• Լևոն Պաչաջյան
  • Էսօր Հայաստանի Հավաքականը խաղի ա... Ցավոք Հենոն չի կարողանա օգնել մեր թիմին... Բայց հին գվարդիայից ունենք Մարկոս, Արազ, ովքեր կարող են «կրակել»։ Ուշադիր պաշտպանվել ու արձյունավետ հակագրոհել! Լինել նվիրված, տրվել խաղին 101%ով, չխնայել ոչ մեզ ոչ հակառակորդին... Անել մինիմալ սխալներ, հնարավորինս զրկել հակառակորդին ազատ տեղաշարժվելուց, փոխօգնության հասնել ընկերոջը, ստեղծել 2ը 1ի դիմաց իրավիճակներ թե պաշտպանության թե հարձակման ժամանակ... Ռիսկով դիմել խափքերի և հարվածների, չվախենալով սխալվել... Ու լիքը լիքը այլ մտքեր...  Հաջողություն մերոնց! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10207691737110983 ...

    Կարդալ ավելին
  • Լավ հիմա լուրջ...  Իտալիան անկախ իր կազմից միշտ հավակնորդ ա ու միշտ բարձր մակարդակով ա հանդես գալիս! Էս խաղում անունը, փորձը ինչու չէ նաև խաղացած ֆուտբոլը իրենցը ասեցին! Բելգիան կներեք, նոր ձվից հելած ճուտ ա Իտալիայի հետ համեմատ ու հենց էդ մեծությանն էլ պարտվեց հոգեբանորեն ու մնացած այլ գործոններով! Խաղը մի կողմ բայց Բելգիայի հարձակվողները մեկը մեկից հոկեիստ էին... Իսկ ընդանուր Իտալիան արժանի հաղթանակ տարավ! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10207088765797077?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14658 ...

    Կարդալ ավելին
  • Հե՜յյյյյ Ես ողջ եմ... Ես թոռն եմ մի մարդու ով մազապուրծ է եղել 1915ի ջարդերից։ Ով կորցրել է իր ընտանիքի մեծ մասին։ Ով տեսել է թե ինչպես են սվիններով սպանում իր ծնողներին։ Ով որբացել է 7 տարեկանում... Բայց նա ապրել է։ Ապրել է հանուն մեզ, հանուն ապագայի, հանուն հայի ով դեռ գործ ունի այս աշխարհում... Նայեք ինձ ! Ես ողջ եմ և հետևաբար դուք՛ հայի թշնամիներ, ձախողել եք ! Ձախողել եք որովհետև ես կամ և իմ տղան էլ կա՛ ու արդեն մեծանում է... Մենք ողջ ենք և դա ընդմիշտ է!! Եվ դեռ անելիք ունենք...  ‪#‎NeverAgain‬ ‪#‎ArmenianGenocide‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206758676065040?notif_t=close_friend_activity¬if_id=14614753233 ...

    Կարդալ ավելին
  • Էս վերջերս մի քանի ռուսական վերլուծական հաղորդում նայելուց հետո, որոնք վերաբերվում էին Արցախի թեմային եկա էն համոզման, որ ռուսները իրենց պրոպագանդայի, լրատվական հաղորդումների և վերլուծաբանների միջոցով ուզում են մեզ հասցնել այն միտքը, որ մենք ինքնուրույն չենք կարող գոյատևել և մեզ (ներառյալ Սովետի առաջվա պետությունները) պետք է նորից բերել ինչ որ Սովետի կարգի միության շրջանակ! Որտև Սովետում «ապահով» էր ու բոլորը «հավասար»։ Սրանք էլի ու էլի ուզում են զոռով մեզ սարգել իրենց ամբիցիաների զոհը։ Ուզում են այսպես ասած կայսրություն վերականգնեն, իրենց աշխարհի մակարադկով 1%ոց և ճեղքված էկանոմիկայի հաշվին։ Սրանք հլը չեն հասկացել, որ տարածք գրավելով չեն հզորանում 21րդ դարում։ Հզորանում են իրենց քաղաքացիներին արժանապատիվ և ապահով կյանք ստեղծելով։ Հզորանում են տեխնոլոգիաներով և գրագետ քաղաքականությամբ։ Հզորանում են դաշնակիցներին չդավաճանելով և աջակցելով !!!!! Ян твек мезниц! Чек дзум ми айл карги Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206674734206546 ...

    Կարդալ ավելին
  • Բայց իրոք էլի... Այսպես ասած չեզոք դիրքերից որ նայում ես ազերիների բանակին մտքիդ մի բան ա գալիս։ Ինչքան մարդ պետք ա բառան լինի, որ ունենալով 70 միլիոնանոց պետության բացահայտ աջակցությունը։ Աշխարհի ամենահզոր բանակ ունեցող 2րդ պետության սպառազինությունը։ Աշխարհի ամենաաֆերիստ երկրի մասնագետների կողմից պատրաստվող կադրերը։ 3-4 անգամ թշնամուն գերազանցող բնակչություն։ 1ին 2-3 տեխնիկա։ Միլիարդավոր դոլարներ, նավթ, գազ, «ծով» բլա բլա բլա... Ու այդ ամենով հանդերձ ընդամենը 50 մետր ժամանակավոր առաջխաղացում!  Հ.Գ Բայց հո մենք գիտենք, որ մեր տղերքի շնորհիվ ա էդ ամենը կասեցվել)) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206657684140305 ...

    Կարդալ ավելին
  • Վերջը եկեք հասկանանք, որ աշխարհի «մեծերը» մեզ չեն օգնելու ու եթե օգնեն միայն իրենց շահերից ելնելով։ Ու դեռ հարցա թե էդ շահը ինչ ա հետապնդուն։ Էս մի երկրի նախագահը էս ասեց, էն մյուսը էն ասեց, էն մեկին ենք սպասում և այլն...  Չէ հայեր չէ՛՛՛ մենք մենակ ենք էս աշխարհում! Կա մեր փոքր երկիրը ու մի քանի միլիոն հայ ու Հայոց բանակ! Ու միակ հաղթելու միջոցը էդ մի քանի միլիոնով իրար թիկունք լինենք ու հույսներս չդնենք էս կամ էն նախագահի խոսքի վրա։ Մեր պատմությունը ապացուցել ա, որ միակ հաղթելու միջոցը միասնականություննա վերջ՛՛՛։ Թքած թե ով ինչի կոչ ա անում!  Իրանք ուրիշ են, իրանց տղերքը չէ որ արյուն են թափում ու թափելու մեզ բոլորիս պաշտպանելու համար !!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206613260309737?notif_t=close_friend_activity¬if_id=14596255219 ...

    Կարդալ ավելին
  • Հատկապես դրսի հայերը պետք ա զուսպ լինեն։ Պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Հեսա փռթենք թափենք ու ամբողջ Ադրբեջանը գրավենք։ Մի մոռացեք, որ եթե անգամ դա լինի, դուք չէ որ անելու եք որտև հեռու եք, երկրորդ՛ ամեն մի մետր հողի համար մեր ազգի ջահելներն են արյուն թափում! Ես թքած ունեմ ամենահետաքրքիր ադբեջանական հողերի վրա եթե այն մեր ջահելների արյան գնովա տրվելու։ Ես վստահում եմ մեր բանակին ու համոզված եմ, որ մարտունակ և պրոֆեսիոնալ բանակ ունենք որը կարող է իր առջև դրված ցանկացած խնդիր լուծել! Այնպես որ զուսպ և միասնական եկեք աջակցենք մեր բանակին և էլ ավելի մոտենանք հաղթական ավարտին!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206611120216236 ...

    Կարդալ ավելին
  • Դե ինչ! Ամեն ինչ համարյա պատրաստ ա նոր մրցաշրջանի համար։ Չնայած թեթև վնասվածք ստացա բայց արդեն վերականգնվել եմ և 10 օր լավ մարզվելուց հետո 100% պատրաստ կլինեմ! Նախապատրաստական շրջանը անցավ հիմնականում հաղթանակներով, գոլերով և որակյալ ֆուտբոլով։ Ամեն անգամ նոր մրցաշրջան սկսելուց տպավորություն ունեմ, որ սա առաջին անգամն ա, որ պետք ա խաղամ և ինձ լավագույն կողմերով դրսեվորեմ։ Այդ առումով այս մրցաշրջանն էլ բացառություն չէ! Այնպես որ, նոր ոգևորությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին!! Գնացինք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206566385297891 ...

    Կարդալ ավելին
  • Շատ ցավալի է, որ Հայաստանում համարյա բոլոր ոլորտնելում ստեղծվել է մի իրավիճակ , որ ժողովուրդը ցանկանում է ձախողումների գնով փոփոխության հասնել։ Թող պարտվի Հավաքականը, որ դրական փոփոխություններ լինեն։ Թող «պարտվի»այս կամ այն գործիչը, որ ինչ-որ փոփոխություն լինի։ Թող ձախողվի երկիրը, որ ամեն ինչ փոխվի... Մարդկանց հույսը միայն վատով լավին հասնելն է։ Ափսոս, որ այդպես է... Չնայած Հայաստանում վեջին տարիներին անգամ ձախողումները փոփոխության չեն բերում։ Սպասենք էլ ավելի մեծ ձախողումների՞։ Բայց սրանից էն կոմ էլ ո՞ւր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206512661594832 ...

    Կարդալ ավելին
  • Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի Հավաքականին գործի մեջ չենք տեսել, մանավանդ որ խաղալու է այս նորացված կազմով։ Երկու շատ կարևոր պահ կա այսօրվա Բելառուսների հետ խաղում։ Առաջինը կտեսնենք թե ինչ ներուժ ունի սերնդափոխություն ապրող Հավաքականը և երկրորդ, իհարկե Բերեզովսկու հրաժեշտի երեկոն։  Անկախ ամեն ինչից երբ Հավաքականն է խաղում կամ խաղում ես Հավաքականում ուզում ես հաղթես։ Կապ չունի ընկերական խաղը... Բայս այսօր նոր թիմ է ձևավորվում և հաշիվը կարող է և երկրոդական լինել։ Ամեն դեպքում եկեք հաջողություն մաղթենք մերոնց! ‪#‎Հայաստան‬ - ‪#‎Բելառուս‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206511120956317 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն