• Տաթև Ավետիսյան
  • Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով: Նրանք կարող են հեռավորությունից զգալ մարդու մարմնի ջերմությունը` գիշերը կամ ցերեկը: Այնուամենայնիվ, անդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ուղիներ կան. 1.Ցերեկային քողարկում. թաքնվե´ք շենքերի կամ ծառերի ստվերում: Օգտագործե´ք խիտ անտառը` որպես բնական ապաստարան կամ օգտագործե´ք քողարկող ցանցեր: 2.Գիշերային քողարկում. թաքնվե´ք շենքերի ներսում կամ պաշտպանվեք ծառերի և սաղարթի միջոցով: 3.Ջերմային քողարկում. պաշտպանիչ ծածկոցներ (այսպես կոչված տիեզերական ծածկոցներ): Դրանք պատրաստված են մայլարից, չեն թողնում ինֆրակարմիր ճառագայթների թափանցումը: Գիշերը օգտագործեք պաշտպանիչ ծածկոցները` որպես շալ, դա կօգնի Ձեզ չբացահայտել Ձեր գտնվելու վայրը` ինֆրակարմիր տեսախցիկի կողմից: Շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը 36°-40°C է, ինֆրակարմիր տեսախցիկը չի կարող ճանաչել մարդուն:  4.Սպասե´ք վատ եղանակի: Անօդաչու թռչող սարքերը չեն կարող աշխատել բարձր քամու, ծխի կամ ամպրոպի դեպքում: 5.Ոչ մի անլար կապ: Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը:  6.Ապակու արտացոլող կտորները կամ որևէ այլ հայելային նյութերը տների և մեքենանրեի տանիքին` խոչընդոտում են անօդաչու սարքի տեսախցիկի աշխատանքին: 7.Կեղծ մտադրություններ. օգտագործեք մարդու հասակին համապատասխանող մանեկեններ կամ չուչելներ` օդային հետախուզությանը խաբելու համար:  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԿ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avetisyantatevik/posts/871912299621588 ...

    Կարդալ ավելին
  • Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում’ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է:Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում: Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ինչ է, ևս մեկ հազարամյակ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է: Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ ,որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու’ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին’ արժանապատիվ պատմություն, առջևում’ տարածություն: Վազգեն Սարգսյան 1997թ. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avetisyantatevik/posts/866367873509364 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն