• FBH
  • Երբ դուք տեսնեք տղամարդկանց նորաձևության նոր թրենդերը, ապա կհասկանաք, թե ինչու է որոշ դեպքերում պետք գնդակահարել դիզայներներին։ ...

    Կարդալ ավելին
  • Երկուշաբթի Նախաճաշ. 1թուրինջ, 2 խաշած ձու, 1բաժակ կանաչ թեյ: Ճաշ. 1նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե խաշած, աղով: Ընթրիք. եփած հավի ֆիլե՝ առանց կաշվի, 1բաժակ կեֆիր: Երեքշաբթի Նախաճաշ. 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ: Ճաշ. 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե՝ առանց կաշվի, 1բաժակ ջուր: Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր: Չորեքշաբթի Նախաճաշ. 1 բաժակ ջուր՝ 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու: Ճաշ. խաշած միս 200 գր, 1թուրինջ: Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր: Հինգշաբթի Նախաճաշ. ձվածեղ 3 ձվից, աղով և կանաչիով: Ճաշ. հազարի տերևներ, խաշած կամ շոգեխաշած հավի ազդրամիս՝ առանց կաշվի, 150գր: Ընթրիք. 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր: Ուրբաթ Նախաճաշ. Աղցան 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի: Ճաշ. 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ: Ընթրիք. Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր Շաբաթ Նախաճաշ. անյուղ կաթնաշոռ՝ 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ: Ճաշ. 2 թուրինջ, 2 խաշած ձու: Ընթրիք. Միայն հանքային ջուրն է՝ առանց սահմանափակման: Կիրակի Նախաճաշ. ½ միջին թուրինջ, 2 եփած ձու: Ճաշ. Եփած միս 200 գ, 1 նարինջ: Ընթրիք. Միայն հանքային ջուր:   Հ.Գ. Դիետային ճիշտ հետևելու դեպքում արդյունքները հաստատ կգոհացնեն ձեզ: Մի խախտեք ոչ մի կետ: Դիետայի ընթացքում պետք է ինչքան հնարավոր է շատ ջուր խմել: Խորհուրդ է տրվում միաժամանակ զբաղվել նաև սպորտով: Այն կմեծացնի դիետայի արդյունավետությունը: ...

    Կարդալ ավելին
  • Միջին տարիքում ֆիզիկական ցածր ակտիվությունը կարող է կապված լինել 20 տարի անց գլխուղեղի ծավալի փոքրացման հետ: Այս մասին հրապարակված է Neurology պարբերականում: Բժիշկների հետազոտությանը մասնակցել են 1583 առողջ մարդ, որոնց միջին տարիքը 40 տարեկան է: Նրանք չեն ունեցել տկարամտություն և սրտային հիվանդություններ: 20 տարի անց գիտնականները ստուգել են նրանց առողջական վիճակը: Գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի և ֆիզիկական ակտիվության ցուցանիշների չափումների միջոցով գիտնականները գնահատել են նրանց առողջական վիճակը և գլխուղեղի ծավալը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ցածր ակտիվությամբ մարդկանց ուղեղի ծավալը ավելի փոքր է եղել, քան նրանց ավելի ակտիվ հասակակիցներինը: Այդ պատճառով բժիշկները միջին տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս զբաղվել սպորտով: ...

    Կարդալ ավելին
  • Լյարդը մարդու կարևոր օրգաններից է, այն առաջինն է հարված ստանում ալկոհոլի և դեղորայքի չարաշահումից, չափից շատ յուղոտ սնունդից, վատ էկոլոգիայից… Տան պայմաններում  լյարդը մաքրելու հիանալի միջոց: Լյարդի հիմնական ֆունկցիան՝ թույների զտումն ու օրգանիզմից դուրս բերումն է: Այդ օրգանի առողջական վիճակից է կախված ողջ օրգանիզմի նյութափոխանակությունը: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հետևել լյարդի վիճակին և պարբերաբար դետոքսիկացիայի ենթարկել: Ինչպես մաքրել լյարդը տան պայմաններում Բուժիչ ըմպելիք «Զմրուխտ» – բնական միջոց, որը կօգնի թույներից մաքրել ոչ միայն լյարդը, այլ նաև աղիները: Իսկ ավելորդ քաշի կորուստը հաճելի բոնուս կլինի: Բաղադիրչներ 150 գրամ թարմ կաղամբ 1 կիտրոնի հյութ 25 գրամ նեխուր 1 տանձ Կոճապղպեղի արմատ (2 սմ) 500 մլ առանց գազի ջուր Թարմ անանուխի մի քանի տերևներ Պատրաստման եղանակը 1 Մանր կտրատեք կաղամբը, տանձը, նեխուրը, կոճապղպեղը և լցրեք բլենդերի տարրայի մեջ: Ավելացրեք մեկ բաժակ ջուր և հարեք: 2 Լցրեք կիտրոնի հյութն ու մնացած ջուրը, ավելացրեք անանուխի տերևները: Նորից միացրեք բլենդերը, մի քանի վայրկյանով: Օգտագործեք այն օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Հիշե՛ք, լյարդի հետ կապված խնդիրներն ավելի լավ է կանխարգելել. Ջանացեք սահմանափակել ալկոհոլի, վնասակար սննդամթերքի օգտագործումը, որպեսզի պահպանեք ձեր թանկ առողջությունը երկար տարիներ: ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի դերասան Գոռ Հակոբյանը իր instagram-ի միկրոբլոգում հրապարակել է հատված «Արամմա» ֆիլմից, որը ներկայացնում ենք ստորև. «Նազենի Հովհաննիսյանին էլ անիմաստ լայք մի տուր, էնի քեզ շան տեղ դնողը չի»։)))) Հատված «ԱՐԱՄՄԱ» ֆիլմի նկարահանումներից։ ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս մի մայրիկ Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կրծքով կերակում է իր փոքրիկին, և ներքևում նկարագրել է եղելությունը: Շատ շուտ նկարն ու կից գրառումը հարյուր հազարավոր «like»-եր են ստանում և ավելի քան հինգ հազար մեկանաբանություններ: Ի՞նչն է նման բուռն արձագանքների պատճառը: Բանը նրանում է, որ այդ նկարն արվել է սրճարանում, որտեղ շատ այցելուներ են եղել: «Այսօր ես հրապարակել եմ իմ նկարը՝ տղաիս հետ, ում ես կրծքով կերակրում եմ սրճարանում: Նկարում թվում է, թե ես հեռուն եմ նայում: Իսկ իրականում ես նայում էի մի կնոջ աչքերին, ով նայում էր ինձ: Նա նայում էր քննադատող հայացքով, և գլխի շարժումով փորձում էր ամոթանք տալ ինձ, իմ պահվածքի համար: Թույլ տվեք ինձ կիսվել իմ մտքերով և բացատրել, թե ինչու եմ այս նկարը հրապարակել: Ես չեմ ասում, որ յուրաքանչյուրը պետք է կերակրի երեխային կրծքով, առանց ծածկոցի, ցույց տվեք ձեր կուրծքն աշխարհին: Ես կողմ եմ այն բանին, որ ծածկոցով կերակրեն երխաներին, եթե այդպես հարմար է մայրիկներին: Ես հրապարակել եմ այս նկարն այն մայրիկների համար, ովքեր փորձել են կերակրել իրենց երեխաներին, սակայն քննադատող հայացքները, տհաճ արտահայտությունները խանգարել են նրանց: Առաջին հերթին, կրծքով կերակրող մայրիկները պաշտոնապես պաշտպանված են դաշնային օրենքով, որը թույլ է տալիս մայրիկներին՝ կերակրել երեխաներին ցանկացած վայրում և իրավիճակում: Երկրորդ՝ դուք չպետք է ամաչեք: Երեխային կերակրելու գործընթացը բնության կողմից է ստեղծված: Ես հրապարակել եմ այս նկարը նաև այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ կուրծքը պետք է ծածկված լինի, այն միայն ամուսինների աչքերի համար է: Դա ինտիմ հատված է: Կերակրեք երեխային այլ տեղում: Նորից նշեմ, որ կուրծքը, նախ և առաջ, ստեղծված է երեխաների համար, նրանց սնունդով ապահովելու համար, այլ ոչ թե տղամարդկանց հետաքրքրասեր աչքերի, կամ էլ ինչ-որ կանաց բացասական հայացքների: Անընդունելի և անարդար է նաև այն հանգամանքը, որ միջոցառումների և երեկույթների ժամանակ չեն հրավիրում կրծքով կերակրող մայրիկներին, քանի որ, չգիտես ինչու, անհարմար է նայել, թե ինչպես է նա կերակրում իր երեխային: Ավելի հեշտ չէ՞ մի կողմ թեքել հայացքը, քան պահանջել, որպեսզի մայրիկն ու երեխան հեռանան հասարակական վայրից: Ինչո՞ւ եք այդքան մեծամիտ և էգոիստ: Դրանից ոչ ոքի ոչ մի վնաս չի լինի: Եվ վերջապես, ձեր երեխաները պետք է տեսնեն կրծքով կերակրելը: Նրանք պետք է ընդունեն, հասկանան և գնահատեն այն, որ կրծքի կաթը և կրծքով կերակրելը եղել է և պետք է միշտ կլինի մայրիկների և երեխաների լավագույն ընտրությունը: Պետք է ձեր երեխաներն իմանան, որ նորածիններն այդպես են սնվում: Հուսով եմ, դուք ցանկանում եք, որ ձեր աղջիկը հասկանա, որ հետագայում ինքն էլ է մայրիկ դառնալու և կրծքով կերակրելու է իր երեխային՝ զգալով ահնավանական կապ՝ իր և երեխայի մեջ, և հասկանա, որ դա փոքրիկի համար շատ օգտակար է: Կրծքով կերակրող՝ չծածկված մայրիկ»:   ...

    Կարդալ ավելին
  • Յուրաքանչյուր ջինսի սիրահար, երևի իր կյանքում գեթ մեկ անգամ տվել է իրեն այս հարցը, ինչի՞ համար է դրանց վրա կարված ամենաանհարմար, ամենափոքրիկ և ամենանեղ գրպանը։ Միայն գեղեցկության համա՞ր։ Թե՞ այն ունի որոշակի նշանակություն։ Այս առումով կարծիքները մի քանիսն են։ Ըստ պատմական տվյալների, այսպիսի գրպանիկներ առաջին անգամ հայտնվել են Levi’s ջինսերի վրա, հեռավոր 1873թ.։ 1. Փամփուշտներ պահելու վայր ​ Կովբոյների համար, ովքեր առաջիններից մեկն էին, որ փորձեցին ջինսերը, շատ կարևոր էր ձեռքի տակ միշտ ունենալ կրակելու հետ կապված պարագաներ։ Այդ պատճառով, ենթադրություններ կան, որ փոքրիկ գրպանը կարել են, որպեսզի հարմար լինի պահել փամփուշտները։ 2. Թանկարժեք իրերի համար   Որոշ մարդիկ պնդում են, որ գրպանիկը հայտնվել է ոսկե տենդի ժամանակ և դրանում, հաջողակ ոսկի որոնողները պահում էին իրենց գտածոները։ 3. Գրպանիկ ժամացույցի համար   Նախկինում, երբ տղամարդիկ կրում էին շղթայի վրա կախված ժամացույցներ, նրանք նույնպես ժամացույցը պահելու համար պետք է ունենային հատուկ գրպաններ։ Կարծիք կա, որ ջինսերը համալրվեցին այսպիսի գրպանիկներով հատուկ այդ նպատակով։ 4. Պրագմատիկ տարբերակ     Համաձայն այս տարբերակի, այսպիսի գրպանիկը նախատեսվել է առաջին հերթին աշխատավորների հարմարության համար։ Նրանցում հարմար էր պահել մեխեր և այլ մանր իրեր։ 5. Zippo-ի «տնակ»   Կարծիք կա, որ հենց ձևն ու չափսը մատնանշում են այն բանի վրա, որ այս գրպանիկը նախատեսված է հատուկ Zippo հանրաճանաչ կրակայրիչների համար։ Գրեթե յուրաքանչյուր տղամարդ իր մոտ ուներ այդ կրակայրիչներից և հավելյալ փոքրիկ գրպանիկը երաշխավորում էր, որ թանկարժեք իրը չի կորչի։ 6. Թղթապանակի փոխարեն   Նախկին ժամանակներում փողը շատ ավելի թանկարժեք էր և փոքրիկ գրպանում տեղավորում էին այն մանրադրամները, որոնք բավարար էին ամենաանհրաժեշտի դիմաց վճարելու համար։ Դրանցում կարելի էր պահել նաև այլ թանկարժեք իրեր։ Նույնիսկ թղթադրամները ծալված վիճակում տեղավորվում էին այդ գրպանիկների մեջ, չնայած նրան, որ դրանք ավելի հարմար է պահել մեծ գրպանում։ ...

    Կարդալ ավելին
  • Իմաստուն կինը՝ երջանիկ կինն է: Պարզ գաղտնիքներ, որոնք կօգնեն ընտանիքում պահպանել հարմոնիան և փոխըմբռնումը: 1. Բարձրաձայնեք ցանկությունները Ձեր տղամարդը չի կարող ինքն իրեն գլխի ընկնել, որ Դուք նրանից սպասում եք որոշակի գործողություններ: Ինչպես նաև, նա ոչ միշտ կարող է հասկանալ, թե ինչո՞ւ եք Դուք նեղացել կամ ինչո՞ւ է Ձեր տրամադրությունը ընկել: 2. Մի ստիպեք Ձեր տղամարդուն սիրել Ձեր ընկերուհիներին Եթե նա չի ուզում Ձեր հետ թեյ խմել խոհանոցում՝ ավելի լավ: Առանձին ընկերներ՝ դա նույնպես լավ է, չէ՞ որ երբեմն օգտակար է ուրախ ժամանակ անցկացնել ընկերուհիների հետ: Իսկ ամուսնու ընկերների շրջապատում տխրել դեռ կհասցնեք: 3. Հաճախակի գրկախառնվեք Երբեմն մեկ գրկախառնությունը կարող է շատ ավելին ասել, քան բառերը: Առավել ևս, որ գրկախառնությունները ոչ միայն մտերմացնում են, այլ նաև տալիս հոգեկան հանգստություն և վստահություն, որ քեզ սիրում և հասկանում են: 4. Քնելուց առաջ, երբեք մի վիճեք Նախ և առաջ, որքան էլ որ հրաշալի անցած լինի օրը, կհիշվի հատկապես վերջաբանը: Եվ երկրորդ՝ այն ինչ երեկոյան թվում է ծանրակշիռ, առավոտյան կարող է պարզվել ուռճացված և ոչ իրական: 5. Մի հիշեք անցյալը Բոլորի մոտ, հարաբերություններում լինում են դժվարություններ: Եթե Ձեր տղամարդը մեղք է գործել, իսկ Դուք արդեն նրան ներել եք դրա համար, այլևս երբեք մի հիշացրեք նրան թե որքան սրիկա է նա և որքան մեծահոգի եք Դուք: 6. Համատեղ ժամանց Միշտ ժամանակ գտեք սիրելի մարդու համար: Կարևոր չէ ինչով զբաղված կլինեք՝ սեքսո՞վ, թե՞ ծաղիկների խնամքով: Կարևորը, որ Դուք դա կանեք միասին: 7. Մի թաքցրեք Ձեր շնորհակալ լինելը Նա արել է այն, ինչ Դուք նրան խնդրե՞լ եք: Ի սրտե շնորհակալություն հայտնեք նրան և հաջորդ անգամ նա ավելի շատ բան կանի: Հաճախ ասացեք նրան. «շնորհակալություն» և արեք դա ամբողջ հոգով: Իրականում չէ՞ որ Դուք ունեք պատճառ նրան շնորհակալություն հայտնելու: Նյութի աղբյուր՝ http://mediamag.am/imastun-knoj-7-gaxtniq/ ...

    Կարդալ ավելին
  • Սինգապուրի բնակչուհի Մեն Ցզյանն իր երեք չաու-չաու շներին ներկերի և սանրվածքի միջոցով նմանեցրել է պանդաների, հայտնում է korrespondent.net-ը: Շների անուններն էլ պակաս օրիգինալ չեն` Եգիպտացորեն, Կարտոֆիլ և Լոբի: Նրանք նույնիսկ Instagram-ում ունեն իրենց հաշիվը, որն օրեցօր ավելի շատ բաժանորդներ է հավաքում: Սակայն, կենդանիների պաշտպանները տիրուհուն մեղադրել են շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Դոկտոր Ջայպալ Գիլը հայտարարել է, որ նման փորձերը կարող են առաջացնել սթրես և ֆիզիկական վնաս պատճառել:   ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն