Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վահե Մելքոնյան
  • Քանի որ շատ ենք սիրում հաշվել միտինգավորների թիվը ու նեղվել նրանից, որ «սաղ քաղաքը ստե չի, ոմանք խմըմ ու քեֆ են անըմ, էլ չասեմ իրիկուններն իրար հետ ինչեր են անըմ», ապա ասեմ, որ սովորաբար լուրջ միտինգներին գնում ա տվյալ քաղաքի բնակչության 1 տոկոսի շրջանակներում մարդ, մեր մոտ հաճախ ավելի շատ մարդ: Երբեք «մլյոննոց» միտինգ չի լինելու դուք հո ուտոպիստ չեք, դինջացեք: Երբեք «բոլորս ինքներս մե մեջ» չենք փոխվելու դեպի լավը. որ էդ ասում եք, մեխանիզմը պատկերացնո՞ւմ եք: Հասարակությունը ինքն իրան ու առանց պետության հետ կապի չի զարգանում. էդ մոռացեք: Էն 5000 դրամ վերցնելու պահն էլ թարգեք. սրանից հետո էլ են վերցնելու, քանի որ խորապես թքած ունեն ընտրությունների վրա ու դրանք համարում են անիմաստ բան: Մենակ ձեր դասագրքերում ա, որ հասարակությունը հստակ գիտի, թե ընտրությունն ինչ ա, իսկ մեր հողի վրա էդ անտերը (արդարացիորեն) չի ընկալվում որպես մի բան փոխելու տարբերակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vmmelkonyan/posts/749219955217614 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը շատ սիրուն տուրիստական վայրեր ունի, որ լավ աշխատանքի դեպքում կգրավեն միլիոնավոր մարդկանց ուշադրությունը աշխարհի տարբեր անկյուններից: Բայց մենք չունենք էդ «լավ աշխատողը», սպասարկման մեջ ակնհայտորեն զիջումենք վրացիներին, թուրքերին ու ադրբեջանցիներին: Հետևաբար անլուրջ ա երազել լուրջ տուրիզմի մասին:  Մեզ արդյունաբերություն ա պետք, որ հիմիկվա պարապ-սարապ զանգվածին մտցնես զավոդ ինչ-որ բան ստեղծելու համար: Իսկ տուրիզմի եղած մակարդակը պիտի մի քիչ կարգավորվի ու վսյո: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vmmelkonyan/posts/688925047913772?pnref=story ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/h8Y8tGXtRo2JpFLcDrsb.jpg

    Նախօրեին Անկարայում տեղի ունեցած "Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները նախապատրաստել էին ահաբեկչություն իրականացնել...Մայիսի 21-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին,որ ահաբեկչություն նախապատրաստողներից մեկը ձերբակալված է,իսկ երկուսին էլ սպանել են ոստիկանները...Քիչ առաջ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում և ահաբեկիչների անուններ տալիս... Թուրքական NTV հեռուստաընկերությունը հղում անելով Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջին հաղորդում է,որ տաքսիստը,ում միջոցով բացահայտվել է ահաբեկչությունը և ով ահաբեկիչներին Ստամբուլից իր մեքենայով բերել էր Անկարա,Ադրբեջանի Գուսարի շրջանի Յասաբ գյուղի 24-ամյա բնակիչ Աբուհուսեյն Ջալիլովն է...Իսկ նրա կողմից Անկարա բերված երկու ահաբեկիչները,ովքեր սպանվել են ոստիկանական հատուկ գործողության ժամանակ ևս Ադրբեջանի քաղաքացիներ են... Այս ամենից կարելի է եզրակացնել,որ Էրդողանն այսուհետ ավելի շատ պետք է վախենա ադրբեջանցիներից,քան քրդերից և հայերից...Էրդողանի թշնամիները փորձել են նրան այնպիսի հարված հասցնել,որտեղից նա չէր էլ սպասում...Դա Ադրբեջանն է...Բաքվի կողքին ամեն հարցում միշտ կանգնած Էրդողանն ամենաքիչը սպասում էր,որ իր "քարդաշ" Իլհամի ղեկավարած երրից կստանա հարված... Ադրբեջանի իշխանությունների կողմից այն "անտարբերությունը",որը դրսևորվում է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ Ադրբեջանի քաղաքցիների համագործակցությանը բումերանգի էֆեկտը տվեց...Իլհամ Ալիևը մտածում էր,որ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում,Աֆղանստանում և այլ տեղերում ահաբեկչության բնագավառում փորձ ձեռք բերած իր քաղաքացիները հետ վերադառնալով Ադրբեջան կօգտագործվեն Հայաստանի և Արցախի դեմ...Սակայն,վարունգը թարս բուսնեց...Իլհամի "բուծած" տեռորիստները թիրախավորել էին Իլհամի մեծ եղբայր,Թուրքիայի ֆաշիստ բռնապետ Ռեջեփ Էրդողանին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1368722473211698

    Կարդալ ավելին
  • Թուրքիան՝ այսօր