• FBH
  • «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասան Գոռ Հակոբյանը, ով այժմ կնոջ հետ ԱՄՆ-ում է, իր միկրոբլոգում որդու հետ հուզիչ լուսանկար է հրապարակել: «Կարոտել եմ»,-լուսանկարին կից նման գրառում է կատարել դերասանը: ...

    Կարդալ ավելին
  • Այ իրանք են պատասխանատու իրենց գործը անում, թե չէ քաղաքի ձյունը մաքրեցին-չմաքրեցին, մի օր ուշ մաքրեցին՝ համաքաղաքային ողբերգություն ա, ամառը շոգ ա, հունվարին ցուրտ ա, ձյուն ա, ու նման լիքը նվնվոցներ, բայց արի ու տես, որ էս ցրտին ու բուքին տղեքը անտրտունջ կանգնած են սահմանին ու … -20. – -25 աստիճան ցրտին…. , իսկ ֆբ-ներում, տաք տաք սենյակներում համակարգչի դիմաց շատ մարդիկ նվնվում են ամենատարբեր չնչին պատճառներով… ինչքա՜ն տարբեր ենք սահմանապահ գյուղերում ու սահմանից հեռու ապրողներս, ինչքա՜ն տարբեր են մեր խնդիրները (թող ներող լինեն այն մարդիկ, ով նույն մենք ենք, միտում.չունենք բաժանելու մենք-ի ու դուք-ի, արդարացի պահանջին էլ դեմ չենք, մենք էլ ենք էս երկրի պահանջատեր քաղաքացի, ուղղակի խնդիրների՝ սահմանում ապրողների ու սահմանից հեռու ապրողների ըստ առաջնայնության ընկալման մասին է․․․․) Տղե՜րք ջան, շնորհակալ ենք, ցավներդ տանենք ազգովի   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1444928635766720/photos/a.1444936365765947.1073741828.1444928635766720/1658149781111270/?type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամանորը դիմավորել են Մոսկվայում։ Շոուի շրջանականերում նրանք նաև համատեղ ելույթ են ունեցել։ Միջոցառումից լուսանկարները` ստորև. ...

    Կարդալ ավելին
  •   Շնորհավոր Ամանոր, Հերո՛ս Հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր նորօրյա հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և հրաշքով ողջ մնացած Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Այցը նպատակային էր. բոլոր ընտանիքներում նորածին մանկան ճիչը նոր կյանքի սկիզբ էր ավետելու: Արմեն Հովհաննիսյանի ընտանիքում - Երբ մի տեղ կյանքը ընդհատվում է, ապա շարունակությունը չի ուշանում: Այն օրը, երբ մենք հրաժեշտ տվեցինք Արմենին, կրտսեր դուստրս՝ Արմենուհին, ասաց, որ ինքը պիտի որդի ունենա, որ Արմենի երկրային կյանքը իր որդու մեջ շարունակվի,- ասաց Արմենի մայրը:- Եվ այսօր արդեն մենք ժամերն ենք հաշվում ենք, երբ նորածին բալիկը լույս աշխարհ է գալու. փոքրիկը ծնվելու է հունվարի 19-20-ին, ճիշտ այն օրերին, երբ... հերոսացավ որդիս:  - Ամեն օր բազմաթիվ դպրոցականներ, երիտասարդներ այցելում են Արմենիս,- անօրինակ հպարտութամբ պատմեց հերոսի հայրը,- հավատացեք, նրա սենյակից երեխաները դուրս են գալիս ավելի զորացած՝ ոգով, գաղափարապես: Նրանց աչքերում բազմապատկվում է կրակը, եռանդը, նրանց հարցերի ու պատասխանների մեջ ցասում կա, վրեժ... Համոզված եմ, նրանք էլ մեր ազգին՝ իրենց նախնիների փառքին արժանի զինվորներ են դառնալու:  Ազատ Ասոյանի ընտանիքում Եթե Արմենենց տանը դեռ սպասում են փորքիկի լույս աշխարհ գալուն, ապա Ազատ Ասոյանի եղբարը՝ Նարեկը, նախարարին դիմավորեց Ձմեռ պապի կարմիր գլխարկը գլխին: -Երկու որդիներս՝ Ազատը և Սարոն, ծնվել են նույն օրը՝ հուլիսի 26-ին, 3 տարվա տարբերությամբ,- պատմեց Ազատի մայրը:- Բժիշկները Նարեկի ծնունդը նույնպես այդ օրերին էին նախանշել, սակայն նա լույս աշխարհ եկավ հուլիսի 7-ին՝ անսահման ուրախություն, բերկրանք պարգևելով մեզ: Ես իրավունք չունեի ցավին, հուսահատությանը տրվելու, ես հպարտ էի՝ չէ՞ որ հենց ես էի Ազատին սովորեցրել պատրաստ լինել զոհաբերվելու՝ հանուն ընկերոջ, հանուն հայրենիքի: Այլ կերպ չէի կարող ոչ մի հայ մայր, Նարեկիս էլ նույն ոգով եմ դաստիարակելու:  Արթուր Առաքելյանի ընտանիքում  Արթուրի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը, հողին հանձնելով իր միակ որդուն, շուտով դարձյալ կմայրանա: -Երբ Արթուրը փոքր էր, Ամանորին հարցնում էինք՝ ի՞նչ նվեր կուզես: Քույրիկ կամ ապերիկ՝ պատասխանում էր նա: 19 տարի «պայքարում էինք» Արթուրին քույր կամ եղբայր պարգևելու համար... և այսօր կրկին ապրում եմ մայրանալու բերկրանքը: Որոշել եմ նրան Արեգ անվանել (ես երբեք Արթուրիս անունով չեմ դիմել, նրան Արևս, Արեգ էի ասում): -Իսկ Արեգին քույր կամ եղբայր պարգևելո՞ւ եք: -Իհարկե, երազում եմ... Առանց Արեգի իմ կյանքը ի՞նչ իմաստ կունենար... Գիտեք՝ այսօր հարազատներս, անծանոթ քաղաքացիները ինձ հաճախ հարցնում են՝ երբ Ձեր որդին մեծանա, նրան կուղարկե՞ք բանակ... Իհարկե այո՝ պատասխանում եմ ամեն անգամ. ով, եթե ոչ իմ որդին որդին կամ ձեր որդին: Կարծում եմ, յուրաքանչյուր հայ մայր պետք է հոգեպես կրի զինվորի մայր լինելու կոչումը և պատվով ծառայի այդ առաքելությանը:  Մայոր Սարգիս Ստեփանյանի տանը  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, Ռուզաննա Խաչատրյանը հյուրընկալվեցին նաև Սարգիս Ստեփանյանի տանը: Այստեղ նույնպես տոնական, բարձր տրամադրություն էր: Սարգիս Ստեփանյանը, ուրախությամբ և հուզմունքով դիմավորելով նախարարին, ասաց. -Այս տարի պիտի մասնակցեմ բազկամարտի աշխարհի առաջնությանը, պիտի լավ արդյունք գրանցեմ: Ուզում եմ ռազմական ակադեմիայում շարունակել ուսումս... և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք պետք է անպայման իրագործել: Երբ ինձ հարցնում են՝ ինչպես եմ կարողանում... ես մի պատասխան ունեմ՝ զրկված լինելով մարմնի տարբեր մասերից՝ մարդը ֆիզիկապես կարող է հաշմանդամ լինել, բայց հոգեպես հաշմված լինելու իրավունք չունի, ու նաև ավելացնում եմ, որ սա իմ հրամանատարի՝ մեր նախարարի բանաձևն է: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորելով Ամանորի առթիվ և ջերմ բարեմաղթանքներ հղելով բոլորին՝ ասաց. -Մեզ սխալվելու իրավունքից զրկել են այն քաջերը, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, անմահացան՝ հավերժին ձուլվելով: Հերոսներ են նաև հայ առյուծասիրտ մայրերը: Մեր հայրենիքը նրանց կրծքից, սիրուց և որդիների թափված արյունից է սկսվում: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և ուսուցանում են հայրենասեր մայրերը: Ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում, որոնք ընդունելով իրենց որդիների զոհաբերումը, անկոտրում կամքով դիմակայում են փորձություններին: Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը:  Այսօր մեր ազգի փրկությունը օրորոցային վրեժի մեջ է: Նորածին մանուկների զիլ, առողջ ճիչով մենք կհաղթենք մահին:  Շնորհավոր Ամանոր, Հերո՛ս:                                   Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/592917664194834       ...

    Կարդալ ավելին
  • Հռիփսիմե Հակոբյանն իր միկրոբլոգում որդու` փոքրիկ Լեոյի հետ լուսանկարներ է հրապարկել, որտեղ փոքրիկն առաջին անգամ վայելում է ձյունը.   ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպիսին էին ինքն ու իր սիրելին` մանուկ հասակում։   ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում երգչուհի Եվա Ռիվասը հազվադեպ էր գրառումներ ու լուսանկարներ հրապարակում սոցցանցերում: Երգչուհին բավական երկար ժամանակ չէր ցուցադրում դեմքը: Եվ այսօր Եվան կոտրեց լռությունը, լուսանկար հրապարակեց՝ շնորհավորելով իր ընկերների ու հարազատներ Ամանորը: Լուսանկարում սակայն Եվան անճանաչելիորեն փոխված տեսք ունի: ...

    Կարդալ ավելին
  • Happy New Year !!!!!!! ))))) Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/sirushomusic/photos/a.454235174656244.1073741828.453815011364927/957154957697594/?type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն