• FBH
  • Չնայած արդեն գարուն է, դեռ չենք հրաժարվել տաք հագուստից: Երևանի նորաձև աղջիկները հետաքրքիր լուծում են գտել` վերարկուները համադրում են մարզակոշիկների և պատռված ջինսերի հետ: Սա այն սեզոնն է, երբ կարող ես թույլ տալ կրել զանազան հագուստներ: Աննա Կեդ` Stradivarius`13.900 դրամ Վերարկու` Zara` 60.000 դրամ Տաբատ` Top Shop` 13.900 դրամ Իրինա Բաճկոն` New Yorker` 25.000 դրամ Շապիկ` Bershka` 14.000 դրամ Տաբատ` Mango` 19.900 դրամ Կեդ`HandM` 15.000 դրամ Պայուսակ` Whith Store`19.900 դրամ Վիկա Մորթյա ժիլետ` 300.000 դրամ Կիսաշրջազգեսը` Zara Կեդ` Aldo Պայուսակ` HandM Վերնաշապիկ` New Yorker Մարիկա Բաջկոն`Calvin klein Վերնաշապիկ` Bershka`10.000 դրամ Տաբատ` Pull and Bear` 12.000  դրամ Բոթասներ`Nike` 23.000 դրամ Աննա Բաջկոն` New Yorker` 15.000 դրամ Տաբատ` Teranova Պայուսակ` 8000 դրամ Կոշիկ` Uno Shoes` 6000 դրամ Նունե Շարֆը նվեր է Պայուսակ`David Jones` 13.000 դրամ Կոշիկներ` Mango` 22.000 դրամ Շապիկը` OVS `6000 դրամ Ժակետ` 12.000 դրամ Կարինա Վերնաշապիկ` Mango Տաբատ` Zara` 22.000 դրամ Պայուսակ` Accessories` 25.000 դրամ Տիգրանուհի Վերարկու` Zara` 35.000 դրամ Պայուսակ` Aldo`17.000 դրամ Երկարաճիտ կոշիկներ` Stradivarius` 35.000 դրամ Բլուզ` New Look` 5000 դրամ Կիսաշրջազգեստ` Zara` 16.000 դրամ ...

    Կարդալ ավելին
  • Ցանկացած մայր կարող է ձեզ ասել, որ հրաշք ծննդին նախորդում են 9 դժվարին ամիսներ։ Սկսած առավոտյան սրտխառնոցից և վերջացրած ծննդյան ցավերով։ Հարկ է լինում շատ բանի դիմանալ աշխարհին նոր կյանք պարգևելու համար։ Մեր ժամանակներում կանայք 3 անգամ ավելի են ծննդաբերում կեսարյան հատման օգնությամբ, քան 10 տարի առաջ։ Հղիության երկրորդ շաբաթում էմբրիոնները օրական մոտավորապես մի լիտր մեզ են արտադրում, իսկ հետո խմում են այդ հեղուկը։ Հղիության ընթացքում արգանդը ձգվում է՝ դեղձի չափից հասնելով մինչև միջին չափի ձմերուկի։ Դա մոտավորապես 500 անգամ ավելի է նրա սովորական չափից։ Հղիության ավարտին մոտ կնոջ ընկերքը օրական արտադրում է այնքան էստրոգեն, որքան արտադրում է ոչ հղի կնոջ օրգանիզմը 3 տարվա ընթացքում։ Հղիի օրգանիզմում հեղուկի մնալու հետևանքով նրա ոտքի չափը կարող է մեծանալ ընդհուպ մինչև մեկ համարով։ Հղիությունը անպայման չէ, որ 9 ամիս տևի։ Հնարավոր է հղի լինել մի ամբողջ տարի։ Այս պահի դրությամբ գրանցվել է ամենաերկար հղիությունը՝ 375 օր։ Բազմապտուղ հղիության շանսերը մեծանում են՝ կախված մոր քաշից (ավելորդ քաշի դեպքում) կամ հասակից։ Հղի կնոջ հոտառությունն իսկապես սրվում է։ Դա ծառայում է պաշտպանիչ մեխանիզմ երեխայի համար վնասակար սննդամթերքներ օգտագործելուց։ 90%-ի դեպքում հղիության ժամանակ կնոջ մաշկի երանգը փոխվում է։ Երեխայի մատիկների վրայի գծերը ձևավորվում են հղիության առաջին 3 ամսվա ընթացքում։ Վերջին ժամանակներս նորածինների քաշն ավելանում է։ Օրինակ՝ վերջերս մի կին ծննդաբերել է 6.8 կիլոգրամանոց մանկիկ։ Հղիության ժամանակ բարձրանում է արյան ճնշումը, այդ պատճառով կարող է արյունահոսություն առաջանալ քթից, կամ արնահոսեն լնդերը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքրիկները զգում են մոր կերած ուտելիքի համը։ Վերջին 2 տասնամյակում Ամերիկայում ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ, չնայած կանայք ամբողջ բնակչության շրջանում գերակշռում են։ Ծննդաբերության խթանման գիտականորեն ապացուցված մեթոդ է «կոմֆորտի տեխնիկան», որը ենթադրում է պտուկների ստիմուլյացիա։ Լուսանկարի գրությունն ասում է՝ «Ծանուցագիր վտարման մասին»։ Խոսակցություններն այն մասին, թե հղիության ընթացքում հաճախ այրոցք ունեցած կանայք ծննդաբերում են արդեն ձևավորված մազածածկույթով մանուկների, ճիշտ է։ Նորածինները լաց են լինում արդեն մոր արգանդում։ Եվ ոչ բոլորովին այն պատճառով, որ հուզված են, այլ պարզապես պատրաստվում են լույս աշխարհ գալուն։ Հղի կանանց և երիտասարդ մայրերի մոտ կարող է կաթ առաջանալ, եթե նրանք երեխայի լաց լսեն, եթե անգամ նա իրենց փոքրիկը չէ։   ...

    Կարդալ ավելին
  • Գեղեցիկ կուրծք ունելաու հարցում ձեզ կօգնեն վարժությունները: Կուրծքը բաղկացած է երկու հիմնական մկաններից: Կաթնագեղձերի և կրծքավանդակի տակով բազմաթիվ մանր մկաններ են անցնում, որոնք միանում են ուսի ոսկորին: Այդ մկաններն աշխատեցնելով՝ դուք ձեր կուրծքն իդեալական կդարձնեք և գձգեք կախված կուրծքը: Կանանց մեծամասնությունը գերադասում է օգտագործել կրծքի համար նախատեսված տարբեր դիմակներ, կրեմներ և հատուկ փաթաթումներ, որոնք իբր ձգում են թուլացած մաշկը և մածացնում են կուրծքը: Ցավոք այդ միջոցների արդյունավետությունը մինիմալ է: Դիմակներ կարելի է օգտագործել, օրինակ մեղրով և ձվով, կակաոյի յուղով, սակայն պետք չէ հուալ, որ դրանք կձգեն մաշկը: Ֆիզիկական վարժություններ, ահա թե ինչ է պետք նման դեպքում, որն իրոք աշխատում է: Ինչպես ձգել կուրծքը   1 Ձգումներ հատակից (արտակորում) Ձեռքերը դրեք թևատակերի մակարդակի վրա՝ որովայնի վրա հատակին պառկած: Բարձրացրեք մարմինը՝ հեվելով կիսածալած ձեռքերի վրա, մեջքն ուղիղ պահեք: Հետույքը պետք է մեջքի հետ նույն մակարդակի վրա լինի, շատ ներքև մի իջեցրեք կամ բարձրացրեք վերև: Արտակորումներն օգնում են աշխատեցնել որովայնի և մեջքի մկանները: Դրանց շնորհիվ կուրծքը շուտով նկատելիորեն կձգվի: Սկսեք օրական 15 արտակորումներից: 2 «Գանտելներով» վարժություն Այս վարժությունը կարելի է անել նստարանին պառկած կամ կանգնած: Ձեռքերն ուղիղ պահեք կրծքի առաջ, մի փոքր ծալեք արմունկները: Բռունցքները շրջեք տարբեր ուղղություններով: Ձեռքերը լայն բացեք և և մնացեք այդ դիրքով չորս վայրկյան, վերադարձեք սկսզբնական դիրքին: Կրկնեք 15 անգամ: 3 Մկրատներ Պառկեք հատակին, բարձրացրեք ուղիղ ձեռքերը վեր, հենց ձեր դիմաց: Մատները պետք է դեպի վեր ուղղված լինեն և ամուր իրար սեղմված: Լարեք ձեռքերն ու կուրծքը, արագ-արագ խաչաձև, մկրատաձև շարժումներ արեք:  4 Ճնշում բռունցքների վրա Նստեք սեղանի շուրջ, ձեռքերը դրեք ձեր առջև՝ ուսերի լայնությամբ, բռունցք արեք: Այժմ ձեր ամբողջ քաշով հենվեք բռունցքների վրա, կրծքում լարվածություն զգացեք: Վարժությունը դանդաղ կատարեք, կրկնեք 15 անգամ: 5 Ճնշում ափերի վրա Ուղիղ կանգնեք, ոտքերը բացեք ուսերի լայնությամբ, հետ քաշեք փորը: Ձեռքի ափերը ձեր դիմաց պահեք՝ կրծքի մակարդակին: Ուժեղ ճնշում գործադրեք ափերի վրա՝ դրանք ամուր իրար սեղմելով 10 վայրկյանների ընթացքում: Կրկնեք 15 անգամ: 6 Իրանի բարձրացում Պառկեք որովայնի վրա: Վեր բարձրացրեք ձեր իրանի վերևի հատվածը, ձգեք, լարեք որովայնը, մեջքի մկանները և ձեռքերը: Ձեռքերն ուղիղ ձգած պահեք ձեր առջև: Կրկնեք 15 անգամ: Անպայման կրծքի թեթև մերսում արեք, որը կխթանի ավշային դրենաժին և այդ նուրբ հատվածի արյան շրջանառությանը: Միշտ ուշադրություն դարձրեք ձեր կրծկալի ճիշտ ընտրությանը: Այն չպետք է սեղմի կուրծքը: Սխալ ընտրված ներքնազգեստի պատճառով կրծքի մաշկի վիճակը վատանում է: Այս վարժությունները կատարելով, դուք շատ շուտ փոփոխություններ կզգաք՝ դեպի լավը: Կուրծքն ավելի երիտասարդ, ձիգ տեսք կունենա:   ...

    Կարդալ ավելին
  • Արդյոք կա՞ն բաներ, որ տղամարդիկ այդպես էլ չեն լսում իրենց սիրելիներից: Ինչի՞ մասին են լռում կանայք: Հիշում ե՞ք «Լռությունը համաձայնության նշան է» ասացվածքը: Իսկ դա որոշ չափով ճիշտ է, եթե չի վերաբերվում կանանց: Չէ՞ որ մենք երբեմն լռում ենք ոչ թե որովհետև համաձայն ենք, այլ որովհետև ինչ-որ բան մեր սրտով չէ: Սառը մեծամտությամբ համեմված ցուցադրական հպարտ լռություն. ահա թե ինչպես ենք մենք պատասխանում մեզ վիրավորող ու նեղացնող մարդկանց: Մենք լռում ենք նաև այն ժամանակ, երբ չենք ուզում ավելորդ անգամ անհանգստություն պատճառել մեր սիրելիներին: Սակայն կան բաներ, որոնց մասին ոչ մի կին չի ցանկանում խոսել… Տեսնենք-տեսնենք… Տարիք, քաշ, կրծքի չափս: Առաջին հերթին` կրծքի չափսը շատ լավ երևում է: Իսկ հետո պարտադիր չէ իմանալ, թե սիրելին քանի կիլոգրամ է կշռում: Նախկին ընկերների քանակը: Հիմարություն է խանդի ավելորդ առիթ տալը: Եվ հետո ընկերների մեծ քանակը հպարտանալու առիթ չէ, ընդհակառակը: Չէ՞ որ ցանկացած տղամարդ երազում է լինել առաջինն ու միակը կնոջ կյանքում: Կամ գոնե երկրորդը, սակայն ամենա-ամենան: Դավաճանություն: Առանց մեկնաբանության: Հետո մենք երբեք չենք խոստովանում, որ սարսափելիխանդում ենք մեր տղամարդուն: Չէ՞ որ դա նշանակում է, որ մենք անինքնավստահ ենք: Իսկ մենք իրականում այդպիսին չենք, պարզապես շատ ենք սիրում մեր տղամարդանց: Մենք չենք խոստովանում նաև, որ վախենում ենք կորցնել մեր սիրելի տղամարդուն, որովհետև «կորցնողը միշտ նա է, ինչ էլ լինի»: Մենք համառորեն լռում ենք այն մասին, որ չենք հավանում նրա ընկերներին, մայրիկին, շանը: Այսինքն լռում են միայն մեզնից ամենաուժեղները: Քանի որ ամեն մեկը չի կարող թաքցնել իր հակակրանքը: Դա հատուկ արվեստ է: Մենք չենք խոստովանում, որ այլ տղամարդկանց հետ սիրաբանելիս մենք միայն մեր տղամարդու մասին ենք մտածում և անում ենք դա, որպեսզի նա խանդի: Ոչ մի տղամարդ երբեք չի լսի իր կնոջից հետևյալ արտահայտությունը. «Դու արժանի չես իմ հոգատարությանը»: Նախ դա կնշանակի, որ կինը սխալ է թույլ տվել, հետո որ տղամարդու մայրը ճիշտ էր: Երբ մենք ասում ենք, որ ամեն ինչ լավ է, դա իրականում նշանակում է, որ ամեն ինչ վատ է, իսկ պատճառն ավելին քան ակնհայտ է, պարզապես տղամարդը չի նկատում դա կամ չի ցանկանում նկատել: Գրեթե ամեն կին ունի իր պահուստային փողը` սև օրվա գումար: Մարդ ես, մեկ էլ տեսար… ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին իր հրամանագրին, նոր կարգավիճակում ՊԵԿ-ի առջև դրված խնդիրներին: «Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել մեր գերակա ուղղություններով կատարել արագ քայլեր, և այդ ընթացքում ձեզ վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է դրվում: Բոլոր այն դրական արդյունքները, որ դուք, մենք բոլորս միասին ձեռք ենք բերել վերջին ութ տարիների ընթացքում, այն բարեփոխումները, որ իրականացվել են համատեղ ջանքերով, այժմ պետք է նոր թափ ստանան: Այստեղ նստածներից շատերը տեղյակ են, որ ես համակարգին ծանոթ եմ. հաճախ եմ եղել հարկային մարմիններում, իսկ մաքսայինը համեմատաբար ավելի մեծ ուշադրության էր արժանացել, և մոտիկից ծանոթ եմ այն աշխատանքին, որ դուք կատարել եք: Կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարար դա զգում է: Դա լավ է, բայց բավարար չէ: Բավարար չէ, որովհետեւ մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Ձեր առջև դրված երկակի խնդիրը մնում է նույնը: Մի կողմից՝ պետական եկամուտների հավաքագրում այնքան, որքան նախատեսված է բյուջեով, մյուս կողմից` գործարար միջավայրի բարելավում, թափանցիկության ավելացում, արդարության ապահովում, ի վերջո, Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում և դրական հասարակական արձագանքի ապահովում: Իհարկե, բարդ խնդիր է, որևէ մեկը չի ասում, որ հեշտ է, այլապես վաղուց լուծված կլիներ, բայց հնարավոր է լուծել: Հնարավոր է երկու պարզ պատճառով: Նախ՝ այստեղ նստած հնաբնակները եթե համեմատեն, օրինակ, Հայաստանի հարկային համակարգը, շատ հեռու չեմ ուզում գնալ, 10-15 տարի առաջվա հետ, միանշանակ կգան այն եզրակացության, որ սարերի, ձորերի տարբերություն կա: Եվ երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ եթե աշխարհի շատ երկրներում կարողացել են դա իրականացնել, մենք ինչո՞ւ չպետք է կարողանանք: Միանշանակ կարող ենք եւ այս ուղղությամբ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք: Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել և մնալու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը: Այստեղ էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք: Ես շատ ուրախ եմ, որ Կապանից կամ Գավառից կարելի է նստել համակարգչի մոտ և ծանոթանալ այն ձեռքբերումներին, որ դուք ունեք հարկային համակարգում: Այդ թափանցիկությունը պետք է ավելանա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ ձեռքբերումների կողքին դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի Հայաստանն իր ցուցանիշներով չզիջի լավ տնտեսություն և վարչարարություն ունեցող երկրների ցուցանիշներին: Նա համակարգի աշխատակիցների առջև դրվող կարևորագույն խնդիրներից մեկն էլ համարել է գործարարությամբ զբաղվողների նկատմամբ համահավասար մոտեցումը, և այդ առումով հասարակության մեջ ճիշտ ընկալումներ ձևավորելը: Ներկայացնելով ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ նա համակարգին օտար մարդ չէ և լինելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, մոտիկից ծանոթ է համակարգում իրականացվող ծրագրերին, ամբողջ անցուդարձին: «Վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ պարոն Հովսեփյանը կկարողանա կատարել իր առջև դրված այս մեծ պարտավորությունը: Բայց դուք պետք է օժանդակեք, սատարեք, պետք է ձեր աշխատանքին նոր թափ հաղորդեք: Ձեր աշխատանքը, առավել ևս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը, ինձ մղում է նրան, որպեսզի պետական եկամուտների կոմիտեի համակարգը դասեմ ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին: Ակնհայտ է, երբ ղեկավար է փոխվում, համակարգը լարվում է, շատերը մտավախություն են ունենում իրենց հետագա աշխատանքի հետ կապված: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մտահոգությունը, միգուցե, առանձին դեպքերում պետք է տեղ ունենա, բայց հիմնականում անտեղի է: Ես խնդրում եմ նույնը փոխանցեք ձեր ենթականերին: Կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են նշածս պայմաններով աշխատելու, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ջանք ու եռանդ ներդնելու համակարգում եղած դրականն ավելացնելու համար, հանգիստ կարող են շարունակել իրենց աշխատանքը: Բայց նրանք, ովքեր համարում են, որ մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, երբ զարգացումը, երբ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարն այլևս անհրաժեշտություն չէ, ապա կարծում եմ, այդ մարդիկ չեն կարող առաջ տանել համակարգի զարգացումները: Իսկ մեզ անհրաժեշտ են էներգիայով, համակարգի և երկրի ապագայի նկատմամբ հավատով և լավատեսությամբ լի մարդիկ: Բոլորիդ և, իհարկե, պարոն Հովսեփյանին հաջողություն եմ մաղթում այս ծանր աշխատանքը կատարելու գործում»,-ասել է ՀՀ Նախագահը: ...

    Կարդալ ավելին
  • «Այսօր ինձ ամեն ինչ կարելի է՝ ես նախաճաշին նապոլեոն եմ կերել, իսկ հետո վազեցի @glentru՝ ինձ ուրախություն պարգևելու: Ինձ մերսում է սպասում, դրա հետ միասին, ես կվերացնեմ կերած տորթի հետևանքները: Ահա այսպիսի հակասական անձինք ենք մենք՝ կանայքս»,-գրել է իր ֆեյսբուքյան էջում հայտնի պարուհի VARDA-ն՝ հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը:   ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի Ռոզի Ավետիսովան  նոր լուսանկարներ է հրապարակել: Նա անճանաչելի է դարձել, այս կերպարը շատ է սազում նրան:  ...

    Կարդալ ավելին
  •   «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը՝ մակագրելով. «Երբ թիվ մեկ երազանքը բանկիր դառնալն է, բայց մինչ այդ կարմիր մեքենա ունենալը, որով մամային տեղ է պետք տանել։ Սա իմ նոր ընկեր՝ 5-ամյա Արտյոմն է»։ #frfusa #hrachmuradyan #kisabaclusamutner #երջանկությունէերջանկություննվիրելը#erjankuryuneerjankutyunnvirele   ...

    Կարդալ ավելին
  • Ինգա և Անուշ Արշակյանների նոր երգը՝ «Այսօր տոն է»: ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի Անատի Սաքանյանի Instagram-ից տեղեկանում ենք, որ նրան հաճելի անակնկալ են մատուցել: Անատիի երկրպագուներից մեկը նկարել է նրա դիմանկարը, որտեղ դերասանուհին զարմանալի նման է իրեն: Պետք է նշել, որ նկարը բավական հաջող է ստացվել: Նկարը դերասանուհին հրապարակել է իր էջում և շնորհակալություն հայտնել հաճելի անակնկալի համար:   ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն