• FBH
  • Հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը սկսել է համագործակցել հայտնի դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք երգչի միկրոբլոգից, որտեղ նա նոր լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Սկսել եմ համագործակցել տաղանդավոր դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ, ում և վստահել եմ իմ նոր տեսահոլովակի հանդերձանքը, շնորհակալ եմ, Ֆաինա»: ...

    Կարդալ ավելին
  • Նոր տարվա նախօրյակին համաշխարհային օպերայի աստղ Աննա Նետրեբկոյի և Յուսիֆ Էյվազովի Ավստրիայում տեղի ունեցած շքեղ հարսանիքը քննարկվում է մինչև հիմա, հայտնում է kp.ua-ը: Սակայն, միայն այժմ է մանրամասնություններ հայտնվել հյուրերի և նորապսակների մասին, որոնք իրենց էջերում սկսել են տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր: Օրինակ՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Օլենինը, որը հարսանիքում կատարել է թամադայի դերը, Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ հարսի ծաղկեփունջը բռնում է Ֆիլիպ Կիրկորովը: Կիրկորովը մեկնաբանելով ընկերների հարսանիքը, լրագրողներին ասել է. «Ես կցանկանայի կրկին վերապրել այդ պահը, բայց արդեն ոչ թե վկայի դերում, այլ այնտեղ կանգնել սիրելի մարդու կողքին»: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Խոյերին խորհուրդ չի տրվում նոր նախագիծ սկսել կամ արձակուրդ գնալ: Այսօր ավելի լավ է ավարտին հասցնել գործերը, ամփոփել արդյունքները և գնահատել գործադրած ջանքերի նյութական շահույթը: Առաջին պլանում արժե դնել ոչ թե շարքային մանրուքները, այլ խոշոր ծախսերը, ֆինանսական և վարկային մարտավարությունը: Վարձու աշխատողները ճիշտ կանեն իրատեսական գնահատեն իրենց եկամուտների ձևավորման ալգորիթմը: Այն կարող է կախված լինել ինչպես բուն աշխատանքից, այնպես էլ ձեր որակավորման աստիճանից: Ցուլ Անձնական կարիքներն այսօր Ցուլերի մոտ առաջին տեղերում են: Արժե դրանք հաշվի առնել նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հետաքրքրությունների գլխավոր ոլորտը տունն է, ընտանիքը, գործընկերությունը, ամուսնությունը, երեխաների երջանկությունը: Պետք է հասկանաք, թե ինչի կարիք ունեք հիմա և մոտակա ամիսներին, իսկ ինչից կարող եք ժամանակավորապես հրաժարվել: Այլապես կարող եք կա՛մ ձեր ուժերից վեր պարտականություններ ձեզ վրա վերցնել, կա՛մ ձեզ համար չափից դուրս շատ արտոնություններ պահանջել: Երկվորյակ Երկվորյակների կարծիքները և նախասիրությունները փոխվում են: Արդեն այսօր կարող եք այլ կերպ նայել ձեր կենցաղային սովորություններին, սնման համակարգին, բնակարանային պայմաններին, ընտանեկան պարտականություններին, ինչպես նաև աշխատանքի ռեժիմին, վաստակելու եղանակներին: Հրատապ հարցերում պարզություն մտցնելու համար անհրաժեշտ իրատես մնալ և չշտապել կարևոր որոշումների կայացման հարցում: Մտքի ավելի հստակ աշխատանքի համար ձեզ օգտակար կլինի միայնությունը: Խեցգետին Ժամանակն է, որ Խեցգետինները ևս մեկ անգամ ուղղեն իրենց առօրյա մարտավարությունը: Թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ փոխել, կհուշեն հանգամանքները: Ավելի գլոբալ ռազմավարական հարցերում արժե մշտապես մտքում պահել նյութական բաղադրիչը: Ցանկացած ոլորտում չարժե շտապեցնել իրադարձությունները, վստահել առաջին պատահած տվյալներին և պատահական խորհուրդներին: Օրը հարմար է ավարտին հասցնելու համար աշխատանքը, որի համար պատասխանատվություն եք կրում և որից նյութական շահույթ եք սպասում: Առյուծ Առյուծների համար այսօր կարևոր է ցանկացած հարց, որը դիպչում է նրանց կյանքի հիմնական ոլորտներին: Դրանք կարող են լինել կարիերայի, բնակարանի, ընտանեկան կամ մասնագիտական կարգավիճակի, իմիջի, անձնական աճի, առողջության, բարեկեցության հետ կապված թեմաներ: Արժե պատրաստվել անձնական բարձր ակտիվության շրջանին, սակայն պետք չէ գործերը ծրագրել ավելի, քան առաջիկա երկու ամիսների համար: Կարևոր է ձեզ համար ընդգծել գլխավոր նյութական և բարոյական արժեքները, երկարաժամկետ նախագծերի ֆինանսավորում ունենալ: Կույս Կույսերի համար այս օրերը անցումային երանգ ունեն, ծնում են կասկածներ կամ անհամբերություն: Խորհուրդ է տրվում պատասխանատվություն և բարեխղճություն դրսևորել նախագծերն ավարտելիս և լիազորությունները փոխանցելիս: Եթե հեռավոր ճանապարհորդության եք նախապատրաստվում, կարելի է գնել պակասող իրերը, ճշտել երթևեկությունը, ստուգել տրանսպորտի վիճակը: Անցանկալի են ավելորդ ծախսերը` հատկապես շքեղության առարկաների, կոսմետիկայի, նվերների վրա: Կշեռք Կշեռքներին խորհուրդ է տրվում տնտեսվարություն և գործարարություն դրսևորել: Ավելի լավ է նախապատվությունը տալ կազմակերպչական, ֆինանսական, կենցաղային հարցերին: Արժե հետաձգել բաժնետոմսերի գնումը, մշտական հաշիվների բացումը: Խորհուրդ է տրվում զգուշավորություն դրսևորել համատեղ միջոցների ղեկավարման հարցում: Անցանկալի են անձնական հաճույքի, հանգստի համար գնումները, այլապես մեծ է սխալ ընտրության հավանականությունը: Կարիճ Կարիճներից օրը պահանջում է հաշվի առնել ուրիշի կարծիքը և համաձայնեցնել մտադրությունները` հատկապես ֆինանսական: Նույնիսկ անձնական հարաբերություններում դժվար կլինի շրջանցել որոշ նյութական նրբություններ: Օրը հարմար է աշխատանքային, ընտանեկան կամ ստեղծագործական հարցերով քննարկումների համար: Առաջին պլանում կարող են հայտնվել տնտեսության, շինարարության հետ կապված թեմաները: Բացառված չէ, որ ձեզ հետաքրքիր պաշտոն առաջարկեն: Աղեղնավոր Աղեղնավորները գտնվում են հաջող շրջանի շեմին, որը նրանց կազատի տհաճ անհանգստությունների կամ ծանր պարտականությունների շղթայից: Որպեսզի ապագայում նման իրադրությունները չկրկնվեն, աստղերը խորհուրդ են տալիս լավ սերտել կյանքի դասերը: Չարժե թողնել անավարտ գործեր, չմարած պարտքեր, չլուծած ընտանեկան կոնֆլիկտներ: Հնարավորինս կարգի բերե՛ք գործերը, կարգավորե՛ք ապահովագրության, ժառանգության, վարկերի, հարկերի, տուգանքների հետ կապված հարցերը: Այծեղջյուր Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել գործընթացներին, որպեսզի կարևոր բան բաց չթողնեն: Ընթացիկ իրադրությանը հատուկ շեշտադրությունների հերթափոխը կարող է մի հարցում ձեզ օգտակար լինել, իսկ մյուսում արգելքներ ստեղծել: Հույս կա ձեզ հետաքրքրող մարդկանց հետ հարաբերությունների լավացման, աշխատանքի ավելի հարմար ռեժիմի անցման: Թուլանում է կոնֆլիկտների, մրցակցությունների սրությունը: Խնդրահարույց են մնում ֆինանսական և սիրային ոլորտները: Ջրհոս Չնայած մի շարք փոփոխություններին` աստղերը Ջրհոսներին հեղափոխական տեղաշարժեր, այդ թվում` կարիերայում և հարաբերություններում, չեն խոստանում: Սիրո, հրապուրանքի, հարգանքի և նույնիսկ հակակրանքի զգացումները կարող են սրվել: Նույնիսկ բաց առճակատումը կարող է գործընկերությունն ամրապնդող գործոն դառնալ: Այսօր արժե հատուկ ուշադրություն դարձնել նյութական և տարածքային նրբություններին: Ձկներ Ձկներին խորհուրդ է տրվում հաշվի նստել ուրիշի կարծիքի հետ: Ձեր գործընկերոջ կամ հակառակորդի ձայնն օր օրի վրա կարող է ավելի ծանրակշիռ դառնալ: Հնարավոր է ստիպված լինեք այլ կերպ կառուցել ղեկավարության, հաճախորդի, ամուսնու հետ երկխոսությունը: Ֆինանսական հարցերում ավելի լավ է պահպանել նախկին քաղաքականությունը: Աստղերը խորհուրդ չեն տալիս ապագայի համար գնումներ կատարել, պաշարներ կուտակել, անիմաստ շքեղության համար պարտքով գումար խնդրել, երկարաժամկետ վարկեր վերցնել: ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում կարելի է նկատել Նանայի դեմքի կտրուկ փոփոխությունները, դժվար է կռահել՝ դրանք պլաստիկ վիրահատությունների, թե դիմահարդարման արդյունք են, բայց երգչուհու դեմքի փոփոխությունները չնկատելը անհնար է: Ներկայացնում ենք Նանայի վերջին լուսանկարներից մի քանիսը: Դատողությունները թողնում ենք Ձեզ:       ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել որդու հետ: Լուսանկարում Մենչը անճանաչելի է. նրա որջ դեմքը պատված է նախշերով: ...

    Կարդալ ավելին
  • PR-ն ինքնին վատ բան չէ։ Աստղերի պարագայում դա նույնիսկ պարտադիր բան է, դրանով պայմանավորված է տվյալ աստղի ճանաչվածությունն ու ֆինանսական բարեկեցությունը։ Սակայն կան որոշակի թեմաներ, որոնց վրա սեփական փիառն անելը, մեղմ ասած, կոռեկտ չէ, իսկ եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա քաղքենիություն է ու բոշայություն։ Ինձ համար նման անթույլատրելի բաներից է սեփական մանկահասակ երեխաներին փիառի միջոց դարձնելը։ Օրինակ՝ նկատե՞լ եք, թե ինչ նոր թրենդ է զարգանում մեր որոշ աստղիկների շրջանակներում, ովքեր նոր են երեխաներ ունեցել. սկսում են երեխու նկարներն էլ չէ՝ երեխայի մարմնի տարբեր մասերի (թաթիկ, տոտիկ, ծոծրակ և այլն) նկարներ գցել ֆեյսբուք ու միանգամից ֆեյսբուքյան գովազդ դնում… Կամ էլ, յուրահատուկ «բարձունք» նվաճեց Մարտին Մկրտչյան-Հռիփսիմե Հակոբյան զույգը, ով սեփական երեխայի մկրտության արարողությունը վերածեց իսկական փիառ արշավի ու կրկին սկսեց ֆեյսբուքյան գովազդի օգնությամբ տարածել դա։ Վերջին շրջանում հատկապես աչքի են ընկել այս առումով ընկել Մարիամ Մելիքյանը, Էմմին, Հռիփսիմե Հակոբյանը և Սոնա Շահգելդյանը… Մարիամ Մելիքյան Հռիփսիմե Հակոբյան Էմմի Սոնա Շահգելդյան Ոչ մի դատապարտելի բան չկա, երբ սիրող ծնողը նկարում է իր նորածին կամ էլ ոչ այնքան նորածին երեխային ու տարածում է դա, այդ թվում նաև՝ սոցցանցի իր էջում, բայց այն պահից, երբ այդ հրապարակմանը գովազդ են միացնում ու հատվածային նկարների սփամ սկսում, արդեն ամեն ինչի համը դուրս է գալիս, և ծնողական նուրբ սիրո ու հպարտության զգացման արտահայտումը վեր է ածվում էժան ու քաղքենի PR-ի։ Երեխան ձեր մասնիկն է, ձեր ապագան, ձեր ամեն ինչը, բայց հաստատ ոչ այն գործիքը, որով պետք է հագուրդ տաք ձեր փառասիրությանը։ Աղբյուրը՝  https://showbusinessscandals.wordpress.com/2016/01/09/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A5%D6%80-%D5%B8%D5%BE%D6%84%D5%A5%D6%80-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%AB%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80/ ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանը իր բլոգում քրոջ հետ լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև: Լուսանկարում Աննան ներկայացել է առանց make-up-ի: «Իմ քույրը»,- լուսանկարին դերասանուհին ավելացրել է հետևյալ հեշթեգը: #mysister  ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը սկսել է համագործակցել հայտնի դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք երգչի միկրոբլոգից, որտեղ նա նոր լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Սկսել եմ համագործակցել տաղանդավոր դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ, ում և վստահել եմ իմ նոր տեսահոլովակի հանդերձանքը, շնորհակալ եմ, Ֆաինա»: ...

    Կարդալ ավելին
  • Bbc.com-ը ներկայացնում է 10 իրողություն, որոնց մասին մենք չգիտեինք մեկ շաբաթ առաջ: Ստուգեք ձեզ: 1. Քաղաքական գործիչները նույնպես լալիս են: 2. Coca-cola-ն ներողություն է խնդրել Ռուսաստանի քարտեզի համար, որտեղ ընդգրկված է եղել նաև Ղրիմը: 3. Լաս Վեգասի CES-ում ներկայացվել է հրաշք-զուգարան և այլ «խելացի» սարքեր: 4. BBC հեռուստաալիքը սկսել է «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի ցուցադրումը: 5. Ֆրանսիայում կարելի է առանց վարորդական իրավունքի մեքենա վարել: 6. Նախաճաշի օգտակարության հարցը շարունակում է վիճելի մնալ: 7. Չինաստանում ուժի մեջ է մտել մեկ երեխայից ավելի ունենալու թույլտվությունը: 8. Microsoft-ը հայտնել է, թե ինչ տվյալներ ունի Windows 10-ը: 9. BBC-ի թղթակիցը իր վրա փորձարկել է մոդաֆինիլի ազդեցությունը: 10. Գիտնականները հույս ունեն շուտով մետաղական ջրածին ստանալ: ...

    Կարդալ ավելին
  • Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի 4:0 հաշվով հաղթեց «Գրանադային»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսին: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 42 միավոր և շրջանցելով Մադրիդի «Ատլետիկոյին», նորից գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր «Բարսելոնա» - «Գրանադա»՝ 4:0 Լիոնել Մեսի, 8, 14, 58, Նեյմար, 83   ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն