Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արմինե Միքայելյան
  • «Marble Arch»-ից Լոնդոնում բնակվող հայությունն այսօր բազմահազարանոց երթ է անցկացրել: «Էրդողանը Տերորիստ է...» «Ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը» և նման այլ բացականչություններով Լոնդոնում ապրող հայերը հավաք-երթ են անցկացնում: Երթի ընթացքում վիճաբանություն է եղել հայ և թուրք երիտասարդների միջև: Վերջինս, հայ երիտասարդի ձեռքից խլելով հայկական դրոշը ծեծի է ենթարկվել: Աղբյուրը` Լոնդոնում բնակվող Հռիփսիմե Մարտիրոսյան: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armine.miqayelyan.armine/posts/619762421519574?comment_id=619762828186200&notif_t=feed_comment&notif_id=1461432924748491&__mref=mess ...

    Կարդալ ավելին
  • Մենք հայրենասեր տղերք ունենք: Այս տեսակն այն իսկական հայրենասերներն են, ովքեր առավոտից երեկո զբաղված չեն դատարկ «հայրենասերներ» խաղալով թե' համացանցում և թե' իրենց շրջապատում: Երբևէ լսե՞լ եք, որ մեր սահմանը պահող զինվորներից որրևէ մեկը հայրենասեր խաղա, ճառեր ասի կամ աջ ու ձախ թշնամուն հայհոյի... չեք տեսել, քանի որ իսկական զինվորն ու հայրենասերը միայն մերկապարանոց խոսքեր չի ասում, այլ գործում է, անում է, ապացուցում է... Հենց սրա համար է, որ սահմանին զոհված յուրաքանչյուր զինվորի համար ողջ ազգի տրամադրությունն է ընկնում, ու հենց սրա համար ենք մենք զինվորապաշտ: Այո, զինվորապաշտ: Հայը միշտ էլ սիրել է իր զինվորներին, չնայած որ անգամ դեմքով կամ անունով չի ճանաչում նրանց... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armine.miqayelyan.armine/posts/619286971567119 ...

    Կարդալ ավելին
  • Լավ էր, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ժողովուրդը բռունցք դարձած կանգնեց զինվորի կողքին: Լավ էր, երբ հայրենիքը պաշտպանող հայ զինվորներին որոշ կազմակերպություններ, այդ թվում Հայաստանի երեք բջջային օպերատորներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ), «Յուքոմ»-ը եւ «ՎիվաՍել- ՄՏՍ»-ը իրենց աջակցությունը եւս ցուցաբերեցին: Վերջիններս, հաշվի առնելով ապրիլի 2-ից առաջնագծում ծավալվող իրադարձությունները, տարածել էին հաղորդագրություն, համաձայն որի ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ/րոպե: Սակայն, ապրիլի 15-ին նշված երեք օպերատորները տարածում են ևս մեկ հաղորդագրություն` ապրիլի 18-ին ժամը 00:00-ից սկսած ընկերությունների շարժական հեռախոսակապի բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունների համար նախկին 45 դրամ/րոպե սակագնին վերադառնալու մասին: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա բիզնես է, շահ է, բայց խոսքը սահմանապահ զինվորների մասին է, մեր ու ձեր հանգիստն ապահովող զինվորների: Չէ՞ որ պատերազմը դեռ չի ավարտվել... Սա հասարակության մեջ ինչպես սկզբում դրական, այնպես էլ հետո բացասական արձագանք գտավ, և հիմա այն լուրջ մտահոգություների առիթ է դարձել:  Այսպիսով, մենք վստահում ենք վերոնշյալ 3 օպերատորների հայրենանվիրությանն ու հասարակության անունից կոչ ենք անում ` հանուն սահմանապահ զինվորի ու նրանց ընտանիքների վերականգնել նախկին 5 դրամ/րոպե սակագինը: Հիշեցնենք, որ երեկ`ապրիլի 19-ին, Մարտունու շրջանի շարքային Ռստակյանն արդեն իսկ բաց նամակով դիմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Մի խումբ ուսանողների կողմից Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armine.miqayelyan.armine/posts/618517564977393?notif_t=like&notif_id=1461179297569412&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/mcERGvAwmwUVACAU1NZr.jpeg

    Երկու օր առաջ ոստիկանապետը նախագահին ներկայացրել է Ճանապարհային ոստիկանությունում կատարված փոփոխությունները։ Իմ կողմից մի ցանկ առաջարկեմ, որոնց մի մասը, ոնց հասկացա, արվում է արդեն. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ոստիկանությանը իրավասություն տալ կոպիտ խախտումների համար խոշոր տուգանք սահմանելու, կրկնվելու դեպքում՝ վարորդական վկայականից զրկելու, առանց վկայականի վարելու դեպքում խախտողներին որոշ ժամանակով բանտարկելու իրավունք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միլիարդատեր հաբրգած, խմած/ուռած վարորդներին, անկախ նրանից՝ ովքեր են (Փերիս Հիլթոնը, Բեն Աֆլեքը), բանտարկում են, որ խելքները գլուխը հավաքեն։ Մեզ մոտ տուգանք են սահմանում, որը մուծելուց հետո նույն դեմքերը նորից ու նորից խուժանավարի քշում են, քանի որ գումարը խնդիր չէ։ Տուգանեք, էլի կմուծենք։ 2. Ճանապարհային ոստիկաններին իրավասություն տալ հաբրգած լափառոշներին տեղում բերման ենթարկելու բաժին։ Հիմա անպատժելի հաբրգած դեմքերից ոստիկանները փորձում են խուսափել, չեն տուգանում, իսկ լուրջ խուլիգանության դեպքում կապվում են պարեկային խմբերի հետ՝ իրենց էդ պատմությունից դուրս հանելու համար։ 3. Ոստիկաններին զինել պլանշետներով, որ կարողանան արագ ճշտեն՝ ինչ մեքենա է իրենց դիմաց, ով է վարորդը, ինչ խախտումներ ունի արած, ունի վկայական, թե չունի, վճարել է գույքահարկը, թե ոչ, այլ ոչ հարցնեն փաստաթուղթը, որը եթե չունես, բերման ենթարկեն։ Ֆաշիստական Գերմանիան չէ, որ թղթով ապացուցես, որ հրեա չես, թուղթ չունես, գնա բաժին։ ID քարտը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի առկայության դեպքում հնարավոր լինի իմանալու ամեն ինչ։ 4. Ոստիկաններին զինել ալկոհոլ ստուգող սարքերով, որոնց գինը ծիծաղելի է պարզապես, որ մինչ օրս չունեն, որ ստուգելուց չասեն՝ «Մի հատ ՀՈ արա»։ Ի՞նչ «ՀՈ»։ Ձե՞ռ եք առնում։ Այսօրվա գործող կարգը այսպիսին է. «Խմած ես», «Խմած չեմ», «Դե գնացինք հիվանդանոց, արյան անալիզ հանձնես, երկու ժամ սպասես, հետո եթե պարզվի խմած չես, քշի գնա»։ Ո՞ր թիվն ա։   ՑԱՆԿԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. Ստիպելու վերջապես սևացրած պատուհաններով չքշելու, քանի որ սևացրած պատուհանի հետևում, որպես կանոն, թաքնվում են, թե չեմ երևում, ոնց կուզեմ, կքշեմ, մեկա չեն տեսնում՝ ով եմ, թող մտածեն՝ եսիմ ով եմ, վախենան, ես էլ ոնց կուզեմ, կքշեմ։ Պարզերես քշեք, պարզերես եղեք։ Համոզված եմ՝ վնաս էս որոշումից չկա, իսկ օգուտը բացահայտ է։ 6. Տուգանելու դեղինի տակ անցնող վարորդներին։ Մանրուք է, բայց համոզված եմ, որ խցանումների շատ մեծ մասը դրանից է լինում։ Թեքվել պատրաստվող մեքենաները կանգնած սպասում են, սպասում են, որ մեքենաների հոսքը ավարտվի, թեքվեն ձախ, դեղին լույսը միանում է։ Ու սկսվում է։ Մի կողմից դեղինի տակ սկսում են մտնել մինչ այդ կարմիրի տակ կանգնած մեքենաները, մյուս կողմից դեղինի տակ մտնում է մինչ այդ կանաչ լույսի տակ եկող մեքենան։ Արդյունքում սպասում ես, մինչ սա գա, գնա, որ 3-4 մեքենա իրար հետևից կանգնած սկսեն թեքվել, բայց նորերը գալիս հասնում են, ու մեքենաները ստիպված մնում են խաչմերուկի մեջտեղում։ Դեղինը պետք է լինի, որ կանաչի տակ մտածները գան անցնեն, այլ ոչ, որ նորերը մտնեն ու կարմիրի տակ նոր դատարկեն խաչմերուկը։ 7. Սովորեցնել մարզերում աշխատող ոստիկաններին վարորդների հետ նորմալ շփվելու։ Միգուցե միայն ինձ հետ է նման իրավիճակ, միգուցե սխալվում եմ, բայց Երևանում ոչ մի անգամ նման խնդիրների առաջ չեմ եկել, բայց մարզերում երկու անգամ կանգնեցրել են, մի անգամ հետևի լույսն էր փչացել, խորհուրդ են տվել սարքել, մյուս անգամ ուղղակի ստուգում էին, բայց երկու անգամ էլ էն տպավորությունն էր, որ հազար տարվա ընկերներ ենք։ Չեմ ուզում, ընկեր ջան։ Ես «դու»-ով չեմ խոսում, ինձ հետ էլ պետք չի տնավարի խոսել։ Ես վարորդ եմ, դուք՝ ոստիկան։ Այլ առաջարկնե՞ր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155070207089273

    Կարդալ ավելին

Քաղաքականություն