• FBH
  • Հաճախ մենք հոգնածություն ենք զգում նույնիսկ այն ժամանակ, երբ առողջ սնվում և հանգիստ քնում ենք, ինչը խանգարում է մեր աշխատանքային գործունեությանը: Հետևեք այս կանոններին և օրվա ընթացքում Ձեզ ավելի թարմ ու էներգիայով լեցուն կզգաք: Ջուր խմեք Ուժերն օրվա ընթացքում վերականգնելու համար ջուրը շատ լավ միջոց է: Օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ ջուր խմել, ինչը ոչ միայն էներգիա է տալիս օրգանիզմին, այլ նաև հանում է հոգնածությունը, գլխապտույտը, ինչպես նաև օգնում է ավելի սթափ լինել: Հաճելին օգտակարի հետ համատեղելու համար կարող եք բնական` ցանկալի է տան պայմաններում պատրաստված, հյութեր խմել: «Հրաշք խնձորը» Օրվա ընթացքում խնձոր ուտելով Դուք կնպաստեք ինչպես ընդհանուր առողջական վիճակի բարելավմանը, այնպես էլ կթուլացնեք ուղեղի ծանրաբեռնվածությունը: Խնձորի մեջ եղած բնական շաքարը և ածխաջրերը հավասարակշռում են շաքարի քանակությունն արյան մեջ և արագ վերականգնում ուժերը: Մի գամվեք աթոռին Չի կարելի ամբողջ օրվա ընթացում անդադար նստել համակարգչի դիմաց: Կես ժամ նստելուց հետո երկու րոպեանոց դադար տվեք, կանգնեք, քայլեք, ինչը կօգնի էլ ավելի եռանդուն կերպով շարունակել աշխատանքային օրը: Նստելիս մի կռացեք, մեջքը պետք է միշտ ուղիղ պահել, որպեսզի արյունն անարգել հասնի գլխուղեղ, այլապես հոգնածություն կառաջանա: Ճիշտ շնչառություն Ռիթմիկ շնչելը բարձրացնում է ֆիզիկական դիամադրողականությունը: Նստեք, ուղղեք մեջքը, փակեք աչքերը, մինչև վեցը հաշվելով խորը շունչ քաշեք, այնուհետև պահեք շունչը և դանդաղ արտաշնչեք` նորից մինչև վեցը հաշվելով: Արտաշնչելուց հետո երեք վարկյան դադար տվեք, այնուհետև նորից շնչեք նշված ձևով: Օրվա մեջ մի քանի անգամ այս վարժությունը անելուց հետո Դուք կզգաք, թե ինչպես է այն վերականգնում ուժերը և հանում լարվածությունը: Աչքերի մարզանք Երբ Դուք առանց աչքերը թարթելու նայում եք էկրանին, ապա ուղեղը գերլարվում է, ինչն էլ հանգեցնում է հոգնածության: Փորձեք հնարավորինս շատ թարթել աչքերը` 10-20 անգամ մի րոպեի ընթացքում, ինչը հնարավորություն կտա էլ ավելի լավ ընկալել և հիշել կարդածացը:  Այս մի քանի պարզ ձևերը կօգնեն հանել հոգնածությունը և դրական ինքնազգացողություն կապահովեն ողջ օրվա ընթացքում: ...

    Կարդալ ավելին
  • Խոյ Քանի դեռ երեկոն վրա չի հասել, Խոյերին խորհուրդ չի տրվում փոխել տեմպերը և անցնել նոր առաջադրանքների: Նախաձեռնությունը փակուղում կհայտնվի կամ թույլ արդյունք կտա: Նախընտրելի է ազատ ժամանակացույցը կամ նախկին զբաղմունքները շարունակելը: Երեկոյան կարող են մի շարք հոգսեր ի հայտ գալ: Ավելի լավ է չշտապել հանգստյան օրերի ծրագրերի հարցում: Հնարավոր է ստիպված լինեք հաշվի նստել պարտականությունների կամ ինքնազգացողության հետ: Ցուլ Ցուլերին մինչ երեկո կարող է հետապնդել նյարդայնությունը: Գրգռվածության պոռթկումները մարելու համար կարելի է ուշադրությունն ուղղել առօրյա զբաղմունքներին: Երեկոյան կլավանա ձեր տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Հանգստյան օրերը հաջող անցկացնելու հույս կհայտնվի: Դրանք կարող եք անցկացնել հեղինակավոր վայրում կամ հաճելի միջավայրում: Բացառված չէ, որ ստիպված լինեք ընտրել երկու գայթակղիչ տարբերակներից մեկը: Երկվորյակ Առօրյա գործերում խորհուրդ է տրվում զբաղվել օրվա առաջին կեսին: Երեկոյան մոտ առաջին պլան կարող են դուրս գալ կարևոր հանգամանքները: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն տնային, ընտանեկան կամ կենցաղային հարցերը: Ձեր ծրագրերի վրա կարող է ազդել ծնողների կամ ամուսնու կարծիքը: Կարող են հավելյալ հոգսեր ի հայտ գալ, եթե բնակարան եք վարձակալում կամ ձեր բնակարանն եք վարձակալության հանձնում, բնակվում եք հյուրանոցում: Խեցգետին Խեցգետինների համար օրվա լավագույն հատվածը կլինի երեկոն: Այդ ժամանակ պայմաններ կստեղծվեն ձեր ցանկությունների իրագործման, ինչպես նաև ձեր անձնական կարիքները շրջապատի հետ համաձայնեցնելու համար: Հնարավոր է ձեզ հյուր հրավիրեն, ժամանակ անկացնեք հարգարժան մարդու հետ, մասնակցեք ինչ-որ միջոցառման: Հնարավոր է ստիպված լինեք հաշվի առնել ոչ միայն գործնական հարցերը, այլև իրադրության բարոյաէթիկական նրբությունները: Առյուծ Առյուծների էներգիան օրվա ընթացքում կնվազի: Եթե երեկ լարված օր է եղել, չի խանգարի օրվա առաջին կեսին հանգստանալ: Երեկոյան ուշադրության կենտրոնում կլինեն գործնական թեմաները` կապված ֆինանսների, օգտակար գնումների, մաքրության պահպանման, առողջության ամրապնդման հետ: Տեղին կլինեն տարբեր մանրուքների, մթերքի մեծածախ գնումները: Հնարավոր է համալրման կարիք զգա տան կամ ավտոմեքենայի դեղատուփը: Կույս Առավոտը Կույսերը կարող են անցկացնել ազատ ռեժիմով: Ամենահագեցած շրջանը կլինի երեկոն: Այդ ժամանակ շատ բան կախված կլինի ձեզանից, մասնավորապես` ձեր տրամադրությունից, ընթացիկ ծրագրերից, սովորություններից: Կարող է աճել ձեր լավատեսությունը, ինչպես նաև հավակնոտությունը: Մասշտաբային ծրագրերը, կարիքները և հույսերն արժե համաձայնեցնել մտերիմների հետ: Հակառակ դեպքում` թյուրըմբռնումների, իրարից նեղանալու նախադրյալներ կառաջանան: Կշեռք Կշեռքների համար օրը լավատեսական կսկսվի, սակայն երեկոյան իրավիճակը կփոխվի և կստիպի վերանայել ծրագրերը: Արդյունքում կարող է փոխվել շաբաթվա վերջի համար նախատեսված ծրագիրը: Հնարավոր է ստիպված լինեք որոշ զվարճանքներ և հաճույքներ զոհաբերել հանուն ուրիշների կարիքների, ընտանեկան խնդիրների լուծման: Բացառված չէ, որ հրաժարման շարժառիթներից մեկը առողջության նկատմամբ հոգատարությունը լինի: Կարիճ Օրվա առաջին կեսին արժե խնայել ուժերը և նոր գործեր չսկսել: Ձեր ջանքերն իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե կարևոր գործ եք անավարտ թողել: Հետագա գործողությունների ծրագիրն ավելի պարզ կդառնա երեկոյան: Օրվա այդ շրջանում ավելի վստահորեն կկարողանաք ծրագրել հանգստյան օրերը, ինչպես նաև ավելի հեռավոր ապագայի համար նախնական ծրագրեր կազմել: Խնդիրներ չեն առաջանա, եթե ժամանակին երազանքները համաձայնեցնեք իրականության հետ: Աղեղնավոր Առավոտյան Աղեղնավորներն ազատ կլինեն իրենց գործողություններում: Երեկոյան ստիպված կլինեք հաշվի նստել ձեր կարգավիճակի թելադրած պահանջների, ընթացիկ ծրագրերի և ինքնազգացողության հետ: Ընկերների կարծիքները և ձեր անձնական կրքերը, ընդհակառակը, կարող են նվազագույն կշիռ ունենալ: Եթե ձեզ համար կարևոր է կարիերան, կրթությունը, արժե լսել ղեկավարի կարծիքը: Հնարավոր է ստիպված լինեք հանգիստը զոհաբերել հանուն աշխատանքի: Այծեղջյուր Օրվա սկզբում Այծեղջյուրների համար ցանկացած գործ էներգատար կլինի: Հարմար պահ է վարպետության կատարելագործման համար: Երեկոն կհուշի, թե որտեղ և ինչպես անցկացնել շաբաթվա վերջը: Կարող է հնարավորություն ստանաք աշխարհայացքն ընդլայնելու, հեղինակավոր վայրում գտնվելու, ազդեցիկ մարդկանց, արտասահմանցիների հետ շփվելու: Եթե հնարավորությունները թույլ են տալիս, հանգստյան օրերը կարող եք անցկացնել արտերկրում: Ջրհոս Այս օրը Ջրհոսներին լիակատար հարմարավետություն չի խոստանում: Ինչ-որ բան ձեզ լարվածության մեջ կպահի: Բացառված չէ, որ նման տրամադրությունը շարունակվի մի քանի օր և դառնա ձեր բոլոր գործողությունների թաքնված շարժառիթը: Օրվա վերջում չարժե արհամարհել հնարավոր բարդությունները, այդ թվում` կապված առողջության, ինքնազգացողության հետ: Նույնիսկ եթե վտանգը տեսական է, արժե որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Ձկներ Ցերեկն աստղերը Ձկներին խորհուրդ են տալիս խնայել ուժերը: Հիմնական իրադարձությունները, որոնք ձեզ կարող են հետաքրքրել, տեղի կունենան երեկոյան մոտ: Հարմար պահ է ծրագրերի համաձայնեցման համար: Չարժե չափից դուրս եսասիրություն դրսևորել, ավելի լավ է ընդառաջ գնալ նրանց, ում կարիքը զգում եք: Ցանկացած երկխոսության մեջ ցանկալի է հարգել ընդդիմախոսի կարծիքը և համոզմուքները: Փոխադարձ զիջողութունը, հոգատարությունը, մեծահոգությունը հատկապես կարևոր են ամուսնական հարաբերություններում: ...

    Կարդալ ավելին
  • Բոլորս էլ սիրում ենք ժամանակ առ ժամանակ աշխատեցնել մեր ուղեղը. Հանելուկներ գուշակել, սուդոկու կամ խաչբառեր լուծել: Քանի որ ուղեղն էլ, մկանների նման, վարժանքներ է պահանջում: Եվ այսպես, հանելուկի կանոնները շատ պարզ են: Պետք է ուղղակի հաշվել, թե քանի ձմերուկ կա այս նկարում:       ...

    Կարդալ ավելին
  • Երգչուհի Սոնե Սիլվերը նորություն ունի: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի միկրոբլոգից, որտեղ վերջինս նոր լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով իր հետևորդներին, որ շուտով հանդեց կգա նոր նախագծով: Թե խոսքը ինչի մասին է, երգչուհին չի մանրամասնել. Նոր նախագիծ… շուտով,-լուսանկարին կից գրել է երգչուհին: ...

    Կարդալ ավելին
  • Որոշ տղամարդիկ, իրենց մազերը կորցնելով, սկսում են կոմպլեքսավորվոլ և փորձում են ամեն կերպ թաքցնել դա: Նախ և առաջ ճաղատ լինելը գեղեցիկ է: Այն թույլ է տալիս հիանալ գեղեցիկ գանգոսկրի յուրաքանչյուր միլիմետրով: Առավոտից ճաղատ տղամարդիկ հիանալի տեսք են ունենում: Նրանք չունեն սպիտակած մազեր: Իսկ ճաղատություն գումարած մորուք՝ դա ուղղակի սուպեր համադրույթուն է: Ուղղակի նայեք նրան: Ճաղատությունը թույլ է տալիս իդեալական հավասար արևայրուք ունենալ: Ճաղատ տղամարդկանց երեք անգամ քիչ ժամանակ է հարկավոր լոգանք ընդունելու համար: Նրանք «կոպիտ», «վայրի» տեսք ունեն: Նրանք երբեք ծիծաղելի սանրվածք չեն ունենում լուսանկարներում: Ճաղատությունն իր վրա մեծ ուշադրություն է գրավում: Եվ ընդգծում է աչքերը: Իր «փայլով» այն խամրացնում է շրջապատում ամեն ինչ: Բացարձակ ամեն ինչ: Դուք դեռ կասկածո՞ւմ եք::)     ...

    Կարդալ ավելին
  • 1.Դիետիկ կաթնաշոռ Այն ամրապնդում է սիրտը, նպաստում է անոթների լայնացմանը, համարվում է կալցիումի, մագնեզիումի, կալիումի աղբյուր: Ամեն օր պետք է ուտել 100 գրամից ոչ պակաս կաթնաշոռ: 2.Կարմիր բիբար Կարմիր բիբարը ռեկորդային քանակությամբ վիտամին C է պարունակում: Ուտելով օրական ընդամենը 2 կարմիր բիբար, դուք կլրացնեք օրգանիզմին անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը; 3. Սաղմոն Այս ձկնատեսակը պարունակում է օմեգա-3 տիպի ճարպաթթուներ, որոնք հանդիսանում են հիանալի միջոց բարձր ճնշման դեմ: Շաբաթական 3 անգամ օգտագործելով 100-150 գրամ սաղմոն, դուք շուտով կզաք տարբերությունը: 4. Վարսակի շիլա Բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդիկ պետք է այս սննդատեսակը ներառեն իրենց ամենօրյա ճաշացանկի մեջ, քանի որ վարսակը հարուստ է մանրաթելերով, որոնք լրացնում են սելենիումի պաշարը օրգանիզմում: 5. Դդմի սերմեր Դդմի սերմերը հանդիսանում են օրգանիզմին անհրաժեշտ ցինկի աղբյուր և կանխում սրտի կաթվածը: Օրական 20 գրամը բավարար է օրգանիզմը օգտակար նյութերով ապահովելու համար: 6. Կակաո Կակաոն նպաստում է արյունատար անոթների աշխատանքի բարելավմանը, սակայն այս խմիչքը բավականին կալորիական է, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել շաբաթական 1-2 բաժակից ավելի: 7. Ճարպազրկված կաթ Այն պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում և մի շարք վիտամիններ, որոնք բարերար ազդեցություն են թողնում բարձր ճնշման դեպքում: Կարելի է խմել օրական մինչև 3 բաժակ: 8. Դառը շոկոլադ Ամրացնում է սրտամկանը և պարունակում է հակաօքսիդանտներ: Կարող է իջեցնել ճնշումը 5-10մմ-ով: Խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ: 9. Նուշ Պարունակում է մոնոճարպեր և իջեցնում է խոլեստերինի քանակն օրգանիզմում: Կալիում, մագնեզիում, վիտամին E՝ նուշի մեջ պարունակվող այս օգտակար նյութերը նպաստում են ճնշման իջեցմանը: 10. Կանաչ թեյ Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ծերացման դեմ: Ճապոնացիները, ովքեր կանաչ թեյի թիվ մեկ սպառողներն են աշխարհում, գրեթե երբեք չեն տառապում բարձր զարկերակային ճնշման ախտանիշով: Առողջ եղե՛ք: ...

    Կարդալ ավելին
  • Միլիտարի երկարաճիտք կոշիկներ Դոկտոր Մարտենս (Dr.Martens) Մերի Ջեյն (Mary Jane Shoes) Սնիկերսներ (Sneakers) T-անձև բոկոտիկներ (T-strap Sandals) Մյուլիներ (mules) Դեզերտներ (desert boots) Սլայդներ Օքսֆորդներ Բրոգիներ Սլիպերներ Լոֆերներ Կրիպերներ Պիգալ Madame Butterfly Մեգգի կոշիկներ Daffodile Lady Daf Lady Peep ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիր մարմինն այսօր՝ մարտի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA)։ Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը ընդունել է H.R. 1580 բանաձևը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին»։ ANCA-ի փոխանցմամբ, Բանաձևի ընդունմանը հատուկ աջակցություն են հայտնել պալատի անդամներ, դեմոկրատներ Փաթ Գարդներն ու Դեմեթրիուս Դուգլասը։ Ջորջիան, այսպիսով, դարձել է ԱՄՆ 6-րդ նահանգը, որը նման բանաձև է ընդունել։ ...

    Կարդալ ավելին
  • Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները չպետք է վախենան ոչնչից ու ոչ մի բանից, բայց այդ ամենը ընդամենը միֆ է, տղամարդիկ ինչպես կանայք նույնպես ունեն իրենց վախերը, և անգամ ամենաիդեալական թվացող տղամարդուն անհնարին է պատկերացնել առանց ներքոհիշյալ վախի տեսակների. «Իսկ ե՞րբ ենք ամուսնանալու». այս արտահայտությունը ամենից շատն է վախեցնում տղամարդկանց, նրանք ուղղակի սարսափում են ընտանեկան հոգսերից, անկատար, չստացված ամուսնությունից, երեխաներից… Դավաճանություն. Բոլոր տղամարդիկ վախենում են դավաճանված և խայտառակված լինելուց, նրանք ագրեսիայի մեջ են ընկնում անգամ այն մտքից, որ իրենց սիրելին կարող է լինել ուրիշինը: Պակաս վախ չի պատճառում տղամարդկանց նաև սեփական դավաճանությունը կնոջը հայտնի դառնալը: Տղամարդիկ շատ են վախենում նաև հայտնվելու կնոջ իշխանության ներքո. միայն գիտակցումը, որ կդառնան խաղալիք կնոջ ձեռքին ու կհայտնվեն նրանց կրունկների տակ, սարսափեցնում է: Անհաջողություն անկողնում. Վախի զգացում, որ իրենց «ամենագլխավոր արժանիքը» կարող է դավաճանել ամենապատասխանատու պահին, դասվում է տղամարդու ամենավատ երազներից շարքին: Գեղեցիկ կանանցից. Զարմանալի է, բայց տղամարդիկ իրոք վախենում են գեղեցիկ կանանցից, ավելի շուտ վախենում են նրանց կողմից արհամարհանքի ու մերժման արժանանան: Առանց գումարի և հեղինակության մնալը տղամարդու հուսալքության և խուճապի գլխավոր պատճառը կարող է հանդիսանալ: Տղամարդկանց վախեցնում է նաև, այն փաստը, որ իրենց սիրելի կինը կարող է դուր չգալ շրջապատին` ծնողներին, ընկերներին: Մենություն. Տղամարդիկ վախենում են նաև կյանքում մենակ և անօգնական մնալուց, դժվար է պատկերացնել տղամարդու կյանքը առանց կնոջ, մանավանդ, երբ ծերությունն այնքան էլ հեռու չէ: Ինչպես երկրագնդի բոլոր մարդկանց, տղամարդկանց նույնպես երբեմն սարսափ են պատճառում մահվան, անբուժելի հիվանդության մասին մտորումները: Կնոջ արցունքները, որքան էլ զարմանալի է, իրոք կարող են տղամարդուն վախեցնել. շատ տղամարդիկ պատրաստ են ամեն քայլի գնալ, միայն թե երբեք չտեսնեն կանացի արցունքեր: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն