Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Էդգար Խաչատրյան
  • Քրեական իրավունքում կա մեղսունակ տերմինն ու ըստ դրա որոշվում է մարդուն կարելի է դատապարտե՞լ, թե՞ ոչ։ Երբ մենք Ալիևի գործողություններն անվանում ենք հոգեկան հիվանդ մարդու քայլեր, մենք ավտոմատ թույլ ենք տալիս, որ աշխարհը նրան համարի անմեղսունակ։ Հավատացեք ԼՏՊ-ն ճիշտ է անվանել Ալիևին, որպես ռացիոնալ քաղաքական գործիչ, սա հենց այն բնորոշումն է, որով մենք կարող ենք աշխարհին ցույց տալ, որ Ալևը մտածված է գործում ու նրա արկածախնդրությունը երկու նպատակ ունի, ընդ որում առաջինով նա իրագործում է երկրորդը։ Երկրորդ նպատակը՝ իշխանության պահպանումն է ու եթե չլինի մտածված էսկալացիան աշխարհը չի խոսի Արցախի մասին, իսկ երկրի ներսում կերերան նրա դիրքերն ու մարդիկ ի վերջո կնկատեն մանաթի կուրսի անկումը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1014481635323851 ...

    Կարդալ ավելին
  • Վանաձորում իրավիճակը շտկելու համար կա՛մ նոր ընտրություններ են հարկավոր, որը միայն ԼՀ-ի պահանջով չի կարող իրականացվել, ու Վանաձորի բնակչները պետք է փողոց դուրս գան, կա՛մ ԼՀ պետք է կոմպրոմիսի գա ՀՀԿ-ի հետ, որովհետև տևական ժամանակ սեփական ամբիցիաների համար վանաձորցին չի կարող ապրել անհարմարությունների մեջ: ԼՀ-ն եղել է այն կուսակցությունը՝ չնայած նոր ստեղծվելուն, որ փորձել է նոր մշակույթ ձևավորել, նախ՝ Վանաձորի կոալիցիան, հետո՝ ԼՀ-ՔՊ-Հանրապետություն դաշինքը: Վանաձորի դեպքերի ժամանակ, եթե Մամիկոն Ասլանյանը, սեփական միջոցներով կամ այս կամ այն չափ օգնություն ստանալով, դուրս գա իրավիճակից ու առանց պետական բյուջե Ապրիլի 2-ին հասնի, այդ ժամանակ ՀՀԿ-ն կունենա Վանաձորում հաղթաթուղթ, որի արդյունքում ԼՀ-ն ձայներ կկորցնի, իսկ «ԵԼՔ» դաշինքին օդի ջրի պես հարկավոր է յուրաքանչյուր ձայն: ԼՀ-ն (Քրիստ և Էդմոն Մարությանները) և ՀՀԿ (Մամիկոն Ասլանյանը) պետք է շտապ պայմանավորվածություն ձեռք բերեն: Ընդ որում՝ պայմանավորվածությունը պետք է ԼՀ-ին ավելի շատ, ձմեռը վերջանում է, քաղաքային պրոբլեմները՝ քչանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1014343895337625 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան պատերազմի ժամանակ ես միասնականություն նկատեցի լրատվական դաշտում, չնայած որոշ վրիպումների՝ ընդանուր առմամբ լրատվականները լավ աշխատեցին: Չեմ կարող ասել՝ այսօր ինչն է փոխվել, գուցե որոշ մարդիկ բայարշնիկի ազդեցության տակ էին, բայց սթափվեք ու սպասեք իրավիճակի կարգավորմանը, նոր սենսացիաների հետևից ընկեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1003786173060064 ...

    Կարդալ ավելին
  • «ԵԼՔ» դաշինքը իր մրցակիցներին մի քանի պունկտով այս պահին ետ է թողնում: Նախ՝ իրենք ոչ օֆիցիալ քարոզարշավն արդեն սկսել են միասնական անունով, որը նրանց առավելություն է տալիս ճանաչելի դառնալու հարցում, երկրորդ՝ խոսում են իրականացվելիք ծրագրերի մասին, երրորդ՝ աշխատում են ցեխ չշպրտել օպոնենտների վրա (Վանաձորի դասերը սերտված են), որը քաղաքական դաշտում կարևոր է: Ինչո՞վ են զբաղված մյուսները․ քննադատում են իշխանություններին, հնարավոր օպոնենտներին ու բոլորին՝ բացի իրենցից, ոչ մի հստակ անուն կամ դաշինք, ոչ մի նպատակ կամ ծրագրի մոտավոր էսկիզ: Ընտրություններից հետո էլ «բոլորը մեղավոր են, մեր ձայները գողացան, լցոնումներ ու ընտրակաշառքից կխոսեն», բայց չեն ուզում ընդունել, որ իրենք չեն աշխատել: Պարզ է, որ շատերը ցայտնոտի մեջ են ու սպասում են Ծառուկյանի վերադարձին արևի տակ տեղ ունենալու համար, բայց, հարգելինե՛րս, դուք քաղաքականություն կոչվող նավակի մեջ եք, գոնե իմիտացիա արեք, որ թիավարել գիտեք, որ թին ունենալուց հետո հարցական հայացքով նավակին չնայեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1002467819858566 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա վտանգավորի մասին... Կոմիտաս Փափազյան խաչմերուկին հարող մայթը, որով ի դեպ մարդիկ են քայլում վտանգավոր է մարդկանց ոսկորների հանար: Նախ, հին եկած ձյունը չեն մաքրել ու դա սառույցի է վերածվել, իսկ նոր ձյունը սառույցը քողարկել է ու մարդիկ սայթակում են, նոր մի կին ընկավ, բարեբախտաբար կոտրվածք չստացավ: Անփորձանք ձմեռ, ամռան կողմ ամեն ինչ կանեն, որ այս սառույցը վերանա...Միայն Արարատի գլխի սառույցը կթողնեն, որ պաթոսահայրենասիրակամ ճառերն իրենց տեղն այս կյանքու չկորցնեն: Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1001916606580354&set=a.477177379054282.1073741833.10000286072 ...

    Կարդալ ավելին
  • Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ ինքնաթիռներ են կործանվել, ինչու՞ քննարկման առարկա դարձավ Տու-154-ը, որովհետև մարդկային բնազդն ու կենդանական հակումները համաշխարհային քաղաքականության մեջ, իրենց ուրույն տեղն ունեն, եթե ինքնաթիռը չգնար Սիրիա, այլ Սոչիից տեղափոխվեր Մոսկվա, նույնիսկ Ուկրաինայում ցնծություն չէր լինի կամ ավելի մեղմ կլիներ: Ի դեպ՝ Ուկրաինայի մասին. հեղաշրջումից հետո ոտքի չկանգնող, սեփական տարածի սուվերենությունը կորցրած երկրի սինդրոմին հարիր քայլեր է կատարում: Սկսել են հրճվել ռուսական ինքնաթիռի կործանմումից հետո, հանուն արդարության նշեմ, որ առողջ մարդիկ կան դեռ այնտեղ, բայց նրանց ձայնը չի լսվում: Արևմուտքի ձգտող Ուկրաինան այդպես էլ չհասկացավ, որ կենդանական հրճվանքը չի արևմուտքի կայացման հիմքը: Ուկրաինան կշարունակի տարածքներ կորցնել, մոտ ապագայում Դոմբասն էլ իրենցը չի լինի մեկ պարզ պատճառով՝ հրճվանքը հարիր է թույլ, իրենցից ոչինչ չներկայացնող երկրներին ու ժողովուրդներին: Թերևս իմ համար նույնքան ցավալի կլիներ, եթե մեր հարևան Ադրբեջանի ինքնաթիռն էլ անիմաստ պայմաններում կործանվեր, ու թռիչքի ուղղությունը բնավ կապ չունի: Դրանով էլ մենք հաղթող ենք ու դրանով էլ մենք ժամանակին կարողացանք վերականգնել մեր երկրի տարածքի մի մասը: Ադրբեջանն էլ է ուրախանում մեր մահերից, նրանք էլ ոչնչի չեն հասնի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1001723986599616 ...

    Կարդալ ավելին
  • Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փաստորեն աշխատանքի իմիտացիա է ստեղծում: Գեորգի Ավետիսյանի գրառումից պարզ է դառնում, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետի մասնագետները տարվա բոլոր եղանակներին ու բոլոր օրերին՝ անկախ օրը տոնական է թե չէ, աշխատում են 24 ժամյա ռեժիմով: ՍԱՊԾ-ն վերջերս հայտարարել էր, որ տոնական օրերին սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու: Նման տեմպերով, կարող են հայտարարել, որ առավոտյան աշխատանքի են գնում, երեկոյան՝ տուն կամ աշխատանգի գալուց համակարգիչ են միացնում, հեռուն էլ կարելի է գնալ ու ասել, որ աշխատանքից հեռացնում են ոլորտի մասնագետներին (այս ոլորտում անգերազանցելի են): Հ,Գ, Այս ոլորտը մենեջերական հնարքների ու մոնիպուլացիաների համար չի նախատեսած, եթե որոշ մարդիկ ոլորտի լրջություն չեն հասկանում դա մեր բոլորիս խնդիրն է, որովհետև սննդի անվտանգությունը, սահմանային անվտանգությունից հետո ամենակարևորն է պետության ու մարդկանց համար: Հետևաբար պետք է հետևողական լինենք, որ լավ ախպերությունը մեր առողջության հետ չխաղա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1000196410085707 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքականության բացակայությունը ծնում է գռեհիկանման կուսակցություններ, հումորով կամ չէ: Ամենևին չեմ ցանկանում վիրավորել Սերգեյ Դանիելյանին: Ստիպված եմ ևս մեկ անգամ նշել, որ կայացած երկու կուսակցություն կա Հայաստանում՝ ՀՅԴ, ՀՀԿ, այ մյուսների չլինելու պատճառով էլ կա Սերգեյ Դանիելյանը: Չեմ պատկերացնում, որ նորմալ ընդդիմություն ունեցող երկրում Դանիելյանի ստեղծած կուսակցությունը այսքան քննարկվեր: Էլ չեմ ասում, որ հիմա քննարկվում է նրա կուսակցության ազդեցությունը ընտրությունների վրա: Այսքանից հետո մեկ բան է մնում ասելու՝ մենք ունենք քաղաքականության բացակայություն և ընդամենը դրա իմիտացիան: Դանիելյանի գռեհիկությունն է այսօր մեր շարժիչ ուժը, ինչ խոսք, այդ դեպքում նրան հաջողություն ապագա ընտրություններում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/994240217347993 ...

    Կարդալ ավելին
  • Այս տեմպերով, եթե ամեն ինչ առաջ գնա, Սիրիան կբաժանվի 4 մասի ու ԻՊ-ն ստիպված կլինեն ճանաչել, որպես պետություն: ԻՊ-ն պետություն դառնալու համար ունի ամեն ինչ, ընդուպ մինչև մաիտունակ բանակ, որը վերջինը չէ իր հզորությամբ տարածաշրջանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/993605470744801 ...

    Կարդալ ավելին
  • Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ ցուցակը: Մի բան է ՀԱԿ-ն առանց ԼՏՊ-ի, մեկ այլ բան է ԼՏՊ-ով: Այս հայտարարությունից հետո մանր ու միջին քաղաքական դաշինքները լուրջ մտածելու բան ունեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/987369231368425 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն