• Սոնա Արշունեցի
  • Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ իմ բորոր ընկերներին, ովքեր անհանգստացած բրյուսելում այսօր տեղի ունեցած տեռակտի համար ներքին նամակներով գրում են ինձ,,, ու քանի որ նամակների թիվն անչափ մեծ է, սրիպված եմ ընդհանուր գրել,,, 18 տարի ապրելով բրյուսելում, առաջին անգամ զգացի ահավոր վտանգ կապված ընտանիքիս անդամների հետ,,, Առավոտյան 8,15 է տեղի ունեցել տեռորը, երբ Եվրոնյուզը հաղորդեց, առաջինը հիշեցի, որ թոռնուհիս է այդ ժամին մետրոյով գնում աշխատանքի ու շատ վատաց,,, զանգեցի ասաց,- մետրոն փակ է ու ոչ մի տրանսպորտ, խանութ չի աշխատում, թունելները թակ են,,, Զանգել եմ տղայիս, թոռնուհուս իր մեքենայով տուն է տարել,,, Տեռորիստները պայթեցրել են մետրոյի 4 կայարան, Օդանավակայանում եղել է մի քանի պայթուն, ու այնքան մեծ է եղել ցնցումների ուժգնությունը, որ գերազանցել է ամենաուժգին երկրաշարժին,,, ահավոր ավերվել է օդանավակայանի տերմինալը 17 մարդ զոհվել է, 35 մարդ ծանր հիվանդանոցներ են տեղափոխվել, 2000 մարդ էվակուացվել է,,, և դա դեռ վերջը չէ, քանի որ քիչ առաջ նոր հաղորդագրություն ստացվեց, որ Բրյուսելի կենտրոնում գտնվող ամենամեծ հիվանդանոցներից մեկում՝ ՍԱՆ ՊԻԵՌ հիվանդանոցում բոմբ է դրված, հիվանդներին են էվակուացնում,,, մի խոսքով վախի մթնոլորտ է ողջ Բելգիայի տարածքում և առանձնապես Բրյուսելում,,, Այս միաժամանակյա մեծ տեռորը․ և օդանավակայանի, և մետրոների 4 կանգառների շատ լուրջ ծրագրված էր ու համակարգված․ սա պատասխան էր օրեր առաջ Ֆրանսիայի տեռորի գլխավոր պատասխանատուի՝ որ ամիսներ շարունակ Բելգիական ոստիկանները փնտրում էին․ Սալամ Աբդելսլամ ձերբակալության,,, այս քայլով ասել ուզեցին, որ մենք բոլորս էլ Սալամ Աբդելսլամ ենք և մեզ հաղթել չեք կարող,,, Մի խոսքով տեռորիստները ձեռնոց են նետել Եվրոպային ու ամեն քայլափոխի վտանգն անխուսափելի է,,, նրանք ամենուր են, 18 տարի առաջ Բելգիա տեղափոխվելուս առաջին ամիսներից էի նկատում, որ դրանք ունեն հավաքատեղիներ, ուղղակի Բելգիան շատ ազատ երկիր է ու ոստիկաններն էլ շատ թույլ և այնտեղ բուծվեցին Եվրոպային ծնկի բերող տեռորիստներ,,, Ցավով պիտի ասեմ, որ սիրտս անհանգիստ է իմ հայության համար, որ այստեղ հազարավորներ են,,, ուր գնաց հայը կրակը փեշը բռնեց․ Հայի ամենաապահով օթևանը Հայաստանն է, բայց ցավոք Անկախությունից հետ չունեցանք երկրին նվիրյալ այն ղեկավարը, որ ծաղկեցներ մեր երկիրը,,, ով նստեց գահին, թալանեց, զավթեց, լափեց ու սոված ժողովրդին սպիտակ ջարդի ենթարկեց,,, Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1028100303896011&set=a.184720831567300.39584.100000881535340&typ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին