• Արտակ Բեգլարյան
  • Սերժ Թանկյանը սիրով ընդունել է խնդրանքս ու միացել #ԵկԱրցախ ֆլեշ մոբին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1403722242999342 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես ՊԲ-ը տեղեկացրել է հաղորդագրությամբ, գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաև Թալիշ գյուղի ուղղությամբ: Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետևանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ: Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1353758007995766 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովրդավարության թու՞յլ, թե՞ ուժեղ կողմն է, որ զանգվածներն են որոշում երկրի ապագան, իսկ զանգվածները սովորաբար ռացիոնալ ընտրություն չեն կատարում: Գրեթե ողջ աշխարհն ու ազդեցիկ լրատվամիջոցները հետևողականորեն քարոզում էին Թրամփի դեմ, սոցհարցումների արդյունքները նկարում, բայց Թրամփի անակնկալը կայացավ ԱՄՆ-ում: Նույնը կատարվեց նաև ամիսներ առաջ՝ #Brexit-ի ժամանակ: Այնպես որ ԶԼՄ-ներում գերազանցություն ունենալը և ռացիոնալ հիմնավորումները դեռ զանգվածների կարծիքի փոփոխության բավարար պայմաններ չեն: Հ.Գ. ամեն դեպքում, կարծում եմ՝ Թրամփը նախագահական դիրքում զգալիորեն տարբերվելու է իռացիոնալ թեկնածու-Թրամփից, քանի որ ԱՄՆ նախագահը, անկախ անձից, էական սահմանափակություններ ու զսպումներ ունի համաշխարհային կարգում և ամերիկյան համակարգում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1235258486512386 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ ոմանք տուրք են տալիս «հողեր հանձնելու» անիմաստ զրույցներին, իսկ ոմանք էլ՝ տրվում են անհիմն անորոշությունների/տագնապների, Արցախի Հանրապետության նախագահը այդ նույն հողերի վրա (Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում) երեկ մասնակցեց բնակարանամուտի և հարսանյաց արարողությունների: 18 նոր բնակարանները և 3 նոր ընտանիքները մեկ գյուղում հուշում են, որ մեր հայրենիքի ազատագրված հատվածում հերթական անգամ կյանքի երկարաժամկետ ընթացք է պլանավորվում, և, հետևաբար, չպետք է նույնիսկ մտածել «հող հանձնելու» հավանականության մասին, այլ պարզապես ամեն Աստծո օր ամրացնել առաջնագիծը և զարգացնել թիկունքը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1151283481576554 ...

    Կարդալ ավելին
  • Այն սարքովի բամբասանքը, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իբր թե թույլ չի տվել տանկերը անցնեն ինչ-որ հատվածով և հետո ծեծվել է ինչ-որ գեներալների կողմից, երկար դեգերումներից հետո հայտնվեց ֆեյսբուքում՝ կեղծ օգտատիրոջ պատին: Բավականին ժամանակ աչք էի փակում այդ բամբասանքի տարածման վրա, բայց երևում է, որ դրա հեղինակը (հեղինակները) հետևողական է տրամադրված իր ստոր մտադրություններում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ամբողջ պատմությունը ոտքից գլուխ սուտ է, և դրա շուրջ կառանձնացնեի հետևյալ փաստարկները, փաստերը և պնդումները: 1. Ինչպե՞ս է ստացվում, որ բամբասանքը բանավոր տարածվում է առանց աղբյուրների ու ստուգված փաստերի, իսկ ֆեյսբուքում հայտնվում է կեղծ օգտատիրոջ պատին, ով հղում է անում իրեն ուղարկված մի նամակի: Ավելին՝ վերջին օրերին տառացիորեն նույն նամակն ուղարկվել է որոշ լրատվամիջոցների՝ այն ակնկալիքով, որ կհրապարակվի նրանց կողմից, սակայն այդ լրատվամիջոցներն արհեստավարժ դուրս եկան և խայծը կուլ չտվեցին: Հետևություններ՝ 1.1. Բամբասանքի հեղինակը շահագրգռված է վարչապետի մասին նման տականքություն տարածելու հարցում, այդ պատճառով հետևողականորեն ուղիներ է փնտրում լրատվամիջոցներում տպագրելու համար, որպեսզի այն ընթերցողների աչքում ճշմարտանման թվա: 1.2. Գիտակցելով այդ «տեղեկության» բացարձակ սուտ լինելը և դրանում պարունակվող հանցագործությունները՝ հեղինակը/տարածողը միտումնավոր հանդես են գալիս կեղծ անվանումներով, որպեսզի իրենց ինքնությունը չբացահայտվի: 2. Ինչ վերաբերում է վարչապետի կողմից իբր թե տանկերի շարժը արգելելուն, ապա պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ համոզվելու համար այդ բամբասանքի սուտ լինելու մեջ՝ 2.1. Արցախում ոչ ոք չի կարող արգելել բանակի գործողությունները, առավել ևս՝ կառավարության ղեկավարը չի կարող դա անել, քանի որ բանակն իրեն փաստացի ենթակա չէ: 2.2. Թալիշի հողատարածքները պատկանում են համայնքի կոոպերատիվին, որը երկու տարի առաջ ստեղծվել է կառավարության նախաձեռնությամբ: Այդ հողատարածքների մի մասը մշակվում են «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» կողմից, խոշոր ներդրումներ են կատարվել պետական միջոցներով, և շահույթը բաժանվում է բոլոր թալիշցիների միջև, ում պատկանում է կոոպերատիվը: Կառավարության այդ նախաձեռնության մասին քանիցս պաշտոնական հաղորդագրություններ ենք տվել, և որոշ լրատվամիջոցներ էլ անդրադարձել են դրան: Մանրամասները կարող եք ճշտել թալիշցիներից: Հետևաբար, Թալիշի հողատարածքների հետ վարչապետը ոչ մի առնչություն չունի: 2.3. Բամբասանքի մեկ այլ տարբերակով՝ այդ դեպքն իբր թե պատահել է հարավային թևում, որտեղ, Արայիկ Հարությունյանի ընկերությունը և իր գործընկերները, իրոք, որոշ հողատարածքներ են մշակում: Սակայն իրականությունն այն է, որ զինտեխնիկան անարգել տեղաշարժվել է բոլոր տարածքներում, իսկ Արայիկ Հարությունյանը և իր գործընկերները պատրաստակամություն են հայտնել իրենց վարձակալած ողջ տարածքները նույնիսկ ճահճի վերածել, որպեսզի ադրբեջանական զինտեխնիկան չկարողանա առաջխաղացում ունենալ:  2.4. Արայիկ Հարությունյանին ճանաչողները կփաստեն, որ նա այն մարդը չէ, ով կարող է անձնական շահի համար որևէ ռիսկի ենթարկի մեր հայրենիքի պաշտպանությունը և զինվորի կյանքը: Ավելին՝ շատերն են տեսել, որ նա իր սեփական եկամուտների առյուծի բաժինն ուղղում է կարիքավոր ընտանիքների աջակցությանը, ինչպես նաև առաջնագծի ամրապնդմանը: Գաղտնիքներ չբացեմ, բայց ասեմ, որ քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական գլխավոր գրոհներից մեկը կանխարգելվել է հենց նրա անձնական խոշոր մասնակցությամբ ժամանակին ստեղծված մեխանիզմի շնորհիվ: Էլ չասեմ, որ 17 տարեկանում նա կամավորագրվել էր Արցախի պաշտպանության գործին և շատ ակտիվ մասնակցություն է ունեցել 1991-94թթ. Պատերազմում: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ նման բամբասանքներին: 3. Քանի որ զինտեխնիկայի տեղաշարժին խանգարելու ոչ մի դեպք չի եղել, հետևաբար, գեներալների հետ բախման ոչ մի միջադեպ ևս չի գրանցվել: Հետևյալ փաստարկները լրացուցիչ հաստատում են այդ «միջադեպի» կեղծիքը՝ 3.1. Այն գեներալները, ում անունները շրջանառվում են այդ հորինովի «միջադեպում», նախ, վարչապետի մտերիմ ընկերներն են, բացի դրանից, որոշ չափով ենթակա են նաև իրեն: Հետևաբար, խելքին մոտիկ չէր հենց այդ գեներալների անուններով ձոնել այդ «միջադեպը»: 3.2. Ոչ միայն նման միջադեպ տեղի չի ունեցել, այլ նաև սուտ է այն «փաստարկը», որ իբր թե դրա պատճառով վարչապետը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Տեղեկացնեմ, որ նա մասնակցել է ապրիլին տեղի ունեցած այդ հանդիպմանը, և դա կարող են փաստել բոլոր ներկաները, իսկ նաև նրա մասնակցության վերաբերյալ լրատվամիջոցներում էլ աղոտ հրապարակումներ եղան: Հետևաբար, անիմաստ է կեղծ փաստի հիման վրա փաստարկ կառուցել: 4. Արայիկ Հարությունյանը բիզնեսով զբաղվել է նախքան քաղաքականություն մտնելը (90-ականներից ի վեր), և եղել է Արցախի խոշոր գործատուներից մեկը: Ավելին՝ իր մշակած հողատարածքները գտնվում էին և են ազատագրված տարածքներում, որոնց տնտեսական իրացման խնդիր կար դեռևս այն ժամանակվանից: 2007թ.-ին վարչապետ դառնալուց հետո նա ընդհանրապես չի էլ թաքցրել իր ունեցած բիզնեսները, որոնց կառավարմամբ ինքը չի զբաղվում, ինչը թույլատրված է օրենսդրությամբ: Իսկ թե ինչպես է ծախսում իր եկամուտները վերևում մի երկու օրինակ հպանցիկ նշեցի: Հազարավոր արցախցիներ կարող են հաստատել այդ օրինակները: 5. Ինչ վերաբերում է այդ բամբասանքի հավանական աղբյուրներին ու տարածման դրդապատճառներին, ապա ես կասկածներ ունեմ, որ դա կամ ադրբեջանցիների, կամ ներքին տականքի կողմից ստեղծված ու տարածված բամբասանք է, ովքեր ինչ-ինչ նպատակներ են հետապնդում անձամբ Արայիկ Հարությունյանին ու Արցախի կառավարությանը հեղինակազրկելու ուղղությամբ: Ուստի, կոչ բոլորին, որ չտրվեն այս միտումնավոր սարքած հանցագործ բամբասանքին և ջուր չլցնեն դրա տարածման ջրաղացին: Եթե այն ուղղորդվում է հայկական շրջանակներից, ապա այսպիսի ստոր միջոցներով ինչ-ինչ անձնական նպատակների հասնելն առնվազն անընդունելի է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1109621972409372 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ վերջին օրերին շատերի մոտ կտրուկ աճել է թալիշցիների ու Թալիշի ապագայի վերաբերյալ հետաքրքրությունը, փորձեմ մի քանի պարզաբանում կատարել այդ հարցի շուրջ: 1. Պետական ուշադրություն. Ռազմական գործողությունների օրերից սկսած՝ Արցախի Հանրապետության պետական մարմինները, բազմաթիվ սրտացավ հայերի հետ միասին, ուշադրության ներքո են պահել բոլոր տեղահանվածների (այդ թվում՝ թալիշցիների) խնդիրները՝ ներառյալ կեցության, սննդի, կենցաղային և այլ տիպի: Այդ ընթացքում, բացի նրանց կացարաններով ապահովելուց և ցուցաբերված նյութական աջակցությունից, համապատասխան աշխատանքային խումբը պարբերաբար գնահատում էր տեղահանված քաղաքացիների կարիքները և տալիս անհրաժեշտ լուծումներ: Իհարկե, չեմ բացառում, որ ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էլ են գրանցվել, սակայն հիմնականում կարողացել ենք ընդառաջ գնալ բոլորիս առջև ծառացած խնդիրներին: Արդյունքում ոչ ոք զրկված չի եղել առնվազն առաջին անհրաժեշտության պայմաններից, և տեղահանվածների հիմնական մասն էլ վերադարձել է իրենց տները՝ բացառությամբ թալիշցիների: Իհարկե, որոշ դժվարություններ կային և կան ՀՀ-ում ապաստանածներին աջակցելու մասով, սակայն շնորհիվ ՀՀ պետական մարմինների հետ մեր համագործակցության, տեղի բնակչության ու ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ուշադրության՝ նրանց հիմնական խնդիրներն էլ են լուծում ստացել: Արդեն երկու անգամ նախարարության աշխատանքային խումբը մեկնել է ՀՀ և տեղում հանդիպումներ ունեցել թալիշցիների հետ: Նշածս ուշադրության ցուցիչներից մեկն էլ ոչ միայն պատասխանատու մարմինների ներկայացուցիչների, այլ նաև հանրապետության ղեկավար անձանց պարբերական հանդիպումներն են տեղահանվածների հետ: Մասնավորապես՝ վարչապետ Արայիկ Հարությունյանն է մի քանի անգամ հանդիպել նրանց, իսկ երեկ նախագահ Բակո Սահակյանը համակողմանի քննարկում ունեցավ տասնյակ թալիշցիների հետ: 2. Թալիշի վերականգնում. Այժմ ԱՀ կառավարությունը քննարկումներ է անցկացնում Թալիշի բնակիչների հետ՝ նրանց ժամանակավոր կացարաններից և իրենց ապաստանած վայրերից տեղափոխելու ավելի կենտրոնացված ու միջնաժամկետ կեցության բնակավայրեր, որտեղ նրանց կտրամադրվեն ավելի բարվոք պայմաններ՝ բնակվելու և աշխատելու համար: Թալիշի բնակիչների և ԱՀ իշխանությունների համատեղ որոշմամբ՝ այս պահին նախընտրելի չէ թալիշցիների վերադարձը հայրենի գյուղ, սակայն կառավարության օրակարգում մնում է նրանց վերադարձի հարցը: Բոլորի համոզմամբ՝ այս գործընթացի վերջնարդյունքը Թալիշի վերականգնումն է, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր կատարվելու են: 3. Բնակարանային հարց. Կառավարությունը թալիշցիներին առաջարկում է տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում առկա՝ նրանց համար նախապատրաստված տներում և կացարաններում, որտեղ ստեղծված են բնակության համար անհրաժեշտ նորմալ պայմաններ: Բացի դրանից, մի շարք համայնքներում ավարտին է մոտենում նոր տների կառուցման գործընթացը, որոնք նախատեսված էին վերաբնակիչների համար, սակայն այժմ կառավարությունը պատրաստվում է դրանք տրամադրել Թալիշի բնակիչներին: 4. ՀՀ-ում ապաստանած թալիշցիներ. Նշածս առաջարկները վերաբերում են նաև ՀՀ-ում ապաստանած թալիշցիներին, ում արդեն կոչ է արվել վերադառնալ Արցախ, որտեղ մենք պատրաստ ենք ապահովել սոցիալ-կենցաղային համապատասխան պայմաններ՝ ներառյալ բնակարաններ/կացարաններ: Ի դեպ, նրանց մի մասն արդեն աստիճանաբար վերադառնում է: 5. Կենսաթոշակների վճարում. Ինչ վերաբերում է ՀՀ-ում ապաստանած թալիշցիների կենսաթոշակների վճարման հարցին, ապա բոլոր տեխնիկական խնդիրներն արդեն լուծված են, և ապրիլի ու մայիսի կենսաթոշակներն ամբողջությամբ փոխանցված են նրանց հաշվեհամարներին: 6. Հետագա աջակցության համակարգում. Եթե որևէ մեկը հետաքրքրված է թալիշցիներին աջակցելով կամ նկատել է որևէ խնդիր և կարիք կա հրավիրել պետական մարմինների ուշադրությունը, ապա զանգահարեք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 047943367 հեռախոսահամարով: Հ.Գ. կոչ կանեի լրատվամիջոցներին և սրտացավ մարդկանց ձեռնպահ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1103740286330874 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ հայություն, Մի ֆլեշ մոբ ենք սկսում, որի շրջանակներում պետք է նկարահանվենք (կա՛մ տեսանյութով, կա՛մ լուսանկարով) Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանշի հետ և կոչ անենք մեր ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: Տվյալ տեսանյութը կամ լուսանկարը ֆեյսբուքում տեղադրելիս՝ պետք է նշել (թագ անել) առնվազն երեք ընկերների, ովքեր իրենց հերթին պետք է 3-օրյա ժամկետում միանան ֆլեշ մոբին, ինչպես նաև արձակուրդի ընթացքում այցելել Արցախ:  Գրառումը կատարելիս ցանկալի է օգտագործենք #ԵկԱրցախ հաշթագը, նույնը կատարել Արցախ այցելելուց հետո, որպեսզի բոլորը համոզվեն, որ իրագործել եք Ձեր խոստումը: Այս ֆլեշ մոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցադրի Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artak.beglaryan/videos/1102661309772105/ ...

    Կարդալ ավելին
  • Վիկ Դարչինյանի կոչը բոլոր հայերին՝ գալ և արձակուրդն անցկացնել Արցախում ...

    Կարդալ ավելին
  • Այսօր կրկին Քարվաճառում էի՝ հայության հայրենիքի ամենաչնաշխարհիկ անկյուններից մեկում: Վերստին զգացի նրա անզուգական աուրան, վերստին համոզվեցի, որ Քարվաճառը միգուցե ավելի շատ կարիք ունի հայրենիք ընկալվելու հայության կողմից, քան հայոց աշխարհի բազմաթիվ այլ անկյուններ, որպեսզի խորթ ու օտարված չզգա իրեն, որպեսզի մեր քոչվոր հարևանները մեկընդմիշտ հասկանան, որ նախքան իրենց ծնողների գերեզմանները՝ մեր պապերի օջախներն ու գերեզմաններն են այնտեղ եղել: Սիրում եմ Քարվաճառը և հույս ունեմ մեկ օր այնտեղ ունենալ իմ սեփական տունը: Հ.Գ. Կառավարությունը տնտեսական նոր ծրագրեր է սկսում այդ շրջանում, որոնց մասին՝ վաղվա պաշտոնական հաղորդագրությամբ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1099786793392890 ...

    Կարդալ ավելին
  • Մեկնաբանությունս «Սպուտնիկ Արմենիա»-ի հետևյալ նյութի վերաբերյալ՝ «ԼՂՀ վարչապետի խոսնակը դատապարտում է Մանվել Գրիգորյանի արարքը»http://sputnik.co.am/karabah/20160516/3466998.html Երբ «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը զանգահարեց ինձ և ենթադրյալ միջադեպի մասին կարծիքս հարցրեց, ես, տեղյակ չլինելով միջադեպի մանրամասներից, ինչպես նաև իմ աշխատանքային գործառույթներից դուրս համարելով դրան արձագանքելը, խուսափեցի գնահատական տալուց: Ավելին՝ խորհուրդ տվեցի լրագրողին դիմել այդպիսի հարցերով զբաղվող ավելի համապատասխան մարմիններ, որոնք տիրապետում են մանրամասներին: Իսկ երբ լրագրողը ներկայացրեց մամուլում հրապարակված մանրամասները, նշեցի, որ եթե այդպիսի միջադեպ իրոք եղել է ներկայացվող մանրամասներով, ապա այն դատապարտելի է՝ անկախ, թե ում կողմից է կատարվել: Ուստի, կուզեի առանձնացնել հետևյալ դիտարկումներս «Սպուտնիկ Արմենիա»-ի այս նյութի և ենթադրյալ միջադեպի վերաբերյալ՝ 1. «Սպուտնիկ Արմենիա»-ն իր նյութում ամբողջությամբ չի ներկայացրել խոսքիս իմաստը, քանի որ ես խոսել եմ «եթե»-ով և նշել, որ այդպիսի հարցերով զբաղվող ավելի համապատասխան մարմիններ կան, թող իրենց դիմեն հարցումով, ոչ թե ասել եմ, որ «ԼՂՀ–ում Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»: 2. Նյութի վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը, քանի որ, ինչպես նշեցի, տեքստում «եթե»-ով եմ խոսում, իսկ վերնագրում հաստատական միտք է արտահայտված: Սա նույնիսկ այն դեպքում, որ տեքստի բովանդակությունն էլ ամբողջությամբ չի ներկայացնում հեռախոսազրույցը: 3. Ես լրագրողին 2-3 անգամ ասացի, որ քանի որ միջադեպից տեղյակ չեմ ու դրան արձագանքելն իմ գործառույթների մեջ չի մտնում, հետևաբար, խոսքս հրապարակման ենթակա չէ: Այնինչ, լրատվամիջոցը խախտեց հեռախոսազրույցի այդ պայմանը: Եթե ապացուցելու խնդիր կա, ապա «Սպուտնիկ Արմենիա»-ն կարող է հրապարակել մեր հեռախոսազրույցի ձայնագրությունը: 4. Ամեն դեպքում, վերահաստատում եմ, որ եթե այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, ինչպիսին ներկայացվում է մամուլով ու հատկապես Վահան Բադասյանի կողմից, ապա այն դատապարտելի է ինձ համար՝ անկախ, թե ով է ընդգրկված դրանում: Ինձ համար եթե անձեռնմխելի մարդ կա, ապա դա հայրենիքի պաշտպանն է: Բնականաբար, հավասարապես դատապարտելի է հերյուրանքների տարածումը: Կարծում եմ, որ նման մանրամասներով ներկայացվող միջադեպը պետք է որ դատապարտելի լինի նաև Մանվել Գրիգորյանի համար, ինչի մասին հուշում է ներկայացված մանրամասների հերքումը նրա թիմի կողմից: 5. ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին էլ խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի: Նախ՝ Վարդան Վարդանյանը, կարծես թե, լավ չի ծանոթացել «Սպուտնիկ Արմենիա»-ի շեղումներով տեքստին, որտեղ պայմանական միտք եմ արտահայտում: Երկրորդ՝ տվյալ հրապարակմանն արձագանքելուց առաջ լավ կլիներ ինձնից ճշտեր, թե որքանով ճշգրիտ է նյութում ներկայացված իմ խոսքը: Երրորդ՝ ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում. եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»-ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն: Ահա իր խոսքի հղումը՝ http://lurer.com/?p=222917&l=am 6. Ինձ համար ճշմարտությունն ավելի թանկ է, եթե նույնիսկ Պլատոնն ընկերս լիներ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1098170236887879 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն