• FBH
  • Օգոստոսի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և 2 տարեկան տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխան՝ 2015 թ. ծնված Արամ Ասատրյանը, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: ...

    Կարդալ ավելին
  • 2008 թ. աշխարհը ցնցեց Յոզեֆ Ֆրիթցլի՝ ավստրիական Ամշթեթթեն քաղաքից տարեց էլեկտրիկի գործը: Դրանից քառորդ դար առաջ նրա ընտանիքին դժբախտություն էր պատուհասել:  Յոզեֆի 18-ամյա դուստրը՝ Էլիզաբեթը, փախել էր տնից: Դեռահասի ընկերների խոսքով՝ աղջիկն արդեն հոգնել էր բռնակալ հոր վարքից և արդեն որոշ ժամանակ ծրագրում էր փախչել: Սակայն ընկերներից ոչ մեկը չգիտեր՝ նա ուր էր անհետացել: Ոստիկանությունը նրան չկարողացավ գտնել և ժամանակի ընթացքում գործը փակեցին: Միայն 24 տարի անց պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում Էլիզաբեթն անցկացրել էր սեփական տան նկուղում: Ավելի ուշ պարզվեց, որ Յոզեֆը փորձել էր հարազատ աղջկան շեղել 11 տարեկանից: Աղջկա անհետանալուց 2 տարի առաջ Ֆրիթցլը տան նկուղի մի մասը վերափոխել էր յուրատեաակ բանտի: 1984 թ. օգոստոսի 29-ին նա 18-ամյա աղջկան փակել էր նկուղում: Այնտեղ աղջիկն անցկացրել էր կյանքի մեծ մասը: Ֆրիթցլը պարբերաբար բռնաբարել էր աղջկան: Բանտարկության ընթացքում Էլիզաբեթը 7 երեխա էր ունեցել: Նրա մի որդին մահացել էր ծնվելուց 3 օր անց՝ զրկված որևէ բուժօգնությունից: 3 երեխաներին Ֆրիթցլը կնոջն էր հանձնել: Նա ամեն ինչ այնպես էր դասավորել, որ փախած աղջիկն ինքն էր երեխաներին ծնողներին տվել: Իսկ 4-ն ապրում էին մոր հետ նկուղում՝ ծնված օրից արևի լույս չտեսնելով: Պատմությունն ավարտվեց միայն 24 տարի անց: Երբ Էլիզաբեթի ավագ դուստրը՝ Քերսթինը, լրջորեն հիվանդացավ, Ֆրիթցլը սիպված եղավ նրան հիվանդանոց տանել: Բժիշկները նրան երիկամային անբավարարություն ախտորոշեցին և պահանջեցին երկու ծնողների ներկայությունը: Յոզեֆի կեղծ նամակներն այն մասին, որ Էլիզաբեթը, իբր, աղանդավոր էր, ոստիկանության փորձագետի կասկածը հարուցեցին: Այդ ժամանակ սրիկան ստիպված եղավ դստերը հանել նկուղից և հիվանդանոց տանել: Այնտեղ նրանց անմիջապես ձերբակալեցին և բաժանեցին իրարից: Միայն երբ վախեցած կնոջն ասացին, որ ո՛չ նա, ո՛չ իր երեխաները չեն վերադառնա Յոզեֆի մոտ, Էլիզաբեթն ամեն ինչ պատմեց: Գենետիկ թեստից հետո ոստիկանությանն ամեն ինչ պարզ դարձավ: 73-ամյա ինժեներ-էլեկտրիկին դատապարտեցին ցմահ ազատազրկման, որը նա հիմա էլ կրում է հոգեպես հիվանդների համար բանտում: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի   Խոյ Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ ուրիշների: Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք , ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել: Ցուլ Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանրուքներում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից: Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք,թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Երկվորյակ Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝ ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին, այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների քանակը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են: Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար: Խեցգետին Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով, ինչը՝ կզայրացնի: Գործնական ոլորտում տիրող խառնաշփոթն էլավելի կնյարդայնացնի: Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին, սակայն, շտապել չարժե: Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են: Առյուծ Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում են ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ: Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել: Կույս Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող, բարդ գործերով: Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ թույլ տալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան: Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել: Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար, անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր այսօր կաջակցեն ձեզ, հետագայում, շատ անգամներ, կարող եք ապավինել նրանց օգնությանը: Կշեռք Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում և ապրում դրանցով:Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք: Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար: Կարիճ Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի, և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար: Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում, իսկ վրիպումները՝ միանգամից աչք զարնում: Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները: Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար: Կենսունակությունը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ինքներդ ձեզ: Հրաժարվեք վնասակար սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Աղեղնավոր Թեև ամեն բան հրաշալի է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է, որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը: Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք, երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հանասարակշռությունը: Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի ստացվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ: Այծեղջյուր Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդներին, հնարավոր է սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք, հիասթափություն կապրեք: Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հաակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները դեռ երկար կուղեկցեն ձեզ: Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Ջրհոս Այսօր բազում գայթակղություններ կլինեն, որոնց դիմանալն այնքան էլ հեշտ չի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը:Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ: Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք,իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են: Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն ձեր սեփական ուժերին: Ձկներ Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել: Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ինքներդ ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:  ...

    Կարդալ ավելին
  • Երբ արձակուրդներին չես գնացել հանգստանալու: ...

    Կարդալ ավելին
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմում անցկացվող Koktebel Jazz Party երաժշտական փառատոն, որի ընթացքում նրան զարմացրել են հայ երաժիշտները, ովքեր հեռակա կարգով կատարել են տարբեր ստեղծագործություններ։ «Նախագահը հիացած է, նրան դա (հայ երաժիշտների հեռակա կատարումը) նույնպես ցնցել է։ Նա նման բան առաջին անգամ էր տեսնում։ Հաճելի էր նրան և մեր հանրությանը նման հաճույք փոխանցելը»,- 360tv հեռուստաալիքին ասել է փառատոնի կազմակերպիչ, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ նշելով, որ Հայաստանում են գտնվել թմբկահարը, կոնտրաբասիստը և դաշնակահարը, իսկ փառատոնի հրապարակում նրանց հետ նվագել են սաքսոֆոնահարները։ ...

    Կարդալ ավելին
  • 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց ռուս Մուսա Եվլոևին 3:1 հաշվով և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով ջախջախել էր ուզբեկ Ռուստամ Ասակալովին, քառորդ եզրափակչում 6:2 հաշվով հաղթել վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում 10:1 հաշվով հաղթել ամերիկացի Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել իրանցի Սալեհիզադեին: ...

    Կարդալ ավելին
  • Բազեականները Նժդեհին գիտեն, բայց ՀՀԿ-ին ու առհասարակ կուսակցություններին չեն սիրում: Տեսանյութը՝ 1in.am-ի ...

    Կարդալ ավելին
  • Կարեն Կարապետյանը բազեականներին հորդորեց թասիբի ընկնել ու հաճույք ստանալ։ ...

    Կարդալ ավելին
  • Ստեմֆորդի իշխանությունները (Կոննեկտիկուտ) առաջարկել են տուգանել հետիոտներին, ովքեր վտանգի են ենթարկում իրենց և մյուսներին՝ քայլելիս SMS հաղորդագրություններ գրելիս։ Այս մասին հայտնում է International Business Times-ը։ Նոր օրենքը կվերաբերվի նրանց, ովքեր հաղորդագրություն կգրեն կամ հեռախոսով կխոսեն խոշոր փողոցների մոտ։ Համանման նախագիծն արդեն հավանության է արժանացվել Հոնոլուլուում և ուժի մեջ կմտնի 2017 թվականի հոկտեմբերին։ Հետիոտները, ովքեր շուրջբոլորը չեն նայի սմարթֆոնի պատճառով, կտուգանվեն 30 դոլարով։ Անցած տարի հետիոտների թվում զոհերի թիվն աճել է 11 տոկոսով և հավասարվել 6000-ի։ Եթե օրինագիծն ընդունվի Կեննեկտիկուտում, կհայտնվի ԱՄՆ ողջ տարածքում դրա տարածման հավանականություն։ ...

    Կարդալ ավելին
  • Պետերբուրգի ավտոսրահում վաճառվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի զրահապատ Mercedes-Benz S-Class (W140) լիմուզինը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ 19.7 մլն ռուբլով մեքենան ձեռք է բերել անանուն կոլեկցիոները։ Լիմուզինի վաճառքի մասին հայտարարությունը «Ավտո.ռու» կայքում էր հայտնվել հուլիսի 15-ին։ Մեքենան գտնվում է հիանալի վիճակում, վերանորոգման կարիք չունի, գույնը կապույտ է, վազքը՝ 60 հազար կմ, մեքենան հանդերձված է 320 ձիաուժ հզորությամբ 5լ շարժիչով ու ավտոմատ փոխանցումային տուփով։ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն