• Տիգրան Բալայան
  • Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այն մասին իր թվիթերյան հաշիվում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։  Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբելը հայտարարել է, որ Փարիզից Կահիրե ուղևորվելու ժամանակ ռադարներից անհետացած A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայանից թռչելու ժամանակ չի հայտնել անսարքությունների մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը: «Շառլ Դը Գոլից (օդանավակայանից) Կահիրե թռիչքի ժամանակ չեն եղել անսարքություններ»,- հայտնել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում: EgyptAir-ի փոխնախագահի խոսքով՝ օդաչուն 6.000 ժամի թռիչքային փորձառություն ուներ, երկրորդ օդաչուն՝ 4.000 ժամ: Ինչպես Sputnik-ին հայտնել է Կահիրեի օդանավակայանում աղբյուրը, Կահիրեում վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ուղևորվեր Հուրգադայի օդանավակայան: SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերությանուղևորատար ինքնաթիռը կորել է ռադարներից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:  «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրների, հայտնել է, որ ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը:  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tbalayan/posts/10154202841844839 ...

    Կարդալ ավելին
  • ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագանեերը 09.04 կժամանեն Երևան։ Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ։ Նյութի աղբյուր՝ https://twitter.com/tbalayan/status/717311713385775104 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին: Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին