• FBH
  • Թոքերի և այլ ներքին օրգանների վրա ծխելու քաղցկեղածին ազդեցության մասին մասնագետները բավականին հաճախ են խոսում: Ժամանակ առ ժամանակ մենք լսում ենք նաև այն մասին, թե ծխելը վտանգավոր է նաև մեր ատամների համար: Ճի՞շտ է դա:   Մասնագետները պնդում են, թե ծխելը նաև ատամների հետ կապված գեղագիտական խնդիրներ է առաջ բերում. ծխախոտի ծխի նյութերը կուտակվում են էմալի մեջ, ինչի հետևանքով ատամները մգանում են: Անհնար է  այդ խնդիրը լուծել ատամի մածուկի միջոցով, այդ պատճառով ծխողները հաճախ ստիպված են լինում ատամները սպիտակեցնել, ինչը կարող է լուրջ հարված լինել ընտանեկան բյուջեին: Ծխախոտի ծուխը, որոշ հետազոտողների խոսքով,  արագացնում է նաեւ ատամնաքարի առաջացումը և մեծացնում է լնդերի հիվանդության զարգացման ռիսկը:   Հետաքրքիր է, որ ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ծխողները հաճախ և ավելի շուտ են կորցնում ատամները, քան չծխողները: Իսկ լնդերի հիվանդությունից կամ բերանի խոռոչում վիրահատական միջամտությունից հետո վերականգնման գործընթացն ավելի երկար է տևում, քան որոշ չծխողների կամ ծխելը թողած մարդկանց մոտ: Նման կարծիք կա, որ ծխելը մեծացնում է բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղի զարգացման ռիսկը:  Հետաքրքիր է նաեւ, որ ատամների և բերանի խոռոչի համար վտանգավոր է ոչ միայն ծխախոտը, այլև ծխախոտային ցանկացած արտադրանք, այդ թվում` սիգարները և ծխամորճը: ...

    Կարդալ ավելին
  •   PressMedia.am-ը ներկայացրել է երևանցիներին լավ ծանոթ Լևոն Աբգարյանի` չմշկորդ Լևոն պապի սիրո պատմությունը: Մենք հաճախ ենք նրան տեսնում Երևանի փողոցներով սլանալիս` գրեթե միշտ ականջակալներով: Լևոնը երբեք չի նշել իր տարիքը` համարելով իրեն տասնհինգ տարեկան: Նա ծնվել և մեծացել է Երևանում, կրթություն ստացել Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում, սակայն հետո «շեղվել» է մասնագիտությունից և սկսել է ֆիզիկայով զբաղվել: Որոշ ժամանակ նա ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` իր նախկին կնոջ հետ: Գրեթե երեսուն տարի առաջ նրանք բաժանվել են, և Լևոնը տեղափողվել է Հայաստան:Նախկին կնոջից նա մեկ տղա ունի, որն այժմ Ամերիկայում է: Մոտ մեկ տարի առաջ իմացանք, որ նա նորից ամուսնացել է իրենից բավականին երիտասարդ աղջկա` Գաբի Գաբրիելյանի հետ: Նրանց տարիքային տարբերությունը երեսունյոթ տարի է, այդ իսկ պատճառով Գաբիի ծնողները դեմ են եղել իրենց ամուսնությանը: Գաբիի խոսքերով` իրենք սկզբում ընկերացել են, հետո առաջացել է կապվածություն, փոխադարձ վստահություն և հետո մեծ սեր: Մինչ Լևոնին հանդիպելը Գաբին սիրահարված է եղել ուրիշին, և, ըստ նրա, Լևոնն իրեն օգնել է մոռանալ այդ զգացմունքը: Նրանց զույգը գեղեցիկ սիրո վառ օրինակ է: Այս ընտանիքը շուտով կհամալրվի ևս մեկով` Լևոնը շուտով նորից հայր է դառնալու: Դրա մասին գիտենք նրա` ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարից և հետևյալ գրառումից. <<Իմ ծիրանեպտղաբեր հրաշքս>> Ստորև ներկայացնում ենք Լևոնի և կնոջ սիրառատ լուսանկարները.   ...

    Կարդալ ավելին
  • «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի դերասանուհի Սեդա Գրիգորյանը համացացում տեղադրում է իր ընկերոջ հոտ լուսանկարներ: Դերասանուհին 16 տարեկան է, արդեն երկուսուկես տարի է ընկերություն է անում լուսանկարների տղայի հետ:   ...

    Կարդալ ավելին
  • Հոնքերը հայտնում են մեր բնավորության յուրահատկությունները: Սակայն եթե կանայք ուղղում են դրանց ձևը, տղամարդիկ սովորաբար չեն փոխում դրանց տեսքը: ELLE-ն հայտնիների օրինակով պարզել է, թե ինչպես է հոնքերի ձևը բնութագրում տղամարդուն: Կիսակլոր հոնքեր Նման հոնքեր ունեցողները, օրինակ՝ Բրեդ Փիթը, զգայուն են, արձագանքում են շրջապատի խնդիրներին, սակայն դժվարություններ են ունենում որոշումներ կայացնելիս: Բայց եթե կայացրել են որոշում, ապա պնդում են իրենցը: Նրանք մեծ հաջողությունների են հասնում: Լայն կոր հոնքեր Նման արտահայտիչ հոնքեր ունեցողները էներգիայով լի են, մեծահոգի, շռայլ ու հոգատար: Անձնական խնդիրներ ունենալիս որոշում են միայնակ գլուխ հանել: Նման կարգի տղամարդիկ հաջողության են հասնում ամենուր, սակայն նրանց բնավորությունը առավել լավ արտահայտվում է դերասանական ոլորտում և քաղաքականության մեջ: Բարակ կոր հոնքեր Նման նուրբ հոնքերով տղամարդկանց հետ ամեն աղջիկ չէ, որ կկարողանա համակերպվել: Բնույթով նա երազող է, որը հավատում է անհնարինին ու սիրում է կառուցել օդային դղյակներ: Ստեղծագործական անհատներ են, սիրում են ու կարողանում են զարմացնել. նրա հետ երբեք չի կարող տխուր լինել: Լայն, ուղիղ հոնքեր Նման հաստ հոնքերով տղամարդիկ սիրում են ամեն ինչ պահել վերահսկողության ներքո: Ուժային կառույցներում աշխատանքը կամ ծառայությունը նրանց կոչումն է: Նա համառ է, շռայլ, ինքնավստահ է ու հեղինակավոր՝ պահանջում է տոտալ ենթարկվել աշխատանքին ու անձնական հարաբերություններում: Անփույթ, կոր, ոչ սիմետրիկ հոնքեր Եթե քո երկրպագուն ունի թեթևակի ոչ սիմետրիկ հաստ, կոր հոնքեր, ապա իմացեք՝ այդ տղամարդը ստեղծված չէ ամուսնության համար, բայց սեքսում նրան հավասարը չկա: Նա խարիզմատիկ է, բայց արագ է սիրահարվում և պոլիգամ է: Նեղ, փոքր-ինչ կոր հոնքեր Նման տղամարդիկ հուսալի հենարան կարող են լինել: Նրանք ամուր են ոգով, բարեխիղճ են, կարող են լավ կարիերա անել քաղաքականության մեջ: Ուղիղ, խիտ հոնքեր Ունեն սեքսուալ էներգիա, ընդ որում՝ եթե սիրահարվի մի կնոջ, հավատարիմ կլինի նրան: Նուրբ հոգի ունեն, չեն ներում դավաճանությունը: Կյանքում մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին:     ...

    Կարդալ ավելին
  • ԿՐԱԿ (խոյ, առյուծ, աղեղնավոր)  Տաք, բռնկվող, պոռթկուն բնավորություն, ամեն վայրկյան պատրաստ բռնկվելու, ինչպես անտառային հրդեհը: Անհամբեր վերաբերմունք մանրունքների նկատմամբ, երկարատև բացատրությունների բացասական ընկալում, գլխավորը` արագ ընկալելու ընդունակություն: Արագ, երբեմն նույնիսկ չմտածված գործողություններ: Հրաժարվում է խոստովանել հապճեպ որոշումների ու գործողությունների արդյունքում իր մեղավորությունը: Միշտ գոհ է իր կատարածից: Տաքարյուն է, ունի եռուն բնավորություն, բավականին սեքսուալ է: Բռնկուն տեմպերամենտ ունի: Նրա ջերմությունը, տաքությունն ու եռուն բնավորությունը գրավում է շրջապատի ուշադրությունը : Որպես օրենք հաջողակ է, իսկ եթե ոչ, ապա անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին: Այս տարերքի նշաններին խորհուրդ է տրվում ընկերներ կամ սիրեկաններ ընտրել «կրակից» կամ «օդից»: Օդը հարկավոր է կրակին այրվելու համար: Անհամատեղելի է «ջրի» հետ: Կամ ջուրը գոլորշիանում է, կամ այն հանգցնում է կրակին: Հնարավոր է բարեկամություն «հողի» հետ, սակայն միշտ վտանգ կա, որ կամ հողը կսառեցնի կրակին, կամ կրակը կայրի հողին: Դրական Գծեր-Հեշտ է որոշումներ ընդունում, գործունյա է, եռանդուն, զրուցասեր, լեցուն էներգիայով, հմայիչ է: Բացասական Գծեր-Անհամբեր է, սիրում է ղեկավարել, մեծամտության հասնող ինքնավստահություն ունի, համառ ու կամակոր է, հաճախ է հակաճառում, անտարբեր է, սիրում է սիրախաղել (ֆլիրտ):   Խոյ-ամենակրակոտ կրակն է` անմար, չընկճվող: Առյուծ-հավասարաչափ ու կայուն այրվող կրակ է: Աղեղնավոր-փոփոխական կրակ: Արագ բռնկվում ու արագ էլ անհետանում է:   Նպաստավոր պայմաններ-Կրակի նշանի համար առավել բարենպաստ են ընդարձակ հով տարածքները: Տանը անպայման բաց բուխարի պիտի լինի, որում միշտ պիտի կրակը բոցկլտա: Աշխատանք նույնպես խորհուրդ է տրվում փնտրել բացօդյա զով տեղերում: Սահմանափակ տարածքները, որտեղ օդը սակավ է, խեղդում են կրակին: Թալիսման-Սալամանդր: Կրակի ոգին է, որն ապրում է կրակի մեջ: Այն կրակին հաջողություն է բերում: ՕԴ (երկվորյակ, կշեռք, ջրհոս) Ըմբռնողականություն, ուրախ, զրուցասեր, շփվող բնավորություն: Կարողանում է լավ նամակ գրել, երբ դա պետք է, բայց ընդհանուր առմամբ նախընտրում է հեռախոսը: Չի սիրում տրվել էմոցիաներին: Նախընտրում է սառնությունը: Առանձնահատկությունը`. տրամաբանական ելքեր, որոշումներ, բացատրություններ: Ահա, թե ինչու օդը համեմատվում է մտածողության, պատկերացման հետ: Նա ապրում է գաղափարների, մտքերի աշխարհում: Սիրում է վիրահատել տրամաբանական արգումենտները, ունի պարզ, հստակ մտածելակերպ: Խորհուրդ է տրվում ընկերներ ու սիրեցյալներ ընտրել «օդից» կամ «կրակից»: Հնարավոր է նաև համատեղում «ջրի» հետ, եթե վերջինսչի վախենում քամուց և «հողի» հետ, եթե այն քամուն հակառակ չէ: Դրական Գծեր-Առողջ դատողություն, օբյեկտիվություն, թիմային մտածելակերպ, օգնելու պատրաստակամություն, լավ զրուցակից, ազատասեր: Բացասական Գծեր-Համառություն, մեծամտություն, երկերեսանիություն, մակերեսայնություն, շատախոսություն ու բամբասկոտություն: Սառն է, հաշվենկատ և ինքնակամ:   Կշեռք-վառ արտահայտված օդ` սառը, հանգիստ բնավորությամբ: Հիմնական զենքը համոզմունքն է: Ջրհոս-անշարժ, ստատիկ օդ է` ճնշման տակ: Վառվում է ազատ արձակվելու ցանկությունից: Երկվորյակ-փոփոխական օդ է` մեկ տաք, մեկ սառը, իսկ երբեմն երկուսը միասին: Ճանապարհն անցնելու համար օգտագործում է խելքն ու հմայքը և նույնն էլ անում է նահանջելիս:   Նպաստավոր պայմաններ-Օդը պիտի ապրի բաց քամոտ տարածքներում, որտեղ օդը միշտ թարմ է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխություն տանը: Աշխատանքի վայրում նախընտրելի է, որ նրա սեղանը պատուհանին մոտ լինի: Հնարավորության դեպքում օգտակար են բացօդյա զբոսանքները: Թալիսման-Սիլֆ` օդային ոգի, որը նախընտրում է բաց, ընդարձակ տարածքներ, որտեղ շատ օդ կա, դաշտեր, այգիներ:   ՀՈՂ, ԵՐԿԻՐ (ցուլ, կույս, այծեղջյուր) Երկրային նշան: Չկան գլխապտույտ պլաններ, ամեն ինչում պրակտիկ ու ռեալ է: Իրերն ու իրադարձությունները կոչում է իրենց անուններով և նույնը պահանջում է դիմացինից: Ընդունում է միայն այն, ինչը կարելի է տեսնել, լսել ու շոշափել, այն ինչը ունի փաստացի ապացույց և ոչ մի ֆանտազիա: Նրան երբեմն պրոզաիկ են կոչում, սակայն պրակտիկ պատասխան ստանալու համար դիմում են հենց նրան: Նա գործով է զբաղված, երբ մյուսները շատախոսում են գործի մասին: Քչերը պատկերացում ունեն նրա գաղտնի խորության մասին: Նա շատ հպարտ ու անկաախ է, որի պատճառով էլ այդ խորությունն ի ցույց չի դնում: Ընկերներին ու սիրած էակին խորհուրդ է տրվում ընտրել «հողի» նշանից: Հնարավոր է նաև միությունը «ջրի» հետ: Ջուրը չի թողնում հողին անապատանալ, հողն զգում է ջրի կարիքը: Հաջողակ կլինի միավորումը նաև «կրակի» հետ, եթե չի վախենում կրակի պատահական ու հանկարծակի խրախճանքներից և «օդի» հետ, եթե չի վախեցնում նրա ժամանակ առ ժամանակ փոթորիկներն ու պտտահողմերը:   Դրական Գծեր-Պրակտիկ է, հուսալի, կարողանում է ապրել սեփական եկամտով: Կյանքից մեծ սպասելիքներ չունի:Ամուր է, աշխատասեր, կարողանում է մերժել օգնության առաջարկները: Բացասական Գծեր-Տխուր է, հոռետես, ժլատ: Համառ է, խստապահանջ է իր և շրջապատի նկատմամբ: Այծեղջուր-«հողի» ամենան է, որը չկա երկրի վրա. թաքնված է, սիրում է ղեկավարել իրադարձությունները կուլիսներից` հրապարակ դուրս չգալով: Ցուլ-հուսալի է, հաստատակամ: Ժայռի պես անսասան է, մինչ իր հրաբխի խառնարանի բորբոքումը: Կույս-գործնական է, աշխատում է անվերջ, անդադար` առանց հոգնելու: Նշանաբանն է. ամեն ինչ իր ժամանակն ունի: Այդ նշանաբանն օգնում է նրան սարեր տեղաշարժել:   Նպաստավոր պայմաններ-Երկրի վրա պիտի ապրի` արմատները ամուր սեղմվելով իր տարերքին: Սիրում է այգիներ, ջերմոցներ, ծաղկանոցներ: Նրան պետք է մշտական կայունություն, հուսալի աշխատանք և որ ամեն ինչ իր տեղում լինի: Թալիսման-Գնոմ` գետնաոգի, գետնաթզուկ: Բնակվում է աննկատ վայրերում`, ջերմոցում, պատուհանագոգի ծաղկամանում. բույսերի ու ծաղիկների հետ: Հաջողություն է բերում երկրի նշանին:   ՋՈւՐ (խեցգետին, կարիճ, ձուկ)  Էմոցիոնալ է, զգացմունքային: Ադապտացվելու ունակություններն ավելի մեծ են, քան իրեն է թվում: Նրան թվում է, թե հայտնվել է անելանելի դրության մեջ, սակայն ուրիշները տեսնում են, թե նա ինչպես է գտնում իր ճանապարհը խոչընդոտների մեջ: Հեշտ է տրվում տրամադրության փոփոխություններին: Եթե ինչ-որ մեկը անհաջողություն ունի, ջուրը ցավակցում է նրան: Հրաշալի է զգում մարդկանց, միջավայրը, իրադարձությունները: Մարդիկ նրան նույնիսկ համարում են աննորմալ: Չի կարող բացատրել, թե ինչու, բայց նրա կանխազգացումները միշտ կատարվում են: Համատեղելի է «ջրի» ու «հողի» հետ: Հողը ջրին հարկավոր է, որպես բնակատեղի, խոռոչ` տեղավորվելու համար: Հնարավոր է բարեհաջող միություն նաև «օդի» հետ, եթե չի վախենում ամպերից ու մառախուղից: Անհամատեղելի է «կրակի» հետ:   Դրական Գծեր-զգայնություն, բարեկեցություն, հանգստություն, իդեալիզմ, ստեղծագործական աուրա, համբերատար, դիմացկուն, դիմացինի մտքերի մեջ թափանցելու ունակություն: Բացասական Գծեր-Տրամադրության փոփոխականություն, ծուլություն: Դյուրագրգիռ է, պրակտիկ չէ: Խեցգետին-ջրային գոլորշի` անկրճատելի, էներգիայով լեցուն: Կարիճ-սառույց: Կարողանում է թաքցնել իր ետին մտքերը, սառեցնել ցանկությունները, իսկ պետք եղած ժամանակ նորից հալեցնել դրանք: Ձուկ-ստորերկրյա ջուր: Նախընտրում է խոնարհվել, շրջանցել խոչընդոտները, զիջելու գնով առաջ շարժվել:   Նպաստավոր պայմաններ-Նպաստավոր է բնակությունը ջրին մոտ տարածքներում` ծով, լիճ, լողավազան այգում: Ջրի բացակայության դեպքում, նրան կարող է մխիթարել օրինակ ակվարիումը: Աշխատանքի համար հարկավոր է հանգիստ խաղաղ միջավայր: Նա պիտի հեռու մնա դյուրագրգիռ ու աղմկոտ մարդկանցից: Ջրի վրա վատ են անդրադառնում նաև ծնողների վեճերն ու աղմկոտ խոսակցություններն ընտանիքում: Թալիսման-Ունդինա` ջրահարս, հավերժահարս, որը սիրում է ցանկացած բաց ջրային տարածք, սակայն կարող է տեղավորվել նաև ակվարիումի մեջ: ...

    Կարդալ ավելին
  • Բրիտանացի խորհրդատու-դիետոլոգ Շոն Փորթերն առանձնացրել է առավել կարևոր մթերքները, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում տեսողությունը նորմայի մեջ պահելու համար: Կանաչ տերևավոր բանջարեղեն Կանաչ բանջարեղենը հարուստ է լյութեինով՝ սննդանյութ, որը շատ կարևոր է աչքերի առողջության համար, պարունակվում է ակնաբյուրեղում և ցանցաթաղանթում: Համարվում է, որ լյութեինն օգնում է կլանել վնասակար կապույտ և ուլտրամանուշակագույն լույսը: Վառ մրգեր և բանջարեղեն Աչքերի ցանցաթաղանթին անհրաժեշտ է А վիտամին՝ գիշերային տեսողության համար: Ավելի շատ վառ մրգեր և բանջարեղեն օգտագործեք, ինչպիսիք են՝ գազարը, քաղցր կարտոֆիլը, մանգոն, պապայան և բուլղարական պղպեղը, քանի որ բետա-կարոտինի՝ սննդանյութի, որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի, լավ աղբյուր են: Վիտամին А է պարունակվում նաև ենթամթերքներում, պանրի, ձվի, յուղոտ ձկան, կաթի և յոգուրտի մեջ: Հնդկահավ, կակղամորթեր և արևածաղկի սերմեր Ցինկը նպաստում է աչքերի տեսողության պահպանմանը։ Դրա լավ աղբյուր են անճարպ միսը, ինչպիսին հնդկահավինն է, հատիկավոր մշակաբույսերը և արևածաղիկը, ինչպես նաև ծովախեցգետինը, ոստրեն և սարդինան: Հապալաս և մոշ Հապալասը, կապույտ հապալասը և մոշը պարունակում են պիգմենտ, որը կարող է ցանցաթաղանթի բջիջները պաշտպանել ծերությամբ, լույսով, դիաբետով պայմանավորված վնասվածքներից: Օմեգա-3 ճարպային թթուներ Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն մեկ բաժին յուղոտ ձուկ օգտագործել, ինչպիսիք են՝ սաղմոնը կամ թյունոսը: ...

    Կարդալ ավելին
  • Ձմռան վերջը օրգանիզմի համար շատ դժվար փուլ է։ Ուժերի պաշարներն ու դիմադրողականությունը սպառված են արևի պակասից, իսկ մաքուր օդի ձմռաանը քիչ ենք լինում, բայց երբ էլ լինում ենք՝ կարող ենք սուր վարակիչ շնչառական վարակներ ձեռք բերել հանրային վայրերում։ Ինչպես պաշտպպանվել այդ վարակներից, պատմել է բժիշկ Կոմարովսկին, ով 10 հրաշալի խորհուրդներ ունի այս առնչությամբ։ 10․ Որքան քիչ մարդ, այնքան քիչ վարակներ։ Խուսափեք մարդաշատ վայրերից։ Բաց երկնքի տակ վիրուսների խտությունը հազար անգամ ավելի քիչ է, քան ցանկացած փակ տարածքում՝ լինի դա բնակարան, դպրոցի դասարան, թե մետրոյի վագոն։ Հազար անգամ մտածեք․ բա ձեզ պե՞տք է այնտեղ գնալ։ Տեսել եք հիվանդության ախտանիշներով մարդու (հազ, փռշտոց, մրսածություն ու փակ քիթ), ուրեմն հնարավորինս մեծ հեռավորություն պահեք նրանից։ 9․ Հիվանդի ձեռքերը վարակի աղբյուր են։ Քիչ ձեռքսեղմումներ արեք։ Օգտագործեք ձեռնոցներ, երբ հանրային վայրերում ինչ որ բանի ձեռք պետք է տաք։ Հատուկ ուշադրություն դարձրեք դռների բռնակներին ու հանրային տրանսպորտում բռնվելու տեղերին։ 8․ Վարակի առնչվելու հավանակնությունը հատկապես մեծ է այնպիսի վայրերում, որտեղ երեխաներն են շատ և այնտեղ, որտեղ հիվանդներն են շատ։ Ուստի հատուկ զգուշավորություն դրսևորեք մանկական պոլիկլինիկաներում։ 7․ Վիրուսները ժամերով ու օրերով պահպանում են իրենց ակտիվությունը փոշոտ, չոր, տաք ու անշարժ օդի մեջ և գրեթե ակնթարթորեն մահանում են մաքուր, սառը, խոնավ ու շարժվող օդի պայմաններում։ Պետք չէ չափազանց տաք պահել տունը։ Խոնավացրեք այն ու հաճախակի օդափոխեք սենյակը։ 6․ Բնակտարածքներում օդի օպտիմալ չափորոշիչները․ ջերմաստիճանը՝ 16–22°С, հարաբերական խոնավությունը՝ 40–70%։ Ստեղծեք հարմարավետություն այս պահմաններում, իսկ եթե մրսում եք՝ շոր հագեք։ 5․ Լվացեք ձեռքերը։ Եթե չունեք հնարավորություն դա անելու՝ հիգիենիկ ու դեզինվֆեկցիոն անձեեռոցիկներ օգտագործեք։ 4․ Խոնավացրեք շնչուղիների լորձաթաղանթը։ Դրա համար կարող եք քթային կաթիլներ ու սփրեյեր օգտագործել, որոնք աղային հիմքի ունեն (որքան ավելի շատ մարդ կա Ձեր շուրջ, այնքան ավելի հաճախ արեք դա)։ Բերանի ողողումներ արեք սովորական ջրով։ Սովորական աղային լուծույթը կարող եք պատտրասել ինքներդ․ մեկ թեյի գդալ աղ՝ 1 լիտր եռացրած ջրին։ 3․ Ռեսպիրատոր դիմակը չի փրկի առողջ մարդուն, այդ հիվանդները պետք է կրեն դրանք, քանի որ այն գոնե մասնակիորեն նվազեցնում է ուրիշներին վարակելու հավանականությունը։ 2․ Սուր վարայիչ շնչառական վարակների հավանականությունը նվազեցնող դեղեր գայություն չունեն, հիշե՛ք սա։ 1․ Սուր վարակիչ շնչառական վարակների հավանականությունը նվազում է լիարժեք սնվելու, ակտիվ կենսակերպը, առողջք քնելը, ժպիտն ու լավ տրամադրությունը։ ...

    Կարդալ ավելին
  • Բոլորս էլ գիտենք, որ գարունը սարերի ետևում չէ և շուտով թեթև շորերի, կարճ կիսաշրջազգեստների և նեղ տաբատների սեզոնն է գալու: Այդ ժամանակ, որպես օրենք, կանայք և աղջիկները ցանկանում են առավել գեղեցիկ երևալ: Սակայն ձմռան տոների արդյունքում առաջացած ավելորդ կիլոգրամները մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս համար. կիսաշրջազգեստը այնպես գեղեցիկ չի ընդգծում իրանը ինչպես նախկինում. տոպ վերնաշապիկները կարճացել են, տաբատն էլ արդեն փոքրացել է: Եվ այստեղ հարց է ծագում «ինչպես նիհարել, առանց առողջական խնդիրների»: Այս հարցի միակ պատասխանը սպորտով զբաղվելն է, սակայն մեզանից շատերը չեն կարողնում այցելել ֆիտնես ակումբներ կամ լողավազան և կրկին դիմում են հին ավանդական ձևերին`դիետայով նիհարելուն: Առաջին հերթին, եթե դուք ցանկանում եք ճիշտ նհարել տան պայմաններում, անհրաժեշտ է հետևել սննդակարգին: Շատերը ոգևորվում են և միանգամից անցնում խիստ դիետայի և ստիպում օրգանիզմին կորցնել 10 տոկոս քաշ կարճ ժամանակահատվածում, որը կարող է բերել տարբեր հիվանդությունների: Ճիշտ է նիհարել 1-2 կգ ամսում: Եթե ձեզ հաջողվել է նիհարել մի քանի կիլոգրամ, մի փորձեք ավել նիհարել: Ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք պահել այդ քաշը: Տան պայմաններում նիհարելու համար լավ է հրաժարվել քաղցրից և խմոր պարունակող ուտեստներից, ինչը շատ ու շատ քաղցրակերների համար շատ դժվար փորձություն է: Մենք բոլորս էլ փորձել ենք չուտել քաղցր որոշ ժամանակ, սակայն չենք դիմացել և կերել այնքան շատ քաղցրավենիք, որքան չէինք ուտի դա մի քանի օրվա ընթացքում: Շաքարավազը փոխարինեք մեղրով, դա և օգտակար է և ավելի համեղ: Թեյը կարելի է խմել ոչ թե թխվածքաբլիթներով, այլև ծիրանի չրով, շոկոլադե կոնֆետի փոխարեն օգտագործեք մարմելադ: Եվ մեկ փոքրիկ հմտություն, եթե դուք ցանկանում եք նիհարել և չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ շուտ, բայց քիչ: Թող նախաժաշը և ճաշը լինեն ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթև: Մի օգտագործեք երեկոյան այնպիսի ուտեստներ, որոնք ուշ են մարսվում և որոնք ծանր են ստամոքսի համար: Օրինակի համար տապակած միս, սունկ, թխվածքներ և այլն: Դա կապված է նրա հետ, որ գիշերը նյութափոխանակությունը շատ դանդաղ է կատարվում: Բացի դա, նման ուտելիքից հետո, առավոտյան ձեզ մոտ կարող է գլխացավ առաջանալ, կամ ընդհանրապես չկարողանաք քնել: Ընթրիքին կարելի է ուտել ձուկ, խաշած միս, մի քանի ծովային ուտեստներ և բանջարեղեն: Նրանք կարող են մարսվել 2-3 ժամում, հետևաբար գիշերը օրգանիզմը կարող է հանգստանալ: Ընթրել փորձեք ոչ շատ ուշ, մոտավորապես ժամը 6-7: Կերեք շատ բանջարեղեն և մրգեր, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ կան: Բայց հիշեք, որ ոչ բոլոր մրգերն են նպաստում նիհարելուն: Օրինակ բանանի մեջ և թզի մեջ շատ շաքար կա: Սակայն մի շտապեք հանել այս մրգերը ձեր ցուցակից: Չնայծ դրան, նրանք շատ օգտակար են, բայց ամեն ինչ չափի մեջ է լավ: Կերեք մեկ բանան օրը, բայց կերեք շատ խնձոր, գազար և նարինջ: Ուտելով միրգ և բանջարեղեն, չի նշանակում, որ պետք է միս չուտել: Մեր սնվելը պետք է առողջարար լինի, քանի որ օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ վիտամիններ: Փոխարինեք տապակած միսը խաշած մսով: Յուղոտ խոզի միսը փոխարինեք ձկով կամ հավի մսով և այլն: Ամենալավ գաղտնիքը տնային պայմաններում նիհարելու համար ջուրն է: Նախքան ուտելը 30-40 րոպե շուտ խմեք ջուր, լավ է, որ ջուրը լինի տաք: Դա մի փոքր կլցնի ձեր ստամոքսը և դուք ավելի քիչ կուտեք: Եթե չեք կարողանում հրաժարվել հացից ընդհանրապես, այդ դեպքում ավելի լավ է փոխարինեք սպիտակ հացը սև հացով: Թեյը խմեք ոչ թե անմիջապես ուտելուց հետո, այլև 20-30 րոպե հետո: Քանի որ 30 րոպե հետո է օրգանիզմը գիտակցում, որ հագեցած է և թեյի հետ արդեն չեք ցանկանա քաղցր որևէ բան ուտել: Ընդհանրապես լավ է թեյը խմել առանց շաքարավազի, իսկ սև թեյը փոխարինեք կանաչ թեյով: Քանի որ կանաչ թեյը եռացնելուց հետո պահպանում է օգտակար հատկանիշները: Կանաչ թեյը նաև լավացնում է արյան շրջանառությունը, և դուրս է գալիս խոլեստերինը և վտանգավոր աղերը: Սակայն հիշեք, որ կանաչ թեյը վտանգավոր է հղի կանանց համար: Սակայն որքան էլ խոսենք սնվելու մասին նիհարելու ամենալավ տարբերակը համարվում է ֆիզիկական աշխատանքը: Եթե շատերը զլանում են վարժություններ կատարել, ապա պարը կարող է հիանալի ձևով փոխարինել այդ ամենին: 30-60 րոպե պարը կդարձնի ձեզ ավելի թեթև և ճկուն: ...

    Կարդալ ավելին
  • Վահագ Ռաշ և Սոնա Ռուբենյան՝ «Համբույրի մը մեջ» ...

    Կարդալ ավելին
  • Ամենաօրիգինալ սիրո խոստովանությունները Նյութի աղբյուր՝ http://mypage.am/amenaoriginal-siro-xostevanuthyunnereh/ ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն