• Մաթոս Աբգարյան
  • C և D խմբերում 3-րդ տուրի շրջանակներում կմրցեն Հս. Իռլանդիան ու Գերմանիան, ՈՒկրաինան ու Լեհաստանը, Իսպանիան ու Խորվաթիան և Թուրքիան ու Չեխիան: Ի տարբերություն ուկրաինացիների, որոնք եղբայրական ռուսների հետ կվերադառնան հայրենիք անփառունակ ելույթներից հետո, Հս. Իռլանդիան ունի շանսեր հայտնվելու փլեյ օֆֆ փուլում, դրա համար անհրաժեշտ է հաղթել հզոր Գերմանիային: Չնայած նրան, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց կարծում եմ հյուսիսիռլանդացիները չեն կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ գերմանացիներին, առաջնահերթ խնդիրը կլինի չպարտվել խոշոր հաշվով: Կասկած չունեմ, որ լեհերը հաղթելու են խախոլներին, Լևանդովսկին վերջապես կբացի իր գոլերի հաշիվը: Խորվաթիա-Իսպանիա, խմբի առաջատարները կորոշեն խմբի հաղթողին, չեմ կարծում, որ իսպանացիները դեմ կլինեն խաղաղ ելքին, այս խաղում սպասում եմ գոլառատ ոչ ոքի: Իսկական ճակատամրտ է սպասվում Թուրքիա-Չեխիա խաղում, Իսպանիայի հաղթանակի դեպքում, չեխերը նույնիսկ մեկ գոլի տարբերությամբ (2-1, 3-2) հաղթելով փլեյ օֆֆ դուրս կգան երկրորդ տեղով, կարծում եմ շատ գոլեր չեն լինի, իսկ չեխերը կհաղթեն նվազագույն հաշվով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/matos.abgarian/posts/1232328703453045 ...

    Կարդալ ավելին
  • Անգլիա-ՈՒելս, ՈՒկրաինա-Հս.Իռլանդիա, Գերմանիա-Լեհաստան Բրիտանական դերբի, Վալիացիների գրեթե ողջ կազմը խաղում է Անգլիայի ակումբներում, նրանք 10 մատների պես գիտեն անգլիացի ֆուտբոլիստներին, կկարողանա՞ն վալիացիները անակնկալ մատուցել: Ռուսների դեմ խաղում միավորների կորուստը կստիպի Անգլիային գործել գերլարված, Հոջսոնը պետք է, որ հետևություններ արած լինի կազմի ընտրության հարցում, կարծում եմ շատ գոլեր չեն գրանցվի, իսկ Անգլիան կհաղթի նվազագույն հաշվով: Գերմանայի դեմ վատ տպավորություն չթողած Ուկրաինացիները նույն կերպ խաղալու դեպքում կարող են վաստակել 3 միավոր և հավակնել դուրս գալ փլեյ օֆֆ փուլ, ըստ իս Կոնոպլյանկան ու Յարմոլենկոն կցուցադրեն արդյունավետ խաղ և կապահովեն հաղթանակ Յուքրեյնի համար, իսկ ահա Հս. Իռլանդիան ըստ իս Ալբանիայի հետ գլխավոր թեկնածուն է տապալելու խմբային փուլը: Գերմանիա-Լեհաստան, ոչ միայն տուրի, այլև ողջ առաջնության հետաքրքիր խաղերից մեկը, նախընտրական փուլում թիմերը տարան մեկական հաղթանակ, իսկ այժմ կփորձեն ապացուցել, որ այդ պարտությունը պատահակն էր, որ իրենք են ուժեղագույնը, պնդում եմ, որ Լեհաստանը չեմպիոնի հավակնորդներից մեկն է, և այսօր կարող է չպարտվել անկայուն խաղ ցուցադրող հարևաններին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/matos.abgarian/posts/1228917170460865 ...

    Կարդալ ավելին
  • Եվրո 2016 խաղային օրը կմեկնարկի Թուրքիա-Խորվաթիա խաղով, ապա դաշտ դուրս կգան Հյուսիսային Իռլանդիայի և Լեհաստանի հավաքականները, իսկ երեկոյան բունդես թիմը կխաղա մայդանիստների դեմ: Թուրքիան խաղային 90 րոպեների ընթացքում 6 խաղերում չի հաղթել Խորվաթիային, սակայն նրանք կարողացան Եվրո 2008-ի քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հետագա պայքարից դուրս թողնել բավականին գեղեցիկ ֆուտբոլ խաղացող բալկանյան թիմին: Մշտապես համակրելի Խորվաթիայի հավաքականը այսօր կունենա որոշակի դժվարություններ նոր վերելք ապրող Թուրքիայի դեմ, այդուհանդերձ Մոդրիչի, Ռակիտիչի, Պերիշիչի, Մանջուկիչի, Կալինիչի պես ֆուտբոլիստները ի վիճակի են հաղթանակ ապահովել առաջին խաղում: Որքան էլ զարմանալի է, լեհերը հաջող վիճակագրություն չունեն բողոքայական իռլանդացիների դեմ խաղերում, 2 հաղթանակ 3 պարտության դիմաց, բայց կարծում եմ այսօր նրանք կհավասարվեն հաղթանակների քանակով: Որքան էլ, որ ընտրական փուլում շատ լավ ֆուտբոլ խաղացին բրիտանական իռլանդացիները, այդուհանդերձ նրանք այսօր անակնկալ դժվար թե մատուցեն ֆուտբոլասերներին: Լեհաստանին համարում եմ ԵՎրոյի հաղթողի հավանակն թեկնածուներից մեկը, թիմի կարգապահությունն ու համախմբվածությունը կարող են նպաստել գործելու հույների սխրանքը: իսկ ահա ուկրաինացիներին չի փրկի նույնիսկ ինտելեկտի արքա Կլիչկոյի միջնորդությունը, գերմանական մեքենան կարող է առաջինը գրանցել խոշոր հաշվով հաղթանակ Եվրոյի խմբային փուլում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/matos.abgarian/posts/1226297387389510?notif_t=close_friend_activity¬if_id=1465732383714 ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանսիայի անվտանգության մարմինները երկրպագուների միջև բախումները չեն կարողանում հանդարտեցնել, ուր մնաց տեռորիստների դեմն առնեն, ՈՒԵՖԱ-ն պարտավորա լուրջ պատժամիջոցներ կիրառել այն երկրների հանդեպ, ում երկրպագուները ֆուտբոլը վերածում են արյունահեղության, Մարսելում արդեն անգլիացիա զոհվել, սա արդեն հարամեց Եվրոն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/matos.abgarian/posts/1226201434065772?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14657199 ...

    Կարդալ ավելին
  • Անգամ պատերազմական իրավիճակում ցանկացած քաղաքական քայլ պետք է ունենա իրավական հիմք. Որպեսզի ռուսական կողմը կատարի իր «դաշնակցային պարտականությունները», անհրաժեշտ է, որ Հայաստանը պատերազմի մեջ գտնվի երրորդ կողմի հետ, իսկ քանի որ Արցախի հարցը օդից կախված է, և այն իրավաբանորեն չի համարվում Հայաստանի տարածք, ՌԴ-ից օգնություն ակնկալելն ու պահանջելը անիմաստ է։  Երկրորդ, նույնիսկ խիստ անցանկալի է, որ որևէ կերպ Ռուսաստանը ուղղակի օգնություն ցուցաբերի հայկական կողմին, որովհետև նախ՝ Հայոց բանակի միջոցները լիովին բավարար են Ադրբեջանի դեմ առանձին պատերազմում հաղթելու համար։  Երկրորդ ՝ ռուսական օգնությունը(անգամ զուտ դաշնակցային պարտականությունները կատարելու պարագայում ) ենթադրում է անկանխատեսելի հետևանքներ, ընդհուպ մինչև ռուսական խաղաղապահների տեղակայում, որը որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից։  Հետևաբար անհիմն է կարծիքը, թե պետք է Արցախը միացնել Հայաստանին, որպեսզի ստանանք ՀԱՊԿ - ի պես չկայացած կառույցի աջակցությունը։ Այո, վաղուց ժամանակն է Արցախը ճանաչել ՀՀ անբաժանելի մաս, որովհետև դժվար թե երկրորդ անգամ մեզ ընձեռվի երկրորդ շանս ստեղծված իրավիճակի առումով։ Բայց նույնիսկ այդ պարագայում պետք է հրաժարվել դաշնակիցների «օգնությունից», քանի դեռ մենք պատերազմում ենք Ադրբեջանի դեմ «ադին նա ադին», իսկ եթե կոնֆլիկտը դուրս գա այդ շրջանակներից, ապա մենք ի զորու չենք ազդելու հետագա գործընթացների վրա գլոբալ առումով։  ‪#‎fuck‬ azerbaijan, ‪#‎go‬ armenian army, ‪#‎Karabakh‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/matos.abgarian/posts/1181648638521052?notif_t=close_friend_activity¬if_id=14597545181572 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն