• Արեգ Սարգսյան
  • Այն, ինչին ականատես ենք լինում վաղ առավոտից, մեկ անգամ ևս ապացուցում է ժիրայրսեֆիլյանական տեռորիստական խմբավորման գոյություն ունենալու փաստը։ Եվ մի՞թե հասարակության մեջ կգտնվեն մարդիկ՝ այդ խմբավորման շրջանակներից դուրս, որ կպաշտպանեն նման հակապետական ու ահաբեկչական գործողությունները։ Անձամբ ես, որպես ՀՀ քաղաքացի, երբեք չեմ ցանկանա սրանց նմաններին տեսնել իշխանության գլխին։ Թողնեք, կխոսեն միայն ժողովրդավարական արժեքներից և ժողովրդավարական երկրում ապրելու ցանկություններից։ Նման կերպ չեն գնում ժողովրդավարացման, այս ձևով միայն կործանման կարելի է գնալ և երկիրն էլ տանել նույն ճանապարհով։ Հ.Գ. Երկրում ինչ իշխանություն էլ լինի՝ ահաբեկչությամբ փոփոխություն կատարելը ամենաստոր միջոցներից է, որ կարող է կիրառվել հասարակության դեմ՝ հաշվի առնելով բոլոր այն բացասական հետևանքները, որ առաջ են գալու նման գործողություններից հետո։ Վստահ եմ, որ քաղաքացիներին վտանգ սպառնալու և, ընդհանրապես, բոլոր դեպքերում էլ այս ահաբեկչական խմբավորումը չի վերցնելու պատասխանատվությունն իր վրա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sargsyan.areg/posts/1007885359325906 ...

    Կարդալ ավելին
  • Մի անգամ արդեն ասել եմ՝ ամեն ինչ կարելի է չափել համեմատության սկզբունքով, իսկ չափելիության համար հարաբերակցություն է անհրաժեշտ: Շատ դեպքերում հասարակությունը սխալներ է թույլ տալիս վերոգրյալը հաշվի չառնելու կամ սխալ համեմատություններ անելու պատճառով: Այն, ինչ մատուցվում է հասարակությանը եթերով, մեծ ազդեցություն է գործում մարդկանց գիտակցության վրա և կառավարելի դարձնում նրանց ճաշակը, նախասիրությունները և ընտրության հնարավորությունը վերածում սահմանափակ ու սակավաթիվ ընտրանքների: Այստեղ գործում է «Առաջարկն է ծնում պահանջարկ» սկզբունքը: Դրանով համապատասխան մարմինները փորձում են զոմբիացնել հասարակական մեծ զանգվածներին և պահել արտակարգ ցածր գիտակցական մակարդակի վրա (այդպես ձեռնտու է և շահավետ նրանց համար): Արդյունքում հայկական եթերներով հասարակությանը մատուցվող աղբն այդ սեկտորի համար, որն ի դեպ փոքրաթիվ չէ, այլ հակառակը՝ շատ շատերին է հասանելի դառնում՝ ստիպում է նրանց սխալ համեմատություններ անել և սխալ եզրակացությունների հանգել ամենատարաբնույթ հասարակական հարցերի վերաբերյալ: Հ.Գ.1. Որպես այլընտրանք բոլորին խորհուրդ եմ տալիս գիտության և տեխնիկայի զարգացման այս ժամանակաշրջանում օգտվել համացանցի լայն հնարավորություններից և կտրվել հայկական եթերների «դառն իրականությունից»: Հ.Գ.2. Նույնիսկ սերիալիներից կարող եք քաղել օգտակար շատ բաներ, բայց իհարկե ոչ հայկականներից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sargsyan.areg/posts/974599615987814 ...

    Կարդալ ավելին
  • Խոսելով կրթական բարեփոխումների անհրաժեշտության մասին, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ գործընթացը պետք է իրականացվի ուսանողներին ավելի որակյալ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն (մասնագիտական հմտություններ և ունակություններ) տրամադրելու համար: Այդ ամենի առաջին գրավականն, իհարկե, մայրենի լեզվով գրված և ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական գրականությունն է: Կարող ենք փաստել, որ եթե անգամ կա նմանատիպ գրականություն, ապա այն կազմում է առաջարկվող գրականության առավելագույնը 5-ից 10%-ը, և, բնականաբար, սա չի համապատասխանում Բոլոնյան համակարգով առաջարկվող այն կրթական չափորոշիչներին և մեր պատկերացրած բարձրագույն կրթության ստացման հեռանկարներին, որ իրականում պետք է վաղուց արդեն առաջարկվեր մեր Կրթության և գիտության նախարարության կողմից: Սա, իհարկե, մի կողմից պետության, մասնավորապես ԿԳ նախարարության մեղավորությունն է՝ մասնագիտական գրականության ստեղծման համար ոչ բավարար ֆինանսական ռեսուրսների տրամադրման պատճառով և այս խնդրին մատների արանքով նայելու հետևանքով: Սակայն չենք կարող չարձանագրել նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից այն անտարբեր վերաբերմունքը, որ նկատվում է սեփական աշխատությունների մշակման և մասնագիտական նյութերի պատրաստման ուղղությամբ ոչինչ չձեռնարկելու արդյունքում: Գուցե սա ևս կարելի է դիտարկել, որպես պետության կողմից անհրաժեշտ խրախուսական միջոցների չկիրառման հետևանք, երբ դասախոսը չի տեսնում որևէ շարժառիթ նման բան նախաձեռնելու համար: Արդյունքում ուսանողներին պարտադրվում է այլալեզու մասնագիտական գրականություն... Հ.Գ. Հարց է առաջանում. արդյո՞ք այն կրթական մակարդակը, որ պատրաստվում է ստանալ ուսանողը, կարող է ապահովվել նման գրականության միջոցով: Արդյո՞ք ուսանողների մեծ մասի առաջադիմությունը ցածր չի լինի՝ օտար լեզվի շատ նրբությունների չտիրապետելու և, հետևաբար, մասնագիտական գիտելիքների ձեռքբերման խնդրի առջև կանգնելու պատճառով: Եվ հետո, արդյո՞ք այդ գրականությունն այն է, ինչ անհրաժեշտ է, օրինակ, մայր բուհում դասավանդելու համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/areg.sargsyan.areg/posts/940015802779529 ...

    Կարդալ ավելին
  • Ասածս նորություն չէ, իհարկե, սակայն չգիտես ինչու մեր հասարակության հարուստ խավի մոտ պատմության մեջ իրենց անունը հավերժացնելու համար եկեղեցաշինության և դղյակաշինության ավանդույթ է ձևավորվել:Շատ հեռու չգնանք և որպես ասածիս ապացույց շատ օրինակների կարող ենք հանդիպել հենց մեր մայրաքաղաքում: Սա միանշանակորեն խոսում է այն մասին, որ այդ խավի մեծամասնության գիտակցական մակարդակը դեռ շատ է կաղում և ապագայի մասին նրանց պատկերացումները չեն համապատասխանում այն պատկերացումներին, որ այսօր ունի մեր երիտասարդ սերունդը: Քաղաքացիական հասարակությանը եկեղեցիների և դղյակների փոխարեն շատ ավելի մեծ օգուտ կարող են բերել կրթության և գիտության բնագավառում անհրաժեշտ ներդրումները, որոնք ուղղակիորեն կխթանեն երկրում գիտատեխնիկական առաջընթացը և հասարակության համար զարգանալու նոր հնարավորություններ կստեղծեն: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական առաջընթաց գրանցող պետություններում, մասնավորապես այն դեպքում, երբ այդ առաջընթացն ապահովվում է մասնավոր հատվածի կողմից կատարվող համապատասխան ներդրումների շնորհիվ, հասարակության ընդհանուր բարեկեցությունը շատ ավելի բարձր է լինում և, հետևաբար, դա հանգեցնում է քաղաքացիների մտածողության, գիտակցության և, որպես պետության կարևոր գործոն՝ հասարակական, քաղաքական և քաղաքացիական գործընթացներում նրանց ներգրավվածության բարձրացմանը: Այսինքն, երկրում ժողովրդավարական կարգերի ձևավորման համար սա լավ միջոց է հանդիսանում: Հ.Գ. Կարծում եմ, այս ամենը շատ լավ գիտակցում են նաև հենց այդ եկեղեցաշեն հարուստները: Այդ դեպքում հարց է առաջանում՝ մի՞թե պատմության մեջ մեծ անուն թողնելու մոլուցքն ավելի ճիշտ չի լինի իրագործել այս կերպ, քան խաղալ հասարակության հոգևոր արժեքների հետ և կեղծ բարեպաշտություն ցուցաբերել... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/areg.sargsyan.areg/posts/937018606412582?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մեր հասարակության մեջ արմատացել է այն կարծիքը, որ բոլորը պետք է պարտադիր ստանան բարձրագույն կրթություն և զբաղեցնեն ամենալավ պաշտոնները...Արե Կարծում եմ, սովետական հասարակարգի արգասիքը՝ այն «արժեհամակարգը», որի կրողն են այսօր մեր հասարակության գրեթե բոլոր մեծահասակները՝ շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեզ, քան մենք կարծում ենք: Այդ խնդիրներից մեկն էլ հենց մտածելակերպային անոմալ դրսևորումներն են, որոնց արդյունքում ունենք այն, ինչն անթույլատրելի է ժողովրդավարացման ուղով շարժվող պետության համար: Քաղաքացիական հասարակության առանցքային տարրերից է ընտանիքը, որի միջոցով հիմնական գաղափարական հենքն են ստանում մեր երիտասարդները: Այսինքն, ընտանիքն այն օղակն է, որի միջոցով երիտասարդ սերնդի մոտ ձևավորվում է հասարակության մեջ ապրելու և գործելու (որպես քաղաքացի) հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում և քաղաքացիական մտածողությունը: Չեմ կարծում, որ ժողովրդավարական հասարակության համար քաղաքացիական մտածողության դրական ցուցանիշ կարող է լինել այն, ինչն իրականում հակահասարակական է և աբսուրդի ժանրից: Ինչու՞ են մեզ մոտ բոլորը ձգտում համալսարաններ ավարտել. մի՞թե միայն այն բանի համար, որ իրենք էլ ունենան դիպլոմներ, կամ էլ ուղղակի շրջապատում ամոթով չմնալու համա՞ր գուցե: Այս կամ նման այլ արդարացումները հատկապես արմատացած են մեծահասակների մոտ (սկզբունքը մեկն է` «իմ երեխան պարտավո՛ր է բուհ ավարտել») և հենց նրանք էլ այդ մտածողությունը փոխանցելով իրենց երեխաներին` անմիջական վատ ազդեցություն են թողնում նրանց վրա: Արդյունքում ունենում ենք մեր համալսարանների նման ցածր վարկանիշ ունեցող կրթական հաստատություններ, որտեղ ոչ թե դիպլոմ ձեռք բերելու համար, այլ իրոք սովորելու նպատակով ընդունված երիտասարդներն էլ հիասթափվում են ամեն ինչից: Այն դեպքում, երբ նույն այդ «ուսանողները» կարող էին արհեստի այս կամ այն ճյուղում կամ որևէ այլ ոլորտում դառնալ շա՛տ ավելի լավ մասնագետներ, քան այժմ փորձում են դառնալ գիտնականներ, մանկավարժներ, իրավաբաններ և այլն... Վստահ եմ, որ նրանցից շատերը պատրաստ կլինեին դառնալ այլ մասնագետներ, ուղղակի, ծնողների ազդեցության շնորհիվ և նման այլ պատճառներով ընդունվել են այնտեղ, որտեղ չպետք է ընդունվեին... Հ.Գ. Ինձ համար ավելի մեծ հարգանքի են արժանի բոլոր նրանք, ովքեր իրենց ապագայի մասնագիտության ընտրությունը կատարում են գիտակցաբար և իրենց ցանկությամբ, քան նրանք, ովքեր ուրիշների կարծիքի ազդեցության տակ և ուրիշների որոշումներով են դա անում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sargsyan.areg/posts/935137179934058 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին