• Աշոտ Վիրաբյան
  • Չինաստանում որոշել են ինտերնետային ոստիկանություն ստեղծել: Չինացիները հին ու իմաստուն ժողովուրդ են: Մենք էլ հին ենք, բայց դատելով ֆեյսբուքահայության մի մասի պահվածքից ու մտավոր կարողություններից, իմաստազուրկ ենք և անիմաստ: Բարեբախտաբար ֆեյսբուքահայության մեջ վերջնական իդիոտների տեսակարար կշիռը դեռ կարմիր գիծը չի անցել, ուրեմն դեռ փրկության հույս կա: Բայց պիտի հասկանանք՝ ովքեր են ասածս խելապակասները, որտեղից են գալիս և ուր են գնում, որ վարակը չտարածվի ողջ ժողովրդի մեջ: Ֆեյսբուքին նետված ամենամակերեսային հայացքով՝ հայտնի բուժհաստատության այդ պոտենցիալ բնակիչները բաժանվում են երեք խմբի: Առաջինը պատանեկությունից մեզ հայտնի հայաթի շակալներն են, որ միշտ քուչի ծերից էին կլանչում, որ հասցնեն փախչել: Հիմա էլ մեծացել՝ ինտերնետում են կլանչում /կամ էլ իրանց լամուկներն են կլանչում/, տարատեսակ ֆեյքերի ու նիկերի տակ պահված, երբ համոզված են, որ կոնկրետ ընդդիմախոս չունեն ու մռութներին չեն ստանա: Իսկ փոքրիկ հակադարձման ու վտանգի դեպքում փախնում են, որովհետև երբևէ իրանց խոսքին տեր կանգնելու դուխ չեն ունեցել: Երկրորդ խումբը չկայացած տանտիկիններն են /պառաված պայմանական կույսեր էլ կան/, գզգզված, անխնամ, անմշակ, անգրագետ, որ իրանց ամուսինների ու երեխաների բաժին ժամանակը առաջ մսխում էին խոհանոցային բամբասանքով, իսկ հիմա մե՜ծ ասպարեզ են ստացել, իսկ երեխաներին խլում է փողոցը, իսկ ամուսիններին՝ սիրուհիները, ու ընտանիքնե՜ր են քանդվում: Երրորդ խումբը ինքնասիրահարված առանձնյակներն են, նարցիսիզմով բռնվածները: Սրանց արուն ճամարտակության գոհարներ է շաղ տալիս ամեն ինչի մասին /որպես կանոն՝ լացկան-բողոքավոր/՝ բուռն օվացիայի համոզված սպասումով, իսկ էգը իր լուսանկարներն է ցուցադրում, և այդ ցուցադրանքը առավելապես նման է պոռնո ֆոտոսեսիայի: Եվ էս երեք խմբերին միավորում է մեկ բան՝ անբուժելի աբիժնիկությունը, հոտած կկվի սինդրոմը, որն իրանից հոտ քաշելու փոխարեն անիծում է ամեն ինչ ու ամենքին… Կրկնում եմ՝ սրանք փոքրամասնություն են, ինչը բարեբախտություն է, բայց՝ ժամանակավոր բարեբախտություն, որովհետև ցանկացած ուռուցք մեծանալու հակում ունի: Այ սա իրական վտանգ է, ու եթե չինացիների չափ իմաստուն չենք, որ ինտերնետային ոստիկանություն ունենանք, գուցե մասնակի՞ կտրվածք անենք, օրինակ, փակ խմբեր ստեղծենք սրանց համար, թող էդ խմբերում իրար ինչ ուզում են ասեն ու անեն, հեռո՛ւ մեզանից: Խնդիրը մեծամասնության փրկությունն է, իսկ սրանց արդեն փրկել չի լինի… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.virabyan.5/posts/855065564639074 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն