• Նունե Խաչատրյան
  • Եթե մեզ պետք չի էն մի բաժակ սուրճը, մի տուփ ծխախոտն ու մի ծաղկեփունջը, հավատացեք, մեզ հունվարի 28-ի 50 մլն-ոց համերգն ընդհանրապես պետք չի, վաղուց մենք բանակին էդ օրով ու էդ օրվա շնորհակալագրերով, մեդալներով ու 1000 տարվա նույն երգերով չենք հիշում... քավ լիցի, սեփական ամբիցաների պատճառով, որոշ արժեքներ կան, որ մի կպեք էլի, պարտք մարող չենք Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nune.khachatryan.7/posts/1246685402036702 ...

    Կարդալ ավելին
  • Համացանցում Հադրութի շրջանի Հայկավան գյուղի մասին որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։ Հադրութ քաղաքից 63 կմ հեռավորության վրա, մոտ 2 ժամ ուղևորությունից հետո արցախյան լեռների ու անտառների մեջ բացահայտվում է մի գյուղ, որն այս տարի ապրիլյան պատերազմի ընթացքում տվել է 2 հերոս՝ Անդրանիկ Գրիգորյանին և Վարդան Թադևոսյանին, սակայն վերջինիս ընտանիքն այդտեղ չի բնակվում: Գյուղ ներս մտնելով բախվում ես առաջին հակազդեցության հետ. անթերի բնություն և լքծված ու կիսաքանդ տներ: Գյուղում այժմ բնակվում է ընդամենը 7-8 բազմանդամ ընտանիք, ովքեր շարունակում են ապրել իրականությունից կտրված: Ապրիլի 2-ին հերոսաբար զոհված Անդրանիկ Գրիգորյանենց կիսախարխուլ տան անմխիթար պայմաններում ապրում են Անդրանիկի մայրը, 2 քույրերը, 19-ամյա կինը և 2 որդիները՝ 2-ամյա Գոռն ու 9 ամսական Մարատը: Անդրանիկենց բակում էին նաև զոքանչն, ով այժմ նրանց հետ է բնակվում, հարևանները, փոքր երեխաներից մինչև մոտ 80-ամյա պապիկն, ով կարծես թե ամեն օր հյուրընկալվում է նրանց տանը, նրանց հետ սնվում և ողջ օրն այնտեղ անցկացնում:   Անդրանիկ Գրիգորյանի տունը Գրիգորյանների տան դիմացի հատվածը փայտից է ու կիսափթած վիճակում... տան դիմային հատվածը շարունակում է գոյատևել մի քանի փայտե ոտնակների շնորհիվ, ինչն ամեն րոպե կարող է փլվել անձևներից կամ եթե երեխաները ցանկանան վազվել տնով մեկ: Անդրանիկի մոլդովացի մայրը՝ տիկին Զինաիդան, ով Հայաստան հարս էր եկել, պատմում է, որ երբ որդու դին արդեն տուն էին բերել, իրենց է այցելել նաև շրջանի վարչակազմի ղեկավարը, ու տեսնելով տան անմխիթար վիճակը, կարգադել է նկուղից երկու գերան դնել, որպեսզի այդ օրերին մարդկանց հոսքից չփլվի տունը և ակնկալում, որ վարչակազմի կողմից օգնություն կտրվի հարցը ոչ թե ժամանակավոր այլ մեկընդմիշտ լուծում ստանալու համար: Անդրանիկի կինը՝ Նինան, ով ընդամենը 19 տարեկան է և արդեն այրի , երեխաներին պահելու հոգսն իր ուսերին է կրում, ցանկություն ունի Ստեփանակերտում բարձրագույն կրություն ստանալու և դպրոցում աշխատելու: Տան նկուղի գերանները   Անդրանիկ Գրիգորյանենց հյուրասենյակը Երեխաների ննջասենյակը, որի պատերը բարեբախտաբար քարից են և ոչ փայտից, տիկին Զինաիդան պատուհանի տեղ է բացել, ամեն պահի սպասելով, որ երբ տան դիմային հատվածը փլվի, գոնե հասցնեն երեխաներին այդ կողմով դուրս հանել, հույս ունենալով, որ այդ կերպ կփրկեն... Բոլորիս համար նահատակված Անդրանիկ Գրիգորյանի ընտանիքն այդ պայմաններում ապրելու իրավունք ուղղակի չպետք է ունենա և ամենափոքր հնարավորության դեպքում պետք է իրագործենք, որպեսզի ապագա երկու զինվորները կարողանան հասնել ծառայության տարիքի և շարունակեն իրենց հոր կիսատ գործը: Ինչպես ընտանիքի, այնպես էլ երեխաների ամենանվիրական երազանքն Անդրանիկի տուն վերադառնալն է: Տիկին Զինաիդան ասում է. «երբ մեր բակ մեքենա է մտնում, Գոռն անմիջապես կանչում է, Անդրեյ արի, պապա ե՜կ»... Անդրանիկն իր առջև դրված մարտական խնդիրը կյանքի գնով կատարեց սահմանին, այժմ ժամանակն է թիկունքն ամրացնելու... 2-ամյա Գոռը և 9 ամսական Մարատը *** Հիշեցնենք, որ Անդրանիկ Գրիգորյանը զոհվել է ապրիլի 2-ին: Նա հայկական կողմի գերիների թվում էր, ում մարմինը ընտանիքին են հանձնել ապրիլի 10-ին՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրած դիակների փոխանակումից հետո: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nune.khachatryan.7 ...

    Կարդալ ավելին
  • -Եթե անձը որոշել է նվիրել իր արյունը, ապա նա պետք է լինի 18 տարին լրացած, հիվանդացած չլինի դեղնախտով, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինի Հայաստանից, լինի առնվազն 55 կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ է, և 65կգ՝ եթե արական սեռի ներկայացուցիչ է, վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինի:  - Ամենատարածված արգելքներնից է նաև` ատամի հեռացումը (10 օր), դաջվածքն ու ասեղնաբուժությունը (1 տարի), անգինան, գրիպը, սուր շնչառական հիվանդությունները (1 ամիս ապաքինվելուց հետո), դաշտանը (5 օր), աբորտը (6 ամիս), հղիությունը և լակտացիան (1 տարի ծննդաբերությունից հետո, 3 ամիս լակտացիայի ավարտից հետո), ալերգիկ հիվանդությունների սրացումը (2 ամիս), սրսկումները: - Դոնորներից առանց կյանքի և առողջության վտանգի միանգամից կարելի է վերցնել 450 մլ. արյուն, սակայն առաջին անգամ վերցնում են 350-380 մլ.: Արյուն հանձնելուց հետո խորհուրդ է տրվում կրկին հանձնել ոչ շուտ, քան 60 օրից: Հ.գ.  Սա բոլոր ցուցումները չէ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nune.khachatryan.7/posts/1075851022453475?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=145966 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն