եք անցյալ, քան շարժվում եք դեպի ապագա: Հանգստյան օրերի համար ավելի լավ է ծրագրել գործողությունների ծանոթ, հարմար ծրագիր, որը ոչ մի դեպքում չի դավաճանի: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն