Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արամ Արարատյան
  • Սահմանին զինվոր է զոհվել, ու էդ ֆոնին տեսնում ես, որ 1.5 ժամանոց համերգի համար ՊՆ-ն 50 միլիոն դրամ կվճարի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1182801285129942 ...

    Կարդալ ավելին
  • Երբ գնում ես իշխանափոխության, պետք է ունենաս հստակ ծրագիր, օրինակ՝ ի՞նչ ես անելու արտագաղթի դադարեցման համար, ինչպե՞ս ես զարգացնելու երկրի տնտեսությունը, մենաշնորհների դեմ ո՞նց ես պայքարելու, եւ այլն: Սասնա ծռեր խմբի կողմից ես դեռ չեմ լսել այդ հարցերի պատասխանը, չեմ տեսել նրանց ծրագիրը: Միայն ասել՝ գիտեք, ես էս իշխանությունից հոգնել եմ, ու ուզում եմ, որ նա հեռանա՝ անլուրջ է: Սասնա ծռեր խումբը հստակ պետք է ասի այն մարդու անունը, ով հեղափոխությունից հետո կանգնելու է իշխանության գլուխ: Գուցե այդ մարդը Ժիրայր Սեֆիլյանն է, բայց դա իմ ենթադրությունն է: Գուցե Սասնա ծռերն ունի այդ ծրագիրը, բայց ունենալը միայն քիչ է: Դա պետք է ներկայացվի հանրությանը, որն էլ իր հերթին ծրագրի մասին իմանալուց հետո կորոշի՝ գնա՞, կանգնի՞ Խորենացու փողոցում եւ իշխանափոխություն պահանջի. թե՞ ոչ:Սասնա ծռեր խումբը գուցե իշխանափոխություն անի, եւ կառուցի մեր երազած Հայաստանը, բայց այսօրվա դրությամբ տեսնում ենք միայն լոզունգ՝ հավատացեք մեզ, եկեք իշխանափոխության եւ ամեն ինչ լավ կլինի: Իսկ եթե չեղա՞վ, պետք է տասնամյակներ շարունակ պայքարենք, որ նրանց իշխանությունից ազատվե՞նք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.araratyan/posts/1078916962185042?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469221930350734 ...

    Կարդալ ավելին
  • Էրեբունի Երեւանը երբեք Էլեկտրիկ Երեւան չի դառնա, Խորենացի փողոցը երբեք Բաղրամյան պողոտա չի դառնա: Մասսաների էական տարբերություն կա: Խորենացիում ադեկվատ մարդու պակաս է նկատվում, ավելի ճիշտ՝ սթափ մտածող մարդու: Մի հատ ուսումնասիրեք էնտեղ հավաքված մարդկանց: Ոչ բոլորի մասին է խոսքը: Հիմնականում խոսում են հայհոյանքներով, առանց հաշվի առնելու, որ շրջապատում աղջիկ ու կին կա: Ոնց անենք, որ մի երկու բաժակ խմելուց հետո չգան Խորենացի ու դայաղ չլինեն մարդկանց: Տհաճ է: Կամ եթե լավ մեքենա են քշում (իրենց կարծիքով), ցուցադրական բաներ չանեն, ասենք առանց պետհամարանիշ մտնեն ամբոխի մեջ: Կամ ամեն մեկի ձեռքը բարձրախոս չտան:  Բաղրամյանի արժեքներն ուրիշ էին, ուրիշ էին նաեւ մարդիկ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.araratyan/posts/1078370775572994 ...

    Կարդալ ավելին
  • Էրդողանը Թվիթերում գրել է.  Անվիճարկելի է՝ մեր ազգը պետք է գնա ժողովրդավարության ու ազգային կամքի ճանապարհով, ես բոլորին հրավիրում եմ օդանավակայան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1074124205997651?notif_t=close_friend_activity¬if_id=1468619558440 ...

    Կարդալ ավելին
  • -Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են ՀՀ ՊՆ բարձրաստիճան երեք անձ՝ գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը: Խոսք է գնում մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին: -Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում վիճակը համեմատաբար հանգիստ է: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով քայլեր են ձեռնարկվում բնակավայրերը լքած քաղաքացիներին տուն վերադարձնելու ուղղությամբ: -Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել Վիեննայում պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը:ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: -Սա Ղարաբաղի հարց չէ, Հայոց պետականության հարց է. նոր հարցազրույց է տվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: -ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: -Հուլիսի մեկից գազի սակագինը 9.3 դրամով կէժանանա : Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է Գազպրոմ Արմենիայի առաջարկը: Փորձագետների կարծիքով, հնարավոր էր ավելի շատ էժանացնել: -Սերժանտ Հակոբ Գեւորգյանի սպանության գործով եւս մեկ ձերբակալված անձ կա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1046254395451299?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146471709 ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: -Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան: -Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին: -Հանրապետության հրապարակի հարակից տարածքում բացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը: -Տարոն Մարգարյանը չի բացառում, որ «Հին Երեւանի» կառուցապատման աշխատանքներն այս տարի կսկսվեն -ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց է նկատվում. Ադրբեջանի փոխվարչապետ -Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյան: -Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ: Այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: -Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ: Այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: -Այսօր Սարդարապատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովից լրագրողները հետաքրքվեցին այն լուրերի մասին, որ վերջինս իմացել է հակառակորդի զորքի տեղաշարժի մասին, սակայն չի ասել: Յուրի Խաչատուրովը ի պատասխան ընդգծել է, որ այդ տեղեկությունները սուտ են և նպատակ ունեն կազմաքանդել բանակը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1044576442285761?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14644604 ...

    Կարդալ ավելին
  • -ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -Արցախը պետք է ներկա լինի սեփական ճակատագիրը որոշող բանակցություններին. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան -ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հունիսին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվելու: -Զորամասերից մեկում զինվոր է սպանվել․ կասկածյալը ձերբակալվել է: Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել Հ.Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ.Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ.Գևորգյանի կրծքավանդակի հատվածին: -Հարցազրույց է տվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը: «Իմ վերադարձի գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ Ղարաբաղում»- ասել է նա: Սամվել Բաբայանը Խոսել է նաեւ Արցախի շուրջ ստեղծված վիճակի մասին: -Դատախազությունը մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ: - Այսօր կառավարության շենքի դիմաց Քաղցրաշեն եւ հարեւան գյուղերի խաղողագործները պահանջել են մթերված խաղողի վճարները։ - Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար: Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել է 1970 թվականից: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.araratyan/posts/1043124959097576?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1464279191806674 ...

    Կարդալ ավելին
  • -Արցախի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարը չի խախտվել: -«Եթե հնարավոր լինի հայտարարել դրա մասին, մենք կհայտարարենք», - անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպմանն ասել է Նալբանդյանը: -Երեւանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը: Այն, մեղմ ասած, երեւանցիների դուրը չի եկել: -Երրորդ ընթերցմամբ խորհրդարանը հավանության է արժանացրել նոր Ընտրական օրենսգիրքը: -Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Կարո Փայլանը դատական շահել է ազգայնամոլական «Իդեալիստական օջախներ»-ի Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի դեմ ներկայացրած հայցը։ -Բակո Սահակյանը հանդիպել է թալիշցիներին եւ քննարկել սոցիալական հարցերը: -Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միձադեպի գործով նոր մեղադրյալ կա: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 21-ին ձերբակալված Վ.Մկրտչյանին մայիսի 24-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նա կալանավորված է։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.araratyan/posts/1042599762483429?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1464205288106427 ...

    Կարդալ ավելին
  • -Գառնեցիները հաղթեցին. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է դադարեցնել ջրատարի կառուցումը: -Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա կոչ է արել՝ զերծ մնալ ցանկացած հայտարարությունից, մեկնաբանությունից և ոչ պրոֆեսիոնալ պարզաբանումներից, որոնք կարող են վնասել Արցախի անվտանգությանը: -ԼՂՀ-ն պետք է բանակցություններին մասնակցի բոլոր փուլերում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան: -Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: -200 միլիոն դոլարին համարժեք ռուսական զենքի մատակարարումը սկսված է,- ասել է ՊՆ Սեյրան Օհանյանը: -Հովիկ Աբրահամյանը չի բացառում կառավարության կազմում հնարավոր փոփոխությունները: -Մահացել է Գանձասարի վանահայր Տեր Գրիգորը: -Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Ուկրաինայի և Թուրքիայի համար ԵՄ-ի հետ վիզայի ազատականացմանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1040206539389418?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146385 ...

    Կարդալ ավելին
  • - Երեւանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը - Հայաստանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:  -ՀՀԿ-ն կարծում է, որ կորցրած հողերն էական նշանակություն չունեն:  -Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկել են Արցախի հակամարտությունը: -Գառնեցիները բացել են ճանապարհը. վարչապետը կգնա Գառնի - Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1039580179452054?notif_t=close_friend_activity¬if_id=1463773883132 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին