• FBH
  • Հայտնի երգիչ Հայկոյի Instagram-ից տեղեկանում ենք, որ երգչին հաճելի անակնկալ են մատուցել՝ նվիրելով աշխարհահռչակ «Kerbedanz» ֆիրմայի օրիգինալ նվեր՝ իր անվան առաջին տառերով: «Ընկերոջս նվերը՝ անվանս առաջին տառերով, աշխարհահռչակ «Kerbedanz» ֆիրմայից»,-գրել է Հայկոն: ...

    Կարդալ ավելին
  • Ախր շա՜տ սիրուն եմ ժպտում, ափսոս չի երևում))))) #զգույշ_եղեք_չհիվանդանաք ...

    Կարդալ ավելին
  • Ինչպե՞ս անվանել երեխային։ Երիտասարդ ծնողներից շատերը կանգնում են այս խնդրի առաջ։ Կան երկրներ, որտեղ գոյություն ունեն արգելված անունների ցուցակ։ Ներկայացնում ենք այդ անունները։ ...

    Կարդալ ավելին
  • 1 Տուփեր Երբ դուք երազում տուփեր եք տեսնում, դա նշանակում է, որ դուք զգում եք, որ Ձեզանից ինչ-որ բան են թաքցնում: Դատարկ տուփը, հավանաբար, հիասթափություն է նշանակում: Շատ տուփերը նշանակում են, որ ձեզ մոտ խնդիրներ են առաջացել ձեր զգացմունքների հետ կապված և դուք թաքցնում եք դրանք: 2 Հեռախոսներ Զանգող հեռախոսը նշանակում է, որ ձեր անձի, ինքնության մի մասը, վերջապես, միանում է կյանքի ուղուն, ինչի կարիքը դուք շատ ունեիք, ձեզ անհրաժեշտ էր դա: Հնարավոր է, որ ձեր կյանքի որոշիչ պահը ձեզանից շատ հեռու չէ: Եթե դուք չեք պատասխանում հեռախոսազանգին, հավանաբար, դուք, ենթագիտակցորեն, չեք ցանկանում, որ այդ փոփոխությունները տեղի ունենան: 3 Թռիչքներ Որպես կանոն, երազում թռչելը տեղի է ունենում գիտակցված երազատեսությունում: Այդպիսի երազները ձեր ենթագիտակցության արթնացման կոչ են: Երազում թռչելը կարող է նշանակել, որ դուք բարդություններ ունեք ձեր կյանքում և փորձում եք վերև բարձրանալ: 4 Լուսին Երբ երազում լուսին եք տեսնում, դա խոսում է ձեր թաքնված, անտեսանելի, կամ, հնարավոր է, թույլ արտահայտված ստեղծագործական պոտենցիալի մասին, որը դուք վախենում եք բացահայտել: 5 Ճանապարհ Ճանապարհը՝ ձեր կյանքի ճանապարհորդության խորհրդանիշն է: Եթե դուք տեսնում եք մաքուր, ասֆալտապատ ճանապարհ, դա նշանակում է, որ դուք ձեր ապագան վառ և պոզիտիվ եք տեսնում: Եթե տեսնում եք մշուշոտ, մթագնած ճանապարհ, որտեղ դժվար է կողմնորոշվել, դա նշանակում է, որ դուք անհանգստանում եք ձեր ապագայի համար:  6 Ծաղիկներ Երազում ծաղկող ծաղիկ տեսնելը նշանակում է, որ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն մոտ ապագայում: Արդեն ծաղկած ծաղիկ տեսնելը նշանակում է, որ ձեր սկսած գործերը կսկսեն տալ իրենց պտուղները: Թոռոմած ծաղիկները նշանակում են, որ ձեր կյանքի կարևոր գլուխը, միգուցե, ավարտվել է: 7 Ջուր Ջուրը մեր երազներում, որպես կանոն, արտացոլում է մեր կյանքի ամբիցիաները: Եթե դուք երազում տեսել եք օվկիանոս, դա կարող է նշանակել, որ այժմ ձեզ մոտ մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է, և ռիսկի դիմելու ճիշտ ժամանակն է: Եթե դուք տեսնում եք փոքրիկ լճակներ, դա կարող է փոքրիկ խնդիրների, հոգսերի նշան լինել: ...

    Կարդալ ավելին
  • Ուկրաինական ճանաչված «Պոտապ և Նաստյա» դուետի անդամ, հմայիչ Նաստյա Կամենսկին երկրպագուներին ցնցել է մերկ լուսանկարով: Հայտնի երգչուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ ներկայացել է ամբողջովին մերկ: Լուսանկարը մեծ արձագանք է ստացել համացանցում:   ...

    Կարդալ ավելին
  • դերասանուհի Անի Երանյանն իր բլոգում լուսանկար է հրապարակել ընկերուհիների՝ ռեժիսոր Ելենա Արշակյանի ու Աննա Հարությունյանի հետ` մակագրելով. «Հաճելի երեկո, հաճելի հանդիպում, հաճելի Աննա, Ելենա Արշակյան»: Հիշեցնենք, որ Անին ու Աննան միասին նկարահանվել են «Գեներալի աղջիկը» սերիալում, որի ռեժիսորն էր Ելենա Արշակյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 9-ին անվանի քանդակագործ, արվեստագետ Դավիթ Բեջանյանը կդառնար 72 տարեկան: Հոր ծննդյան առթիվ դուստրը՝ երգչուհի Էմմին, շնորհավորել է նրան Facebook–յան իր էջում:   ...

    Կարդալ ավելին
  •   Լոս Անջելեսի «Բևերլի Հիլզ» հյուրանոցում տեղի է ունեցել Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը ամենանշանակալի իրադարձություններից մեկն է Հոլիվուդում, գրում է The New York Times-ը: Այսպես, լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Վերապրածները»: Լավագույն տղամարդու դերի համար մրցանակը հանձնվել է Լեոնարդո ԴիԿապրիոյին, ով մարմնավորել է Հյու Գլասի կերպարը: Սա դերասանի երրորդ մրցանակն է և կինոքննադատների կարծիքով՝ Դի Կապրիոն արդեն մոտ է Օսկար ստանալուն:  Այսպիսով, ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտուի ֆիլմը առաջ անցավ բոլոր մրցակիցներից՝ Թո Հայնսին («Քերոլ»), Թոմ Մաքքարթիին («Ուշադրության կենտրոնում»), Ջորջ Միլլերին («Խենթ Մաքսը») և Ռիդլի Սքոթթին («Մարսեցին»):  Այնուամենայնիվ, «Մարսեցին» ֆիլմին հաջողվեց առաջ անցնել «Լավագույն կատակերգություն և մյուզիքլ» նոմինացիայում, իսկ նրա գլխավոր դերակատար Մեթթ Դեկմոնը նույնպես ճանաչվեց լավագույն դերասան: Մրցանակաբաշխության արարողությունըվարել է բրիտանացի հայտնի կատակերգու Ռիքքի Ջերվեյզը:  ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Այսօր գործնական լինել չի հաջողվի: Աշխատանքային խոսակցությունները էական արդյունք չեն կարող տալ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան : Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա: Ցուլ Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականության մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր ձևակերպելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից: Երկվորյակ Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում, սովորաբար, կես խոսքից հասկացել եք: Հակառակորդներն այսօր գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն ֆիզիկական պարապմունքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը: Հնարավոր է մրսածություն, դիմադրողականությունը ցածր է: Խեցգետին Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն ինչ իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան: Առյուծ Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Նախաձեռնություն ցուցաբերել չարժե: Ավելի շատ եղեք լսողի դերում: Հնարավոր է լուր ստանաք շատ սիրելի մի մարդուց, ում վաղուց չեք տեսել: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք վերջնական որոշում կայացնելուց: Նման հարցեր կարգավորելու համար անբերենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր- ինչ կվատանա: Կույս Լի եք էներգիայով : Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Հաշվարկելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն: Կշեռք Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ: Կարիճ Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Կարիճներ, մասնագիտության հետ կապված, հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կարող են ծագել նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը: Այսօր կատարված հաջող գնումներից շատ բան է կախված: Աղեղնավոր Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու բարեկամ կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ և կահույք գնելու համար: Այծեղջյուր Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ կայացնել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ջրհոս Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահաղացումները: Շուտով, շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել մասնագիտական դիրքորոշումը: Ֆինասական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգն այսօր մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ջրհոսներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը: Ձկներ Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք էլ ձեր հերթին ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականության, չեն արդարացնի ձեր սպասելիքները և նույնիսկ կհիասթափեցնեն: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Ընտանիք կազմած Ձկների համար օրը բարեհաջող կդասավորվի: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ MLS, որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: Մովսիսյանը 2006-2007 թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Կանզաս Սիթիում», իսկ 2007-2009 թվականներին՝ «Ռեալ Սոլթ Լեյկում»: Հենց վերջինս էլ ցանկանում է պայմանագիր կնքել Մովսիսյանի հետ: «The Salt Lake Tribune»-ի հետ զրույցում Մովսիսյանի գործակալը՝ Պատրիկ Մաքեյբը,  հաստատել է, որ այժմ «Սպարտակը» եւ «Ռեալ Սոլթ Լեյկը» բանակցում են, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացվել: Նշենք, որ օրերս ռուսական մամուլում լուրեր են տարածվել, որ Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը չեն մեկնելու «Սպարտակի» ուսումնամարզական արտագնա հավաքին, որը մեկնարկելու է հունվարի 16-ին: Ավելացնենք, որ Մովսիսյանը 2010 թվականի է տեղափոխվել Եվրոպա. 2010/11 թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել «Ռանդերսում», 2011/12թթ. մրցաշրջանում՝ «Կրասնոդարում», իսկ 2012 թվականին տեղափոխվել է «Սպարտակ», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 62 խաղի՝ դառնալով 25 գոլի հեղինակ: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին