• Ռոբերտ Մելքոնյան
  • Երբ լրագրողներից շատերն են չարախնդում, ուրախանում, որ տապալվում է մամուլի ասուլիսը, ապա ավելացնելու բան չունեմ: Նրանք, բնականաբար, հարցեր չունեին տալու, պարզաբանելու… Դա ցույց է տալիս և հերթական անգամ ապացուցում, որ մենք պրոֆեսիոնալ լրատվություն չունենք… Լրագրողներից շատերը խիստ քաղաքականացված, կուսակցականացված ակԾիվիստներ են։ Նրանց պահվածքը, գրառումները և գնահատականներն այդ ամենի ապացույցն են։ Բնականաբար, ասուլիսի անցկացման վայրում հավաքն ու տապալումը կազմակերպված էր, երևի 2-րդ նախագահն այնպիսի բան պետք է ասեր, որը ձեռնտու չէր… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1343953652401949 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են շուտով Երևանի 2800-ամյակն է…Չեմ հավատում…Սուտ է…Քայլում եմ Երևանով ու չեմ տեսնում, չեմ զգում, չեմ նկատում, չեմ համոզվում… Նաև ասում են, որ Էրեբունի ամրոց կա, ասում են Արգիշտին է կառուցել: Որտե՞ղ է դա... Մի հին, անտեր, գրեթե անզբոսաշրջիկ, անտեսված, աղբոտ, գրառումներով աղտոտված, քայքայված, անշուք, չլուսավորված, մոռացված ամրոց կա բլրի վրա, կարո՞ղ է դա է…Գուցե… Շրջում եմ Երևանով փորձում հին հուշարձան, կառույց գտնել չկան…Չկան հեթանոսական, քրիստոնեական՝ 2800-ամյակը հիշեցնող ոչ մի բան: Ի տարբերություն Թբիլիսիի, որտեղ պահպանվել են ամրոցները, Հին Թիֆլիսը, Հին Թիֆլիսի շունչն ու կոլորիտը…Նույնիսկ հայերի կառուցածը, կառուցման մասին նշումները, հիշեցումները… Ինչու՞…Նրանք էլ էին չէ՞ խորհրդային երկրում ապրել…Պատճառը ո՞րն է, որ մեզ մոտ ավերվել ու ոչնչացվել է…Դե հա, հայերը պետք է ոչնչացնեին, փշրեին, շարունակեին թուրքերի, մոնղոլ-թաթարների կիսատ թողածը՝ կոմունիստ ղեկավարների աչքը մտնեին, պետք է իրար ուտեին ու բողոքելով, գործ տալով, իրար վրա գրելով աքսորեին սիբիրներ՝ ամենաշատն այդ փոքր երկրի համար, առաջինը, ամենակոմունիստականը… Իրար ոչնչացնելու մոլուցքով, նախանձով, իրար ատելու, լավը, գեղեցիկը չտեսնելու, չպահպանելու, ոչնչացնելու և չգնահատելու մոլագարությամբ… Ու դեռ շարունակում ենք… Շարունակում ենք ոգևորված իրար ատել ու ոչնչացնել… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1342644609199520 ...

    Կարդալ ավելին
  • Մարդկային նորմալ հարաբերությունները չեն գնահատվում…Եթե բարի ես, հասնող, բարյացկամ, անշահախնդիր օգնող, նվիրված և ուշադիր, ապա չես գնահատվում կամ լավագույն դեպքում այնքանով, որքանով: Շատերին թվում է նաև, որ դու պարտավոր ես, դա քո պարտքն է ու պարտականությունը…Որ այդպես էլ պետք է լինի…Իսկ իրենք կարող են պատասխանել դավաճանությամբ, անտարբերությամբ, սառնությամբ, նույնիսկ արհամարհանքով: Պետք է անպատկառ, անամոթ, լպրծուն, սրիկա, լկտի ու ցինիկ լինես, կոպիտ, գռեհիկ վարքով, որ քեզանից վախենան, զգուշանան, «գնահատեն» ու ձայները կտրած վազեն հետևիցդ, և շնչակտուր մեծարեն, սեր, հավատարմություն խոստանան և հիանան քեզանով… Ու գնահատեն, սիրեն՝ հեզ ու պատրաստակամ…Հաճախ խելակորույս, ինքնամոռաց, ինքնանվիրումով, թեկուզ նսեմացման գնով… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1175340452596604 ...

    Կարդալ ավելին
  • Խոսակցություններ կան, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը սեփականաշնորհվելու է և բնականաբար սկսվել է լալահառաչ արձագանքները. թե ինչպե՞ս եղավ, որ գիտությունն այդքան երկրորդական ոլորտ դարձավ և հիմա էլ շենքն են խլում: Լա՛վ, ինչպես հասկացնենք, որ ակադեմիաներով, նրա ամուլ կամ իմպոտենտ կառույցներով, ինստիտուտներով, ապարատային գիտնականներով, տարկետումներով գիտություն չի զարգանա: Ինչպե՞ս հասկացնենք, որ գիտությունների ակադեմիաներն իրենց կառույցներով և ստեղծագործական զանազան միություններն ու համքարությունները խորհրդային ռուդիմենտար օրգաններ են, և գոյություն ունեն ու գործում են հիմնականում միայն հետխորհրդային երկրներում: Աշխատում նույն ոճով, նույն կերպ և նույն մեթոդներով՝ իրենց ձևական համագումարներով ու ժողովներով… Եվ այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում ու կարծես գիտությունն էլ չի զարգանում: Միայն «լիքը պաշտպանած զանազան գիտնականներ» են աշխատում, չհաշված հատուկենտ իսկական գիտության նվիրյալների… Իսկ այդ մոնստր, ուռճացված, բյուրոկրատական կարծրատիպերից զոմբիացած նման կառույցները բյուջեով պահելու փոխարեն, պետք է այդ գումարները, հատկացումները, օգնությունները ուղղել միայն ու միայն կոնկրետ, իրոք արժեքավոր, լուրջ հայտնագործությունների, գյուտերի, գիտական աշխատությունների, ստեղծագործությունների իրականացմանն ու խրախուսմանը: Իսկ ԳԱ, մյուս ստեղծագործական միությունների վարչական շենքերը, եթե այլ նպատակով օգտագործվեն, սեփականաշնորհվեն ապա դրանից երկիրը, ժողովուրդը միայն ու միայն կշահի… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1143255182471798 ...

    Կարդալ ավելին
  • Ես վերջնականապես համոզվեցի, որ մեր քաղաքական դաշտն անպտուղ է, անբեղուն, ստերջ, անծին, ամուլ՝ նախապես փչացած ու թափվող, անօգտագործելի պտուղներով լեցուն…Ինքնահոսի ու կանխատեսելի, ոչ կարևոր ու երկրորդական խնդիրներով իրեն աննպատակ պատեպատ խփող, արհեստածին, անկյանք ու անպտղուն… Նույնն էլ տնտեսությունը, որը վաղուց գտնվում է «վերակենդանացման բաժանմունքում»...Իսկ ձեռնարկվող գործողություններն էլ նման են այն վիրաբույժի գործողություններին, որը հիվանդի վրա փորձարկումներ է կատարում՝ ցավոտ, հուսահատ, ուղղակի վիրահատում՝ գուցե հաջողվի՞: Իսկ հիվանդը չի բուժվում… Երբ ցավոտ վիրահատություններ են կատարվում պատահական՝ մարմնի որ մասն ուզում են…Պատահական ու աչքաչափով, մտածելով գուցե դա՞ է ցավի պատճառը… Ու շարունակվում են խեղճուկրակ հիվանդի փորձնական, ընտրողական, պատահական վիրահատությունները…Իսկ հիվանդն ընդամենը սոված է, քաղցած, կարիքավոր, աննպատակ փորձարկումներից հյուծված…Մինչդեռ ուղղակի նրան ուտելիք չի մնում, չի հասնում…Կամ շատ քիչ է հասնում… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1142102792587037 ...

    Կարդալ ավելին
  • Արդար, սկզբունքային, սրտացավ, մաքուր, անշահախնդիր ընդդիմադիրները երկրի, հասարակության աղն են: Եթե աղն անհամ է, անհամացել է, նույնիսկ դառնացել, ապա պետք է դուրս գցվի, պետք է նոր ընդդիմադիր ուժեր հայտնվեն, որոնք «Ճրագը չեն վառիլ և դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վէրա, և նա լոյս կտայ ամենին…»: Նրանք պետք է այնպես լուսավորեն, այնպես լույս և հույս տան մարդկանց, որ տեսնելով նրանց նվիրումն ու ազնվությունը, գնան նրանց հետևից՝ անմնացորդ ու անշեղ… Իսկ մենք ունե՞նք նման ընդդիմադիրներ… Իհարկե, ոչ… Նրանք լույսի, հույսի փոխարեն հիասթափություն, թույն, հայհոյանք և անեծք են սփռում ու նույնիսկ արյուն… Եվ, բնականաբար, հավատ և վստահություն չեն ներշնչում… Մերոնք, չհաշված 1-2 բացառությունները, աղ չեն, անհամ ու անհոտ կիր են՝ հաճախ այրող, գաջ՝ քարացած, մեռած, արագ փրփրող միացություն և շուտ՝ պղպջակի նման ցնդող սոդա… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1134478760016107 ...

    Կարդալ ավելին
  • Շատ լավ է ու հայավարի, տնավարի ու ախպերավարի, անօրինական ու ապօրինի, արդյունքում` շատ ցավալի… Անտառ ենք հատում ու ճանապարհ փակում… Հետո հանգիստ սպառնում, որ անտառը կայրենք… Լա՛վ է, շատ լավ… Սկսենք սրանց էլ հերոսացնել, արդարացնել… Տավուշցիներն անտառն ապօրինի հատելու համար են ճանապարհը փակում, գեղարքունիքցի ձկնագողերը, Խոսրովի և մյուս արգելոցների որսագողերը` նույնպես… Մնում է Արմավիրի «կանեփագործներն» էլ փակեն ճանապարհն, ու ամեն ինչ տեղը կընկնի… Հետո կփակեն կաշառակերները, քցողները, ջեբգիրները, ապօրինի շինարարություն կատարողները, հարկերը թաքցնողներն, ու այդպես շարունակ… Դե նմաններին թվում է, որ գռփելով, գողանալով, թռցնելով, ապօրինությամբ, օրենք խախտելով երեխա պահելը տղամարդկություն է, հերոսություն և օրինական:  Իսկ հսկող, պայքարող, արգելող, օրինապահությամբ զբաղվող մարմինները ինչո՞ւ են թույլատրել, սովորեցրել, լռել, աչք փակել, օգտվել, օգնել… Նոր հիշեցի՞ք, որ անօրինական է, ապօրինի… Եվ ի վերջո, հերիք եղավ, օրենքը պետք է գործի բոլոր օղակներում անխտիր, այլապես նման անտրամաբանական ու ապուշ իրավիճակներ միշտ էլ կլինեն… Չեք զգո՞ւմ, որ արդեն բավական է, ու խաղեր տալու ժամանակներն անցել են… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1112273822236601 ...

    Կարդալ ավելին
  • -կարծում են իրենք աշխարհի ամենազարգացած 20 երկրների՝ G20-ի անդամ երկրի քաղաքացիներ են և զարմանալիորեն առ այսօր ջրցան ինքնաթիռ, տիեզերանավեր, օդային-տիեզերական ուժեր չունեն… -մի կազմակերպություն ղեկավարելով հարստանում են, հետո այդ փողերով մի քանի հարկանի շենք սարքում: Հետո այդ նույն տարածքը վարձակալության տալիս իրենց ղեկավարած այդ նույն հիմնարկին: Լավ է չէ՞…Դե էլ չասեմ ինչ պայմաններով… -տղամարդիկ ավելի շատ ու երկար են խոսում հեռախոսով և գրառումներ անում, «խրվում» համացանց, քան կանայք: Ընդորում խոսում են կիսածռված, խորհրդավոր տեսքով՝ կարծես ЦРУ-ից են կամ ФСБ-ից և հույժ կարևոր գաղտնիք են հաղորդում… -իշխանություններին հակադրվելու, իրենց շպրտած գրանտները հանգիստ ուտելու, վայելելու համար ամեն թափթփուկ հանցագործի պաշտպանում և հերոսացնում են… -(շարունակելի) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1103959029734747 ...

    Կարդալ ավելին
  •   ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երբ որևէ փաստաթուղթ է ստորագրում, ինչու՞ է անպայման բոլորին ցույց տալիս իր խուճուճ ստորագրությունը՝ կլորացնելով շթունքներն ու «հաղթական», հպարտ տեսք ընդունում: Կարծես հաղթահարել է երկրագնդի բոլոր չարիքները՝ այլևս պատերազմներ, ահաբեկչություններ, բնապահպանական խնդիրներ, սովալլուկ աղքատներ չկան…Իմմմաստը…Դա ի՞նչ ցուցադրական, էժանագին, տղայական, անիմաստ լոպպազություն է… Եվ այդպես էլ ղեկավարում է այդ երկիրը…Կեղծ, ձևական ու ցուցադրական… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1098712626926054 ...

    Կարդալ ավելին
  • Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ. -արկ կամ պայթուցիկ են գտնում, փորձում են կտրեն տեսնեն մեջն ինչ կա…Կամ էլ պայթուցիկ սարքն են միացնում…Իրենց թվում է ռադիոընդունիչ է…Ու…Պայթում են՝ վերջի դեպքերով՝ երկու զոհ, երկու ծանր վիրավոր… -վարորդներն անընդհատ սիգնալամարտի են բռնվում, սիգնալախեղդ անում, սիգնալաեղանակներով հայհոյում, սիգնալակոծում ու քիչ է մնում մեքենաներով իրար խոյահարեն… -ամեն ինչ տարբեր օղակներում որոշվում է «դաբրո» հասկացողությամբ…Եթե «դաբրո» չունես, դու դու չես, դու կայացած չես, դու ոչնչի չես հասնի…Դու աբորիգեն ես… --պետք է Ռուսաստանում լավ ընկեր, ծանոթ, բարեկամ, հովանավոր ունենաս, որպեսզի բարձր պաշտոններ ստանաս: -հյուրանոցի անունը դնում են բանտ-ամրոցի անունով… Ասենք, օրինակ՝ հյուրանոցային համալիր «Բաստիլ»…Կարելի է հյուրանոցի կամ սրճարանի անունը դնել Մետեխի բանտ, Կարանդիրու(Բրազիլիա), որի յուրաքանչյուր 5-րդ կալանավորը վարակված է ՁԻԱՀ-ով, Սանտեն(Փարիզ), սիրուն է հնչում՝ չնայած բանտի անուն է, Գիտամարա՝ ինչ-որ հնդկական զիտագիտաներին հիշեցնող բան կա, նման անունով հյուրանոցում կամ սրճարանում կարող են հանգստանալ կամ ճաշել հնդկական սերիալների սիրահարները…Իսկ Սաբանետա՞, լավ անուն է չէ՞, Վենեսուելայի բանտերից է, կամ Սան Քվենտին(Կալիֆոռնիա)…Ռուսական կողմնորոշում ունեցողները կարող են հյուրանոցն անվանակոչել՝ Կրեստի, Բուտիրկա, Լեֆորտովո, Լյուբլյանկա…«Արշիպելագ Գուլագն» էլ վատ չի հնչում…. Մի խոսքով ուղեղներդ աշխատացրեք, եթե մի փոքր գորշ զանգված ունեք…Հավես չկա բանտում քնել, սրճել, ճաշել, այլ գործով զբաղվել թեկուզ մի երկու ժամով՝ վազն անցեք… -(շարունակելի) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1098213016976015 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին