• Դավիթ Դավթյան
  • Եթե ցեղասպանության «ճանաչմանն» ուղղված ֆինանսների, ժամանակի, էներգիայի ու մոբիլիզացիայի գոնե կեսն ուղղվեր Հայկական Անկախ Պետության ստեղծմանը՝ հավասարակշված սահմանադրություն ու օրենքներ, ժողովրդի կրնկի տակ աշխատող պատասխանատու կառավարություն, անկախ դատարաններ, զինված ու կազմակերպված ժողովուրդ․ - էսօր մեր 7700կմ ճանապարհները բետոնից կլինեին ու հայելու նման հարթ,  - Երեւանի 8532 առեւտրի օբյեկտների փոխարեն կլինեին 8532 բարձր տեխնոլոգիական ընկերություններ՝ 1-ից 100 միլիոն դոլար տարեկան եկամուտով,  - 320 հազար հեկտար մշակվող հողատարածքների փոխարեն կլիներ 450 հազար ու ամեն հեկտարից ֆերմերը քաշով մեկ ոսկի կքամեր,  - 10 միլիարդ ՀՆԱ-ի փոխարեն կլիներ 150 միլիարդ, իսկ միջին աշխատավարձը տարեկան 40,000 դոլար, - Հնդիկ, չինացի, արաբ, ռուս ու ուկրաինացի ուսանողները տարիներով գլուխ կջարդեին Երեւանի համալսարաններ ընդունվելու համար,  - Քրդերը, թալիշները, հույներն ու իտալացիները զինվորական գործի վերապատրաստման բարձրագույն դասընթացների կգային Աղդամի ու Դիլիջանի ռազմական ինստիտուտներում, - Google-ի ու Oracle-ի տարածաշրջանային սերվերները դրված կլինեին Շուշիում, իսկ Intel-ը Բյուրականում մի մեծ քաղաք-գիտական կենտրոն սարքած կլիներ, - Մի քանի տասնյակ հայկական արբանյակներ GPS օրական 24 ժամ տվյալներ կփոխանցեին գենշտաբ թուրքական ամեն մի տանկի ու տանկիստի մասին, իսկ 1 միլիոն "հետախույզն" էլ՝ թե թուրքական, ռուսական, իսրայելյան կամ ամերիկյան որ պաշտոնյան ու դիվանագետը ում հետ խոսաց, ճաշին ինչ կերավ ու երբ գնաց զուգարան: Ու ու ոչ մի խելագարի մտքով չէր անցնի ժխտել հայկական ցեղասպանությունը: Ընդհակառակը՝ բոլորը իրար հերթ չտալով դրա մասին կինոներ կնկարեին, երգեր կերգեին, գրքեր ու էսսեներ կգրեին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10210244833571424 ...

    Կարդալ ավելին
  • Մեր ու թուրքերի տարբերությունը բնակչության քանակը չի, ոչ էլ բանակի մեծությունը կամ զինվածությունը: Թուրքերը մեծ «երազանքներ» ունեն ու պատրաստ են կրծել բոլորի կոկորդները, ովքեր կհամարձակվեն կասկածել այդ երազանքների վրա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Մենք նույնքան մեծ վախեր ունենք՝ թաքցրած խելացիության, խելամտության կամ իրատեսության թափանցիկ քողի տակ, ու պատրաստ ենք բանտարկել կամ ծաղրուծանակի ենթարկել բոլոր նրանց, ովքեր նույնիսկ կհամարձակվի մի փոքր բարձրաձայն երազել: Հենց դա է պատճառը, որ նրանց «բանավեճը» օսմանիզմի, պանթուրքիզմի ու աթաթուրքիզմի մեջ է, իսկ մերը՝ արեւմտամետության ու ռուսամետության մեջ, կամ էլ հինգ շրջան զիջենք, թե յոթ, այսօր զիջենք, թե մի քանի տարուց... Հենց դա է պատճառը, որ անընդհատ փոխվող աշխարհը նրանց համար հնարավորություն է, իսկ մեզ համար՝ մահացու վտանգ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10210190420531132 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի և Վատիկանի պետական դրոշներով զարդարված Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորելու են եկել երկրի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք: Ով եք դուք, այ փնթիներ։ Պապին դիմավորումա վարչապետի տեղակալը՞՞՞՞ Ալիև լվացվի, մանթոն անցնի։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը քաղաքական հարցերի մեջ, ու՞ր ես, ամոթա, թարգեք։ Պապ. ինչ լավն ես դու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.davtyan1/posts/1138283046251606?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14753942 ...

    Կարդալ ավելին
  • Brexit-ի շնորհիվ մի գիշերվա մեջ Ռուսաստանի եկամուտները կազմեցին $2.46 միլիարդ ԱՄՆ դոլար:  Սկսած 2006-ից, Ռուսաստանն իր պահուստային ֆոնդում ոսկու պաշարն ամսեկան ավելացնում էր երկուսից վեց տոննայով: 2006-ին ոսկին կազմում էր ռեզերվների ընդամենը 2%-ը, իսկ այսօր արդեն կազմում է 13%-ը, կամ 1,352 տոննա: Ոսկու գինը տարվա սկզբից մինչեւ հունիսի 23-ը արդեն աճել էր $1,000-ից մինչեւ $1,266, իսկ վերջին գիշերվա ընթացքում բարձրացան միանգամից $100-ով՝ Ռուսաստանին $54 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու ռեզերվի արժեքը միանգամից ավելացնելով մոտ $3.7 միլիարդ դոլարով: Մյուս կողմից սակայն, ռուսական ռեզերվի մոտ 10%-ը կազմում է բրիտանական ֆունտը, որի 8.3% անկումը պատճառեց $1.2 դոլարի վնաս, արդյունքում եկամուտը իջեցնելով $2.46 միլիարդ դոլարի: Հ.Գ. Նշենք, որ տարիներ առաջ Հայաստանի կենտրոնական բանկը որոշում կայացրեց ազատվել ոսկու պաշարներից, որից հետո միջազգային շուկաներում ոսկու գինը գրանցել է համարյա անդադար աճ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207650556636122&set=a.1107196034269.2018519.1057831031&type= ...

    Կարդալ ավելին
  • Հանգիստ թողե՛ք Նժդեհին, ձեր առավելագույնը Իսրայել Օրին է: Նժդեհը ձեր խելքի բանի չի: Գրե՛ք ձեր նամակները ձեր ցարին, Երեւանի ապահով հրապարակներում վառե՛ք թուրքական դրոշները, հոխորտացե՛ք մի երկու վախվորած գոմիկի հասեցին, հայհոյե՛ք ու գնացե՛ք ձեր մանր-մունր գործերին: Վերջնականապես մի՛ պղծեք ազգայնականության գաղափարը: Թողե՛ք վաղվա հայերը գան ստրկամտությունից, վախից, ռուսականությունից ու գողականությունից ազատված ու արժեւորեն Նժդեհին: Իզուր քթներդ մի՛ խոթեք էնտեղ, ուր ձեր դդում ուղեղներն ու հավի սրտերը մի վայրկյան էլ չեն դիմանա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10207431770326601?notif_t=close_friend_activity¬if_id=14646956081010 ...

    Կարդալ ավելին
  • Ազատագրված տարածքների հարցը քննարկվում է հիմնականում երկու տեսակետից. կամ այսպես կոչված ռեալ-պոլիտիկի՝ բանակցել, զիջել, խաղաղություն հաստատել, կամ զուտ զգայական՝ մերն է ու վերջ, «ոչ մի թիզ» և այլն: Կա հարցի երրորդ կողմը՝ ամենակարևորը: Տարածքների զիջումը այն վերջին հարվածն է, որ լրիվ կջախջախի Հայկական Պետականությունը ու կբացի ճանապարհ՝ Հայաստանը ռուս-թուրքական հերթական բաժանման ենթարկելու համար։ Տարիների ընթացքում բոլոր բաստիոնները հերթով քանդվել են: Առաջինը՝ Հայաստանը արդարության ու Մարդու երկիր չի կարող լինել: Հետո՝ Հայաստանը հզոր տնտեսություն չի կարող ունենալ: Հետո՝ Հայաստանում նորմալ ղեկավարներ չեն կարող լինել: Հետո՝ Հայաստանը Ռուսաստանի ոտքի տակից դուրս չի կարող ապրել: Մնացել է այս վերջինը. Հայասատանը ազատագրված շրջանները չի կարող պահել: Սա վերջին հարվածն է: Առանց զգայական պաթոսի, զուտ քաղաքական հաշվարկով (իրական քաղաքականության, որը հաշվի է առնում հոգեբանությունը)։ Այս մի ճակատամարտը չի կարելի պարտվել: Ոչ մի դեպքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.davtyan.5/posts/10207171431338289 ...

    Կարդալ ավելին
  • Լրագրողական բարեխղճության և հասարակական արձագանքի համար։ 1. Որևէ դժբախտ պատահարի դեպքում, երբ քոմենթներն եմ կարդում, հաճախ լինում են դեպքեր, երբ ընթերցողները վերջին խոսքով վիրավորում եմ հոդվածի կամ տեսանյութի հեղինակին, առանց էթիկայի կամ քաղաքավարության։ 2. Երբևէ չեմ նկատել, որ որևէ ընթերցող գնահատի լրագրողի աշխատանքը, որ հայտնվել է բարդ իրավիճակում, վեճերի թիրախում, վիրավորել են, վտանգի տակ է դրվել նրա կյանքը։ 3. Հատկապես ողբերգությունների ժամանակ, երբ լրագրողը շան երեսի ջուր ունենալով փորձում է մեկնաբանություններ կորզել, կարդալը հեշտ է, երբևէ մտածել եք ինչպես է այդ տեքստը, հատկապես կադրը ստեղծվում։ 4. Լրագրողի համար հեշտ չէ նկարահանել ու ներկայացնել ուրիշի դժբախտությունը, չափազանց բարդ է խոսել մարդկանց հետ, նկարահանել անհրաժեշտ կադրեր։ 5. Իհարկե լրագրողների սխալները երբեմն աններելի են, նրանք տեղեկություն հաղորդող են, մթնոլորտ ստեղծող և իհարկե հասարակական կարծիքի հիմնական աղբյուրը, սակայն նրանք էլ մարդ են, զգացմունքներով, ապրումներով, անձնական ու համապետական խնդիրներով։ 6. Հիշեք, որ դուք էլ նույնպիսի սխալներ կունենայիք, մի հերքեք, որովհետև այստեղ կա ժամանակի սղության, ստրեսային ապրումները թաքցնելու և ավելի մեծ ծավալի տեղեկություն հաղորդելու խնդիր, մի վիրավորեք։ 7. Մի դատապարտեք լրագրողին, եթե նա պատմական չեպե չի արել, մի քննադատեք, եթե ընդամենը դեպքի վայրի հասցեն է շփոթել, ազգանունը խառնել, ավելի ըմբռնող եղեք, նրանք աշխատում են օրուգիշեր, չունենալով ոչ աշխատաքային օրեր, տոներ։ Եվ որ կարևոր է, գոնե հարգեք նրանց անձը, նրանք էլ ձեզ նման, ձեր քրոջ ու եղբոր նման մարդիկ են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.davtyan1/posts/1004141759665736 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն