• FBH
  • Բաղադրիչներ նարինջ - 3-4 հատ հավի ֆիլե - 300 գր վարունգ - 200 գր աղ - ըստ ճաշակի մայոնեզ - ըստ ճաշակի Պատրաստման եղանակ Ֆիլեն խաշում ենք այնքան մինչև պատրաստ լինի (եփել եռալուց հետո 20 րոպե)։ Թողնում ենք սառչի, ապա մանր կտրատում: Լվանում ենք նարինջը, այնուհետև սովորական կամ ձևավոր մկրատով շրջանագծով զիգզագաձև կտրվածքներ անում։ Նարինջը բաժանում ենք 2 մասի և հանում միջուկը: Նարինջի միջուկը կտրատում ենք ոչ մեծ կտորներով (աղցանի մեջ կարող եք օգտագործել միջուկի կեսը)։ Վարունգը կտրատում ենք խորանարդաձև ։ Ֆիլեն, նարինջը և վարունգը խառնում ենք իրար հետ։ Համեմում ենք աղով, ավելացնում մայոնեզը և խառնում զանգվածը։ Ապա պատրաստած աղցանը լցոնում ենք նարնջի մեջ։ Զարդարում ենք աղցանը ըստ ցանկության և մատուցում: Ինչպես տեսնում եք, մեծ ջանք պետք չէ յուրօրինակ ամանորյա աղցան պատրաստելու համար: Նյութի աղբյուր՝  http://www.cooks.am/%D6%85%D6%80%D5%AB%D5%A3%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%A1%D5%B2%D6%81%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D6%80%D5%B6%D5%BB%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB/ ...

    Կարդալ ավելին
  • Լիլիթ Հովհաննիսյանի և փոքրիկ Նանուլի՝ «Իմ տիկնիկն ես» տեսահոլովակը Youtube-ում գերազանցել է 10 միլիոն դիտումը: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Նանուլի մայրը՝ «Ամարաս» համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը. «Օրս սկսվեց 10.000.000 դիտումով: Շնորհավոր, միլիոնատերեր: Լիլիթ Հովհաննիսյան, Նանուլ… Իսկ ինչ վերաբերվում է իմ աղջկան՝ Նանուլին, վստահ եմ, որ Լիլիթը շատ լավ օրինակ է ծառայել և շաաատ շուտով, միայնակ հանես գալով, նույնպես կարժանանա նման արդյունքի»: ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նաև ցամաքային կետերում անմաքս տարածքներ բացելու հարցը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ամբիոնին՝ ելույթի համար: Տեղի ունեցավ մեծ վիճաբանություն: ...

    Կարդալ ավելին
  • Շաբաթներ առաջ «ATV» հեռուստաընկերությամբ մեկնարկեց նոր, իր տեսակով և թեմատիկայով խիստ տարբերվող սիթքոմ`«Քարե դարդը»: Սկզբում մտածում էի, որ այն նման է լինելու մյուս սիթքոմներին, բայց հաճելիորեն զարմացա առաջին սերիայից հետո: Այն իր ձևաչափով ամբողջովին տարբերվող էր ու նորություն մեր հեռուստաշուկայում: Ճիշտ է, դեռ երկու սերիա են ցույց տվել, բայց այս պահի դրությամբ կարող եմ նշել մի շարք լուրջ առավելություններ, որոնք աչքի են ընկնում այս սիթքոմում: Նախ՝ թեմատիկան է շատ հետաքրքիր, նորություն էր այն, որ դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ` քարե դարում, հետո՝ դերասանական անձնակազմն էր շատ լավ ընտրված: Վաչեի, Արմուշի ու Ռաֆայել Երանոսյանի հումորը մի ուրիշ համ ու հոտ է տալիս սիթքոմին: «Վիտամինի» տղաները հումորի բնագավառում պրոֆեսիոնալներ են ու իրենց պրոֆեսիոնալիզմը բեմից էկրաններ են տեղափոխել: Նրանք հրաշալիորեն կարողացել են մտնել իրենց կերպարների մեջ և մեզ ներկայացնել այն ժամանակների մարդկանց կենցաղն ու սովորույթները: Ընդհանրապես ժամանակի մեքենայի օգտագործմամբ ժամանակի մեջ ճանապարհորդելը հոլիվուդյան ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերի գլխավոր խաղաքարտն է: Դա այն թեման է, որը միշտ և բոլորին հետաքրքիր է: Իսկ ահա ֆանտաստիկայի համադրումը հումորի հետ և այդ ամենը սիթքոմի ժանրում ներկայացնելը բավականին բարդ է, ինչը հաջողվել է մեր սցենարիստներին: Ի դեպ, հայկական հեռուսատեսության մեջ առաջին անգամ է, որ գրաֆիկա է օգտագործվում, և դա արվում է այսքան պրոֆեսիոնալ կերպով: Գրաֆիկ պատկերները և ձայնային հատուկ էֆեկտները թույլ են տալիս մի պահ հավատալ, որ իրոք տեսափոխվել ես քարե դար և գտնվում ես դինոզավրերի կողքին: Կարծում եմ՝ մեկնարկը լավ է տրված, և այս պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի այդ որակը պահելու համար, ու մենք ամեն շաբաթ անհամբեր կսպասենք մեր նոր, արդեն սիրելի սիթքոմի ամեն հաջորդ սերիային: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/anna.smbatyan ...

    Կարդալ ավելին
  • Այս Prank-ը դիտել է ավելի քան 1,000,000 մարդ  ...

    Կարդալ ավելին
  • Համացանցում է հայտնվել երգիչ Մարտին Մկրտչյանի նոր՝ «Մոտս մնա» երգը: ...

    Կարդալ ավելին
  • Դավիթ Աղաջանյան Մայա Պողոսյան Սիլվա Հակոբյան Գոռ Հակոբյան Անահիտ Սիմոնյան Օլգա Այվազյան Սյուզի Շահբազյան Միհրան Ծառուկյան Անահիտ Սիմոնյան ...

    Կարդալ ավելին
  • 5 տարի առաջ ծնվեց իմ առաջնեկը։ Կիսաբաց Լուսամուտները շատ անսպասելի մտավ իմ կյանք ու փոխեց ժամանակի ներկան։ Շնորհակալ եմ բոլորին ով եղել են այս թիմից, կան կամ դեռ պիտի գան։ Ուզում եմ այսօր շնորհավորանքներ ընդունեն բոլոր հեռուստադիտողները, հյուրեր ու նրանք՝ ովքեր մեզ իրենց հարգանքով ու սիրով ավելինա անելու ուժ են տալիս։ Ծնունդդ շնորհավոր տղես... Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/hrach.muradyan/posts/906723402708590 ...

    Կարդալ ավելին
  • 2015 թվականը կարևոր տարի էր Հայաստանի համար: Հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր երկիրը բազմաթիվ արտասահմանցի հյուրեր ունեցավ, որոնց թվում եղան նաև համաշխարհային հռչակ վայելող աստղեր: FashionYan.com-ը, ամփոփելով տարին, ներկայացնում է, թե տարվա ընթացքում հայտնիներից ովքեր այցելեցին Հայաստան: Եվ այսպես, սկսենք, թերևս, ամենաքննարկվող և սպասված այցերից մեկից՝ Քարդաշյան քույրեր և Քանյե Ուեսթ: Համաշխարհային աստղերը Հայաստան այցելեցին այս տարվա ապրիլին: Ապրիլին Հայաստան այցելեց System Of A Down խումբն ու Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին բացօթյա համերգ տվեց Հանրապետության հրապարակում: Այս նույն ժամանակահատվածում, ապա նաև հոկտեմբերին Հայաստան այցելեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում եղավ պարուհի VARDA-ն: Նա Հայրենիք ժամանեց նաև ամռանը և բարեգործական համերգ ունեցավ: Ամռանը ”Ոսկե Ծիրան-2015” կինոփառատոնի շրջանակներում Երևանն առաջին անգամ հյուրընկալեց հայտնի դերասանուհիներ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին: Այս ամառ մասնավոր այցով Հայաստան ժամանեց նաև Քաթարի շեյխուհի Մոզան: Նրան ուղեկցում էր ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոն: Աշնանը Հայաստանում նկարահանումներ իրականացրեց Vogue Russia ամսագիրը, որին մասնակցում էր Victoria’s Secret ապրանքանիշի մոդել Ստելա Մաքսվելը: Հոկտեմբերին իր այցով աշխարհին զարմացրեց հայտնի շոումեն, կատակերգու Քոնան Օ՛ Բրայենը, ով մեր երկրին նվիրված հաղորդաշար նկարահանեց: Իսկ դեկտեմբերին Երևանում համերգ ունեցավ ռեփեր Թիմաթին: Նյութի աղբյուր՝ http://fashionyan.com/2015/12/13/haytniner2015/ ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանս- պրուսական պատերազմից հետո ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը հրավեր է ստանում Գերմանիայից: Ֆրանսիայի թշնամիները ցանկանում էին, որպեսզի «աշխարհի երբևիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհին» Բեռլինի հանդիսատեսին պատվի իր աստվածային տաղանդով: Արտիստուհին տալիս է նախնական համաձայնությունը: Երբ արդեն խոսք է գնում պայմանների մասին, դերասանուհին ասում է, որ Բեռլին կգնա միայն մի պայմանով. Էլզաս և Լոթարինգիա նահագները պետք է վերադարձվեն Ֆրանսիային: Էլզասն ու Լոթարինգիան, իհարկե, չվերադարձվեցին և Բեռնարը, իհարկե, չգնաց Գերմանիա:   Բեռնարի այդ հայրենասիրական քայլը գնահատվեց Ֆրանսիացիների կողմից և դրա շնորհիվ հիմնականում վերացավ հրեական համայնքի հանդեպ եղած բացասական վերաբերմունքը. Սառա Բեռնարը հրեուհի էր:   Դրանից հետո, ֆրանսիացի ևս մի հռչակավոր դերասան հրավեր ստացավ Գերմանիայի կողմից: Ի տաբերություն Բեռնարի՝ վերջինս չմերժեց հրավրը և գնաց: Իր այդ քայլը նա բացատրեց այս կերպ. «արվեսը հայրենիք չունի» ... Նյութի աղբյուր՝ http://erik-hay.blogspot.am/2015/12/blog-post.html ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն