• Բագրատ Մովսիսյան
  • Վտանգավոր նոր տանդեմ Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի մինչև 2021 թվական Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 միլիոն դոլար՝ թուրքական ռազմաարդյունաբերական արտադրանք ձերք բերքելու համար: Ուկրաինացի զինվորականներն հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիևը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցը Ադրբեջան և Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, նրա վերջին հակահայկական հայտարարությունները, թե Ղարաբախը Ադրբեջանի անբաժան մասն է, և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնությունները վկայում են, որ երբեմնի ժողովրդավարության փարոս համարվող Ուկրաինան այսուհետ դուրս է գալիս Հայաստանի թե անկախության, և թե ազգային անվտանգության դեմ... Եվ պատճառը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռուսամետ քաղաքաականությունն է: Հակառակը: Կիևում լավ հասկացել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ.Պուտինի և Դ.Թրամփի հանդիպումից հետո նրանց համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում և հարկավոր է գոնե տարածաշրջանային նոր գործընկերներ գտնել: Բնական է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ուկրաինան կապավինի իր հյուսիսային հարևան Բելառուսի աջակցությանը, իսկ հակառուսական ոլորտում՝ Վրաստանի... Դե ՝ իսկ Ադրբեջանը՝ էներգակիրների լավ աղբյուր է և դրանով Պորոշենկոն պատրաստ է անել և ասել ամեն ինչ, ինչը կհաճոյացնի Բաքվի ղեկավարությանը: Թուրքիային էլ կարելի է օգտագործել որպես կարևոր գործոն Ղրիմի թաթարների իրավունքների հարցում. Փաստացի՝ Ուկրաինան նորացնում է հարաբերությունները Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամարդված Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կփորձի կանխել և տապալել Հայաստանի համար ձեռնատու ցանկացած ռուս-վրացական որևէ պայմանավորվածություններ... Ավելին, եթե մինչ այժմ խոսվում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին, ապա այժմ Ուկրաինան ռազմական բնագավառում նորացնում է գործարկները միանգամից մեր երկու հարևանների հետ և այն դեպքում, որ Մոսկվան գոնե ապահովում է տարածաշրջանային ռազմական բալանսը... Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ գաղտնիքներ է տրամադրելու Ուկրաինան Թուրքիային։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1909320549081862 ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 21-ին արաբա-հրեական նոր բախումներ են սկսվել Իսրայելում, որոնք կարող են տարածաշրջանային լուրջ ճգնաժամի հանգեցնել: Արդեն այսօր Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ դադարեցնում է որևէ շփումը Իսրայելի ղեկավարության հետ: Իսրայելին արաբական բնակչության նկատմամբ բռնությունների մեջ է մեղադրել Եգիպտոսը, Թել Ավիվի դեմ հայտարարություններ, թեև բնականաբար, հնչում են Թեհրանից: Միաժամանակ՝ Իսրայելը հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ պահանջելով դատապարտել երեկ պաղեստինցու կողմից երեք հրեայի դաժան սպանությունը և պաղեստինական իշխանությունների «ահաբեկչական վարքագիծը»:  Հիշյալ սպանությունը տեղի է ունեցել Նևէ Ցուֆ կամ Խալամիշ բնակավայրում՝ Երուսաղեմում արաբ բնակչության շուրջ մեկ շաբաթ տևող ցույցերի ցրման ժամանակ երեք պաղեստինցիների սպանությունից և տասնյակների վիրավորվելուց հետո: Ցուցարարները դժգոհում էին, որ իսրայելցի ոստիկանները հուլիսի 14-ին մետաղաորոգման համակարգեր էին տեղադրել Տաճարային լեռան մուտքերին և ստուգում էին բոլոր մահմեդական տղամարդկանց: Պաղեստինցիներին մտահոգում էր հրեական հնագույն տաճառների տեղերում Ալ Աքսա և Քուբբաթ աս Սահրա մզկիթների ճակատագիրը, քանի որ հրեական իշխանությունները նախատեսում են յուրացնել իսլամական աշխարհի նշանակությամբ երրորդ այս սրբատեղին: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իսրայելի ներկայացուցիչ Կարմել Շամա Խա Կոէնը մեղադրել է նաև միջազգային այդ կազմակերպությանը՝ պաղեստինցիների մեջ հակահրեական տրամադրությունների ներմուծման և Ալ Աքսա մզկիթի «վտանգված լինելու մասին» պնդումներկ համար: Միաժամանակ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի հարցով աշխատանքային խմբերն արդեն հայտարարել են, որ Երուսաղեմում բռնությունների ալիքի ծագման պատասխանատունմ հևեական կողմն է: Ժամ առաջ Հուդայում և Սամարիայում Իրայելի կառավարության պատասանատու գեներալ մայոր Յոհավ Մորդեհայը հայտարարել է, որ կառավարությունն արդեն քննարկում է մետաղափնտնտող սարքերի այլընտրանքի հարցը:  Սրբատեղիի ճակատագրի խնդիրը կարող է լրջորեն սասանել Իսրայելի և նրա մահմեդական գործըներ պետությունների միջև հարաբերությունները, եթե հրեական իշխանությունները ոչ միայն արգելափակեն մահմեդականների ազատ այցելությունն Ալ Աքսա, այլ ընդհանրապես իրականացնեն ինչ որ շինարարարական աշխատանքներ: Պաղեստինյան նոր ճգնաժամը կարող է նույնիսկ հաշտեղման բերել սուննի երկրների և Իրանի միջև, որը փաստացի կխորտակի Թել Ավիվի՝ Թեհրանին իսլամական մյուս աշխարհից մեկուսացման մեջ պահելու քաղաքականությունը: Սակայն քիչ հավանական է, որ այս նոր բախումը կարող է հանգեցնել արաբ հարևան երկրների հետ որևէ ռազմական լուրջ բախումների, քանզի Սիրիան ներկայումս մասնատված է, Հորդանանը չի ցանկանա պաղեստինցի նոր փախստականներ ընդունել, Սաուդյան Արաբիան կսահմանափակվի միայն հայտարարություններով: Այդ դեպքում Եգիպտոսին ևս ոչինչ չի մնա, քան սահմանափակվել զուտ պահանջագրերով: Այլ ընթացք կարող է լինել, եթե պաղեստինցիներին օգնի «Համասը», որն անմիջական կապ ունի Իրանի հետ: Իսկ որքանով սրվի Երուսաղեմում այս նոր իրավիճակը՝ այն կազդի նաև ընդհանուր տարածաշրջանի վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1909805202366730 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Ալիև - Փաշաևներ տանդեմին այսօր խիստ անհրաժեշտ է սահմանային լարվածություն: Դեռ մարտին՝ իշխանության բարձրագույն պաշտոնին բերելով իր տիկնոջը՝ Իլհամ Ալիևը փորձում էր ձեռբազատվեր նախիջևանյան կլանի և «երազների» (Երևանից գաղթած ադրբեջանցիներ) ազդեցությունից: Վերջիներս գրեթե 22 տարի ղեկավարում են Ադրբեջանը՝ ժամանակին «տշելով» ոչ միայն Մամեդյարովին, այլ նաև «Ազգային ճակատի» ղեկավար ՝ Ալիև - Էլչիբեյին: Միայն Հեյդար Ալիևը կարողացավ համաձայնության գալ այդ խմբավորման հետ և հայտնվել իշխանության ղեկին: Նրանց արտոնություններն այնքան մեծ են, որ ոչ միայն հարկեր չեն մուծում, այլ նաև՝ չեն ծառայում զինված ուժերում: Միաժամանակ՝ նրանց ձեռքում ոչ միայն ֆինանսական մեծ միջոցներ են, այլ նաև՝ զինված ստորաբաժանումներ և այլն: Եվ պատահական չէ, որ ԱՀ ԿԳ նախարարն է արդեն հայտատրարում, որ «Ղարաբաղյան փախստականները ոչ միայն հարկ չեն մուծում, այլ նույնիսկ չեն ցանկանում ծառայել հայրենի բանակում»: Սա նախանշան էր... Արդեն փետրվարին, երբ հեռացվեց «նախիջևանյան կլանից» տրանսպորտի ամենաազդեցիկ նախարար Զիա Մամեդովը պարզ դարձավ, որ Ալիևը պատրաստվում է ձեռբազատվել իր հոր նախկին դաշնակիցներից: Դեռ 2016 թվականի ապրիլին այդ կլանը փորձել էր երկրում ռազմական հեղաշրջում իրականացնել՝ օգտվելով , որ նախագահը ԱՄՆ-ում էր: Բնական է, որ այստեղ խառն էր նաև Անկարայի մատը, քանի որ Ի. Ալիևը , թեև արտաքուստ՝ սատարում է Ռ.Թ. Էրդողանին, բայց իրականում՝ համագործակցում է թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլլենի և նրա կողմնակիցների հետ: Ավելին՝ ապացուցվել է ադրբեջանական Socar ընկերության մասնակցությունը հուլիսյան հեղաշրջման փորձին, որին հետևեցին թուրքաբնակ մի շարք հայտնի ադրբեջանցիների ձեռբակալությունները: Այսպիսով Էրդողանը պատրաստվում էր վրեժխնդիր լինել՝ նախիջևանյան կլանի միջոցով, իսկ Ալիևը՝ ամպապնդում է իր և Բաքվի կլանի՝ Փաշաևների դիրքերը, կամաց կամաց պատրաստվելով հակահեղաշրջման: Բացի իր տիկնոջը բերելով առաջին փոխնախարարի պաշտոնին՝ նա կարողացավ սահմանադրությամբ հնարավորություն տալ նախագահ ընտրվելու իր որդուն՝ սահմանելով թեկնածուների շեմը 18 տարեկան: Ապրիլի սկզբներին նա հրամանան ստորագրեց «Արտակարգ և ռազմական իրավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին, որով սահմանափակում էր մի շարք ազատություններ և ազատ ընտրական գործընթացի հնարավորությունը: Մայիսի վերջերին և հունիսի սկզբներին «հայկական վհուկների որսը» և ադրբերանական հայտնի գործիչների ձեռբակալությունները ոչ այն ինչ էին, քան հեղաշրջման կանխելու փորձ, որի մասին հայտարարվեց մի քանի օրից: Ներկայումս Իլհամ Ալիևը սանձազերծում է պատերազմ սահմանին, որպեսզի վերջնականապես լուծի «նախիջևանյան կլանից» ազատվելու հարցը: Նրա ծրագրերի մեջ չեն մտնում լայնածավալ ռազմական գործողություններ, ոչ էլ ինչ որ տարածքային հարցեր: Միակ խնդիրը՝ սահմանադրորեն իր դիրքերի ամրապնդումն է: Իսկ դրա համար՝ նրան արյուն է պետք, գոնե սահմանին.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1860855693928348 ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 7-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, որի արդյունքները կարող են ճակատագրական դառնալ երկրի համար: Առաջին փուլում ընտրական եզրափակիչ դուրս եկան ծայրահեղ աջերի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և ազատական «Առա՛ջ» կուսակցության առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության թվով 11-րդ ընտրություններն են, որի արդյունքում ընտրված անձը հինգ տարի ժամկետով կնախագահի Ֆրանսիան: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 11 թեկնածուներ: Ապրիլի 23-ին տեղի ունեցած քվեարկությամբ հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը, իր մրցակցից անցնելով ընդամենը 2 տոկոսով, հավաքել է ձայների 23,72 %-ը: Մարին Լը Պենը հավաքել է ձայների 21,90%-ը: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Հանրապետականների առաջնորդ, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 19,64 տոկոսը: Քվեարկությանը մեծ թվով քաղաքացիներ են մասնակցել, քանի որ այս ընտրությունները իրոք կարող են ճակատագրական դառնալ երկրի համար (78,69 տոկոս): Եվ պատճառը նախագահական թեկնածուների նախընտրական ծրագրերն են ու արմատական դիրքորոշումները: Սպասվում է, որ երկրորդ փուլում մասնակցությունն ավելի բարձր կլինի:  Էմանուիլ Մակրոնը, ով եվրոպական ազատական էլիտայի ներկայացուցիչ է, հանդես է գալիս Եվրամիության կազմում Ֆրանսիայի դերի բարձրացման, ինտեգրացիոն գործընթացների շարունակելիության, փախստականների հարցում զիջողականության օգտին: Ռոտշիլդների բանկերից մեկի ղեկավար կազմի նախկին աշխատակիցը գտնում է, որ Ֆրանսիան պետք է շարունակի հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալ-տնետեսական քաղաքականությունը, ավելի ազատականացնի երկրի շուկան, վարի ԵՄ և ՆԱՏՕ իր դաշնակցի հետ համաձայնեցված արտաքին քաղաքականություն: Հասարակությանը մտահոգում է նաև Մակրոնի անձնական կյանքը. նրա ընկերուհին նրա նախկին ուսուցչուհին է, ով մեծ է նրանից շուրջ քսան տարով: Մակրոնի գլխավոր մրցակից Մարին Լը Պենը Ֆրանսիայի ապագայի մասին հակառակ տեսանկյուն ունի: Ազգայնականության մեջ մեղադրվող Լը Պենը խոստացել է, որ ընտրվելու դեպքում Ֆրանսիան կվերանայի իր մասնակցությունը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում, կվերադառնա ազգային արտաժույթի, զարկ կտա ներքին շուկայի զարգացմանը, կխստացնի ներգաղթային ռեժիմը և կփակի երկրի սահմանները, կպայքարի հանուն ֆրանսիական ազգիային մտածողության և մշակույթի: Լը Պենին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Հաճախ Մարինին հիշեցնում են, որ նրա հայրը՝ կուսակցության հիմնադիրը, երիտասարդ տարիքում սատարում էր Ֆրանսիան զավթած գերմանական ֆաշիստական վարչակարգին:  Տարբերվում է նաև թեկնածուների վերաբերմունքը Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ: Եթե Լը Պենը հանդես է գալիս Ռուսաստանի և նրա դաշնակիցների հետ հարաբերությունների բարելավման օգտին՝ հաճախ մեղադրվելով ռուսամետության, ՌԴ նախագահ Վ.Պուտինի կողմից հովանավորության մեջ, ապա Մակրոնը բազմիցս չեզոք վերաբերմունք է հայտնել Մոսկվայի հանդեպ Արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցների նկատմամբ:  Ֆրանսիայում նախագահական ընտրությունները շատ կարևոր են նաև հայության և Հայաստանի համար: Նախևառաջ, նրանց արդյունքներն ուղղակի ազդելու են ֆրանսիաբնակ հայերի վրա: Պետք է խոստովանել, որ Ֆրանսիայի քաղաքական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները հանդես են գալիս հայամետ դիրքորոշումներով։ Երկու թեկնածուներն էլ բարյացակամ են տրամադրված տեղի հայկական համայնքի նկատմամբ, իրենց քարոզարշավներում բազմիցս կարևորել են հայության ներդրումը ժամանակակից Ֆրանսիայի կայացման գործընթացում: Երկու թեկնածուներն հստակ դիրքորոշում ունեն միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, բազմիցս արտահայտվել են Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունման անհրաժեշտության մասին: Ֆրանսիաբնակ մեր հայրենակիցները ներկայումս շեշտը դնում են ոչ այնքան պատմական արդարության հաղթանակի, այլ այն հարցերի վրա, որոնք հրատապ են Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից։ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր է, և բնական է, որ ընտրությունների արդյունքները կազդեն նաև կարգավորման գործընթացում Փարիզի ակտիվության վրա: Արցախի ապագայի հարցում իր դիրքորոշումը հստակեցրել է Մարին Լը Պենը՝ հայտարարելով, որ այն Հայաստանի անբաժան մասն է, և պետք է միավորվի հայրենիքի հետ: Մակրոնի դիրքորոշումն ավելի գլոբալիստական է և անորոշ՝ խաղաղ ճանապարհով հիմնախնդրի հանգուցալուծում: Երկրորդ փուլից առաջ նախկին նախարարին սատարելու մասին հայտարարել են Ֆրասուա Ֆինյոնը և Ժան Լյուկ Մելանշոնը: Լը Պենին կսատարի միայն «Բարձրացնել Ֆրանսիան» կուսակցության առաջնորդ Նիկոլյա Դյուպոն Էնյանը, ով ընտրություններին ընդամենը 4, 5 տոկոս ձայն է հավաքել:  Առաջին փուլում Լե Պենը հաղթող է ճանաչվել 47 դեպարտամենտներում, իսկ Մակրոնը՝ 42: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել են հիմնականում Ֆրանսիայի հյուսիսարևելյան մարզերը՝ Շամպանե, Իլ դե Ֆրանսը, Բուրգունդիան, ինչպես նաև հարավը՝ Պրովանսը: Այդ մարզերն ավելի շատ են տուժել ներգաղթյալներից և հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալ-տնտեսական քաղաքականությունից: «Առաջ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդի օգտին է քվեարկել երկրի արևմուտքը՝ Գիենը, Բրետանը, Նորմանդիան և Պուատուն:  Ի դեպ՝ առաջին փուլի քվեարկության օրվանից Փարիզում և Ֆրասիայի այլ քաղաքներում տեղի ունեցան անկարգություններ և ցույցեր, որոնց մասնակիցները դեմ էին թե՛ Մակրոնին և թե՛ Լը Պենին: Բողոքարարները կոչ էին անում չեղարկել քվեարկության արդյունքները՝ պնդելով, թե դրանք չեն արտահայտում Ֆրանսիայի ժողովրդի իրական կամքը: Մակրոնը նրանց համար «Վաշինգտոնի և Բեռլինի դրածոն» է, Լը Պենը՝ «ֆաշիստ»: Այնուամենայնիվ, մայիսի 7-ին Ֆրանսիան որոշելու է, թե որ ճանապարհով է ընթանալու, կշարունակի եվրաինտեգրացիոն քայլերը, թե կգնա ազգայինը պահպանելու ուղով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1792836530730265 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով: Թբիլիսիի մասնակցությամբ Այսրկովկասում ձևավորում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտված է ոչ միայն հակադրվեք Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին, այլ նաև՝ լրջապես վերափոխել ուժերի միջև հավասարակշռությունը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարվել է մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ՝ 2017 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համատեղ հայտարարությունով : 2008 թվականի օգստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս է եկել հետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական համակարգերից՝ ընտրելով եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման ուղին: Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետ Մոսկվան կորցրել է Թբիլիսիի վրա ներազդելու բոլոր հնարավորությւոնները, և վրացական իշխանություններին այլևս ոչինչ չի խոչընդոտում յուրովի կառուցել իր զարգացման տեսլականը, միաժամանակ՝ ներքաշվելով հակառուսական ցանկացած ձևաչափերի մեջ: Եվ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը, ներքաշելով Վրաստանը ոչ միայն հակառուսական, այլ նաև՝ հակահայկական իրենց արկածախնդրությունների մեջ: Ավելին, որպեսզի թուլացնեն Թբիլիսիի դիմադրողականությունը, Անկարան և Բաքուն լայնորեն գործադրում են տնտեսական և ռազմաքաղաքական ներազդման իրենց բոլոր հնարքները: Ռազմաքաղաքական գործոն Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման և նույնիսկ՝ անդամակցության բանալին գտնվում է միայն իր ձեռքում, և Թբիլիսին պարտավոր է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը: Ցավալի է, բայց նման մոտեցումը կիսում են նույնիսկ վրացական վերնախավում: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խուդաշելին օրեր առաջ հայտարարել է, թե «Թուրքիան ՆԱՏՕ անդամ-երկրներից միակն է, որն անվերապահորեն կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»: Թբիլիսիում փորձում են անտեսել, որ Անկարայի նման մոտեցումը նախևառաջ ուղղված է Մոսկվայի դեմ: Ի տարբերություն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները զգուշավոր են արտահայտվում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսլականի մասին, չցանկանալով բորբոքել Ռուսաստանի ինքնասիրությունը, ուստի վրացական վերնախավի համար թուրքական հայտարարությունները հոգեբանական այլ նշանակություն ունեն: Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը սկսել է զարգանալ 2007 թվականից, որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մի մաս: Սակայն վերջին տարիների ընթացքում Անկարան անթաքույց փորձում է իր ծրագրերում ցանկացած ձևով ներքաշել նաև Թբիլիսին: Մայիսի 15-ին Գաբալայում երեք նախարարների հանդիպումն ու համատեղ հայտարարությունը բացահայտում են, որ Թուրքիային մասնակի հաջողվել է հասնել իր նպատակին և առանց Հյուսիսատլանտյան դաշինքի գործոնի օգտագործման, քանի որ ձևավորվող այդ դաշինքի մեջ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում: Վրաստանի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ամբողջացնել Հայաստանի շրջափակումը, հրահրել իրավիճակի վատթարացում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանին, և օգտվելով Ռուսաստանի միջամտությունից և զբաղվածությունից՝ նոր արկածախնդրության դիմել Արցախում: Վրաց-օսական կամ վրաց-աբխազական հնարավոր նոր կոնֆլիկտի դեպքում ռուսական 102-րդ բազան ստիպված կլինի կենտրոնանալ հայ-վրացական սահմանին և չի կարողանա որևէ լուրջ աջակցություն ցուցաբերել հայկական զինված ուժերին, իսկ դա հնարավորություն կտա ավելի մեծ ուժեր կենտևրոնացնել ոչ միայն Ղարաբաղյան ռամաճակատում, այլ փորձարկել նաև Նախիջևանից վտանգ ստեղծելու հեռանկարը, որպեսզի հայկական զինված ուժերը երկու թևով պաշտպանվեն: Տարածքային ամբողջականության գործոն Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների նոր որակը երկիմաստ է դարձնում Երևանի հետ Թբիիլիսիի հարաբերությունները: Վրացական վերնածավը բազմիցս է շեշտել Հայաստանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին, սակայն երկու հակահայկական տրամադրվածությամբ երկրների հետ նույն դաշինքի մեջ գտվելը ստվերում է այդ հայտարարությունների անկեղծությունը: Անկարան և Բաքուն Թբիլիսիին փորձում են համոզել, թե Երևանը, գտնվելով Մոսկվայի ռազմաքաղաքական ուղեծրում, ցանկացած ժամանակ կարող է սպառնալիք դառնալ Ջավախքում վրացական իշխանության համար, և նման «վտանգը» կարող է կանխել միայն իրենց հետ սերտ ռազմական համագործակցությունը: Իրականում սակայն, Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնում է հենց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Աջարիան գտնվում է Վրաստանի պետականության կազմում, այլ՝ հենց Աջարիայի հետագա պատկանելության հարցով պարտադրել Թբիլիսիին շարժվել իր համար ցանկալի ճանապարհով: Եթե Վրաստանը հրաժարվի մասնակցություն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառվում, որ Թուրքիան կարող է Ջավախքում հրահրել վրաց-հայկական ընդհառումներ կամ խռովություն կազմակերպելով Աջարիայում՝ պահանջել այդ երկրամասին ավելի լայն ինքնավարության տրամադրում, նույնիսկ՝ անկախացում: Վրաստանի Քվեմո-Քարթլիի որոշ շրջանների նկատմամբ իր հավակնությունները չի թաքցնում նաև Ադրբեջանը, որը վերջին տարիներին բազմիզս է բարձրացրել վրաց-ադրբեջանական պետական սահմանի վերանայման հարցը: Բաքուն կարող է ակտիվացնել նաև Մառնեուլիի շրջանում բնակվող մահմեդականների կենտրոնախույս մղումները: Փաստացի, թե Թուրքիան և թե Ադրբեջանը բացահայտ սպառնում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը այն դեպքում, որ Հայաստանի պետական վերնաավը բազմիցս հայտարարել է, որ հայ-վրացական որևէ տարածքային հարց գոյություն չունի: Տնտեսական գործոն Վերջին տաս տարիների ընթացքում Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանի նաև տնտեսական բազմաբնույթ դաշինքների մեջ: Ավարտին է հացվում Բաքու- Թբիլիսի - Ջեյհան ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը կկապնվեմ երկաթգծով: Վրաստանի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները, թերևս նվազեցվում են հենց թուրքական ազդեցությամբ, քանի որ դառնում են այլընտրանք Ռուսաստան-Հայաստան- Իրան տարանցիկ ծրագրերի: Օգտագործելով ռազմաքաղաքական գործոնը՝ Անկարան համոզում է Թբիլիսին սառնասրտորեն մոտենալ Մոսկվայից առաջարկվող բոլոր նախաձեռնություններին, իսկ Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկման դեպքում՝ նույնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ: Թբիլիսիում որոշ շրջանակներ գտնում են, որ Հայաստանի տնտեսական շրջափակումը կբերի երկրում իրավիճակի սրացում, նույնիսկ՝ ներքաղաքական ժգնաժամ, հասարակության ավելի լայն շերտեր կպահանջեն նաև ռուսական բազայի հեռացումը, ինչը կվերացնի լուրջ վտանգը հարավից: Սակայն թուրք-ադրբեջանական տնտեսական ծավալապաշտությունը մտված չէ զուտ Վրաստանը տնտեսական դաշինքների մեջ պահելու ուղղությամբ: Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղությունը: 2000 թվականից թուրքական ներդրումները կազմել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար, որը կազմում է բոլոր ներդրումների գրեթե 20 տոկոսը: Սակայն թե թուրք, և թե ադրբեջանցի գործարարներն վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրում են իրականացնում հիմնականում Աջարիայում, իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ երկրամասի արդունաբերական և տուրիստական կարևոր ոլորտները: Թուրքական գործարարները գնել են նաև լավագույն լողափների զգալի մասը: Միայն թուրքական ներդրումները կազմում են ընդհանուր թվի 75 տոկոսը: Մեծացել է նաև Բաթումի նավահանգստում թուրքական տնտեսական մասնաբաժինը: Ընդ որում՝ թուրք աշխատողները ստանում են այստեղ եռակի անգամ ավել վարձատվություն քան տեղացիները: Կրոնա-մշակութային գործոն Վրաստանի քաղաքացիություն՝ երկքաղաքացիության սկբունքով 2011թվականից ստացել է ավելի քան 30 հազար թուրք: Մեծացել է նաև մահմեդական բնակչության թիվը ոչ միայն Աջարիայում, այլ՝ Վրաստանի մյուս շրջաններում, ընդ որում՝ սունի մահմեդականների Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում, է նաև շիա ադրբեջանցիների սունիացում՝ ոչ առանց Թուրքիայի մասնակցության: Աջարիայում այսօր խոսվում է միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն դոլարի ներդրում, միայն մահմեդականներով բնակեցվող մի քաղաք հիմնելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջաններում բացվում են թուրքերենի անվճար ուսուցմամբ կենտրոններ: Աջարիայում ներկայումս բնակվում է 150 հազար վրացի մահմեդական; Նրանց մեջ նկատելի են դառնում կրոնական ծայրահեղացման միտումները, որոնք հիմնականում սերմացվում են Թուրքիայից եկող կրոնական գործիչների կողմից: Մարդու իրավունքների պաշտպան կառույցների, կրոնական, հասարակական տարբեր կազմակերպությունների ձևով այստեղ գալիս են կառույցներ, որոնք միտված են ոչ միայն վերափոխել վրացական իսլամը, այլ նաև՝ ներկայացնում են այնպիսի ահաբեկչական կառույցներ, ինչպիսին է «Իսլամական պետությունը» : Վերջին տարվա ընթացքում մեծացել է Վրաստանից Սիրիա՝ մեկնած մահմեդական վրացիների թիվը: ԻՊ-ի պարտությունից հետո վերադառնալով հայրենիք, չի բացառվում, որ նրանց կօգտագործեն կրոնական և ազգային փոքրամասությունների դեմ, մասնավորապես՝ հենց հայերի: Այդ վիճակում անհասկանալի է դառոնւմ Վրաց Ուղափար եկեղոցու մոտեցումը: Թեև Իլիա պատրիարքը բազմիցս բողոք է ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ նոր մզկիթ կառուցելու թույլտվություն տալու վերաբերյալ, սակայն իր գործելավոճով վրացական հոգևորականությունը միտված է ավելի շատ հակահայկական, քան թե սեփական հավատքի պահպանությանը: Թեև հասկանալի է թե ինչու. 2 տարի առաջ Թուրքիայի իշխանությունները չբացառեցին Տրապիզնոնում և մյուս շրջաններում ուղղափառ եկեղեցիների տրամադրումը Վրաց եկեղեցու տնօրինման տակ: Փաստորեն՝ Թուրքիան աշխատում է տարբեր միջոցներով ոչ միայն ներազդել Վրաստանի ռազմաքաղաքական տեսլականի, այլ նաև փորձում է պատանդ վերցնել այն ամբողջությամբ: Օգտագործեկով տարբեր գործոնները՝, Անկարային արդեն իսկ հաջողվում է ներքաշել որոշակի , թեև դեռ անհասկանբալի դաշինքների մեջ, սակայն թե նման գործելաոճի շարունակելիության դեպքում Վրաստանը նույնպես կարող է դառնալ լուրջ գլխացավանք Հայաստանի համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/bagrat-movsisyan/%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5 ...

    Կարդալ ավելին
  • Կարիերիստական մագլցումով ակադեմիկի կոչում ստացած մի զառամյալ պատմաբան մի բան ասեց` սկսեցին ծափահարել... բայց ի՞նչ ասեց, մեկը հասկացա՞վ։ Ոչ ոք չքննադատեց հենց Բաբաջանյանի անձը, ոչ ոք չասեց` թե ինչ ու ոնց։ Բայց որ արձանը «պախանի» ոճի մեջ է ու ոչ մի ձև չի արտահայտում մարշալի էությունը` դա նույնիսկ մանկապարտեզի երեխային է պարզ։ Եվ պետք չէ այստեղ ասել, թե հասարակությունը «անճաշակ է»... Դարձնում եք այն անճաշակ։ Զարգացրեք այդ ճաշակը... Եթե սա լիներ արվեստի գլուխգործոց, եթե աշխարհռչակ որևէ մի արվեստագետ դա աներ, եթե միջազգային հանրությունը այն անվաներ «հանճարեղություն»` միգուցե այս քննադատությունը և սխալ լիներ.. Սակայն, «Զվարթնոցի» հին մասնաշենքի պատմությունը հուշում է, որ որոշ պաշտոնյաների համար նույնիսկ միջազգային հանրության կարծիքը քիչ է, «անաչառ չէ», որ «դափնեկիրը» պետք է քանդվի։ Դե իսկ «Հիտլերի մերը» մակագրությունով աթոռին բազմած այս «ապերովսկի» արձանը կդառնա «ժամանակակից հայ քանդակագործության» «վառ» նմուշ... Եվ մի տասնամյակ անց կպաշտպանեն ատենախոսություններ, թեզեր` այն ներկայացնլով որպես «մեր բազմադարյա քանդակագործության նմուշներից մեկը».... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1355584207788835?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146473661174368 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական մշակույթը ոչնչացնում են նրանք, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ մշկույթի հետ, որոնց մի մասը հայտնվել է հանձնաժողովներում և պաշտոններին պատահաբար, կոչումներ ստացել այլընտրանք չունենալու պատճառով։ Իրենց անգրագիտությունը, մասնագիտական անկարողությունը նրանք փորձում են քողարկել "առաջադիմական մղումներով"` կրկնօրինկելով արևմտյան սյուր և մոդեռն, ապստրակտ ոճով ստեղծագործողներին: Լավագույն դեպքում։ Իսկ վատագույն` կյանքի կոչում այնպիսի մի նախագծեր, որոնք ստվեր են գցում ամբողջ հայկական մշակույթի բնականոն զարգացվածության և ժառանգականության վրա, մեզ հավասարեցնում ինչ որ քոչվորի հետ.. Եվ մեծամասամբ դա նրանից է, որ որոշ "հայրենասերների" պատճառով, բայց իրականում` ազգային դավաճանների, կտրվում է կապը խորհրդային ժամանակաշրջանի հայկական մշակույթի հետ։ Ոմանք մոռանում են կամ միտումնավոր անտեսում, որ նույնիսկ սովետական տոտալիտարիզմի ժամանակ մեր մշակույթն այնքան կենսունակ հայտնվեց, որ շարունակում էր բնականոն զարգացումը և ինքն էր պարտադրում ոճը, ոչ թե նոմենկլատուրային վերևները.. Ավաղ` դիմանալով խորհրդային չինովնիկներին, այն ընկճեց այսօրվա բյուրոկրատ - դիլետանտների առջև...Եվ եթե Օպերայի բեմում ձյուդոյի առաջնություն է` ապա էլ ինչ օպերա....Եվ արձանի վրա "Հիտլերի մերը" մակագրությունն ամբողջացնում է այս ամենը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1353717361308853 ...

    Կարդալ ավելին
  • Այն որ պիտի վերջին զանգի օրը զոհեր լինեն` մեղավորը նախևառաջ ծնողներն ու շրջապատն են, հետո` ոստիկանությունը, որ չի արգելում ընդհանրապես այդ օրերին նման "ռալլիներ" ` այդ օրերին չի այցելում դպրոց ու հանապատասխան կանխարգելիչ միջոցառում անում կամ թե անում է` շատ թերի... Եվ նոր միայն մեղավորը դպրոցն է. որ ևս քիչ է մտահոգվում նման դեպքերը բացառելու ուղղեւթյամբ։ Բայց այն որ տարեցտարի վերջին զանգերը ` անկախ բոլոր սահմանափակումների դառնում են վաքհանալիա` դա փաստ է։ Թեև ինչի զարմանանք. ազգը շարունակաբար կորցնում է իր մշակութային դեմքը և կակղմվում ֆինանսական աչքաթոզության մեջ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1352346548112601 ...

    Կարդալ ավելին
  • Քառորյա պատերազմից հետո Վիեննայում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը և Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ համատեղ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ փաստացի խորհրդանշում է վերադարձ դեպի հին ստատուս քվոն, որը խախտվել էր ոչ թե գերտերությունների, այլ տարածաշրջանային երկրորդական խաղացող` Թուրքիայի միջամտությամբ: Գերտերությունները, թողնելով իրենց գլոբալ հակասությունները, ի մի եկան այն հարցում, որ տարածաշրջանային այս հիմնախնդրի այլընտրանքային լուծում չկա, որ այն վերահսկելի է ԵԱՀԿ ՄԽ կողմից և որևէ այլ սցենար այստեղ հնարավոր չէ: Ակնհայտ է դառնում, որ ապրիլմեկյան արկածախնդրության սցենարը գրվել էր ոչ թե Բաքվում, այլ` Անկարայում, և դրա զոհերից մեկը կարող էր դառնալ հենց Իլհամ Ալիևը: Այն ժամանակ, երբ նա դեռ ԱՄՆ-ում էր, ադրբեջանական ռազմական ղեկավարությունը փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել երկրում. հաղթանակի դեպքում Իլհամին կմեղադրեին, որ նա չղեկավարեց բանակը և «հոռետեսությամբ լցված» ` «պատսպարվում էր Նյու Յորքում», իսկ պարտության` որ նա «չգլխավորեց ազգը» և փախել էր` «ժողովրդի զայրույթից և հաշվեհարդարից»: Պատահական չէր, որ այդ օրերին ակտիվացել էին ոչ միայն թուրքամետ գեներալները, այլ նաև «Մուսավաթ» և «Ժողովդրական ճակատ» տխրահռչակ կուսակցությունները: Ավելին, եթե ադրբեջանական զորքերը հասնեին Սարսանդի ջրամբարը, ապա կարող էին էկոլոգիական մեծ աղետ առաջացնեին, մեղադրելով հայկական կողմին և «նոր Խոջալուի» մի հեքիաթ հորինեին... Իսկ բոլորիս համար հայտնի է, թե ինչի համար էր հորինվել Խոջալուի ողբերգությունը և ինչպես հեռացվեց Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը... Պարզ է դառնում, որ ալիևյան կլանն արդեն խանգարում է և Անկարային և ադրբեջանական ծայրահեղականներին, Արևմուտքի հետ սերտ կապեր ունեցող բիզնես շրջանակներին, մանավանդ որ այն հակված է երկիրը տանելու դեպի Մոսկվա և Եվրասիական միություն: Իլամ Ալիևը, թեև արտաքուստ ժպտում է և ողջագուրվում Էրդողանի հետ, այնուամենայնիվ` պահպանում է դեռ իր հորից` ԿԳԲ գեներալից ժառանգած կապերը ռուսական էլիտայի հետ, և չէր գնա այդ կապերի կտրուկ վատթարացմանը կամ խզմանը... Թուրքական էլիտան` Ալիևին սանձելու համար ուներ իր սցենարը` կամ ԻԳԻԼ-ի վարձկանների և իր փողերով սնվող ադրբեջանական գեներալիտետի, ազգայնականների միջոցով գահընկեց կաներ իրեն, կամ` կբեմադրեր Նախիջևանի նկատմամբ ինչ որ վտանգ և բռնակցեր այդ երկրամասը: Ռեջեփ Էրդողանին այս օրերին խիստ անհրաժեշտ է այնպիսի մի հաղթանակ, որը կարող է կասկածի տակ դնել ՌԴ նապագահ Վ. Պուտինի բարձր վարկանիշը... Բացի այն, նման կերպ Անկարան կանվանարկեր նաև Ղրիմի միացումը Ռուսաստանին, դարձնելով Նախիջևանը «իր Ղրիմը»… Անտարակույս, հայկական զինված ուժերը կարող էին կոտրել ադրբեջանական պետության ողնաշարը, հասնելով Եվլախ, պարտությունը կլիներ անբուժելի… Սակայն, դա կարող էր հանգեցնել Ալիևյան կլանի տապալմանը, որը կարող էր հակասել Հայաստանի և Արցաի ազգային շահերին և անվտանգությանը… Ալիևի տապալումով պարզ չէր, թե ով կստանձներ երկրի նոր ղեկավարությունը, թեև ակնհայտ էր, որ թուրքամետ ուժերը` ԻԳԻԼ-ի մասնակցությամբ: Ադրբեջանը կդառնար անվերահսկելի և քաոս սերմանող: Նրա այդպիսի նոր կարգավիճակը կսպառնար ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսատսանին և Իրանին, կարագացներ գլոբալ մի քանի գործընթացներ, որոնք կարող էին բերել Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ փոփոխության, ուժերի վերադարսավորության.. Փաստացի, հենց դա է պատճառը, որ Մոսկվան հրատապ կազմակերպեց ապրիլի 5-ին ՀՀ և ԱՀ ԶՈւ ԳՇ պետերի շուտափույտ հանդիպումը, Լավրովը, առանց որևէ նախապայմանների կամ առաջարկների ժամանեց Երևան.. Վերջին օրերին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրումը ևս տագնապալի էր ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ԱՄՆ և ԵՄ–ի համար, մանավանդ, որ Թուրքիայում այդ օրերին Քրդական բանվորական կուսակցության դեմ ռազմական գործողություները ծավալվում էին հենց ՀՀ սահմանին այնքան մոտ… Ալիևյան կլանի տապալումն ու անկանխատեսելի հեռանկարներն էին, որ ստիպեցին ՄԽ համանախագահներին Վիեննայում սեղանի շուրջ նստեցնել ՀՀ Նախագահին և Ադրբեջանի ղեկավարին, քանի որ միայն այդ կերպ կարելի էր կանխել արդեն ոչ իրենց շահերից բխող սցենարի իրականացումը… Սակայն դա դեռ չի նշանակում, որ Անկարայի ձեռքերը դրանով կապվել են: Բնավ: Պարզապես հիմա թուրքական վերնախավը կգործադրի Ալիրի վրա ներսից ազդելու իր սցենարը, և չի բացառվում, որ Ադրբեջանում ներքաղաքական շատ սուր պայքար կսկսվի։ Բայց պարզ է, որ Հայաստանը ժամանակավորապես փրկեց Ալիևի կլանը, ճիշտ է , իր որդիների արյան գնով.. Բայց այդ գերդաստանի տապալումը կարող էր բերեր հետագայում էլ ավելի մեծ զոհեր, ավելի անկանխատեսելի հեռանկարներ.. Իսկ այժմ Ադրբեջանը որոշ ժամանակով կտապակվի իր եռացող ձեթում… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1344521342228455?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14634394980254 ...

    Կարդալ ավելին
  • Հայերի վատ սովորությունը` ամեն ինչի մեջ հայ փնտրելը: Հետո ինչ, որ մայրը հայ է, հետո ինչ, որ հայկական դուդուկ... Մեկ է` թուրք է, թաթար: Բայց ոչ ոք չասեց, որ մեզ ստորացրին: Արցախի դրոշի համար մեզ դեռ պատժելու են, իսկ քաղաքական երգն անցավ հաղթող: Անցած տարի էլ մենք փոխեցինք Face of Shadow երգի վերնագիրը։ Մենք նույնիսկ Եվրատեսիլում մեր շահերը չենք պաշտպանում։ Այ սրա մասին եկեք խոսենք, ոչ թե չգիտեմ ում հայկական կամ նույնիսկ ղարաբաղյան արմատների։  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Viverex/posts/1343075662373023 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն