• Գայանե Պողոսյան
  • -Չորսն էլ նույն հիվանդասենյակում են պառկած՝ Դավիթը, Արմանը, Նարեկն ու Էրիկը: Չորսն էլ 20 տարեկան չկան, բայց ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ կռիվ են տվել, չեն վախեցել, մինչեւ վերջ կրակել են, – պատմում է Արտյոմ Պողոսյանը հոսպիտալի ճանապարհին: Արտյոմը ազատամարտիկ է: Նա ոտքը թողել է Արցախյան պատերազմում, երբ ընդամենը 19 տարեկան էր՝ թիվ 5 հիվանդասենյակի զինվորների հասակակիցը: Գուցե դա է պատճառը, որ Արտյոմի սիրտը չի կտրվում թիվ 5 հիվանդասենյակից: -Դավիթը կորցրել է երկու վերջույթները,- շարունակում է Արտյոմը,- Արսենը՝ ոտնաթաթը, իսկ Նարեկը…. Վերջույթ, թաթ, դաստակ, կողոսկր: Բառերը ասես մեկական մեխ են, որ հարվածելով մտցնում եմ ուղեղիս մեջ: …Ինչու էր ինձ թվում, թե թիվ 5 հիվանդասենյակը միջանցքի ծայրին կլինի: Երկու քայլ՝ եւ հիվանդասենյակի դռանն ենք. սիրտս ասես գլխիս մեջ է բաբախում: «Առաջ դու մտիր»,- ասում եմ Արտյոմին: …Սենյակը մեծ է, ու լույսը անսովոր շատ է թվում: Ես կկոցում եմ աչքերս, որ ավելի լավ տեսնեմ… Չորս ժպիտ, չորս լույս սենյակի չորս անկյունից բառացիորեն ծագում են վրաս: -Բարեւ ձեզ, ո՞նց եք,- ես լսում եմ Արտյոմի ձայնը: -Բարեւ ձեզ,- կրկնում եմ մեքենայաբար: Հանկարծ հայացքս կորցնում է Դավիթի պայծառ ժպիտը ու սահում ներքեւ, ծնկներից ներքեւ… Ու հիվանդասենյակի սպիտակ պատերը սկսում են օրորվել: Դավիթը արագ ծածկում է ոտքերի վիրակապը: Ես անզոր նայում եմ շուրջս. ինձ հենարան է պետք:  Նույն պահին մայոր Սարգիս Ստեփանյանի խրոխտ կերպարանքը նկարվում է դռների արանքում, ու ես գրկում եմ նրան:  …Հիմա արդեն ես էլ եմ ժպտում: Մենք խոսում ենք բարձրաձայն, աղմկելով, մեկս մյուսին ընդհատելով ու ծիծաղում ենք: – Ես ու դու թռչելու ենք պարաշյուտով, սար ենք բարձրանալու,- ասում է Սարգիսը Դավիթին ու միակ ձեռքով խառնում տղայի մազերը: – Դեռ պարելու ենք քո հարսանիքին:   Էլի կռվելու եմ… Ես Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղից եմ: Հայրս մասնակցել է Արցախյան պատերազմին, հիմա ծառայում է սահմանային զորամասում: Աչքս բացել՝ շուրջս համազգեստով մարդիկ եմ տեսել: Մեր տանը ամենից հաճախ հնչող բառերն էին՝ սահման, զինվոր, զենք, բանակ… Ես ծնողներիս միակ արու զավակն եմ… Հայրս շատ էր հպարտանում իր համազգեստով: Ու համազգեստ կրելը մկրտվելու պես բան էր ինձ համար: Ես այնքան հպարտ էի, որ, չնայած մորս տրտունջներին, հայրս ինձ անվտանգ զորամասում տեղավորելու փորձ անգամ չարեց, ու ես ծառայության անցա երկրիս ամենաթեժ կետերից մեկում: Տասը ամիս հակառակորդի կրակի տակ դիրք ենք պահել տղերքով, դիվերսիաներ ենք ետ մղել: …Դիրքի ավագը ես էի: Գնացել էի փշալար կապելու. ասի՝ մենակ գնամ, որ չնկատվենք: Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Րոպեներ անց մեր դասակի հրամանատարը մտավ ականապատված դաշտ ու սկսեց զգուշորեն մոտենալ ինձ: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ ապրումներ է ունենում մարդը, երբ պառկած է ականների մեջ, ու իր երիտասարդ հրամանատարը մտնում է ականապտված դաշտ, որ փրկի կյանքդ: Նա հասավ ինձ, կապեց ոտքերս, հետո ինձ շալակն առավ, ու միասին դուրս եկանք մահվան աքցանից: Մնացածը գիտեք: Ես տարակուսանք եմ նկատում մարդկանց աչքերում, երբ ժպտում եմ, խոսում, ծիծաղում: Ես պատրաստ եմ եղել կյանքս տալ հայրենիքի համար, ես պատրաստ եմ եղել ամեն զոհողության, միայն թե՝ թշնամին չմտնի մեր հողը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունն ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունը: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայրիս զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ ինձ: Էլի սահման եմ գնալու, էլի կռվելու եմ թուրքի դեմ, էլի կրակելու եմ թուրքի վրա, եթե հանդգնի դուրս գալ իր բնից: Դավիթ Գրիգորյան շարքային   Մեր թանկ զոհերը մեզ հազարապատիկ ուժեղ դարձրին Հրետանի էր աշխատում, ականանետներով խփում էին ու խփում: Բայց դիմադրում էինք, առաջ չէինք թողնում թուրքերին: …Բարձրացա դիտակետ, որ դասակի հրամանատարի կողքին լինեմ: Հանկարծ դիմահար կրակ բացեցին, նույն պահին ոտքերիս մոտ նռնակ պայթեց: Ընկա: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց նորից ընկա: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ընկերներս վերջին ուժերով դիմակայում էին թշնամուն, որը ամեն կերպ փորձում էր գրավել դիրքը: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Հետո զորամասի հրամանատարի տեղակալն ու իրային ծառայության պետը ինձ հանեցին կրակի գծից՝ վտանգելով իրենց կյանքը: Թուրքերը ճանապարհը կրակի տակ էին առել, տեղ-տեղ սողալով ենք անցել: 50-60 մետր մենակ եմ սողացել: Ես չհասցրի ցավ զգալ, չհասցրի մտածել, թե ինչպես է փոխվելու կյանքս, երբ ստիպված լինեմ ապրել արհեստական ոտնաթաթով, որովհետև ավելի ծանր հարված ու ավելի մեծ ցավ ստացա սրտիս. իմացա, որ ընկերներս մինչև վերջ պայքարել են ու զոհվել են դիրքը պաշտպանելիս: Իմ դասակի հրամանատարն էլ է զոհվել: Հայրենիքը միշտ էլ թանկ է եղել ինձ համար, բայց հիմա հայրենիքի գինը բազմապատկվել է զոհված ընկերներիս արյամբ: Թշնամին պատասխան է տալու իր արածի համար: Ընկերներիս կյանքի համար: Թուրքը թող իմանա, որ այս քառօրյա պատերազմը, այս զոհերը, որ ունեցանք պատերազմում մեզ հազարապատիկ ուժեղ ու վրիժառու դարձրին: Արման Ավետիսյան շարքային   Թեկուզ տիեզերանավով գան Ես Ստեփանակերտից եմ: Ութ ամիս է մնացել՝ ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Այս անգամ էլ լավ դիմակայում էինք, մեկ էլ՝ թշնամու տանկերը մտան դիրք… Մնացինք տանկերի դիմաց, բայց չփախանք: Մանրամասներ չեմ ուզում հիշել. բոլորն էլ հեռուստացույցով պատերազմի մասին ֆիլմ տեսած կլինեն: Կարևորը՝ հոգեբանորեն պատրաստ լինես մարտի և տիրապետես զենքին: Եթե խուճապ չկա, վախ չկա, կյանքդ ամեն գնով պահպանելու միտք չկա, ուրեմն՝ հաղթող ես: Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքերից չենք վախենում, ուզում է՝ տանկով գան, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք: Մենք ադրբեջանցիներին տալու հող չունենք, ընդհակառակը՝ ինքն է մեզ պարտք, ինքն է խլել մեզնից մեր պապերի հայրենիքը… Որովհետև թուրքի հետ իր լեզվով չենք խոսել: Թուրքին պիտի ուժ ցույց տաս, որ գայլի պես ոռնալով ետ քաշվի: Էդ էլ արեցինք: Էրիկ Ալուխանյան շարքային   Զինվորը ամեն ինչից ավելի սիրո կարիք ունի …Զորամասում պառկած էինք, երբ նորից սկսեցին կրակել: Ինձ ու ընկերներիս՝ որպես օգնական ուժ, ուղարկեցին առաջնագիծ: Արկը պայթեց կողքիս… Արդեն վիրահատվել եմ: Ինձ լավ եմ զգում, բայց դե կողոսկրս փշրվել էր, պիտի կպչի, որ կարողանամ շարք վերադառնալ: Շուտ ոտքի կանգնեմ, գնամ հասնեմ տղերքին: …Գիտեք, մի տեսակ, անհարմար ես զգում, որ տղերքը դիրքում են, իսկ դու պառկած հարցազրույց ես տալիս: Քաջերը սահմանին են, սա՛ գրեք իմ փշրված կողոսկրի մասին պատմելու փոխարեն: Էն մարդիկ, ովքեր ասում էին՝ ջահելները երկիր պահող չեն, թող գնան դիրքեր ու տեսնեն, թե ով է պահում երկիրը, ինչպես է պահում: Մեզ ոչ մի բան այնքան չի ոգևորում, որքան ժողովրդի սերը: Երբ պատերազմ չկա, այդ ժամանակ էլ սիրեք: Չգիտեմ՝ Արմանը ձեզ պատմե՞ց, որ մի 10-12 տարեկան աղջիկ իր բուֆետի փողը հավաքել է ու դիրքապահ զինվորների համար ատամի մածուկ ու խոզանակ է առել-ուղարկել: Արմանն ասում է՝ ոնց էինք ուրախացել, ոնց էինք ոգևորվել: Մենք խոզանակ էլ ունեինք, մածուկ էլ, բայց էդ իրերի հետ փոքրիկ աղջիկը մեզ սեր էր ուղարկել….Բոլոր զինվորներն էլ հացից, հագուստից… ամեն ինչից ավելի սիրո կարիք ունեն: Նարեկ Վարդումյան շարքային Շարունակությունն` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=964287493668900&set=a.140280552736269.27516.100002629758223&t ...

    Կարդալ ավելին
  • Հիվանդասենյակ թիվ 5 Այս բառակապկցությունը իմ հիշողության մեջ կմնա որպես հերոսության, Հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, Հայոց բանակի անպարտելիության խորհրդանիշ.... Մեր զինվորների սխրանքի մասին պատմող հոդվածն ամբողջությամբ կարդացեք Հայ զինվորի գալիք համարում: Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից....Ազգային հերոս պաշտպանության նախարարի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ: Դավիթ Գրիգորյան զինվոր Զորամասում էինք: Սկսեցին կրակել: Մեզ որպես օգնական ուժ ուղարկեցին դիրքեր: Արկըը պայթեց կողքիս: ..Արդեն վիրահատվել եմ: Շատ լավ եմ: Շուտ ոտքի կանգենմ, գնամ հասնեմ տղերքին: Նարեկ Վարդումյան զինվոր Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա:....50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյուը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենիս շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում....Թուրքը պատասխան է տալու իր արածի համար: Արման Ավետիսյան զինվոր Ութ ամիս է մնացել ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Մենք լավ դիմակայում էինք: Մեկ էլ թշնամու տանկերը մտան դիրք...Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքից չենք վախենում,ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք: Էրիկ Ալուխանյան  զինվոր Եկել եմ շնորհակալություն ասելու մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու հետ են շպրտել թշնամուն: Եկել եմ իմ օրինակով համոզելու, որ կարելի ապրել նաև մեկ ձեռքով, ապրել գլուխը բարձր, հպարտ, սիրով շրջապատված...Ու երջանիկ լինել, այն մտքից, որ Հայրեիքիդ խաղաղությունը նաև քո արյունով է գնվել... Սարգիս Ստեփանյան մայոր Ես այս հիվանդասենյակում էի պառկած, երբ Արցախյան պատերազմի ժամանակ կորցրի ոտքս: Ինձ թվում էր՝ կյանքն ավարտվել է. ընդամենը 19 տարեկան էի: Ու Շառլ Ազնավուրը հենց այս հիվանդասենյակում ինձ այցի եկավ...ու այնպիսի հույս ու ոգի ներշնչեց իր խոսքերով, այնպես գոտեպնդեց, որ ասես կյանք վերադարձրեց ինձ...Հիմա ես եմ մեր հերոս զինվորների կողքին: Արտյոմ Պողոսյան ազատամարտիկ Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: ԻՆձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք չունենաս: Իմ տղան է ինձ ուժ տալիս: Արմենուհի Գրիգորյան զինվոր Դավիթի մայրը Տղաս արիաբար պաշտպանել է Հայենիքը: Ես հպարտ եմ, որ նաև իմ որդու շնորհիվ թշնամուն ուղարկեցինք իր որջը:Ես զինվորի մայր եմ, իսկ դա քաջ, ամուր, ուժեղ լինելու պարտավորություն է առաջին հերթին: Երկրի նախագահը, պաշտպանության նախարարը ասացին, որ իրենք միշտ մեր կողքին կլինեն:  Քնարիկ Ավետիսյան զինվորի մայր Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=959735304124119&set=pcb.959746397456343&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Վայրկյաններ առաջ հեռախոսազրույց ունեցա ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ: Նա ասաց. - Մեր բանակը կրկին հաղթեց ադրբեջանական բանակին: Մեր ժողովուրդը կրկին հաղթեց Ադրբեջանի ժողովրդին: Երբեք մեր ժողովուրդը այսքան հզոր ու հերոսական չի եղել: Երբեք Հայաստանը, Սփյուռքը, Արցախն ու մեր բանակը այսքան միահամուռ, ոգեղեն ու ամուր չեն եղել: Ես նորից պիտի ասեմ՝ հիացած եմ հայ զինվորի կամքով, արիությամբ, հայրենասիրությամբ: Հայ զինվորը սոսկալի ծանր դաս տվեց ադրբեջանցի զինվորին....Այս արկածախնդրությունը շատ ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=958310340933282&set=a.140280552736269.27516.100002629758223&typ ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն