• Կարեն Վրթանեսյան
  • Հիշո՞ւմ եք, որ ադրբեջանցիները «Razm.info Official» կեղծ էջ էին ստեղծել՝ Razm.Info-ի նկարներով, տեքստերով, 25000 ընթերցող հավաքել։ Երկար պատմություններով հաջողվեց փակել այդ էջը։ Հիմա էլ կեղծ էջեր են ստեղծել «Seyran Ohanyan Official», «Serge Sargsyan official»։ Բավականին երկար ժամանակ ինչ-որ լուսանկարներ ու հայերեն նորմալ տեքստեր են լցրել, որ տպավորություն ստեղծվի, թե իսկական էջ է։ 25000-ի կարգի լայք ունի առաջին էջը։ Ու հիմա կեղծ ինֆո են տարածում այդ էջում, թե իբր երեկ մեր զինվոր է զոհվել։ Մի խոսքով՝ դրանք ֆեյք են, կուտը չուտեք, ընկերներ ջան։ Մի խնդրանք էլ. ոմանք հետաքրքրասիրությունից դրդված՝ հիմա գտնելու են այդ էջը, լինկը դնեն և այլն... Պետք չի։ Լիքը մարդ շփոթելու է ու գնա, կեղծ էջը լայքի, քանի որ պաշտոնականին շատ է նման։ Կեղծ էջի վրա հղում մի դրեք, նույնիսկ եթե գրում եք կողքը, որ կեղծ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/1486941078010751 ...

    Կարդալ ավելին
  • Նախ՝ «ապստամբություն» չէ, այլ «ահաբեկչություն»։ Սա շատ հստակ է, որովհետև մարտավարությունը լրիվ ահաբեկչական է. պատանդներ վերցնել մեկ կամ մի քանի տեղում, պատանդներին սպառնալով՝ սկսել պայմաններ թելադրել։ Սա հենց այն է, ինչ հիմա կատարվում է։ Պետք չի էշ-էշ տարածել ահաբեկիչների պիառը։ Երկրորդը՝ ահաբեկիչների հայտարարությունները տարածելը, տեռորի կոչեր անելը քրեական հոդված են, կապ չունի, որ Ֆեյսբուքում եք։ Ուղեղով մտածեք ինչ-որ բան տարածելուց առաջ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/groul/posts/1127834907254705 ...

    Կարդալ ավելին
  • Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման արդյունքների մասին հայկական ու ռուսական կողմը տվեցին նույն տեքստը, ադրբեջանականը մեկ օր ձեն չհանեց (չհաշված, որ իրենց ԱԳՆ մամուլի խոսնակը Թվիթերում նույն այդ տեքստը share արեց), իսկ այսօր նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով մուտիլովկա արեցին. հայտարարեցին, թե Հայաստանն իբր համաձայնվել է հակամարտության կարգավորման «փուլային տարբերակին» (մենք միշտ պնդել ենք, որ միանգամից պիտի բոլոր հարցերը փակվեն, հակառակ դեպքում կարգավորում չի ստացվի)։ Մի քիչ ուշացած մուտիլովկեն, ենթադրում եմ, վկայում է այն մասին, որ ադրբեջանցիները գոհ չեն բանակցությունների արդյունքներից ու հիմա՝ շրջանառության մեջ մտցնելով այն կուտը, թե Սարգսյանն իբր համաձայնվել է հերթով տարածքները հանձնել, փորձում են Հայաստանի հասարակական կարծիքի միջոցով ճնշում գործադրել ՀՀ նախագահի վրա։ Չեմ զարմանա, որ հայկական կողմից այդ կուտը «ուտողներ» կլինեն, որովհետև շատ հարմար գործիք է նախընտրական այս շրջանում «всё пропало, гипс снимают» ոճի քարոզչություն վարելու համար։ Հ.Գ. Դատելով նախորդ ամսվա պաշտոնական հայտարարություններից, այն, ինչ Ադրբեջանը փորձում է որպես «փուլային տարբերակ» ներկայացնել, իրականում հայկական կողմի առաջ քաշած «Ի՞նչ բանակցություն, եթե սկի հրադադարի խախտումները գրանցելու մեխանիզմներ չկան» թեզն է։ Որն փուլ է, բայց ոչ թե հակամարտության կարգավորման, այլ բանակցային գործընթացի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/1111446748893521 ...

    Կարդալ ավելին
  • Նոր ու ահավոր տհաճ երևույթ. ինչ-որ ֆեյքեր երկտողեր են ուղարկում սփյուռքում մեր հայրենակիցներին, թե. «զինվորի մայր եմ, տղես առաջնագծում է, լուր չունեմ, տեղս չեմ գտնում, փող չունեմ, որ տղուս զանգեմ, խնդրում եմ փող փոխանցեք այսինչ համարին հեռախոսի»։ Սենց բան եթե ստանում եք, միանգամից ֆեյքին report արեք։ Ըստ իս՝ կարելի է նաև փոխանցել երկտողում նշվող կոնտակտային տվյալները պատկան մարմիններին։ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՓՈՂ ՄԻ ՓՈԽԱՆՑԵՔ ԴՐԱՆՑ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/1063350427036487 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն