• Բաբկեն Պիպոյան
  • Իմ դիտարկմամբ՝ այսօր ԱԺ նիստից հետո Հրանտ Բագրատյանին հիշեցին շատերը։ Տնտեսական տեսանկյունից սեյսմիկ անկայուն երկրումս կառավարության ծրագիրը քննարկվեց գրեթե բոլոր տեսանկյուններից՝ բացառությամբ ամենակարևորի՝ տնտեսականի։ Կեցցե՜ այն պոպուլիզմը, որ վաղն է գալու, կեցցե՛ այն ինտելեկտը, որ կարծես մահամերձ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/468224923532061 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն հիմա կարելի է փաստել, որ 6-րդ գումարման Աժ-ն միջին վիճակագրությամբ նախորդի համեմատ որակական աճ է գրանցել: Քննարկումների և հաղորդակցման բնույթը հայելային արտապատկերում է աճի չափը: Հ.Գ. Բայցև կարելի է փաստել մեկ բան. նույն քննարկումները ցույց են տալիս, որ նորընտիր ԱԺ-ն չունի Հրանտ Բագրատյանին արժանի փոխարինող: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/452653421755878 ...

    Կարդալ ավելին
  • Աղքատ, բայց հպարտ բնութագրումը մեր իրականության մեջ վաղուց է հայտնի: Սակայն փոխվում են ժամանակները… Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թ.-ի հունվարի դրությամբ՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2.998.600: Ըստ նույն ԱՎԾ-ի տվյալների՝ Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 30 տոկոսը: Ըստ վերջին տվյալի՝ ավելի քան 800.000 մարդ:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի սոցիալապես անապահով խավը գազի և էլեկտրաէներգիայի համար վճարի ավելի ցածր գումար: Արդեն իսկ պարզ է, որ գազի գնի համար սոցիալապես անապահով խավը սպառած առաջին 300 խմ-ի դիմաց վճարելու է 100 դրամ: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը քննարկման փուլում է: Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Սոցիալապես անապահով խավ հանդիսացող ընտանիքների թիվը, ովքեր օգտվելու են գազի էժան սակագնից, հասնում է 49.500-ի: Եվ եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանում ընտանիքները բաղկացած են միջինը 6 հոգուց (չնայած ավելի քիչ են), ստացվում է, որ արտոնությունից օգտվելու է առավելագույնը 300.000 մարդ:  800.000 աղքատ, 300.000 սոցիալապես անապահով… Ստացվում է, որ Հայաստանում 500.000 մարդ աղքատ է, բայց ոչ անապահով: Նախկինում աղքատ էինք, բայց հպարտ, իսկ այսօր աղքատ ենք, բայց այնքան հպարտ, որ անապահով էլ չենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/371491656538722 ...

    Կարդալ ավելին
  • «Իսկ կադրային ջարդ լինելո՞ւ է». թերևս սա առաջին հարցն է, որն ուղղվում է գործադիր իշխանության որևէ գերատեսչության նորանշանակ ղեկավարին: Հատկանշական է, որ հատկապես մեր իրականության մեջ հետևում է նորանշանակ ղեկավարի պատասխանը՝ «ոչ»: Եվ հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, իսկ ինչու՝ ոչ: Ցավոք «ոչ» պատասխանը տալիս հաշվի չի առնվում մի քանի կարևորագույն հանգամանք, մասնավորապես, որ նույն հարց ուղող լրագրողները տարիներ շարունակ քննադատել են այդ նույն գերատեսչության աշխատանքը, դժգոհել են և հարցը տալու պահին անգամ դժգոհ են, և, եթե նորանշանակ ղեկավարն ասում է, որ կադրային ջարդ չի լինելու, անուղղակիորեն մեղադրում է իրեն նախորդողին՝ ընդունելով, որ համակարգում ամեն ինչ նորմալ էր, միայն ղեկավարը չէր կարողանում կազմակերպել բարձր պրոֆեսիոնալների լավ աշխատանքը, մինչդեռ բոլորիս էլ հայտնի է, որ կառավարչի գործն է նաև համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելը: Եվ հարց է առաջանում, եթե նախորդ կառավարիչը լավը չէր, ապա ինչպես էր այդ նույն կառավարիչը համակարգը համալրել այնպիսի պրոֆեսիոնալ մասնագետներով, որոնց օգնությամբ նորանշանակը կարող է լուծել համակարգի առջև ծառացած խնդիրները: Մի տեսակ հակասական է. Կառավարիչն այնքան լավ է կառավարում, որ կարողանում է ներգրավել պրոֆեսիոնալների, բայց մյուս կողմից չի կարողանում կառավարել… Ահա, թե ինչ է ստացվում, երբ ասում են « ոչ, կադրային ջարդ չի լինելու»: Խորհուրդ եմ տալիս, երբ հարցնում են «կադրային ջարդ լինելո՞ւ է», պատասխանել և գործել հետևյալ տրամաբանությամբ՝ « Այո՛, իհարկե լինելու է, քանի որ համակարգի լավ աշխատանքը կախված չէ միայն ղեկավարից, անհրաժեշտ է համակարգ ներգրավել այնպիսի մասնագետների և փորձագետների, ովքեր ի զօրու են լուծելու համակարգի առջև ծառացած խնդիրները»: Այսպիսով կլուծվի մի քանի խնդիր միաժամանակ. նախ շատ ավելի հարգալից վերաբերմունք նախորդի նկատմամբ, երկրորդ՝ մտավախության բացակայություն, թե Ձեզ կմեղադրեն կադրային ջարդ իրականացնելու մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/234057793615443 ...

    Կարդալ ավելին
  • Առևտրական: Առաջին հայացքից թվում է բառ, որի հետ կապված սակայն կարող են ի հայտ գալ տարբեր ընկալումներ: Առևտրականները եղել են, կան և կլինեն, սակայն փոխվում է այն, ինչը վաճառվում է: Առևտրական ասելիս հիմնականում հասկանում ենք մարդկանց, ովքեր զբաղված են որևէ ապրանքի՝ նյութական արժեքի իրացմամբ: Մինչդեռ առևտրական են հանդիսանում նաև այն մարդիկ, ովքեր մատուցում են որևէ ծառայություն կամ վաճառում են ոչ նյութական արժեքներ:  Ստրկատիրական հասարակարգերում առևտրական էր համարվում ստրկատերը, ով վաճառում էր ստրուկներին. Թերևս միգուցե հենց այդտեղից էլ սկսվեց ոչ նյութական արժեքների վաճառքը: Բարեբախտաբար այսօր, համենայն դեպս օրենքի դաշտում, չեն կարող լինել ստրկատերեր. ավելին մարդու վաճառքն էլ համարվում է հանցագործություն:  Հերթական ոչ նյութական արժեքի վաճառքն էլ մարմնավաճառությունն է: Հատկանշական է, որ մարմնավաճառներին չենք դիտարկում որպես առևտրականների, այլ հենց այդպես էլ կոչում ենք՝ մարմնավաճառ: Պետություններից ոմանք օրենքով արգելում, ոմանք էլ օրենքով խրախուսում են մարմնավաճառությունը:  Ոչ նյութական արժեքներից վաճառքի ենթակա եղել է, և ցավոք սրտի, կա հոգին և խիղճը: Եվ եթե նախկինում դրանք ընդամենը տեսական հիմքի վրա էին՝ օրինակ Պագանինին, կամ հանդիպում էին գրական ստեղծագործություններում՝ Ֆաուստը, ապա մերօրյա իրականության մեջ, ցավոք, խղճի և հոգու վաճառքի դեպքերի հանդիպում ենք շատ ավելի հաճախակի: Ու եթե մարմին կամ մարդ վաճառողին տվել ենք առանձին անվանում, դեռ ավելին օրենքով արգելել, ապա սրանց դեմն առնելու ուղղությամբ որևէ քայլ չենք ձեռնարկել:  Սրանք էլ օրեցօր շատանում և այստեղ-այնտեղ էլ գլուխ են գովում, թե խիղճ են վաճառում՝ սկզբունք, հոգի:  Սրանք են մերօրյա չարիքները. չանվանակոչված առևտրականները, ովքեր արատավորում են առևտրականի բարի համբավը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/233203910367498 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին