Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վահե Մովսիսյան
  • Ցավակցում եմ զոհված ոստիկանի հարազատներին և ընկերներին։  Ամեն դեպքում ես չեմ կարող հավատալ, որ ոստիկանը զոհվել է ՊՊԾ Գնդից 350-400 մ հեռավորության վրա գտնվող ավտոմեքենայի մեջ, Սասնա ծռերի դիպուկահարի գնդակից։ Տղերքին ոչինչ չէր տա նման քայլը, ավելին, եթե նման նպատակ ունենային, ապա կկրակեին որևէ բարձրաստիճան ոստիկանի վրա, օրինակ Վովա Գասպարյանի, նրա տեղակալների ուղղությամբ, ավելին՝ ազատ չէին արձակի Օսիպյանին և Եղիազարյանին։ Այստեղ տրամաբանության որևէ նշույլ չկա։  Հիշենք նաև, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունն այսօր վերջնագիր էին ներկայացրել Սասնա ծռերին, որտեղ խոսվել էր գրոհի մասին, իսկ գրոհին պետք է անհրաժեշտության տեսք հաղորդվի։  Ամեն դեպքում սա իմ անձնական տեսակետն է, և կարող եք չհամաձայնել ինձ հետ․․․ Հուսանք, որ մանրամասները շատ արագորեն կպարզվեն․․․ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahe.mosinyan/posts/1057005381048824 ...

    Կարդալ ավելին
  • Տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, որն իրականացրել են զինվորական ղեկավարները։ Մամուլու շրջանառվում է հակասականա տեղեկավություն․ մի կողմից վարչապետի հայտարարությունը, թե իրավիճակը վերահսկելի է և մեղավորները կպատժվեն, իսկ մյուս կողմից, թե Էրդողանը գահընկեց է արվել, կառավարությունը ցրվել։ Ակնհայտորեն երկու կողմերը ներքշվել են նաև ինֆորմացիոն պատերազմի մեջ։ Անկախ նրանից, թե որ կողմն է իրավացի, սա հարված էր Թուրքական պետության հզորությանը, որը դեռ երկար ժամանակ իրեն զգացնել կտա։ Օգտվելով ստեղծված հարմար պահից հնարավոր է նաև քրդական հարցի նորովի ակտիվացում, որը Թուրքիային էլ ավելի խոր ճգնաժամի մեջ կգցի։ Մյուս կողմից Թուրքիան, ունենալով լրջագույն խնդիրներ, որևէ աջակցություն չի կարող ցուցաբերել իր ակտվացած կրտսեր եղբորն ընդդեմ Հայաստանի։ Մնում է ՀՀ իշխանությունները գիտակցեն հնարավորություններն ու անելիքները, որոնք ավելի շահեկան կլինեն մեր համար։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahe.mosinyan/posts/1047269702022392?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468617533701916 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն րոպե հետևելով Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին, ինքնստինքնյան ոգևորվում ես հայ մարդու հայրենասիրության դրսևորումներով, հայ զինվորի ոգով և դուխով։ Համացանցում արդեն տարածվել են մի քանի տասնյակի հասնող տեսանյութեր, որոնք ներկայացնում են կադրեր, թե ՀՀ-ի և Արցախի տարբեր շրջաններում ինչպես են մարդիկ կամավոր զինվորագրվում և մեկնում ռազմաճակատ՝ մի կողմ թողած ներքին հակասությունները, քանի որ մեր սահմանների անվտանգությունը կարևորագույն խնդիրն է։ Տեսեք, անընդհատ հետևում եմ նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությանը և ոչ մի նմանաբնույթ տեղեկատվություն։  Ահա այն կարևորագույն տարբերությունը, որ կա հայի և ադրբեջանցու էթնոհոգեբանության մեջ։ Սա նաև դրսևորումն է այն հանգամանքի, որ մենք տեղաբնիկ ենք, այլ ոչ թե եկվոր, ինչպես ադրբեջանական թաթարները։ Հայի դուխն ուրիշա․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.mosinyan/posts/985248854891144?notif_t=close_friend_activity¬if_id=1459684921752 ...

    Կարդալ ավելին
  • Սահմանային լարված իրադրության վերաբերյալ հրապարակայն տեղեկությունների համադրմամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի մաքսիմում պլանը մեկ-երկու ռազմական հենակետ գրավելն էր։ Նախահարձակ լինելով ողջ զինտեխնիկայով նրանց սկզբնապես հաջողվել է որոշակի առավելություն ապահովել և գրավել մեկ-երկու ռազմական հետակետ, սակայն հակահարձակման արդյունքում ադրբեջանցիներն իրենց մաշկի վրա զգացին հայ զինվորի ուժը և այժմ փորձում են պարզապես ամրանալ այդ փոքր նվածումների վրա։ Այդ մասին է վկայում քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, որում ասվում է, թե Ադրբեջանը միակողմանիորեն ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները և ամրանալ նվաճված տարածքներում։ Հաղորդագրության վերջին հատվածում Ադրբեջանը վերջնագրային ձևով հայկական ուժերից պահանջում է դադարեցնել հակահարձակողական գործողությունները, այլապես իրենց ողջ զինտեխնիկայով կանցնեն հարձակման։ Իսկ ինչ կարելի է ենթադրել այս ամենից․ Ադրբեջանի ախորժակը, որն սկզբնապես շատ մեծ էր, չհագեցավ և ցանկանում են բավարարվել այդ ձեռքբերումներով՝ տեսնելով ռեալ վտանգ՝ հակահարձակման արդյունքում սեփական երկրի տարածքներից նոր հողեր զիջելու։ Սակայն Ադրբեջանի այս առաջարկն ընդունելը մեզ համար կարող է շատ վատ հետևանքներ ունենալ և նախադեպ հանդիսանա հետագայի համար։ Ադրբեջանի ձայնը մի երկարատև ժամանակով լռեցնելու համար անհրաժեշտ են պատժիչ գործողություններ, որոնց արդյունքում ադրբեջանական կորուստները կլինեն մաքսիմում մեծ։ Մյուս կողմից դեպքերի նման ընթացքը կարող է սասանել ալիևյան վարչակարգի դիրքերը, և ինչպես 90-ական թթ․ սկզբներին առաջացնի ներքին անկայուն դրություն։ Այս ընթացքի պարագայում հայկական կողմը շահող դուրս կգա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.mosinyan/posts/985193938229969?notif_t=close_friend_activity¬if_id=145967786963813 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին