Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վահան Կոստանյան
  • Ղարաբյան սրացումներին անդրադարձող հոդվածում իրանական Isna գործակալությունն հիշատակում է 2009 թվականի ամերիկացի դիվանագետ Ռաբ Գարլիքի զեկույցը: Համաձայն դրա` Ադրբեջանը, որը ըստ ողջ հոդվածի տրամաբանության հանդիսանում է Եվրասիայում Իսրայելի ամենահուսալի հենակետը, տարածաշրջանային խաղացողներից ամենաշատն է սպառնում Իրանի ազգային անվտանգությանը: Աղբյուրը նաև հիշատակում է Ադրբեջանի և Իսրայելի միջև գործող լայնածավալ համագործակցությունը` սկսած 1,5 ընդհանուր միլիարդ արժողությամբ ռազմամթերք Իսրայելից գնելուց(Իսրայելը 2-րդն է Ադրբեջանին մատակարարվող ռազմամթրքի ծավալներով) մինչև ԱՄՆ-ում հրեական լոբբիի ծառայություններից օգտվելը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1359280284097947 ...

    Կարդալ ավելին
  • Հենց նոր ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանու թվիթերյան էջի միջոցով տարածվեց հայտարարություն` համաձայն որի Ռուհանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել համամարտության խաղաղ լուծմանը: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Իրանի ողջ քաղաքական վերնախավը պատրաստակամություն հայտնեց աջակցել կարգավորման և խաղաղ բանակցությունների վերադառնալու գործընթացին, ինչև խոսում է Իրանի` տարածաշրջանային անվտանգության հիմնական օղակներից մեկը լինելու փաստի մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1359432940749348 ...

    Կարդալ ավելին
  • ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակցի` Էդվարդ Նալբանդյանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում իրանանական կողմը ընդգծել է տարածաշրջանում խաղաղության վերականգման կարևորությունը և ԻԻՀ անունից պատրաստակամություն հայտնել միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նշեմ, որ այսօր սպասվում է Զարիֆի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.shirak/posts/1358310974194878?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1459838302194081 ...

    Կարդալ ավելին
  • Ղարաբաղյան հակամարտության մասին գերմանական Deutsche Welle-ում ծավալուն վերլուծականով է հանդես եկել Փոքր Ասիայի հարցերով իրանցի փորձագետ Աբաս Ջավադին: Հակամարտության հակիրճ ներկայացումից հետո հեղինակը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղը և հայկական կողմը, որոնք վերահսկում էին իրավիճակը, չունեին ոչ մի պատճառ նախահարձակ լինելու համար:  Իսկ ահա Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն գերազանցում է ՀՀ պետական բյուջեն, դարձավ տարածաշրջանում Թուրքիայի շահերի սպասարկու և դիմեց նման արկածախնդրության: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1357997500892892?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14598073600 ...

    Կարդալ ավելին
  • Բաքվի մսաղացի արդյունքում սպանվել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հերթական ներկայացուցիչը: Ֆերահիմ Ադիշիրինը թալիշաբնակ Բիլասուվարի շրջանի բնակիչ էր: Կարծես, իրենք` թալիշներն էլ հասկացել են, որ այս օրերին Ալիևի ռեժիմը գործում է ոչ միայն հայերի, այլև իրենց դեմ, ինչի համար էլ այսօր տեղի են ունեցել մեծամասշտաբ բողոքի ցույցեր` կազմակերպված հենց թալիշների կողմից: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.shirak/posts/1357825330910109?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1459793468124179 ...

    Կարդալ ավելին
  • Իրանական մեդիան փաստում է, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող զարգացումները երկրի բոլոր խավերի`շարքային քաղաքացուց, մինչև բարձրաստիճան պաշտոնյա, ուշադրության կենտրոնում է: Այս համատեքստում այսօր լսումներ են տեղի ունեցել նաև ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հանձնաժոսովի անդամ Էբրահիմ Ահամոհոմադի խոսքերով` ԱԳՆ ներկայացուցիչը ներկայացրել է ղարաբաղյան ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը ու Իրանի պաշտոնական տեսակետը` պահպանել չեզոքություն և վերադառնալ խաղաղ բանակցությունների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1357636577595651?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459776809 ...

    Կարդալ ավելին
  • Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահմանը իրանական հայտնի «Ջամ-ե ջամ» պարբերականում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածությանն առնչող իր վերլուծականում առանձնացնում է դրա երկու հատկանշական պատճառ: Ըստ վերլուծաբանի` Ալիևն ու իր բռնապետական կլանը այս քայլով փորձում են երկրում արտակարգ դրություն ստեղծել և երկարեցնել իրենց կյանքը երկրի ղեկին: Մյուս բարձրաձայնվող պատճառը Թուրքիայի սադրիչ քաղաքականությունն է, որը թևեր է տվել կրտսեր եղբորը. դա էլ դեռ բավարար չէ, Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով մեղադրում է Իրանին վերջին շրջանում Հայաստանին սատարելու մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1357160937643215?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459721416 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ղեկավարի օգնականը այսօր հաստատել է, որ Խուդաֆերինի հատվածում հրետանային երեք արկ է ընկել, սակայն չի ճշգրտել, թե որ կողմից է եղել հրետակոծությունը:  Ադրբեջանական լրատվամիջոցները հասցրեցին հաղորդագրություն տարածել, որ հայկական ուժերը փորձել են իբր հարվածել Ղազախլար բնակավայրին, բայց վրիպել են:  Զուտ սեփական հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակով ուսումնասիրեցի քարտեզը: Դե, տեսե՛ք, քարտեզից հստակ երևում է, որ նման վրիպումն անհնար է անգամ փակ աչքերով «մեժդունոգ» կրակելու դեպքում: Չնայած ի՞նչու եմ բոլորին մեր զինվորների արշինով չափում: Իսկ եզրակացությունը, թե այս դեպքում, ով է հրետակոծել Իրանի տարածքը, թողնեմ ընթերցողին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vahan.shirak/posts/1356828941009748?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=145969622448 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես արդեն ավելի վաղ հասցրել էր նկատել Արտյոմը(Artyom Tonoyan), ադրբեջանական կողմի սպանվածները չունեն էթնիկ ադրբեջանցու դիմագծեր:  Մինչ այդ, արդեն տեղեկություններ էին տարածվել Ռևան Նուրաևի լեզգի լինելու մասին:  Ռուհին Քեհրեմանովն արդեն, թալիշաբնակ Բիլյասուվար գյուղի բնակիչ էր: Իրերի նման զարգացումը առաջ է քաշում երկու վարկած` ա. Ադրբեջանի իշխանությունները տեղաբնիկ ժողովուրդների մսացաղ են նախաձեռնել: բ. Ադրբեջանում տեղաբնիկ ժողովուրդների դեմոգրաֆիական տվյալների մի քանի անգամ քիչ են ներկայացվում երկրի իշխանությունների կողմից, դրա համար էլ հիմա բախվում ենք նման դիլեմայի:  Թերևս 2 վարկածներն էլ ճիշտ են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1356233477735961?notif_t=close_friend_activity¬if_id=1459630360585603 ...

    Կարդալ ավելին
  • Իրանցի բազմափորձ դիվանագետ Համիդ Աբութալեբին, ով ներկայումս զբաղեցնում է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ քաղաքական հարցերի գծով խորհրդականի պաշտոնը, անդրադառնալով հայ֊ադրբեջանական շփման գծում նկատվող աննախադեպ լարվածությանը, կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա Թվիթերում կատարած իր գրառման մեջ, մասնավորապես, նշում է, որ իրերի նման զարգացումը օգուտ չի տա ոչ միայն երկու երկրերին, այլև ողջ տարածաշրջանին։ Նշեմ, որ տարածաշրջանային «պայթյունի» վտանգի մասին ողջ օրվա ընթացքում լայն քննարկում էր ծավալվել սոցիալական ցանցերի իրանական տիրույթում․հնչում էին կարծիքներ, որ Ադրբեջանական Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունները կարող են վերածվել սպառնալիքի նաև Իրանի համար։ ‪#‎NKPeace‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1356198704406105?notif_t=close_friend_activity¬if_id=145962667224002 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին