• Սարգիս Ասատրյան
  • Իրանցի զբոսաշրջիկներին "կեղտոտ իսլամիստ, վրեքներից հոտ եկող պարսիկներ" անվանող զանգվածին ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանում լիքը մարդ կա, ով շաբաթներով չի լողանում ու գարշահոտություն է տարածում: Իրանցիներին համատարած գող պիտակը կպցնելուց առաջ հիշեք մեր ոչ բարով հայրենակիցներին Եվրոպայում, ովքեր այնքան ապրանք են գողանում խանութներից, որ բիզնես են անում: Ընդ որում գողերի նկատմամբ պատժամիջոցներ են գործում ամբողջ աշխարհում անկախ ազգային պատկանելիությունից: Գողացավ, բռնի, ի վերջո ոստիկանություն դիմի:  "Կեղտոտ պարսիկները" լցվել են քաղաք, տեղ ու դադար չեն տալիս ասողներին հիշեցնեմ, որ նույն կերպ Ռուսաստանում ասում են эти грязные черножопые: Մենք իհարկե բորբոքվում ենք, բա ինչպես կարելի է, մեզ չեն հարգում: Բայց դուք նույն վերաբերմունքն եք ցուցաբերում մեկ այլ ազգի նկատմամբ: Հը, հիմա ռուսներն են ավելի ազգայնական, թե մենք: Եվ վերջապես ամենացավոտ թեմաներից մեկն է իրանցիների` մեր աղջիկների նկատմամբ ոչ այդքան կոռեկտ վերաբերմունքը: Ինքս շատ եմ լսել, որ որոշ փթիրներ իրոք մոտենում են աղջիկներին ու անվայել առաջարկներ անում, փորձում են ծանոթանալ: Տեսնում եք նման բան, մի հատ սիրուն ձևերով բացատրեք մեր ազգային մենտալիտետը, մի հատ էլ տվեք մռթին: Ասում եք, բայց պարսիկները տժժում են մեր աղջիկների հետ, ոնց են համարձակվում: Կներեք, բայց էստեղ խնդիրը պարսիկը չի, այլ տժժալու պատրաստ աղջիկը, ով բոլորի հետ էլ կզվարճանա, լինի պարսիկ, թե հայ: Բացի դրանից հիշեք մեր թրաշավոր, գարշահոտող ու զորեղ "տղերքին", ովքեր Ռուսաստանում մի հատ բաց գույնի մազերով աղջիկ են տեսնում, ծնոտները թուլանում է, ու դրան անմիջապես հետևում է "դէվուշկա, դավայ պազնակոմիցա, կակ ծեբյա զավուտ" ամենահանճարեղ արտահայտությունը:  Հիմա ստացվում է,որ մենք իրանցիներին մեղադրում ենք կոնկրետ քայլերի մեջ, որոնք մեր ազգի շատ "փառապանծ" ներկայացուցիչներ դիմում են օտար երկրներում: Հետևաբար կարող ենք փաստել, որ գյուղ չկա, որ շուն չլինի, ազգ չկա, որ տականք ու թափթփուկ չունենա: Իսկ իրանցիներին, ովքեր հազարամյակների հարուստ մշակույթ, հզոր ու զարգացած երկիր ունեն, չարժէ պիտակավորել ինչ-որ անհաջող ախմախների պատճառով: Եվ վերջապես տուրիզմը գոնե մի քիչ լցնում է մեր բազմաչարչար ու աղքատ երկրի բյուջեն, գոնե դա հաշվի առեք ու տուրիստներին մի վանեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10205837947337134 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն