Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արման Սահակյան
  • Դասական քաղաքագիտական բան եմ ասում. որպեսզի ռեֆորմիստական իշխանությունն ունենա հաջողություն, նրա իրականացրած ռեֆորմը պետք է. 1. ապահովի արագ արդյունք, 2. շահի ավելի շատ կողմնակիցներ, քան հակառակորդներ, 3. պահանջի քիչ ծախսեր: Իշխանությունը՝ ի դեմս ՊՆ-ի, ազգ-բանակ գաղափարի շրջանակներում «սահմանել է» հայտնի «1000 դրամի քաղաքականությունը», որով յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից պետք է 1000 դրամ պահվի զոհված կամ վիրավորված զինծառայողներին հատուցելու համար: Այս գաղափարը չի համապատասխանում ռեֆորմի սկզբունքներին առնվազն այն մասով, որ ունի շատ հակառակորդներ և հանրային մեծ քննադատության արժանացավ, մյուս կողմից էլ՝ քաղաքացու համար ծախս է պահանջում: 35 տոկոս աղքատության պարագայում, դա կարելի է համարել մեծ ծախս: Սակայն, գաղափարակիրները մնում են անդրդվելի: (Ընդհանրապես, իշխանությունը դեռևս չի գնացել այնպիսի բարեփոխման, որը կապահովի արագ ու տեսանելի անչափ կարևոր էֆեկտը): Իշխանությունը չպետք է վերցնի մի գաղափար ու սկսի ջերմեռանդորեն այն տանել առաջ ռեֆորմի անվան տակ. նախ, պետք է հաշվի առնի վերը նշված 3 կետերը: Անհրաժեշտ է հասկանալ ու գնահատել հանրային տրամադրվածությունը. իր ծրագրերին կա՞ն աջակցողներ, թե՞ չկան: Եթե արագ կամ լուրջ բարեփոխումների գնացող իշխանության քայլը հանդիպում է դիմադրության, ուրեմն պետք է այն վերափոխել, որպեսզի համակիրներ շահել, իսկ եթե իշխանությունը գնում է պարտադրանքի այլևայլ ճանապարհով, ապա ռեֆորմն իր տեղը զիջում էռեպրեսիային, այսինքն՝ վերադարձ դեպի հին ավտորիտար մեթոդներ: Արդյունքում, սկսում է հանրային ընդվզում, ջարդվում է լայն կոնսենսուսը, որը ռեֆորմի լավագույն դաշնակիցն է: Ուրեմն, պետք է մոտեցումները փոխել, ԶԻՋԵԼ: Եվ երկրորդ, գաղափարը -գործողություն զուգորդություն. դիցուք՝ ազգ-բանակի գաղափարի հռչակումից առաջ կամ ընթացքում կարևոր էր ազատվել բանակային օլիգարխիայից ու կոռուպցիայից, այլապես չի հասկացվում «ազգ» գաղափարն օլիգարխիկ համակարգում: Սա կարևոր է նաև արդարության սկզբունքը պահպանելու համար: Մյուս կարևոր հանգամանքը փիառն է: Իշխանությունը պետք է հանրության հետ կոնտակտից հեռու պահի հին ու քարացած դեմքերին: Ընդհանրապես, փիառի տեսանկությունից շատ կարևոր է քաղաքական գործչի շրջապատը, երբ նա անում է որևէ հայտարարություն: Օրինակ՝ պատգամավոր Գագիկ Մելիքյանն «1000 դրամի» գաղափարին դեմ արտահայտվողներին անվանում է տականք, այն դեպքում, երբ իր շրջապատը շատ կասկածելի է, և նրանց՝ միլիոնատեր ու միլիարդատերերի պատճառով է, որ այսօր պետությունը, միջոցներ չունենալով, իր պաշտպանների համար այլընտրանքային միջոցներ է որոնում: Սրանք ռիսկեր են, ընդ որում՝ քաղաքական, որոնք հաշվի չառնելու պարագայում իշխանությունը կրկին կձախողի: Չափազանց կարևոր է, որ վերջինն այս փուլում զերծ մնա այնպիսի գործելաոճից, որը հանրային ընկալումներում կասոցացվի նախկին գործելաոճի հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1197087603663066 ...

    Կարդալ ավելին
  • Ազգ-բանակ գաղափարը լավն է մեր պետության անվտանգայնացման (սեքյուրիթիզացիայի) տեսանկյունից, այսինքն, երբ ոչ միայն իշխանությունը, այլև ողջ հասարակությունն է որոշում, թե որ խնդիրն է դառնում անվտանգության թեմա ու սկսում ինքնակազմակերպվել: Բայց դրա կոնցեպտը պետք է փոխել, որպեսզի գաղափարը իլյուզիա չդառնա և չհամալրի հերթական անկատար գեղեցիկ գաղափարների շարքը: Պետք է, առաջին հերթին, վերացնել բանակային օլիգարխիան, Զինված ուժերը մաքրել 1970-ականների հունական ոճի "սև գեներալներից ու գնդապետերից": Այլապես, ազգային ռեսուրսները, որոնք ուղղվելու են Բանակին, դառնալու են վատնված ռեսուրսներ ու ավելի են ամրապնդելու այդ "սևերի" իշխանությունը և թուլացնելու մեր անվտանգության ողջ համակարգը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1193981653973661 ...

    Կարդալ ավելին
  • Հետաքրքիր միտում է նկատվում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում. նրանք հիմա շատ հստակ ու միաբերան խոսում են արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Մինչ ապրիլյան դեպքերը՝ նման մոտեցում հազիվ տեսնեինք, նույնիսկ այդ երկրի պաշտպանության նախարար, անհավասարակշիռ, ժամանակին բանակում ծառայությունից փախած, հանցագործության մեջ հետապնդվող ու գժի թուղթ հանած Հասանովը, ով միշտ հոխորտում է հարցը ռազմականով լուծելու մասին, հայտարարում է, որ պետք է խաղաղ ճանապարհով կարգավորել: Չգիտեմ՝ ինչ է փոխվել. միգուցե հայկական զինուժն է նրանց ապացուցել, որ ռազմականով անհնար է՝ լավ դաս տալով կամ միջազգային հանրությունն է այլևս ճնշում գործադրում, թե ժամանակ են փորձում շահել (դատելով ադրբեջանական էլիտայի վարքաբանությունից՝ ամենահավանականը հենց առաջին տարբերակն է, քանի որ նրանք ամենց լավ հասկանում են ուժի լեզուն), բայց որ մի բան փոխվել է, ակնհայտ է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1065007806871047 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի գնդապետ-լեյտենանտ Մուրադ Միրզոևը ստացել է ազգային հերոսի կոչում: Դժվար է ասել, թե ինչ հերոսություն է հասցրել անել ադրբեջանցին 4 օրվա ընթացքում, մանավանդ, երբ նրա ղեկավարած հատուկ նշանակության զորքերը ջախջախվեցին ռազմի դաշտում: Հավանաբար, այս գնդապետն աչքի է ընկել դիակներից գլուխներ կտրելով, ինչը ներշնչել է իր ենթականերին, ովքեր տարեց մարդկանց ականջ են կտրել: <<Հերոիզացիան ադրբեջանականով>> սինդրոմը շարունակվում է: Երևի ներշնչանքի այլ աղբյուրներ չկան. 100-ամյա պատմությամբ խառնապետության պարագայում դժվար է դաստիարակման լավ օրինակներ գտնելը, բայց սաֆարովներ բուծելն էլ կործանարար է: Ադրբեջանում հերոիզացիան սովորական երևույթ է, դրա համար էլ արցախա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ հերոսացվել է 200-ից ավել մարդ: Օրինակ՝ հերոսի կոչում է շնորհվել ինքնաթիռի վարձկան օդաչուին այն բանի համար, որ նա պտտել է խոցված ինքանթիռի ղեկն այնպես, որ վերջինը չընկնի բնակելի տների վրա. այ քեզ <<հերոսական>> ռեֆլեքս: Նախահարձակ, բայց ջախջախված բանակն այդքան հերոս, պարզապես ծիծաղելի է. իրենց ժողովրդի համար շատ տխուր փաստ: Ի դեպ, այս գնդապետը ռազմական պատրաստություն է անցել Թուրքիայում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1052428624795632 ...

    Կարդալ ավելին
  • Բաքվում մոռացել են, որ  «կարմիր գումարտակների»  ժամանակներն անցել են: Հիմա հաղթանակները տոնվում են այլ մեթոդներով ու այլ տեղերում: 21-րդ դարում պատերազմը չափազանց լուրջ ու բազմաշերտ գործընթաց է՝ ներառելով տեղեկատվական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու, նույնիսկ, գաղափարական ողջ զինանոցը: Պատահական չէ, որ ներկայում պատերազմներ կարողանում են մարսել շատ քիչ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իսրայելը, Ռուսաստանը (որոշ վերապահումներով, քանի որ այն դեռ <<փորձության>> է ենթարկվում Ուկրաինայում ու Սիրիայում): Նույնիսկ Անգլիան ու Ֆրանսիան ռազմական գործողությունների ժամանակ գրեթե միշտ դիմում են ԱՄՆ-ի օգնությանը: Իսկ Ադրբեջանն առնվազն չի կարող այդ երկրների հետ համեմատվել սեփական բանակով ու այլ ռեսուրսներով, մանավանդ, որ այն միշտ ապավինում է վարձկաններին, որը հուսալի տարբերակ չէ: Ինչպես Մաքիավելին էր ասում, <<հենվել վարձկանների վրա շատ վտանգավոր է, քանզի նրանք փառասեր են, ոչ կարգապահ ու ոչ հուսալի: Նրանք պատրաստ են կռվելու քանի դեռ չկա պատերազմ, իսկ պատերազմի դեպքում կամ փախչում են, կամ խախտում պայմանավորվածությունը>>: Մյուս կողմից, հաղթել պատերազմում, նշանակում է, նախ, ճիշտ դիրքավորվել սեփական հանրության ու, մանավանդ, արտաքին միջավայրում: Պետք է առկա լինեն նաև արտաքին նպաստավոր պայմաններ, իսկ դա առայժմ չկա, քանի որ տարածաշրջանային գերտերություններն ունեն առանց այն էլ բավարար քանակությամբ խնդիրներ: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով ու Սիրիայով, Իրանը նոր է բացվել աշխարհի առաջ, և նրան կայունություն է հարկավոր, Թուրքիան ունի քրդական և սիրիական խնդիր: Այս ամենով հանդրձ՝ պետք է նաև ճիշտ գնահատել հակառակորդի ուժը: Մի խոսքով, հարկավոր է ապահովել համապատասխան ներքին ու արտաքին բազա: Սա է այսօրվա պատերազմի իսկական <<կազուս բելին>> (պատերազմի առիթ), այլ ոչ՝ ցանկալին տեսնելու մղումը: Դժվար թե, Ապշերոնում դա չեն հասկանում, այլապես կգնային տոտալ, մեծ պատերազմի: Մինչդեռ, նրանք ապավինել են խոշորամասշտաբ լոկալ պատերազմի տարբերակին՝ նպատակ ունենալով ինչ-որ բան պոկել ու այնուհետ դա ներկայացնել սեփական հանրությանն իբրև <<ոչ ամբողջական գրոհով հայերին ջախջախիչ պարտություն մատնելու>> ինչ-որ միֆ: Դրան էլ, անտարակույս, կհաջորդի այլ միֆի կերտումը մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ. <<եթե մեր ներուժի 10 տոկոսով ստիպեցինք հայերին ենթարկվել լիակատար ֆիասկոյի, ապա ինչ կլիներ, եթե գրոհեինք մեր ամբողջ ուժով>>: Այդ միֆերն այնքան անհրաժեշտ են փակ համակարգերին՝ հասարակության կողմնորոշումը մշտապես դեպի ռեժիմը պահելու համար: Սակայն, Բաքուն պետք է փորձի միֆերի այլ տարբերակներ որոնել, քանի որ ակնհայտորեն չի հաջողում սեփական պլաններում՝ շնորհիվ հայկական բանակների հուժկու հակահարվածների: Բիսմարկն ասում էր. <<երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ընթացքում>>: Արդյունքում, պատերազմից Ադրբեջանին մնում է միայն սուտը, որը կարելի է օգտագորրծել գոնե ինչ-որ փոխարինող միֆի էֆեկտով: Իսկ պատերազմն ավելի դաժան է, քան այն հրահրող դիկտատորները, ովքեր հաճախ դառնում են իրենց կողմից հրահրած պատերազմի զոհը՝ պատժվելով կամ հակառակորդի, կամ սեփական ժողովրդի կողմից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1036094283095733 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական արտաքին ագրեսիան, որը, ակնհայտ է, վաղօրոք մշակված ռազմաքաղաքական, դիվանագիտական ու քարոզչական գործողությունների կոմպլեքս է, ունի 3 հիմնական նպատակ. 1. արտաքին. անվտանգության սպառնալիքի, լարվածության օջաղի ստեղծմամբ ճնշում միջազգային հանրության վրա, որպեսզի փոփոխվի առկա ստատուս-քվոն: Ստիպել միջազգային հանրությանը տևական կայունություն ունենալու համար հայկական կողմերին զիջումներ պարտադրել, 2. համակարգի գոյապահպանություն. Ադրբեջանում վերջին շրջանում առկա է տնտեսական լուրջ խնդիր, որն ուղեկցվում է հանրային դժգոհություններով, աճել է քաղաքական մասնակցության դինամիկան: Ավտորիտար ռեժիմներում տնտեսական խնդիրները հանրության շրջանում թիրախավորում են դիկտատորին ու նրա մերձավորներին, որոնք էլ դիտվում են իբրև ժողովրդի վատ վիճակի անմիջական մեղավորներ: Բացի այդ, համակարգը, ըստ էության, ստատիկ է, չի փոխարկվում (անցնում մի վիճակից մյուսին, հետևաբար՝ չի զարգանում) ինչն էլ ստիպում է քաղաքական ղեկավարությանը գնալ որոշակի քայլերի: Առաջին հերթին, պետք է վերացնել քաղաքական մասնակցության մշակույթի ձևավորումը, դա ավտորիտարիզմի թիվ մեկ թշնամին է: Ուստի, որպես լուծում ընտրվում է արտաքին ագրեսիան, որը և շեղում է հանրությանը, և համախմբում նրան իշխանության շուրջը: 3. խուճապ հայության շրջանում. պատերազմի հարաճուն սպառնալիքներով և դոզավորված քարոզչությամբ պետք է խուճապային տրամադրություններ արթնացնել ՀՀ-ում և ԼՂՀ-ում, որպեսզի ժողովուրդը ստիպի քաղաքական ղեկավարությանը գնալ զիջումների՝ ներշնչելով վերջինին սխալ որոշումների կայացում: Այս նպատակների անիրականանալի դարձնելն էլ կստիպեն ադրբեջանական ղեկավարությանը հետ կանգնելու արկածախնդրությունից: Սրանցից առնվազն մեկի մասով Բաքուն այլևս որևէ հաջողություն դժվար թե ակնկալի: Խոսքը վերաբերում է հայության խուճապին: Որքան ուժգնացրեց Ադրբեջանն իր ագրեսիան, այնքան ավելի համախմբեց հայ ժողովրդին: Կարծում եմ՝ այս փուլի ավարտից հետո այնտեղ համապատասխան հետևություններ կանեն: Ինչ մնում է ադրբեջանական հանրությանը համախմբելուն, ապա հայտնի է, որ ադրբեջանական կամ թյուրքական էթնոգոգեբանությանը բնորոշ է զանգվածային կամ խմբային խուճապը (դա լավագույնս երևում է արցախյան պատերազմի մասին բազմաթիվ տեսագրություններից), դա նրանց ազգային հոգեկերտվածքի տիպական ձևերից է, որին ներհատուկ է արագ բռնկումն ու տարածումը: Իսկ քանի որ այն մոնոէթնիկ չէ և շատ դեպքերում շահագործում է իր տարածքում բնակվող ավտոխտոն՝ բնիկ, ժողովուրդներին, ապա մեծանում է ռիսկը: Բաքվի արտաքին նպատակն էլ խոցելի կողմեր ունի. այստեղ հատվում են նավթային շահեր, իսկ պատերազմը հեչ ձեռնտու տարբերակ չի լինի ներդրողների համար: Հետևապես, պետք է այդ նպատակների չեզոքացմամբ Բաքվին խաղաղություն պարտադրել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1035584566480038 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Հայաստանում կարևորագույն արժեհամակարգային խնդիրներից մեկը իրավական պետության կոնցեպցիան է: Այն, որպես ժողովրդավարության բաղադրիչ, չափազանց կարևոր է, սակայն պետք է հասկանալ, թե ինստիտուցիոնալ և գործընթացային ինչ դրսևորումներ են տեղի ունենում կամ պետք է տեղի ունենան այդ ճանապարհին: Ըստ այդմ, պետք է ուշադրություն դարձնել իրավական պետության հետևյալ սկզբունքների վրա. ա) սոցիոմշակութային, որն ապահովում է ժողովրդավարական արժեհամակարգի իրավական մշակույթի մասը՝ այդ մշակույթի նկատմամբ սոցիալական բազայի կայացմամբ, բ) համակարգային, որն ապահովում է հասարակության քաղաքական համակարգի իրավական ենթահամակարգի կայացումը, որի կարևորագույն սկզբունքը մարդու իրավունքների գերակայությունն է պետության օրենքների նկատմամբ: Այստեղ կարևոր է պետական քաղաքականությունը՝ թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հիմքով: Այդ քաղաքականությունը պետք է ուղղվի իրավունքի իրացման ինստիտուտին: Իսկ իրավունքի իրացման ապահովումը նաև պետական իշխանության հաշվետու լինելու մեխանիզմ է և հակառակը՝ պետական իշխանության հաշվետու լինելը՝ իրավունքի իրացման հնարավորություն: Այս առումով, սակայն, պետք է հաշվի առնել, որ հիբրիդային կամ անցումային ժողովրդավարությունները, պետական իշխանության գործունեության տեսանկյունից, ունեն գործառնական երեք մակարդակ, որոնք էլ կանխորոշում են իրավունքի իրացման ընթացքը. 1. Պետական իշխանությունը փակվում է և գտնում, որ իրավական պետությունը կառուցվում է առանց քաղաքացու մասնակցության և որոշակի սահմանների մեջ, 2. պետական իշխանությունը բացվում է և գտնում, որ իրավական պետությունը կայանում է քաղաքացու կողմից, այսպես ասած, «անհրաժեշտ բավարար վերահսկողականության» պայմաններում, 3. հիբրիդային մակարդակ. պետական իշխանությունում ոմանք առաջին մակարդակի կողմնակից են, իսկ մյուսները՝ երկրորդ: Առաջին դեպքում մենք ունենում ենք ֆորմալ իրավական պետություն՝ առանց իրավունքի իրացման համար անհրաժեշտ սոցիալական բազայի և իրավական մշակույթի, երկրորդ դեպքում՝ ձևավորվում է անհրաժեշտ մշակույթն ու հանրային վերահսկողականությունը, երրորդ դեպքում՝ թեև խրախուսվում է մշակույթի կայացումը, բայց պետական իշխանության մյուս կողմը հաճախ գնում է զսպումների: Հետևաբար, որպեսզի կայանա իրավական պետությունը, անցումային հասարակություններում պետք է գերակայի բաց վերահսկելիության սկզբունքը, որն էլ կզարգացնի այդ կոնցեպտի համար անհրաժեշտ թե սոցիոմշակութային, թե համակարգային բաղադրիչները: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, ի վերջո, գործընթացները կտանեն վերը նշված երկրորդ մակարդակով, որն էլ կհանգեցնի իրավական պետության համակարգային և սոցիոմշակութային ասպեկտների կայացմանը: Դրա արդյունքում՝ անցումային հարափոխն իր տեղը կզիջի ինստիտուցիոնալ կայունությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/1027148507323644 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/wrCOfsvi4mnvvIPk90PG.jpg

    Ադրեջանի բռնապետը ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում..Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության,ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների,ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ),Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ...Բաքվին սարսափելի կատաղեցրել է,որ վերջիններս բավական ակտիվ տիդորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ... Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ՌԴ-ի,Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է "կենացները թանկացնել" և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ցույց տալով,որ Լապշինի գործը եզակի չի լինելու... Այքսինքն,Բաքվին անհրաժեշտ են նոր "լուկաշենկոներ" լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար...Սակայն այս անգամ,իմ կարծիքով,Բաքվին սպասում է անհաջողություն...Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ... Չեմ հասկանում,իսկ ինչու՞ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար,հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի,աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ...Ինչից կամ ումից է վախենում Ադրբեջանի փոխնախագահՄեհրիբան խանումի ամուսինը... Ի դեպ,ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը,որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը,քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս,որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհրների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար... Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու,որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքցիներ չեն,իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում...Տեսնե՞ս ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանում սրճել "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով,քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1275149139235699

    Կարդալ ավելին