• FBH
  • Այսօր Երևանում հանկարծակի բարձրացած փոթորիկը հոսանքի տատանումների և տեղ-տեղ նաև հոսանքազրկումների պատճառ է դարձել: Փոթորիկի հետևանքով հնարավոր ավերածությունների ու վնասների մասին այս պահին տեղեկություն չկա: Դավիթ Սանասարյան Զոհրապ Եգանյան Արմեն Հովասափյան Անի Հակոբյան Ալբերտ Ունուսյան Մալանիա Հակոբյան ...

    Կարդալ ավելին
  • Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը որոշել է ևս մեկ տարի թիմում պահել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily express-ը, անգլիական «Չելսի»-ն և «Արսենալ»-ը ստիպված կլինեն ևս մեկ տարի սպասել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար: Նշվում է, որ գերմանական ակումբի ղեկավարությունը որոշել է Մխիթարյանին ևս մեկ տարի թիմում պահել, քանի որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռանալու են երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ Մաթս Հումելսը և Իլկայ Գյունդողանը: Մաթս Հումելսը տեղափոխվում է «Բավարիա», իսկ Գյունդողանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում: «Բորուսիա»-ի ղեկավարությունն այս պարագայում ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել ակումբի ևս մեկ առանցքային խաղացողից, ուստի որոշում է ևս մեկ մրցաշրջան նրան պահել՝ անգամ առանց նրա հետ գործող պայմանագիրը երկարաձգելու, ինչը նշանակում է, որ Մխիթարյանը հաջորդ տարի կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ: ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես գիտեք, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ունի 7 երեխա: Լուսանկարումնրա դուստրն է` Աստղիկը ...

    Կարդալ ավելին
  • Վանաձորում մայիսի 20-22-ն անցկացվել է Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար, որն ավանդական է դաձել: Արտաշատցի ըմբիշներն այստեղ նվաճել են չորս ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի ՌազմիկԳոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյաննասաց, որ բարձր արդյունքներ ցուցաբերեցին եւ իրենց քաշային կարգերում մրցաշարի չեմպիոններ դարձան  42 կգ քաշային Շմավոն Թեւանյանը, 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, 69 կգ քաշային Գեղամ Գալստյանը եւ 76 կգ քաշային Դավիթ Գեւորգյանը: Արծաթե մեդալ նվաճեց 69 կգ քաշային Արման Անդրեասյանը, ով հրաշալի հանդես գալով՝ զիջեց միայն իր թիմակից արտաշատցի Գեղամ Գալստյանին:  58 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը` արժանանալով բրոնզե մեդալի:  «Շատ գոհ ենք մեր ըմբիշների մրցելույթներից: Սա միջանկյալ մրցում էր, որն անցկացվեց Եվրոպայի առաջնությունից առաջ: Հուշամրցաշարին մասնակցում էին Վրաստանի մի քանի մարզադպրոցների ըմբիշներ, Օսեթիայի երկու թիմ, մասնակիցներ ՌԴ-ից: Ժամանել էին բարձր մարզավիճակում գտնվող ուժեղ մարզիկներ, որոնց հետ մրցելն ու չորս ոսկե մեդալ նվաճելն իսկապես հիացմունքի է արժանի: Շատ բարձր եմ գնահատում նրանց մրցելույթները»,-նշեց Սիմոնյանը՝ ավելացնելով, որ տարեցտարի նման հուշամրցաշարերի մասսայականությունն ավելանում է: Այս կարգի մրցումներում իրենց մարզադպրոցի սաները մշտապես պատվով են հանդես գալիս: Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը: Մրցաշարին մասնակցում էին 220 ըմբիշներ: Արտաշատի մարզադպրոցն առաջնությունում ներկայացրել էին 11 մարզիկ: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 19-րդ տուրում «Աթլետիկո Բուկարամանգան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լա Էքուիդադի» նկատմամբ: Դաշտի տերերի 2 գոլերն էլ գլխի հարվածով խփել է ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, որն աչքի է ընկել 6-րդ ու 69-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականի թեկնածուն փոխարինվել է ավելացված ժամանակում: Գևգեոզյանի գոլերը՝ 0:55-ից ...

    Կարդալ ավելին
  • Արման Հովհաննիսյան Մայա Պողոսյան Դիանա Մալենկո Ադումյան Տաթևիկ Նիկ Եգիբյան Գոհար Գասպարյան Լիլիթ Հովհաննիսյան Վահան Խաչատրյան Վիկա Մարտիրոսյան Յանա Դանիելյան Ալինա Մարտիրոսյան Սյուզի Շահբազյան Սոս Ջանիբեկյան Լուսինե Թովմասյան Լայանա Արփի Գաբրիելյան   ...

    Կարդալ ավելին
  • Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրն այս անգամ դերասանուհի Իրինա Հարությունյանն է: ...

    Կարդալ ավելին
  • Մխիթարյանի բոլոր արդյունավետ գործողություններն ավարտված մրցաշրջանում ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցաշարի ընթացքում խփել է 5 գոլ ու ճանաչվել լավագույն ռմբարկու: 4-ական գոլ են խփել Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն, մյունխենցիների գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը: ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ԱՄՆ կմեկնեն մայիսի 23-ի գիշերը Երևան-Դոհա-Լոս-Անջելես չվերթով,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան  «Միկա» Անատոլի Այվազով  «Փյունիկ»                                 Գոռ Մանուկյան  «Փյունիկ» Պաշտպաններ Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                       Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» Լևոն Հայրապետյան  «Փյունիկ» Սերգեյ Ավագիմյան  «Արարատ» Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա) Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա) Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) Դավիթ Մանոյան  «Փյունիկ» Դավիթ Հակոբյան «Շիրակ» Տիգրան Բարսեղյան    «Գանձասար»                                 Բենիկ Հովհաննիսյան  «Արարատ»                                 Զավեն Բադոյան  «Բանանց» Հարձակվողներ Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան) Գեղամ Ղադիմյան «Կարպատի» (Ուկրաինա) Վարդան Պողոսյան «Փյունիկ» Մարկոս Պիզելլին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում:  Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը և Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին» մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:  ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին