• Թագուհի Թովմասյան
  • Ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիմա ասեմ՝ կասեն սենց չի՝ նենց ա... ինչք՞ան կարելի է ամեն անգամ այցելել նույն վայրը՝ ջրել իրենց տնկած ծառը, որի իմաստը միևնույն է չեն հասկանալու: Աշխարհից պահանջել ճանաչել 100 տարի առաջվա կատարվածն ու դատապարտել, երբ անգամ 10 օր առաջվա կատարվածը չեն դատապարտում… Զարմանում եմ, ինչու՞ են մարդիկ զարմանում, որ ասենք Մեդվեդևը Բաքվի շեհիդների պուրակ է գնում ու ծաղիկ դնում, եթե օրինակ մենք նույն հաջողությամբ կարող ենք ռուս պաշտոնյաներին հերթական անգամ Ծիծեռնակաբերդ ուղեկցելու փոխարեն, տանենք օրինակ Եռաբլուր ու բացատրենք, թե էնտեղ ովքեր են հանգչում ու ինչի համար…. Հ.Գ. Ի դեպ՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի փոխարեն կարելի է այսօրվանից պատրաստվել Լավրովի հայաստանյան այցին ու պաստառներով իրան հիշեցնել արմատների մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taguhi.melqonyan/posts/1083678975022965 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի գործընկերներ, թեեւ այսօր կիրակի է, հասկանալի է, որ հանգստյան օր է, բայց չպետք է թուլանանք: Նկատեցի մի քանի կայքերում սկսեցին ուտել ադրբեջանական քարոզչական խայծը: Խնդրում եմ զգոն եղեք: Հիմա իսկապես նախաձեռնությունը մեր ձեռքին է, բայց Ադրբեջանը ցավոք նորից անցել է ագրեսիվ ռազմական գործողությունների, գնդագոծությունների: Ու քանի որ արտաքին աշխարհը ճնշումներ է գործադրում` հորդորելով դադարեցնել մարտական գործողությունները, Ադրբեջանը տակտիկա ընտրեց. լրատվական արտահոսք է ապահովում, թե իրենք պատրաստ են դադարեցնել կրակն ու բանակցել, բայց իրականում նրանք շարունակում են կրակել` փորձելով ողջ աշխարհին ցույց տալ, թե հայերն են կրակում, իրենք «անմեղ» են: Սթափ լինենք, ճշտված ու համակարգված տեղեկություն տանք, հուսամ քիչ մնաց: Այս սադրանքն էլ կհաղթահարենք: Ուժ ու կորով մեր զինվորներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taguhi.tovmasyan.5/posts/1131992366844811 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին