• Լիլիթ Մելքոնյան
  • Սոցցանցերում և ոչ միայն, սպասելով, հուսալով, լավատեսությամբ ու վատատեսությամբ՝ ժողովուրդը քննարկում է կառավարության փոփոխության հարցը: Ի՞նչ է լինելու... Էս մի նախարարը խելոք է, մյուսը սիրուն է, երրորդը տեսած է, չորրորդը լավ կրթություն ունի... Կարևորն անկարևորի հետ խառնելու մեր հասարակության վերաբերմունքը միշտ բերում է հիասթափության, սա ՄԵՐ խնդիրն է: Ծրագրերը կարող են շատ լավը լինել, կարող են լինել նաև ըստ իրավիճակի, սակայն դրանց իրագործումը պիտի լինի անթերի: Այստեղ կարելի է հաջողել, և ցանկացած պաշտոնյա իր ոլորտում ճիշտ կադրերով ու մեխանիզմներով պիտի կարողանա դրանք իրականացնել: Եվ սա ամենակարևորն է, սրանով պետք է գնահատել այս կամ այն ոլորտի պատասխանատուների աշխատանքը, թե չէ բոյով ա, սիրուն ա, մազերը դնովի ա... Հայաստանում այսօր ամենամեծ խնդիրը փոփոխվող ժողովրդագրական պատկերն է: Միայն սոցիալական ծրագրերով փորձել խթանել ծնելիության աճը, միամտություն է: Մենք դեռ երկար չենք կարողանա այնպիսի բյուջե ունենալ, որ նպաստներով կարողանանք շահագրգռել ընտանիքներին շատ երեխա ունենալ: Բայց այն, որ այս խնդիրը յուրաքանչյուր ոլորտում կարգավորել հնարավոր է, փաստ է: Աշխարհի փորձը տեղայնացնելու հնարավորություն մեր երկիրը ունի, ու ես ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր կառույց, սկսած վարչական շրջաններից մինչև կառավարության աշխատակազմ, հենց այսպիսի լոկալ ծրագիր մշակի: Կնոջ համար կարևոր է գնահատված լինելն իր մասնագիտական դաշտում և իրականացնել իր մեծագույն հնարավորությունը՝ երեխա ունենալը: Այս ցանկությունների կատարմանը նպաստող կառավարությունը, նրա մշակած ծրագրերը և այդ ծրագրերն իրականացնողներն իրականում պատմական առաքելություն կկատարեն: Մաղթում եմ այս մտածողությամբ հաղթանակներ... Թէ չէ... Հայ զինվոր ենք ասում, բայց մոռանում, որ այդ զինվորը ծնվում է մի օր Հայաստանի Հանրապետությունում ու մի հայ կնոջից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.melkonyan/posts/1111333405612569 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր սահմանին են հողը պաշտպանող երկու,նույնիսկ երեք սերունդ: Այսօր թիկունքում աշխարհի ու թուրքի հետ, իր ներսում, կռիվ է տալիս մայրերի երկու կամ երեք սերունդ: Այսօր քաղաքական հայացքների ուղղություններ չկան,չկա ընդդիմություն ու իշխանություն, կուսակցություններ,համախոհներ ու այլախոհներ... Չկան կամ ՉՊԻՏԻ ԼԻՆԵՆ... Այսօր լռում են բանականության,ինտելեկտի,բնավորության բոլոր գծերն ու կետերը... Այսօր խոսում է արյան հիշողությունը, ՀԱՅԻ արյունն է խոսում... Անպարտելի ենք, երբ միասնական ենք, ու հիմա միասնական ենք: Հայի միասնական բռունցքը, ավազահատիկներից գոյացած ժայռի նման է, ժայռ, որին խփվելով ոչնչանում են պատերազմով ու կոչերով մեր հողին ու խաղաղությանը սպառնացող խոչընդոտներն ու խոչընդոտողները. հայտնի ու անհայտ,հարուստ ու աղքատ, քաղաքակիրթ ու բարբարոս... Տե՛ր իմ, պահպանիր իմ զինվորին՝ հայ զինվորին, համբերություն տուր զինվորիս մորը, և տուր ուժ, կամք ու զորություն իմ հրամանատարի մտքին ու բազկին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.melkonyan/posts/981651318580779 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին