• Հրանտ Բագրատյան
  • Բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրների մասին։ Մեզ մոտ՝ Արմենիայում, դրանք ներկայումս քաղաքակրթական բնույթի են։ Այսօր, սակայն, ուզում եմ անդրադառնալ ևս մեկ քաղաքակրթական խնդրի՝ հայոց լեզվին։ Առաջիկայում կխոսենք հայ առաքելական եկեղեցու, կնոջ և ընտանիքի դերի մասին արմենական (հայկական) պատկերացումների, քաղաքակրթական և ազգային արժեքների մասին և այլն։ Ես լեզվի մասնագետ չեմ, բայց ես մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրին։ Շփվում եմ տարբեր երկրների մասնագետների հետ։ Գրել եմ 19 գիրք և 68 հոդված։ Գրքերս գրել եմ 4 լեզուներով՝ Արմեներեն (հայերեն), ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն։ Նկատի ունեցեք, գրել եմ և ոչ թե թարգմանել։ Բացի այդ՝ ազատ շփվում եմ ևս 2 լեզուներով՝ գերմաներեն և ֆրանսերեն։ Ի՞նչ է ինձ հուշում իմ անձնական աշխատանքային փորձը։ Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ։ Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել։ Ինչո՞ւ։ Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Օրինակ՝ վերցնենք բառերի քանակը։ Ըստ իս՝ այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով։ Այսպես՝ 1984թ հրապարակված Հայ-ռուսական բառարանում (գլխ խմբագիր Ե. Գալստյան) կա 75000 բառ, գրեթե նույնքան 1976թ. Է. Աղայանի բառարանում։ Ռուսական ակադեմիական բառարանում (1970թ.) կա 132000 բառ։ Ըստ USA Today-ի՝ 2010-ին անգլերենում կար 999985 բառ, չինարենում՝ 500000, գերմաներենում 250000, ճապոներենում՝ 232000, իսպաներենում՝ 225000, ռուսերենում՝ 195000, (http://news.flarus.ru/?topic=1115; http://www.norma-tm.ru/psychological_war.html)։ Անշուշտ, լեզվի հարստությունը միայն բառերի քանակի մեջ չէ։ Բացի այդ՝ բառերի քանակի հաշվարկի միասնական մեթոդաբանություն չկա։ Բայց, օրինակ, ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանելու կոմպյուտեր կամ ինֆլյացիա բառերը։ Ոչ միայն նրա համար, որ կոմպյուտեր բառը համակարգիչը չէ, իսկ ինֆլյացիան ամենևին էլ գնաճը չէ։ Նրա համար, որ դրանք բառ-գործառույթներ, բառ-ինստիտուտներ, բառ-առարկաներ են։ Անգլերեն լեզուն օրական ավելանում է 15 բառով։ Շեքսպիրը միայն այն հարստացրել է 1700 բառով։ Պուշկինը ռուսաց լեզուն հարստացրել է 24000 բառով։ Իսկ մենք նստած թարգմանում ենք ամեն բառ՝ ամենևին էլ դրա իրավունքը չունենալով։ Աշխարհում ամեն տարի արվում է 1.5 մլն պատենտ, գրանցվում է 3 մլն ապրանքանիշ։ Հիմա պիտի թարգմանե՞նք ամեն բան։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է։ Ամբողջ օրը գոռում ենք՝ արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Սիջնադարում ունեցել ենք 60000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100000, իսկ նրանք 1000000։ Ու մի բան էլ։ Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1484426561614857 ...

    Կարդալ ավելին
  • Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։  Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխի կաթված է ստացել։ Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Պարոն Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես։ «Ազատություն» Կուսակցության լրատվություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1118889234835260 ...

    Կարդալ ավելին
  • ԼՂՀ Նախագահից, վարչապետից, ԱԺ պատգամավորներից հետաքրքիր պատմություններ լսեցինք ռազմաճակատի այն հատվածներից, ուր առայժմ չենք հասցրել լինել։ Շատ տպավորիչ էր Չաղլիկի (իմ որակումն է) պատմությունը։ Զինվորն այնքան չաղ է լինում, որ չի կարողանում մտնել տանկի մեջ։ Իրանը դուրս է մնում տանկից։ Եվ այդպես գնում են մարտի։ Մինչ հակառակորդը կհասկանար, որ եկողը սատանա չէ, սովորական զինվոր է, տասնյակ զոհեր է տալիս։ Հերոսացած Չաղլիկը ողջ առողջ վերադառնում է, ապացուցելով, որ, այնուամենայնիվ, նա սովորական զինվոր չէր։ Մեկ այլ տեղ խրամատում տեսնում ենք հոր և որդու։ Ժամանակին հայրն ամեն ինչ արել է, որ տղային բանակից ազատի։ Եվ ազատել էր։ Իսկ հիմա կամավոր կռվում էին։ Տեսանք նաև մի 60-ամյա մարդու, որն առաջին անգամ ճակատ էր եկել սրտի վիրահատությունից հետո։ Այս ամենը հուզիչ է, ոգևորում է։ Բայց մեզ նոր ավարայրեր պետք չեն. մեզ կոնկրետ հաղթանակ է պետք։ Մենք ընդամենը փոքրիկ ճակատամարտ ենք հաղթել, բայց ոչ պատերազմը։ Կարող ենք հաղթել 10 ճակատամարտում, բայց պարտվել 11-ում ու ....։  Ու պետք է խոստովանել, որ մեր բանակի հույսը միայն հերոսությունը չպետք է լինի։ Լուրջ խնդիրներ կան այն էլ ավելի լավը դարձնելու։ Մեր զինվորը պետք է ավելի լավ զինված լինի։ Մի քանի հարյուր մլն դոլարի հարց է։ Եվ այստեղ է, որ ՀՀ իշխանությունները մեծ թերացումներ ունեն։ Վերջին 8 տարիներին երկրի բյուջեն 2.7 մլրդ դոլարից դարձել է 2.5 մլրդ դոլար։ Պետք չէ, անվերջ զառանցել թշնամու նավթային ու խավիարային ռեսուրսների մասին, թնկթնկալ Ադրբեջանին ռուսների տված զենքերից։ Բավական էր, որ մեր բյուջեն այս ընթացքում չպակասեր։ Ի դեպ, պետությունը նորմալ կառավարելու դեպքում դժվար չէ այնպիսի արսենալի կուտակումը, որը թյուլ կտա գոնե մեկ անգամ ոչնչացնելու Ադբեջանը։ Հոգ չէ, թող Ադբեջանը կարողանա 10 անգամ մեզ ոչնչացնել։ Պետք չէ նաև առասպելներ պատմել ռուսական օգնության մասով։ Քննադատել պետք է, բայց առայժմ Ադրբեջանը ռուսական ռազմավարական զենքերից (Սմերչ, Սոլնցեպեկ) մեզ վրա էպոզոդիկ կրակ է բացել։  Առաջարկում ենք կազմակերպել "Հաղթանակ" փոխառություն՝ 5-6 ամիս շարունակ յուրաքանչյուրս կարող է պետական արժեթղթեր գնել աշխատավարձի 10%-ի դափով։ Իհարկե, իշխանությունների խնդիրն է նաև "խոսել" օլիգարխների հետ։ Լա՞վ էր որ մենաշնորհ եք, հարկ չէիք տալիս։ Ժամանակն է իրար գալու։ Ժամայնակն է վերացնելու մաքսազերծման այն համակարգը, որը պետական ռեկետ է։ Ժամանակն է վերջ տալու մոլիբդենի ու պղնձի վաճառքը օֆշորների միջոցով։ Ժամանակն է հաստաքսակներին արգելել եկեղեցիներ կառուցել՝ չմուծած հարկերը թաքցնելու նկատառումով։ Սերժ Սարգսյանը պետք է restart անի։ Եթե 1-2 ամսում այն չեղավ, հետևանքներն անկախատեսելի են լինելու Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1056819384375579 ...

    Կարդալ ավելին
  • Նոր եմ վերադարձել Արցախից։ Ղարաբաղը դարձել է հերոսների աշխարհամասը։ Նկարում մի քանի տասնյակ մետր ենք հեռու այն տեղից (ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Մհեր Շահգելդյանի և տեղական գումարտակի ղեկավար սպաներ Սամվել Գրիգորյանի ու Դավիթ Օհանջանյանի հետ), ուր զոհվել են Քարամ Սլոյանը, սերժանտ Աբաջյանը, նրանց հերոս մյուս ընկերն և սպան։  7 հոգով պահել են 200 հոգու, իսկ տանկերը տեսնելով, որ չեն անցնում շուռ են եկել։ Սլոյանը չի կատարել հրամանատարի հրամանը, մնացել է նրա հետ ու զոհվել։ Տղայի գլուխը կտրել են։ Աբաջյանն ու մյուս ընկերը նահանջել են՝ հարոսաբար պաշտպանվելով։ Աբաջյանը զանգել է հրամանատարին բջջայինով, նկարագրել իրավիճակը, տեղեկացվել արդեն մոտեացող օգնության մասին։ Խնդրել է, որ իրեն այլևս չզանգեն, որովհետև վիրավոր է և զգացել է մոտալուտ մահը։ Օգնությունը տեղ է հասել, մի քանի հոգի փրկվել են, միայն մեր տարածքում հակառակորդը 16 դի է թողել, տանկերը նահանջել են (բացի ոչնչացվածներից), մենք ոչնչացրել ենք նաև հակառակորդի հատուկ ականազերծող մեքենան։ Բացի նշված 16-ից թշնամին տվել է բազմաթիվ զոհեր արդեն իր խրամատների մոտակայքում։ Ապրիլի պատերազմական քառօրյան լիքն է նման հերոսապատումներով։ Շատերի մասին արդեն գիտեք։ Հերոսներին պետք է անդրադառնալ անուն առ անուն։ Վաղը կշարունակեմ։ Պետք է իմանաք չաղլիկի կամ էլ նռնականետով ուղղաթիռ խփած խենթի, հայկական հրետանու, աշխարհազորի, մեր երկրապահների, ՊԲ-ի, ԼՂՀ ղեկավարության արածի և այլն։ Կլինեն գնահատականներ, երկրաքաղաքական իրավիճակի մասին մտքեր, կխոսենք հատայսու մեր անելիքների և պետության restart-ի մասին։ Համբերեք։   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1056275241096660 ...

    Կարդալ ավելին
  • Հստակ տեղեկացված եմ երեկ և այսօր տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի անհամեմատ ավելի շատ (տասնապատիկ անգամ) զոհերի մասին։ Չնայած մեր թիվն էլ է մեզ համար հսկայական՝ 18 մարդ։ Հարց է ծագում. ի՞նչ է ուզում Ալիևը իմանալով այս ամենը։ Ալիևին կարելի է նենգ, խորամանկ, ինչ-որ տեղ մարդակեր համարել։ Բայ հիմա՞ր՝ երբեք։ Կա հնարավոր 2 պատասխան։  1) Փորձել հայկական զինուժի դիմադրողականությունը և մեզ փաթաթել մի ռազմավարություն, որտեղ Ալիևը կփորձի քանակական առավելությունը որակականի վերածել։ Դատելով առաջին 2 օրվա արդյունքներից ադրբեջանական կողմի համար, մեղմ ասած, հաջողությունն ակնհայտ չէ։  2) Նրան ձեռք չի տալիս այն պլատֆորմը, որտեղ կանգ են առել Ղարաբաղի հարցի վերջին քննարկումները, այսպես ասած քաղաքական ստատուս-քվոն։ Նա ուզում է սկսել 0-ից։ Սա շատ հավանական է։ Ուրեմն պետք է սպասել նոր ռազմական ճնշումների։ Հայկական կողմի անելիքներն են։  1) Ռազմական ոլորտ։ Արդյունավետ պատասխանել տալ և ցույց տալ, որ ի վիճակի ավելի հուժկու հարվածել։ 2) անել հստակ քաղաքական քայլեր. կամ  2.1) նոր ստատուս-քվոյի պարագայում ավելի պահանջկոտ լինել, կամ  2.2) կամ, անհրաժեշտության դեպքում, ճանաչել ԼՂՀ-ն։ Ամսի 4-ին ԱԺ նստնշրջանն է։ Տեսնենք ի՞նչ օրակարգով կգա գործադիրը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1049047815152736?ref=notif¬if_t=notify_me_page¬if_id=1459628992 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն