• Գևորգ Դարբինյան
  • Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին ժամանակակից ցամաքային հարձակողական զինտեխնիկա մատակարարել: Հիմա արդեն կասկած չկա, որ ստրատեգիական համարվող «Իսկանդեր» համակարգի տրամադրումը Հայաստանին հիմնականում (եթե ոչ միայն) Ադրբեջանին շարունակվող մատակարարումներն արդարացնելու, լեգիտիմացնելու նպատակ ուներ: Աստված մի արասցե, ադրբեջանցիների հարձակման դեպքում Իսկանդերը չի կրակելու, բայց զրահամեքենաներն ու տանկերը, որոնք մեր «դաշնակիցը» տրամադրում է Ադրբեջանին, օգտագործվելու են ողջ ծավալով և առանց որևէ արտաքին խոչընդոտի կամ ճնշման: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/1042033059261583 ...

    Կարդալ ավելին
  • Սեփական ճանապարհը կերտել քրտինքով, աշխատանքով՝ անտրտունջ, հետևողական, ամենօրյա ռեժիմով: Դժվարություններից սրտնեղելու փոխարեն հաղթահարել դրանք: Սեփական ձախողումների համար աշխարհին մեղադրելու, անիծելու փոխարեն պատճառներն ու պատասխանատվությունը փնտրել ու գտնել անձիդ մեջ:  Արդարացում չփնտրել արարում, իրագործում չենթադրող տեսիլքների ու երազների շարադրմամբ, այլ քայլքով, վազքով, սողալով, թռչելով, ինքդ քեզ հաղթելով գնալ իրատեսական նպատակներիդ ետևից:  Չենթարկվել քեզ միջակության ու հարմարվողականության ճահիճը նետող միջավայրին: Չերկնչել նորի, անորոշության, ռիսկի առջև:  Քննադատությունից կոտրվելու փոխարեն ամրանալ ու երկաթե կամք ձեռք բերել՝ ամենակարողության մեջ նախ ինքդ քեզ, ապա նաև աշխարհին ապացուցելով:  Հրճվել ոչ թե փառքից, այլ աշխատանքիդ ու թափածդ քրտինքի, անքուն հոգեմաշ, ինքնաքննադատող գիշերների արդյունքից:  Հույսը, հավատը կապել միայն ու միայն քեզ հետ, հավատալ ինքդ քեզ, քո առաքելությանը, քո նպատակներին:  Երբեք չդադարել ու չկոմպլեքսավորվել սովորելուց:  Ունենալ որդիական անսահման սեր, խոնարհություն, երախտագիտության մշտավառ ներքին կրակ՝ միաժամանակ ու առաջին հերթին լինելով անհատականություն: Լինել դրսում և միշտ լինել Հայասատնում, այն կրել քո մեջ, անգամ երբ վայելում ես անձնական երջանկությանդ բերկրանքը:  Չգոռալ հայ և հայաստանցի լինելու մասին, այլ լինել այդպիսին կենսակերպով, առաքինությամբ, ինքնավստահ համեստությամբ, պրոֆեսիոնալ, պատասխանատու լինելով, օրինակելիության խորագույն, բայց չաղաղակող գիտակցությամբ:  Հաղթել մարդկային ու ազգային «փոքր ածու»-ական, «մեզնից ինչ է կախված», «ծուռ աշխարհի», «հայի վերջին խելքի» բարդույթները, ճեղքել ու պայթեցնել այն ստերեոտիպները, որոնք գլորում են քեզ պատմության անիվների տակ՝ թողնելով հավերժ տառապողի հոգեվիճակում: Հենրիխ Մխիթարյան, Հենո ջան... Առաջին հերթին որպես ծնող՝ շնորհակալ եմ, որ քեզնով տալիս ես նորացված ու նորոգված, առողջ Հայաստանի, Հայաստանի նոր քաղաքացու բանաձևը և հավատ ու վստահություն ես ներարկում իմ զավակին՝ սիրելու իր երկիրը, հպարտանալու իր ինքնությամբ և ոչ միայն հավատալու իր ազգի ու իր պետության հավերժությանը, այլև ինքնաբերաբար դառնալու դրա մարտիկը՝ իրեն վերապահված առաքելության սահմաններում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/1020286334769589 ...

    Կարդալ ավելին
  • Գուշակեք՝ ում խոսքերն են ու երբ են հնչել: Շատերը դժգոհությամբ խոսում են՝ «Արևելյան խնդիրն այս անգամ էլ չվերջացավ...», «Ա՛խ, ե՞րբ պետք է վերջանա այդ արևելյան խնդիրը...»: Խիստ միամիտ խոսքեր են դրանք: Արևելյան խնդիրը Եվրոպայի կենսական խնդիրն է: Կյանքի խնդիրները չեն վերջանում, այլ ժամանակավորապես պայմանավորվում են: Ամբողջ հայոց ազգի մտածողների մեջ ես միայն մի մարդ եմ ճանաչում, որ իսկապես հասկացել էր, թե ինչ է նշանակում արևելյան խնդիր, և հասկացել էր այն ժամանակ, երբ այդ դիպլոմատիական տերմինը դեռ մեզանից շատերին ծանոթ չէր: Մի՞թե արևելյան խնդիրը կարո՞ղ է վերջանալ։ Ո՛չ, նա կմնա անվախճան, որքան ինքը՝ արևելքը, հավիտենական է: Դա մի պատմական խնդիր է և պիտի ձգվի ազգերի պատմության հետ: Մի ժամանակ արևելքից ազգերը հեղեղի հոսանքով թափվում էին Եվրոպան կողոպտելու համար: Այժմ դերերը փոխվել են: Այսուհետև Եվրոպայից պիտի հոսեն դեպի արևելք՝ Ասիայի հարստություններից օգուտ քաղելու: Եվ ամեն մի հոսանք կհարուցանե մի նոր արևելյան խնդիր: Այսօր ռուսը և անգլիացին արևելքում շատ շահեր ունեն և մրցում են միմյանց հետ: Հետո կսկսե գերմանացին, ֆրանսիացին և մյուսները: Ամեն մի եվրոպական պետություն, աճելով, սեղմվելով իր երկրի նեղ սահմանների մեջ և սպառելով նրա հարստությունները, պետք է դիմե դեպի արևելք՝ ապրուստ որոնելու: Եվ ամեն մի նոր արշավանք կամ գաղթականություն կհարուցանեն մի նոր արևելյան խնդիր: Եթե մինչև այսօր եվրոպական ազգերի հոսանքը դեպի արևելք թույլ էր գնում, այդ մասին պետք է շնորհակալ լինեն Ամերիկային, որի հայտնվելը մի քանի դար թուլացրուց եվրոպացիների հոսանքը դեպի Ասիա. իսկ այժմ Ամերիկան էլ լցվելու վրա է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/993498800781676 ...

    Կարդալ ավելին
  • 1. Այն հերոսամարտի մասին չէր, այլ պատերազմի ու դրա ողբերգականության, մարդու ինքն իրեն հաղթելու սխրանքի: 2. Այն դրամա էր, այլ ոչ թե բանակի փառաբանման պաթոսով լցված շաբլոնային տեսաֆիլմ: 3. Դրա հասցեատերը հայաստանյան դիտողը չի, այլ համաշխարհային, որը այլ կերպ է ընկալում պատերազմը ու նրան պետք է հասկանալի դարձնել, որ այն մեր ընտրությունը չէ, որ այն իսկապես ողբերգություն է առաջին հերթին մարդկային առումով:  4. Երբեք չի կարելի էս կարգի ֆիլմերն անցկացնել պրոպագանդայի պրիզմայով: Դա էժանացնում է թե ֆիլմը, թե դրա մրջոցով ներկայացվող հերոսամարտը: Նման ֆիլմերը երկար կյանք չեն ունենում, նստվածք չեն տալիս: Ես հիշում եմ այդպիսի ֆիլմ. եթե չեմ սխալվում "Չկրակված փամփուշտներ" վերնագրով: Կարո՞ղ եք այն դիտել երկրորդ անգամ: Ես չեմ կարող նայել որպռս արվեստի գործ: Բայց այն կցուցադրեմ երեխայիս հայկական ոգին, ինքնազոհողության պատրաստակամությունը, հաղթանակը և դրա անհրաժեշտությունը մեկ անգամ ներկայացնելու համար: Այս ֆիլմը նման խնդրի լուծմանը չի ուղղված: Այն գործ է, որն ոււղված է նրան, որ անգամ պատերազմի ավարտիվ տասնամյակներ անց դիտես, չհոգնես ու փնտրես նոր շերտեր, նոր ասելիք ու ամենակարևորը տեսնես մարդուն իր վախերով, թուլություններով, իր մենակությամբ, սխրանքին տանող մարդկային ներքին մղումներով, մարդկային աժեքներով: Դուք կդիտեք այս ֆիլը տարիներ անց և դա կլինի ռեժիսորի հաղթանակը: Բայց այն պետք դիտի առաջին հերթին աշխարհի մարդը: Միով բանիվ սա փորձ է արցախյան պատերազմի թեմատիկայով աշխարհի հետ խոսելու պատերազմի նրան ընկալելի լեզվով: Իսկ այդ ընկալմամբ պատերազմում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում, բայց միշտ պարտվում է մարդը (Կարդացեք Հեմինգուեյի գործերը): 5. Ֆիլմը զերծ չէր թերություններից, որոշ հատվածներում նույնիսկ կոպիտ: Կարելի է սցենարի ու սյուժետային լուծումների մասով լիքը առարկություններ ներկայացնել: Բայց սա մասնագիտական բանավեճի հարթություն է: Ես սա ընկալում եմ թեև ոչ որպես կինոընտրությունը շեդևր, բայց դեպի համաշխարհային կինո հայաստանյան ժամանակակից կինոյի հաջողված քայլ, նոր չափորոշիչ, որից ցածր այլևս չպետք է գործեր ստեղծել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/942201189244771 ...

    Կարդալ ավելին
  • Եթե հաստատված է, որ Բելառուսի դատախազությունը որոշում է ընդունել Ալեքսանդր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին, ապա միանշանակ է, որ Մինսկը թքում է Մոսկվայի երեսին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ ասուլիսի ընթացքում ծավալուն անդրադարձ էր կատարել դրան՝ նշելով, որ ՌԴ-ն և Բելառուսը իրավապայմանագրային պարտավորություններ ունեն իրենց ձերբակալված քաղաքացիներին արտահանձնելու միասնական և համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու շուրջ: Լուկաշենկոն հերթական անգամ ապացուցում է, որ միջազգային պայմանագրեր, պարտավորություններ, դաշնակցային հարաբերություններ և նման կարգի հասկացություններ իր համար գոյություն չունեն և ցանկացած հարցում Մինսկն առաջնորդվում է բացառապես «Բատկայի» հրահանգով ու քմահաճույքներով: Լապշինը դառնում է Ռուսաստանից Լուկաշենկոյի վրեժի զոհը միայն նրա համար, որ Մոսկվան մերժել էր բավարարել Բելառուս մատակարարվող գազի սակագինը վերանայելու Լուկաշենկոյի պահանջը: Եթե Լուկաշենկոն նման ստորացման կարող է ենթարկել Ռուսաստանին, մեր մասով նրանից ոչ մի սպասելիք չպետք է ունենալ: Ուղղակի ցավ կարելի է ապրել այդ խեղճ բլոգերի համար՝ անգամ ճղճիմ քաղաքական ինտրիգների զոհ դառնալու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/935835106548046 ...

    Կարդալ ավելին
  • 2011թ. ի վեր պաշտպանության նախարարը, նորից եմ կրկնում՝ երկրի պաշտպանության նախարարը տեղյակ է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումը կառուցվում է իր կողմից միայն հիմա «անտրամաբանական» ու «վտանգավոր» համարվող «փոխզիջումների» հիման վրա, որ երկրի ղեկավարը տվել է իր համաձայնությունը այդ փոխզիջումներին ու 5 տարի ո՛չ այդ մասին ծպտուն է հանում, ո՛չ էլ հրաժարական տալիս:  Ինչպե՞ս հասկանալ... Հասկանա՞լ ընդհանրապես... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/920486674749556? ...

    Կարդալ ավելին
  • Լավ է, թե վատ, ընդունելի է, թե ոչ ընդունելի, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանը իրավիճակից կոնկրետ ելք է առաջարկում: Այսինքն՝ վերաառաջարկում: Ընդ որում՝ դա անում է ներկայիս շատ ավելի բևեռացված տրամադրությունների պայմաններում, հետևաբար նաև լուրջ ռիկի ենթարկելով թե՛ իրեն և թե՛ իր կուսակցությանը․ այն էլ՝ ընտրություններից առաջ: Ինձ հետաքրքիր է՝ ինչ այլընտրանքային առաջարկներ են լինելու. նույնքան պարզ ու հստակ՝ մասսայական տրամադրությունների գերությունից դուրս: Եթե դա տեղի ունենա, կունենանք քաղաքական բանավեճ ու քաղաքականություն: Եթե ոչ, Տեր-Պետրոսյանը կվերածվի վերջնականապես չհասկացված իզգոյի, իսկ երկրի ճակատագիրը կշարունակի մատված մնալ ինքնահոսի, իներցիայի և ավելի մռայլ անորոշության: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/915231255275098 ...

    Կարդալ ավելին
  • Երբ հանրապետական մասշտաբի որևէ ներքին կամ արտաքին ցնցումից հետո պաշտոնանկությունները տեղի են ունենում կադրային երկրորդ, երրորդ էշելոններում, նշանակում է իշխանությունը հետևոււթյուններ է անում ինքն իր համար թույլ օղակներն ուժեղացնելու նկատառումով: Երբ պաշտոնանկությունները կատարվում են առաջին դեմքերի, ոլորտային պատասխանատուների մակարդակում, նշանակում է փորձ է արվում հետևություններն անել քաղաքականություն փոխելու վերանայելու, երբեմն բարեփոխվելու համար: "Սասնա ծռեր"-ի տղաների կողմից զենքը վար դնելուց հետո պաշտոնանկությունները առայժմ միայն կատարվում են երկրորդ, երրորդ մակարդակով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/830923163705908 ...

    Կարդալ ավելին
  • ՊՆ-ն ՏՏ ոլորտում մասնագետ զորակոչիկների հրապարակային մրցույթ է հայտարարել: Անշուշտ, շատ լավ նախաձեռնեւթյուն է, չնայած նկատելիորեն ուշացած է: Բայց այս նախաձեռնությունը մի խնդիր է առաջ բերում: Ո՞նց է հետագայում ՊՆ-ն լուծելու այս հարցը, եթե մի կողմից որոշվում է, որ բանակ են զորակոչվելու բոլոր տղաները` առանց ուսման համար տարկետում ստանալու, իսկ մյուս կողմից, որքան հասկացա, խոսքը ժամկետային զինծառայության զորակոչիկնորի շրջանում անցկացվող միցույթի մասին է: Սա մեկանգամյա՞ նախաձեռնություն է, թե՞ ՊՆ-ն հետո դպրոցականների շրջանում է նման մրցույթ անցկացնելու: Ասեմ, որ սրանք հռետորական հարցեր չեն և դրանցում բոլորովին իրոնիա պետք չէ փնտրել: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/gevorg.darbinyan/posts/797351103729781?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14646189 ...

    Կարդալ ավելին
  • Թալիշցիներին ԼՂՀ կառավարությունն առաջարկումնէ բնակոություն հաստատել այլ բնակավայրերում: Այս կապակցությամբ երկու նկատառում. 1. Սեյրան Օհանյանը հավանաբար սա նկատի ուներ, երբ ասում էր թե Թալիշի անվտանգությունն ապահովված է:  2. Եթե Թալիշում ապևելը վտանգավոր է այն աստիճանի, որ բնակչությանը փաստացի վերաբնակեցնելու տարբերակն է ընտրվռլ, նշանակում է ապրիլյան պատերազմում մենք ոչ միայն տարածքային կորուստ ենք ունեցել, այլ նաև բնակավայրի: (Ուղիղ իմաստով չհասկանալ) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/474514366091551 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն